Հարյուրավոր ՀՀ քաղաքացիներ այսօր կրկին կուտակվել են «Դոմոդեդովա» օդանավակայանում
Արխիվ 16-20Ռուսաստանաբնակ քաղաքագետ ՄԱՐԻԱՄ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ դիմել է «Դոմոդեդովա» օդանավակայանում հայերի խնդիրների մասին լուսաբանող լրագրողներին եւ շեշտել, որ անհրաժեշտ է բալանսավորել համացանցում տարածվող ապատեղեկատվությունները եւ կանգնեցնել դրա հետեւանքները։
«Այսօր սովորականից շատ ցուցակներից դուրս քաղաքացիներ կային օդանավակայնում, եւ բոլորը եկել էին մեկ հույսով, որ կլինեն քաղաքացիներ, ովքեր չեն գա, եւ նրանք իրենց տեղը կմեկնեն։ Եվ այդպես՝ 80-100 հոգի, որից 2-ը տարեց եւ հաշմանդամ, 3-ը՝ հղի, շատերը բժշկական այլ խնդիրներով: Ի դեպ, կանանց թիվը այս անգամ գերակշռում էր նախկինից մի քանի անգամ։ Իսկ ցուցակագրվածներից բոլորը մեկ մարդու պես եկել էին», - նշել է քաղաքագետը։

