Լուլուն կորցրել է ինքնավստահությունը
Արխիվ 16-20Ազգային ժողովում երեկ ընդունվեց Լանզարոտում ստորագրված «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի չարաբաստիկ կոնվենցիան վավերացնելու հարցը: Այս հոդվածում ներառված է նաեւ «սեռական կողմնորոշում» հասկացությունը, ըստ որի, պետությունը պարտավորվում է ապահովել երեխայի կողմից իր սեռական կողմնորոշումը ընտրելու եւ այդ հիմքով խտրականությունից պաշտպանվելու իրավունքը: Ավելին՝ կոնվենցիան պարտադրում է դպրոցական ծրագրերում ներառել սեռական դաստիարակության նյութեր՝ երեխաների մոտ սեռական հարաբերությունների նկատմամբ վաղ տարիքից հետաքրքրություն առաջացնելով: Նախագծին կողմ քվեարկած իմքայլական 79 պատգամավորիների շարքում էր նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆԸ՝ նույն ինքը Լուլուն: Խորհրդարանից դուրս գալիս նրան դիմավորեցին եւ ճանապարհեցին «ամո՜թ» վանկարկումներով: Ի դեպ, Ազգային ժողովի դիմաց ընդդեմ կոնվենցիայի ակցիա իրականացնողներից մեկը՝ պատգամավորին հիշեցրեց, որ ժամանակին ասել էր, թե որեւէ ապազգային օրենքի կողմ չի քվեարկի: Ի պատասխան՝ ինչպես Լուլուի ուսուցիչն է մի առիթով ասել, «մարտնչող ապուշի» ժպիտով նա միայն շեշտեց. «Ես վստահ չեմ, որ սա այդ դեպքն է»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

