Կորոնավիրուսը Նյու Յորք նահանգ Եվրոպայից և ոչ թե Չինաստանից է բերվել․ նահանգապետ Էնդրյու Կուոմո
Արխիվ 16-20
Կորոնավիրուսը Նյու Յորք նահանգ Եվրոպայից և ոչ թե Չինաստանից է բերվել․ նման հայտարարություն է արել նահանգապետ Էնդրյու Կուոմոն, գրում է Reuters գործակալությունը:
ԱՄՆ Հյուսիսարևելյան համալսարանի հետազոտությունների համաձայն՝ մարտի 1-ի դրությամբ, երբ նահանգում գրանցվել էր կորոնավիրուսով վարակման առաջին հաստատված դեպքը, ավելի քան 10 000 բնակիչ արդեն վարակված է եղել։ Նրա խոսքով՝ վարակի բերման առավել հավանական աղբյուր է համարվում Իտալիան։
Կուոմոն հիշեցրել է, որ Չինաստանից ԱՄՆ թռիչքների արգելքը փետրվարի 2-ին է սահմանվել, իսկ Եվրոպայից մուտքը երկիր միայն մարտին է սահմանափակվել։
Նա ԱՄՆ վարչակազմին մեղադրել է Չինաստանում բռնկված համավարակին դանդաղ արձագանքելու համար՝ նշելով, որ միջոցառումներն այնքան ուշ են ձեռնարկվել, որ վարակի տարածումը կանգնեցնելն արդեն հնարավոր չի եղել։
Կուոմոյի խոսքով՝ երկու ամսվա ընթացքում Եվրոպայից Նյու Յորքի և Նյու Ջերսիի օդանավակայաններ մոտ 2,2 միլիոն մարդ է ժամանել, որոնցից շատերն արդեն կորոնավիրուսի վարակակիրներ են եղել։
«Մենք գործողություններ ենք ձեռնարկել Չինաստանում կորոնավիրուսի բռնկումից երկու ամիս անց»,- նշել է նահանգապետը։