Ո՞վ է սպասում, սպասիր ինձ այնտեղ. Սեւակ Խանաղյան (Պրեմիերա)
Արխիվ 16-20
Ուկրաինական «X Factor» նախագծի հաղթող եւ ռուսական «Գոլոս» նախագծի մասնակից ու մեր հայրենակից երգիչ ՍԵՎԱԿ ԽԱՆԱՂՅԱՆԸ հանրության դատին է հանձնել «Սպասիր ինձ այնտեղ» («Жди меня там») երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը՝ ռեժիսոր Արա Ղազարյանի ռեժիսուրայով, որի պրեմիերան տեղի ունեցավ այսօր՝ նրա յութուբյան պաշտոնական ալիքում: Տեսահոլովակի մասին երգիչն իր ֆեյսբուքյան էջում կարճ գրառմամբ է հանդես եկել՝ տեղադրելով տեսահոլովակի անոնսն ու հարց ուղղելով. «Ո՞վ է սպասում»:
Նշենք, որ երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակը հենց երգիչն է, իսկ գործիքավորումը կատարել է Արման Փահլեվանյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ