Արտակարգ դրության պայմաններում պետք է անհապաղ կասեցվի ԴԱՀԿ-ի կողմից ֆիզիկական անձանց դրամային հաշիվների կալանքները և արգելվի նոր կալանքներ սահմանելը. Արման Աբովյան
Արխիվ 16-20
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԴԱՀԿ-ի կողմից ֆիզիկական անձանց դրամային հաշիվների կալանքներին: Նա նշել է, որ արտակարգ դրության պայմաններում կարևոր է գործել արտակարգ քայլերի տրամաբանության ներքո: Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Չեմ ուզում այս օրերին քննադատել, բայց ախր այսպես էլ հնարավոր չէ։ Ասել ենք, ասում ենք և կրկին կասենք, որ այսպիսի ծանրագույն իրավիճակներում, երբ մարդկանց վիճակը օրեցօր գնալով բարդանում է, անհրաժեշտ է գլոբալ և համապարփակ լուծումներ, որպեսզի մարդկանց հոսքը գոնե մի փոքր թեթևացնել։
Եվս մեկ անգամ պնդում եմ, որ արտակարգ դրության պայմաններում շատ կարևոր է գործել՝ արտակարգ քայլերի տրամաբանության ներքո։ Ուստի համարում եմ, որ պետք է անհապաղ կասեցվի՝ ԴԱՀԿ-ի կողմից ֆիզիկական անձանց դրամային հաշիվների կալանքները և բնականաբար արգելվի նոր կալանքներ սահմանելը՝ դրամական միջոցների վրա։
Հավատացնում եմ, որ այս դեպքում պետական բյուջեն չի տուժի և մեր բազմաթիվ քաղաքացիներ գոնե մի փոքր «կշնչեն»։ Բոլոր կալանքները, արգելանքները, սահմանափակումները հետո, իսկ հիմա պետք է գործի դնել բոլոր մեխանիզմները, որպեսզի մարդկանց հանենք անելանելի իրավիճակից։
Հ.Գ. Տեղեկացնեմ, որ հենց երկուշաբթի ԱԺ-ում այս հարցի օրենսդրական կարգավորումը օրենքի նախագծի տեսքով կդնենք շրջանառության մեջ»,- գրել է նա: