Երևան տեղափոխվելուց հետո Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը․ փաստաբան Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել Երեւանից Լիոն թռչող օդանավին կայծակ է հարվածել Տարադրամի փոխարժեքները մայիսի 14-ին Ծառայե՛ք կամ վճարե՛ք. պատգամավորը պնդում է՝ խուսափելու որեւէ սողանցք չպետք է լինի Պուտինն ու Թրամփը կհանդիպե՞ն Ստամբուլում. Ռուսական աղբյուր Մայիսի 14-ի աստղագուշակ Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Ռուսները Հարավդոնեցկյան ճակատում գրավել են ուկրաինական պաշտպանության առանցքային հանգույցներից մեկը` Բոգատիրը (Քարտեզ) «Հրապարակ». Հակոբ Ասլանյանը Փաշինյանին հեռացնելը միայն ընտրություններով է պատկերացնում

Եկել է ժամանակը, որ ամեն մեկն իր արածի համար պատասխան տա. Նարինե Բալայան

Ներքաղաքական

Ուղիղ 25 տարի առաջ կերտվեց անկախ Հայաստանը, եւ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավորները դարձան մեր նոր հանրապետության անդրանիկ օրենսդիրները: Անկախության ակունքներում կանգնած գործիչներից շատերն այսօր քաղաքականության մեջ այլեւս չկան, մի քանիսն էլ պարփակվել է իրենց մեջ ու բավարարվել հայոց պատմության մեջ իրենց անունի հիշատակմամբ: Մինչդեռ, ՀՀ ԳԽ պատգամավոր, ՀՀ ԳԽ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ենթահանձնաժողովի նախագահ ՆԱՐԻՆԵ ԲԱԼԱՅԱՆԸ, որը եղել է «Ազատ խորհրդարանականներ» պատգամավորական խմբի անդամ, այսօր էլ շարունակում է պետական, հասարակական օղակներում իր համեստ միջոցներով լուծել մեր երկրի առաջ ծառացած սոցիալական խնդիրները: «Իրավունքի» հետ զրույցում հիշելով պատգամավորական տարիները` տիկին Բալայանը նշեց, որ սոցիալական ծանր տարիներ էին եւ այդ իրավիճակում, լինելով տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, ԳԽ անդամները գործել են հանուն պետության:

«ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ՈՉ ՈՔ ՈՉ ՄԵԿԻ ՄԵՋՔԻՆ ՉԷՐ ԿԱՆԳՆՈՒՄ»

– Կապ չուներ, թե ով որ կուսակցությունն էր ներկայացնում, եւ եթե ոչ 100 տոկոսը, ապա 90-ը հաստատ այն տարիներին մտածում էր պետության մասին եւ գործում էր այդպես: Այդ տարիներին շատ հարցերում ինքս բանավիճում էի շատ ՀՀՇ-ականների հետ, բայց, մեկ է, կարողանում էինք ընդհանուր հայտարարի գալ: Մեր Գերագույն խորհուրդը տարբերվում էր այսօրվա Ազգային ժողովից նախ նրանով, որ այսօր ամենից ներքին օղակում են գրում օրենքները, իսկ այն գալով կառավարություն` ասում են` փող չունենք, այսքանը կրճատեք, իսկ այն ժամանակ մենք` պատգամավորներս էինք գրում օրենքներն ու համաձայնեցնում նախարարների հետ: Եվ եթե պետք էր լինում, նախարարի հետ ազդում էինք կառավարության որոշման վրա: Այո, նախարարը կառավարության ներկայացուցիչն էր, բայց ինքն էլ էր այն ժամանակ պատգամավորների հետ աշխատում: Հիշում եմ` այն ժամանակ, երբ ուզում էի անցկացնել «Հաշմանդամների սոցիալական ապահովության մասին» օրենքը, ինձ վրա ծիծաղում էին, քանի որ ասում էի` մինիմալ թոշակը մինիմալ աշխատավարձի չափով պետք է լինի, սակայն կարողացա անցկացնել: Այն ժամանակվա ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանին ապացուցում էի, որ սա պետք է, որովհետեւ վաղը բոլորս էլ ծերանալու ենք, եւ չկա մի երկիր, անգամ` աֆրիկական, որտեղ տարեցներին ու հաշմանդամներին թոշակ չտան: 

– Լինելով Գերագույն խորհրդի այն քիչ կանանցից մեկը` այդ տարիներին որքանո՞վ էր բարդ այս կամ այն հարցում արդյունքի հասնել: 

– Եթե չեմ սխալվում, Գերագույն խորհրդում ընդամենը 9 կին պատգամավոր կար: Գիտեք, այն ժամանակ ոչ ոք ոչ մեկի մեջքին չէր կանգնում, եւ ոչ ոք իմ մեջքին էլ չի կանգնել: Իմ աշխատանքով եմ ցույց տվել, թե ով եմ, որի արդյունքում 13 պատգամավորի թեկնածուից, որից 11-ը ՀՀՇ-ական էր, հենց ես եմ ընտրվել: Ոչ մի կաշառք չեմ տվել, ընդհակառակը` ասել եմ մի՛ ոչնչացրեք Ալավերդու կարի գործարանը, որտեղ այն ժամանակ 400 կին էր աշխատում: Նաեւ ինձ համար բավական բարդ էր, քանի որ հակադարձում էի իշխանությանն ու ասում, որ հիմա դառնում ենք մի պետություն, որը շատ փոքր է, պետք է արտաքին հարաբերությունները բոլորի հետ լավ պահենք: Այն ժամանակ Խոսրով Հարությունյանի հետ գնացի Մոսկվա եւ վերադառնալով այնտեղից` առաջինը նա ասաց` չգիտեք, թե ինչ կապեր ունի Բալայանը: Այդ կապերը մինչեւ այսօր կան: Երկու օրում մեզ բոլորն ընդունեցին, չկար մարդ, որ մենք դիմեինք ու չընդունեին: Միայն ցավում եմ, որ հայկական բնավորությանը համահունչ` այն ժամանակ չլսեցին Ռիժկովին, որն ասաց, թե «Նաիրիտ» գործարանը մեկն է եւ պետք է մնա: Մինչդեռ այսօր գլուխ են ջարդում, թե «Նաիրիտի» գոնե մի ցեխն ինչպես աշխատեցնեն: Գուցե խիստ եմ ասում, բայց եկել է ժամանակը, որ ամեն մեկն իր արածի համար պատասխան տա:

ՎԱՃԱՌԵԼ Է ՄԵՔԵՆԱՆ ՈՒ ՏՎԵԼ ԱՐՑԱԽՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԶԻՆՎՈՐԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ

Ինչո՞ւ այսօր Նարինե Բալայանն ամենքիչը մի դեսպանի պաշտոնի չէ, այլ զբաղվում է բարեգործությամբ:

– Տարբեր առաջարկներ եղան Գերմանիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, բայց մարդ, եթե սիրում է իր պետությունը, լինի պաշտոնում, թե առանց պաշտոնի, չի հեռանում իր երկրից: Ինչ վերաբերում է դեսպանի պաշտոնին, երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանն ուզում էին ինձ նշանակել ՌԴ-ում ՀՀ դեսպան, բայց եղավ այն, ինչ եղավ...

–Դեռ ոչ մի պաշտոնյա իր մեքենան չի վաճառել ու գումարը Արցախում զոհված զինվորի ընտանիքին տվել, բայց Դուք արել եք դա, սակայն չնշեցիք այդ մասին:

– Ճիշտ եք, արել եմ եւ շատ բազմազավակ ընտանիքների եմ օգնել մինչեւ այսօր էլ: Վերջին օգնությունս սեպտեմբերի 1-ի առթիվ էր` ուղղված Սյունիքի սահմանամերձ գյուղերին: 

– Կա՞ այսօր ափսոսանքի զգացում, որ որպես պատգամավոր` չհասցրեցիք անել այն, ինչ կցանկանայիք:

– Երբ ինձ կանչեցին եւ ասացին, որ դուք էլի պետք է լինեք պատգամավոր, այն ժամանակ ուղղակի չէի պատկերացնում, որ իմ կուսակցությանը` ԽՄԿԿ-ին,  կարող եմ դավաճանել, ու չգնացի: Իսկ մյուսները մնացին, որոնց համաձայնության ստորագրություններն ինձ ցույց տվեց նախագահը: Բայց չեմ ափսոսում, որովհետեւ որտեղ էլ աշխատել եմ, իմ պարտքը իմ ժողովրդի հանդեպ կատարել եմ: Վերջին աշխատանքս եղել է սոցապնախարարի խորհրդական: Եթե հարցը հասնում էր ինձ, ինչքան հնարավոր է, բոլոր խնդիրները լուծում էի, բացի մի բանից` չէի կարող թույլ տալ, որպեսզի անօրինական մարդն իր ավանդը առաջ գցեր եւ ստանար իր հերթից շուտ:

«ԱՅՍ ԿԱՄ ԱՅՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԲԱ ԿԱՐԵԼԻ՞ Է ԿՐԱԿԵԼ ՄԻՄՅԱՆՑ ՎՐԱ»

Դուք եղել եք նաեւ ՀԽՍՀ սոցիալական ապահովության նախարար: Հետաքրքիր է` ի՞նչ խորհուրդ կտաք սոցիալական ոլորտի այսօրվա աշխատողներին:

– Ոլորտի աշխատողները ոչ թե պետք է չոքեն կառավարության դիմաց, այլ պետք է այնպես անեն, որ ընդհակառակը` վախեցնեն գործադիրին: Ես այդպես եմ աշխատել: Սովետի ժամանակ, եթե չեմ կարողացել Ֆադեի Սարգսյանի հետ հարցը լուծել, ասել եմ` չնեղանաք, գնում եմ վերադասի մոտ: Կենտկոմում, Մոսկվայում ապացուցել եմ, որ պետք է այդ հարցը լուծվի: Ընդորում` կոնյակով չէի հարցեր լուծում, այլ գաղափարով: Այսօր խոսում են հաշմանդամների ինտեգրացման մասին, բայց ուզում եմ մի հարց տալ նույն կառավարությանը, ովքեր եղել են եւ ովքեր այսօր կան` դեռեւս նորմալ մարդիկ ունենալով ինժեներական կրթություն` չեն կարողանում ինժեներ աշխատել գործարանում, որովհետեւ այդ գործարանները չկան, վաուչերները տվեցին եւ մի քանի հոգի հարստացան, ապա ինչպե՞ս պիտի հաշմանդամն աշխատանք գտնի: Արդեն 25 տարի է անցել, ամեն մի օլիգարխ ոչ թե մենակ խանութ պետք է սարքի, այլ նաեւ գործարաններ, որտեղ կլինեն նորմալ գործատուներ:

– Ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել մեր քաղաքական դաշտն ու երկիրը անկախությունից 25 տարի անց:

– Կարծում եմ, որ մեր պետությունն այսօր իսկապես կայացել է, որպես ժողովրդավարական հանրապետություն: Իսկ այսօրվա վիճակը չպետք է ստիպի, որ հայը հայի դեմ դուրս գա դանակով ու զենքով: Սփյուռքի հայերը դրսում կարոտում են իրենց պետությունը: Փող ունեն, ամեն ինչ ունեն, բայց չեն կարողանում կարոտը փողով գնել: Հիմա այս կամ այն ընտրության համար բա կարելի՞ է կրակել միմյանց վրա, չէ որ պետության անունն են գցում: Սա նրանից է, որ դեռեւս չեն հասկանում պետության քաղցրությունը: Իսկ քաղաքական ուժերի ներկայացուցիչները, եթե ստեղծում են կուսակցություններ, պետք է սկզբից կուսակցության մասին մտածեն, ոչ թե իրենց գրպանների: Որպեսզի հասարակությունը եւ Ազգային ժողովը լինեն միահունչ, պետք է ամեն մի պատգամավոր իր տված խոսքը կատարի: Այն ժամանակ լույս չունեինք, որպես կոմունիստ` բենզին ու մեքենա չէին տալիս, բայց շաբաթական մեկ օր միշտ ընդունելություն էի կազմակերպում Ալավերդի քաղաքի իմ ընտրողների համար, եւ ինչքան հնարավոր է` նրանց հարցերին լուծում տալիս: Այսօր ինչ լինում է, ասում են` նախագահն է մեղավոր, բայց նախագահը պետության գլուխն է, որն ունի նաեւ թեւեր, որոնք պատգամավորներն են ու ժողովուրդը: Վերջիվերջո, այսօր ամեն մի հայ նախ պետք է հպարտ լինի, որ ունի ազատ, անկախ պետություն: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Երևան տեղափոխվելուց հետո Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը․ փաստաբանԱդրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացելԵրեւանից Լիոն թռչող օդանավին կայծակ է հարվածելՏարադրամի փոխարժեքները մայիսի 14-ինԾառայե՛ք կամ վճարե՛ք. պատգամավորը պնդում է՝ խուսափելու որեւէ սողանցք չպետք է լինիՊուտինն ու Թրամփը կհանդիպե՞ն Ստամբուլում. Ռուսական աղբյուրՄայիսի 14-ի աստղագուշակԼույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներումՌուսները Հարավդոնեցկյան ճակատում գրավել են ուկրաինական պաշտպանության առանցքային հանգույցներից մեկը` Բոգատիրը (Քարտեզ) «Հրապարակ». Հակոբ Ասլանյանը Փաշինյանին հեռացնելը միայն ընտրություններով է պատկերացնումԱրեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»Պապիկյանը Բեռլինում քննարկել է պաշտպանության ոլորտում Գերմանիայի հետ համագործակցությունը«Ժողովուրդ». Ցմահ դատապարտյալների դաժան ծեծից 1,5 ամիս անց Գալյանը այցելել է «Նուբարաշեն». քաղաքական հաշվա՞րկ էՌԴ-ն լրջորեն պատրաստվում է լայնածավալ հարձակման և ուժերը տեղափոխում է առաջնագծի կարևոր կետեր. Financial TimesՍպասվում է անձրև և ամպրոպ. Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովԵրևման Սուրբ Խաչի տոնին եկեղեցի կբերվի Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի սրացումներն անգամ ՔՊ–ում չեն մարսում«Ժողովուրդ». Սամվել Բաբայանն ու Ժիրայր Սեֆիլյանը կառերեսվեն. հոկտեմբերի 27-ի գործի հետքերով«Հրապարակ». Արևմտյան ընկերությունները վտանգավոր նյութեր են փորձարկում հայ կանանց, երեխաների և հաշմանդամների վրաՓրկարարները ժամեր անց գտել են Կիևյան կամրջից ցած նետված երիտասարդի մարմինը«Ժողովուրդ». Բունտ ՔՊ-ում՝ գլխավոր դատախազի դեմ. Վարդապետյանի լռությունը սկսում է «ձայնել»Ռուսական բանակը սկսել է թիկունքից շրջանցել Պոկրովսկ-Միրնոգրադ անգլոմերացիան (Տեսանյութ, Քարտեզ)Ռուսական C-400 համակարգերը շատ կարևոր դեր են խաղացել Պակիստանի հետ առճակատման մեջ. ՄոդիԱրտառոց դեպք՝ Երևանում․ փրկարարները Հրազդան գետում փնտրում են երիտասարդի դիԹրամփը հրաժարվել է Պարսից ծոցը վերանվանելու գաղափարից. CNN Խնձորը, թեյը և սև շոկոլադը բարելավում են արյան անոթների վիճակը. European Journal of Preventive CardiologyՄակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ հրադադարից հետոԾեծկռտուք՝ Շիրակի մարզում. 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոցՄեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ ՊեսկովԱրծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որևէ տեղեկատվության. ԼոքմագյոզյանԵս ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ ԹրամփԱնատոլի Չուբայսն ազատվել է Ռուսաստանում իր անշարժ գույքից«Ռեալում» կադրային սով է. 10 ֆուտբոլիստ չի մասնակցի առաջիկա խաղին Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Երևանի որոշ հատվածներ հոսանքազրկվել են․ ՀԷՑ բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով։Երեխայի հագին եղել է կապույտ ջինսի նմանվող շորեր․ 2-ամյա Տիգրանին որոնելու համար Աղբյուրակի ջրամբարում հատակը նկարող տեխնիկա է գործարկվումՆերողությունը բավարար չէ. Պուտինը՝ արևմտյան բիզնեսի վերադարձի մասինԿոռուպցիան՝ Ադրբեջանի զորահավաքային գործընթացումՊատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ԺՊ է նշանակվել Գոռ Մարգարյանը«Կարենին գյուղում բոլորը սիրում էին»․ Այսօր մահացած զինծառայողը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդինՋո Բայդենի շագանակագեղձում հանգուցային գոյացություն է հայտնաբերվելԽՍՀՄ-ի 6 համեղ մթերքներ, որոնք այսօր նույն համը չունենԹրամփի մասնակցությունը Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններին դեռևս հարցական է. CNNՍովորական արծրունություն՝ նացիստների փաստաբանությամբԱսկյարների սիրելին երկրորդել է Նիկոլին.Armenian info Գյումրիի սխալը չպետք է կրկնել. Հրանտ ԲագրատյանԿրեմլը կհայտարարի՝ ով է ներկայացնելու ՌԴ-ն ստամբուլյան բանակցություններում, երբ որ Պուտինն անհրաժեշտ համարի. ՊեսկովԳետից դուրս են բերել շորերի կտորներ, տիկնիկ ոտք, գլուխ, ամեն հանածը ցույց են տալիս հարազատներին. մանրամասներ 2-ամյա Տիգրանի որոնումներիցՀոսանքահարման հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Կարեն Ավետիսյանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top