«ВКонтакте»-ն սոցցանցում տեղեկատվական ժապավեն է ստեղծել, որում չեն լինի կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ լուրեր. Известия
Արխիվ 16-20«ВКонтакте» սոցիալական ցանցը «#лучшедома» հեշթեգով տեղեկատվական ժապավեն է ցուցադրել, որում բացակայում են Covid-19-ի վերաբերյալ համաշխարհային լուրերը: Այս մասին ապրիլի 1-ին հայտնել են սոցցանցի մամուլի ծառայությունից, հայտնում է Известия-ն:
Հստակեցվում է, որ ժապավենում կլինեն տեղեկատվական և ժամանցային նյութեր՝ համերգների և մշակութային այլ իրադարձությունների հեռարձակումներ, ինքնամեկուսացման ժամանակ ժամանցի գաղափարներ, ֆլեշմոբներ և մրցույթներ:
«ВКонтакте»-ի Կոնտենտի սպառման և առաջարկությունների ուղղության ղեկավար Անդրեյ Յակուշևի խոսքով՝ նման քայլ է արվում օգտատերերի հոգեբանական ճնշումը հանելու, տրամադրությունը բարձրացնելու և ուժերը համալրելու համար, քանի որ «համավարակի վերաբերյալ լուրեր այժմ շատ են»:
Իր հերթին, «Одноклассники» սոցցանցը սկսել է «Вместе против вируса» ակցիան և օգտատերերին հնարավորություն տվել գլխավոր լուսանկարին կցել «#моюруки», «#сижудома» և «#слежузаздоровьем» գրությունները:
