«Կոմիտասի թանգարանը գերեզմանոց է, թանգարան չի». Կոմիտասագետ (տեսանյութ)
ՄշակութայինԸստ կոմիտասագետ, խազագետ, կոմպոզիտոր «Ակունք» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ այսօր ամեն ինչի համար ինչ-որ անհասկանալի չափի գումարներ է ծախսվում, բայց մեր բուն ժառանգությունը մեջտեղ բերելու համար գումար չկա:
«Մեր երկիրը թանգարանի համար չէ, որ ամեն ինչ թանգարանացնեն, ասեն` գնացեք թանգարանում տեսեք, թե դուք ով եք եղել, սա գերեզմանոց հո չի՞: Այդ ամենը պիտի լինի շնչող, ապրող, պիտի կրենք եւ գործածենք, ի՞նչ թանգարան»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց Ա. Շահնազարյանն ու անդրադառնալով Կոմիտասի ժառանգության տարածմանը շեշտեց. «Կոմիտասի թանգարանը խայտառակություն է, գերեզմանոց է, թանգարան չի: Պանթեոնում մի հատ էլ երկրորդ պանթեոն սարքեցին` Կոմիտաս թանգարան: Ինչպե՞ս կարող է Կոմիտասը թանգարան լինի, այդ մարդուն նույնիսկ Էջմիածնի պատերի մեջ չէին կարողանում պահել, նա դուրս էր գալիս բոբիկ ոտքերով գյուղերը շրջում, ժողովրդի հետ տարածում երգը, գործ անում` իր մկանոտ ուժով ու էներգիայով, ի՞նչ թանգարան: Պիտի այդ պատերից դուրս գային, ցրվեին մանկապարտեզները, մեր գյուղերում տարածեին, պրոպագանդեին ժողովրդի մեջ նրա երգերը, ա՛յ, սա է Կոմիտաս-ինստիտուտ նշանակում»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.
