Իսրայելական կողմը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում հաղորդավարի կողմից հնչեցրած արտահայտությունների համար Ո՞վ կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները Իվուն վնասվածք է ստացել. Նրա մասնակցությունը Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին հարցականի տակ է Ինձագին հստակ գիտի` ինչ կազմ է դուրս բերելու խաղադաշտ ՉԼ-ի եզրափակիչում ՌՊԼ-ում հանդես եկող որ ֆուտբոլիստներն են նրավիրվել Հայաստանի ազգային հավաքական «Ինտերի» տրանսֆերային նոր թիրախը Ռուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Դնեպրոպետրովսկ ԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՌԱՖԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Ռուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Տորեցկ-Պոկրովսկ Սարսափելի փաստեր. Երեխային առաջարկել են տանել տուն, տալ խաղալիք և կոնֆետ

«Ադրբեջանն ամեն մի հակահայկական հոդվածի համար վճարում է 30 հազար դոլար»

Արխիվ 16-20

Ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ում օրերս հրապարակվեց հոդված՝ 1988 թվականի Սումգայիթի իրադարձությունների մասին: Այն, մեղմ ասած, հակահայկական էր եւ չէր համապատասխանում իրականությանը, որին արձագանքելով «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի գլխավոր խմբագիր, լրագրող եւ հաղորդավար Ռոման Բաբայանն այսպես էր որակել. «Անսկզբունքայնություն, ստորություն ու ծախվածություն։ Այլ բառեր դժվար է գտնել։ Որպես մարդ, որն անցել է Խորհրդային Ադրբեջանում հայկական ջարդերի սարսափի միջով, կարող եմ ասել, որ եթե հանուն փողի դուք կարող եք հրապարակել այն, ինչ հրապարակել եք, ապա դուք ուղղակի ստոր ու սրիկա եք»:  Սակայն, սա դեռ ամենը չէ, «Նեզավիսիմայա գազետայի» հոդվածից հետո՝ լույս տեսան նաեւ այլ պրոադրբեջանական հոդվածներ՝ կրկին Սումգայիթի դեպքերի մասին, միայն թե էլի Ադրբեջանին հարմար ձեւակերպումներով ու խեղաթյուրումներով: Իսկ ի՞նչ արեց հայկական կողմը քարոզչական այս դիվերսիան կանխելու համար, «Իրավունքը» հետաքրքրվեց մոսկվաբնակ քաղաքագետ ՄԱՐԻԱՄ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՑ:

- Մարիամ, օրերս լրացավ Սումգայիթյան ջարդերի հերթական տարելիցը եւ բավական ակտիվ տարածում գտան պրոադրբեջանական հոդվածներ ռուսական մամուլում: Որքանո՞վ կարողացավ հայկական կողմը դիմակայել այդ պրոպագանդային:

- Նախ նշեմ, որ Ռուսաստանի ամենաբարձր վարկանիշ ունեցող լրատվամիջոցներում հայտնվեցին պրոադրբեջանական հոդվածներ, որոնք թշնամանք եւ ատելություն էին քարոզում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ: Երեւի թե միայն РБК-ի կայքում չհայտնվեցին նման հոդվածներ: Փետրվարի 25-26-ի դրությամբ՝ ժամը մեկ տարբեր կայքերում հայտնվում էին այդպիսի հոդվածներ ու ցինիզմը հասել էր այնտեղ, որ ադրբեջանցի ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, ով հայտնի լրագրող է Բաքվում ու կոորդինացնում է ադրբեջանցի լրագրողներին, սկսեց այդ հղումներն անձամբ ինձ ուղարկել: Ինչեւէ, այս ամենի վերաբերյալ բարձրացավ մեծ աղմուկ հայ համայնքում եւ ֆեյսբուքում՝ հայ օգտատերերի շրջանում ու ի զարմանս շատերի՝ առաջինն արձագանքեց «Ռուսաստանում հայերի միավորում» կազմակերպությունը: Նրանք դիմեցին «Նեզավիսիմայա գազետա»-յին եւ խնդրեցին, որ հրապարակված հոդվածը հերքվի: Բայց քանի որ այս դեպքում հերքումը բավարար չէր, հորդորեցինք դիմել ՌԴ գլխավոր դատախազին, որպեսզի հետաքննություն սկսվի: Չէ որ ոչ մի երաշխիք չկա, թե այդ հոդվածի պատճառով ինչպիսի կոնֆլիկտներ կարող են լինել Ռուսաստանում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ, ինչը կդիտարկվեր ռուսաստանյան անդորրը խանգարող իրավիճակ:

-«Նեզավիսիմայա գազետայի» այդ աղմուկ հանած հոդվածում մասնավորապես՝ ի՞նչ էր ասվում:

- Չեմ ուզում անգամ կրկնել, բայց նշել էին, թե իբրեւ ադրբեջանցիներին մորթել են հայերը Խոջալույում, իսկ այդ ուժայիններին 90-ականներին պատրաստում էր հայկական եկեղեցին:

- Ինչո՞վ կբացատրեք, որ ռուսական մամուլում մեկը մյուսի հետեւից հայտնվեցին նման բովանդակությամբ հոդվածներ:

- Բավական մանրամասներ եմ պարզել, թե ինչպես են իրենք այդ նյութերը տեղադրում: Պարզվում է՝ ամեն մի հակահայկական հոդվածի համար Ադրբեջանը պատրաստ է  վճարել 30 հազար դոլար: Դրա համար էլ նույնաբովանդակ հոդվածներով ողողվեց համացանցը: Սա շատ բան է ասում ադրբեջանցիների մասին, փաստացի իրենց գերխնդիրը հայերի նկատմամբ ատելություն առաջացնելն ու ցեխ շպրտելն է: Տնտեսական ոչ մի խնդիր չունեն եւ կարող են յուրաքանչյուր հոդվածի համար վճարել հազարավոր նավթադոլարներ:

- Չե՞ք կարծում, որ զուտ այս հոդվածներին պատասխանելու փոխարեն՝ հայաստանյան իշխանությունն առնվազն պետք է պատրաստ լիներ քարոզչական այս դիվերիսիային արժանի հակահարված տալուն:

- Առաջին հայացքից թվում է, որ ճիշտ կլիներ կիրառել «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» մարտավարությունը: Բայց նման անշնորքության դեմ չեն պայքարում անշնորքությամբ, պետք է գնալ իրավական ճանապարհով, որովհետեւ մենք ապրում ենք մի պետությունում, որը բազմազգ է, եւ այստեղ մեր երկու երկրների ներկայացուցիչները շատ են, իսկ մենք ուզում ենք խաղաղ միջավայրում ապրել եւ գլխացավանք չառաջացնել տեղի իշխանությունների համար: Ուստի՝ ավելի կիրթ ճանապարհով գնացինք:

- Ի՞նչ նկատի ունեք:

- ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի կողմից ՌԴ գլխավոր դատախազին դիմելուց ընդամենը ժամեր անց «Նեզավիսիմայա գազետա»-յի կայքից վերոնշյալ հոդվածը հանվեց: Այնուհետեւ մի շարք ԶԼՄ-ներում հայտնվեցին հայ հեղինակների հոդվածներ, որոնք ոչ թե համարժեք ատելություն էին սերմանում, այլ արձանագրում էին փաստեր՝ տարանջատելով իրականությունը կեղծարարությունից: Կարծում եմ՝ արդյունքը, որը ստացանք, շատ ավելի կարեւոր էր: Իսկ «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի եթերում ՌԴ-ում ՀՀ դեսպանը մոտ մեկ ժամ խոսեց Սումգայիթյան դեպքերի մասին եւ տվեց ամփոփ պարզաբանումներ: Չեմ կարծում, որ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը հնարավորություն կունենար մոտ մեկ ժամ խոսել այն մասին, ինչ իրենց հոդվածներում պատվիրում են գրել:

- Ամեն դեպքում, չե՞ք կարծում, որ դանդաղեցինք, մինչդեռ հայաստանյան իշխանություններն առնվազն պարտավոր էին կանխատեսել այս օրերին նման տեղեկատվական հարձակման մասին ու կարելի էր կանխարգելիչ քայլեր նախաձեռնել:

- Իհարկե, լավ աշխատանքի դեպքում, կարող էր այսպիսի հոդվածներ ընդհանրապես չհայտնվեին: Կարելի էր կանխարգելել, ոչ թե հետեւանքի դեմ պայքարել: Բայց, ըստ իս, պատվով դուրս եկանք ստեղծված իրավիճակից: Հուսով եմ՝ սա այլեւս չի կրկնվի, թեպետ կրկնվելու դեպքում էլ այն այլեւս իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է: Այն, որ այդ հոդվածը ջնջվեց, արդեն շատ բան է ասում: Չէ որ զուտ իրենց ընթերցողների կարծիքը բալանսավորելու համար, կարող էին պատասխան հոդված հրապարակել, բայց ջնջեցին: Փաստացի իրավապահ մարմինների կողմից զգուշացում է եղել լրատվամիջոցին եւ իրենք ջնջել են, չնայած գրեթե վստահ եմ, որ այդ հոդվածի համար կլորիկ գումար էին ստացել Ադրբեջանից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Իսրայելական կողմը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում հաղորդավարի կողմից հնչեցրած արտահայտությունների համարՈ՞վ կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորներըԻվուն վնասվածք է ստացել. Նրա մասնակցությունը Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին հարցականի տակ էԻնձագին հստակ գիտի` ինչ կազմ է դուրս բերելու խաղադաշտ ՉԼ-ի եզրափակիչում ՌՊԼ-ում հանդես եկող որ ֆուտբոլիստներն են նրավիրվել Հայաստանի ազգային հավաքական «Ինտերի» տրանսֆերային նոր թիրախըՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. ԴնեպրոպետրովսկԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՌԱՖԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Տորեցկ-ՊոկրովսկՍարսափելի փաստեր. Երեխային առաջարկել են տանել տուն, տալ խաղալիք և կոնֆետՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Չասով Յար - ՏորեցկՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Լիման-Սեւերսկի ուղղություն (Քարտեզ)Մխչյան գյուղի դպրոցի տնօրենը ազատման դիմում է գրելՄեդվեդեւ. Անհաջող բանակցությունները կարող են հանգեցնել պատերազմի ավելի սարսափելի փուլիՆոր մանրամասներ՝ Ռուբիո-Լավրով զրույցիցԲայդենի ցուցմունքի հինգժամյա ձայնագրությունը հայտնվել է համացանցումՇՏԱՊ. Փորձել են առեւանգել 10 տարեկան աղջկաՇնորհակալ եմ, որ ինձ վստահեցիր ԻՄ իդեալների ԿՐՈՂԻՆՀայտնի փաստաբանը հանդես է գալու նաեւ այլ ֆորմատովԻնչո՞ւ հրաժարվենք մեր պատմությունից, մեկը չկա՞ միջազգային ատյաններում հարց բարձրացնի. Արտակ ՍարգսյանՊիստորիուսը Եվրոպային կոչ է արել պատրաստվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարիԳարեգին Բ-ն ծաղիկներ է դրել Մինսկի Հաղթանակի հուշարձանինԼավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցելԹրամփը լուսանկարվել է երեկվա ահաբեկչի հետ, ում համար գլխագին էր սահմանվել 10 մլն դոլարը. մեծ խաղերԱսում են՝ դուք Եվրոպա շատ եք սիրում, տարեք ձեր ապրանքը այնտեղ վաճառեք. ի՞նչ է կատարվում Վրաստանի սահմանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովՄեծ հրաշքը կստիպի կենդանակերպի այս նշաններին ցատկել ուրախությունիցՊեսկովը նշել Է Պուտին-Զելենսկի հանդիպման պայմանըԱշխարհի շուրջ 15 միլիոն երիտասարդ արդեն տառապում է այս ախտանիշովՄեդվեդչուկը բացահայտել է Զելենսկու իրական նպատակը Ստամբուլի բանակցություններումՔարով, դանակով հարվածել է. Դաժան uպանություն Լոռիում․ նոր մանրամասներ են հայտնի դարձելԹրամփ. «Ժամանակն է մորթել հնդկահավը, տեսնենք՝ ինչ կլինի»ՍԱՐՍԱՓ. Մխչյանում, տուժած երեխայի մայրը, ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն. նրանք վերակենդանացման բաժնում են. մանրամասներ դեպքիցԿարեն Խուրշուդյանը դարձել է Ֆրանսիայի «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ»Բժիշկը զգուշացրել է, թե ով ավելի ուժեղ կտուժի մագնիսական փոթորիկներիցՄինչև 2030 թվականը 4 կենդանակերպի նշանների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հարստանալԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ի՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերինԱստղագուշակ մայիսի 17-ի համար․ Աղեղնավորին՝ ոգեշնչում, Ջրհոսին՝ պլանների խախտումներՏարադրամի փոխարժեքները մայիսի 17-ինԲանակցային ուղու ձևաչափը չի թելադրվում ո՛չ Կիևի, ո՛չ Բրյուսելի կողմից, այլ կառուցվում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև. Ռուսական աղբյուրՈւիտկոֆ. Մերձավոր Արևելքը կարող է տնտեսապես գերազանցել Եվրոպական Միությանը (Տեսանյութ)«Հրապարակ». ՄԱՍԿ–ը վա–բանկ է գնում«Ժողովուրդ». Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն էԱՄՆ-ն պլանավորում է կրճատել իր զորքերի թիվը Եվրոպայում. ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանՍեւ շուկայում հայտնված դեղերը ներմուծվում են ԵՏՄ երկրներից. Առողջապահական տեսչական մարմնի պաշտոնյան մանրամասներ է ներկայացնումԱՄՆ պետքարտուղարը շատ կոշտ երկխոսության մեջ է մտել ուկրաինական պատվիրակության հետ. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Ձերբակալություններից հետո հրամայել են ազատման դիմումներ գրել«Փաստ». Նիկոլ Փաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը»«Ժողովուրդ». ՔՊ-ն Երեւանում մերժված է. կուսակցականները իշխանությունից հրահանգ են ստացել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top