Արդյո՞ք դասապրոցեսները ժամանակավորապես դադարեցնելու անհրաժեշտություն կա․ Արայիկ Հարությունյանի մեկնաբանությունը
Արխիվ 16-20
Այսօր՝ փետրվարի 24-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հարցին, թե արդյո՞ք շարունակում են այն կարծիքին մնալ, որ դասապրոցեսը որոշ ժամանակով դադարեցնելու անհրաժեշտություն չկա պատասխանել է․
«Մենք խորհրդակցում ենք ՀՀ առողջապահության նախարարության հետ և պետք է իրենցից համապատասխան միջնորդություն լինի, որպեսզի դասապրոցեսի դադարեցման մասին որոշում կայացնենք»:
Ինչ վերաբերում է H1N1-ին, ապա Հարությունյանը նշել է, որ տեղեկություններ ունեն, որ առանձին դպրոցներում բացակայությունների բարձր ֆոն կա, բայց Առողջապահության նախարարությունը պետք է միջնորդի դասապրոցեսը դադարեցնելու համար: