ԲԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆ Զելենսկին դեմ դուրս եկավ Թրամփին Այսօրվանից գործում է «Գոշաց Միաբանություն» իրավական հասարակական կազմակերպությունը. Կենդանաբանական այգուց հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա տղա՝ պարանոցի հատվածում ստացած վնասվածքներով Տեր Արտաշեսը միացավ տիրադավներին Վերջին 56 ժամվա ընթացքում Իրան է ժամանել չինական 16 ռազմական բեռնատար ինքնաթիռ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Մտնում ենք առանց կանոնների աշխարհ. ԱՄՆ-ն ցանկանում է ենթարկեցնել Եվրոպան. Մակրոն (Տեսանյութ) ՀՐԱՏԱՊ. Արթուր Վարդանյանի առողջական վիճակը օր օրի վատթարանում է. ՀԱՊ կուսակցություն Կիևի և Խարկովի էլեկտրաէներգիայի ցանցը լիակատար եզրին է. դեպի Կիեւ են թռչում նոր անօդաչուներ

Բրիտանիայում շրջանառության մեջ են դրել թղթադրամ՝ նկարիչ Թյոռների դիմանկարով

Արխիվ 16-20

Մեծ Բրիտանիայում փետրվարի 20-ին շրջանառության մեջ է դրվել սինթետիկ պոլիմերներից նոր թղթադրամ՝ 20 ֆունտ (25,9 դոլար) անվանական արժեքով, որի վրա պատկերված է բրիտանացի նկարիչ Ուիլյամ Թյոռները (1775 – 1851 թվականներ): Այն փոխարինել է անգլիացի տնտեսագետ եւ հրապարակախոս Ադամ Սմիթի պատկերով թղթադրամին, հայտնել է Անգլիայի բանկը, որը կատարում է Մեծ Բրիտանիայի կենտրոնական բանկի գործառույթները:

Նոր թղթադրամը դարձել է երրորդը, որը Միացյալ Թագավորությունում պատրաստվել է դիմացկուն պոլիմերներից, 5-ֆունտանոց (2016 թվական)՝ Ուինսթոն Չերչիլի (1874 – 1965 թվականներ) դիմանկարով, եւ 10-ֆունտանոց (2017 թվական)՝ գրող Ջեյն Օսթինի (1775 – 1817 թվականներ) պատկերով թղթադրամներից հետո: «Պոլիմերներից 20-ֆունտանոց թղթադրամի պատրաստումը կարեւոր քայլ առաջ է դրամանիշների կեղծման դեմ պայքարում»,- հայտարարել է Անգլիայի բանկի գլխավոր գանձապահ Սառա Ջոնը: Այժմ շարունակում է շրջանառության մեջ գտնվել 20 ֆունտ անվանական արժեքով շուրջ 2 մլիարդ թղթադրամ՝ բամբակե հիմքով: Նոր դրամանիշը, կենտրոնական բանկի հաղորդագրության համաձայն՝ ամենապաշտպանվածն է Անգլիայի բանկի կողմից երբեւէ թողարկված թղթադրամներից՝ երկգույն պոլիգրաֆիական նրբաթիթեղով եւ հոլոգրամով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ԲԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆԶելենսկին դեմ դուրս եկավ ԹրամփինԱյսօրվանից գործում է «Գոշաց Միաբանություն» իրավական հասարակական կազմակերպությունը. Ծառայությունների մասնաբաժինը ԵԱՏՄ համախառն ՀՆԱ-ում գերազանցում է 63%-ըԿենդանաբանական այգուց հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա տղա՝ պարանոցի հատվածում ստացած վնասվածքներով Տեր Արտաշեսը միացավ տիրադավներին Վերջին 56 ժամվա ընթացքում Իրան է ժամանել չինական 16 ռազմական բեռնատար ինքնաթիռԿցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրըՈւժգին մագնիսական փոթորիկ է գրանցվել Երկրի վրա․ Լևոն ԱզիզյանՄտնում ենք առանց կանոնների աշխարհ. ԱՄՆ-ն ցանկանում է ենթարկեցնել Եվրոպան. Մակրոն (Տեսանյութ)ՀՐԱՏԱՊ. Արթուր Վարդանյանի առողջական վիճակը օր օրի վատթարանում է. ՀԱՊ կուսակցությունԿիևի և Խարկովի էլեկտրաէներգիայի ցանցը լիակատար եզրին է. դեպի Կիեւ են թռչում նոր անօդաչուներԵրևանում կենդանաբանական այգուց Հերացու անվան համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա տղաՔաղաքացիներն ապրիլի 15-ից հետո ՀՀ երկրորդ սերնդի թղթադրամները կարող են անվճար փոխանակել բանկերումՀայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն արդեն վերածվում են համագործակցության․ ԱլիևԵրևանում սպասվում է ձյունԵՄ-ն պարտադրում է ՀՀ-ին՝ միանալ հակառուսական պատժամիջոցներին․ հայերը կորոշեն անդամակցության հարցը. ՏԵՍԱՆՅՈՒԹԱնհնար է ընդունել ԵՄ չափանիշները՝ մնալով Եվրասիական տնտեսական միության անդամ. ԼավրովՓողոցում ձուկ վաճառողին վռազ հավաքում եք, ինձ խաբող զեղծարարների անունն եմ տվել, ինչի՞ չեք բռնում. ՏեսանյութՀՐԱՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված