Տեսախցիկը ֆիքսել է Ուկրաինային հասցված հերթական հարվածի պահը (Տեսանյութ) Ուկրաինային «սև ձմեռ» է սպասում. Ուկրաինական աղբյուր Ոչ մի հրադադար չի լինի. Լավրով Թրամփը պատրաստում է նոր առաջարկներ Մոսկվային՝ տնտեսական և քաղաքական օգուտներով Ռուսները խոցել են ուկրաինական գազի արդյունահանման օբյեկտը Ռադայի պատգամավորները ծանր քննադատությամբ հարձակվել են Զելենսկու վրա՝ Թրամփի հետ նրա հակամարտության համար Կատարի էմիրի օրինակով՝ Եգիպտոսի նախագահը նույնպես զգուշացրեց իր երկրի քաղաքացիներին պատրաստվել ամենավատ սցենարին Բաքվում ընթացող խոշոր համաժողովն առանց սկանդալների չանցավ Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին ՇՏԱՊ. Առկա է վեբկայք, որտեղ տեղադրված են ՀՀ քաղաքացիների տեսանյութերն ու լուսանկարները, որոնք արվել են հասարակական զուգարաններում

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարդանանց տոնը

Արխիվ 16-20

Փետրվարի 23-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարդանանց տոնը: Ավարայրի ճակատամարտում հայրենիքի, հայ եկեղեցու եւ քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյայց Առաքելական եկեղեցու մեծագույն սրբերից են։ Ինչպես տեղեկացանք Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանից, այս տոնը խորհրդանշում է բոլոր ժամանակներում հայրենիքի պաշտպան հերոսների հիշատակը: Ըստ ավանդության, Սուրբ Վարդանանց տոնն անվանակոչության տոնն է բոլոր այն անձանց, ովքեր կրում են Վարդանանց զորավարների կամ զինվորականների անունները (Վարդան, Գարեգին, Խորեն, Տաճատ, Հմայակ, Վահան եւ այլն): Հայ եկեղեցին Սուրբ Վարդանանց տոնը նշում է բուն Բարեկենդանի նախորդ հինգշաբթի օրը, ի հիշատակ նաեւ 337 թվականին Պարսից տերության դեմ մղվող պատերազմում նահատակված հայոց սպարապետ Վաչե Մամիկոնյանի եւ նրա զինակիցների, որը դեռեւս 4-րդ դարում Վրթանես Ա Պարթեւ կաթողիկոսն է հաստատել:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ