Ո՞վ է պատասխանատվություն կրելու բանակում զոհերի համար․ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի մեկնաբանությունը
Արխիվ 16-20
Այսօր՝ փետրվարի 18-ին Ազգային ժողովում տեղի ունեցած փակ քննարկումից հետո, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ։
Ճեպազրույցի ընթացքում Արտակ Դավթյանը նշել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ, հավելելով․ «13 զոհի մի մասը դժբախտ պատահարներ են եղել և հիվանդության հետևանք»,- ասել է Դավթյանը։
Հարցին, թե ո՞վ է պատասխանատվություն կրելու բանակում զոհերի համար, Արտակ Դավթյանն ասաց․
«Անցկացվում են ծառայողական քննություններ, որոնց արդյունքում ենթարկվում են կարգապահական պատասխանատվության, ընդհուպ՝ պաշտոնից հեռացման»։