Ադրբեջանով Հայաստան հասած ալյուրն իրականում պիտանի չէ մարդկային սպառման համար. Գրիգորյան Չե՞ք սարսռում, երբ լսում եք եկեղեցու զանգերը… ՇՏԱՊ. Այս պահին խուզարկում են Հայկ Դոմոյանի բնակարանը Ucom-ի ֆիքսված կապի ցանցի ծառայությունները հասանելի են Զովունիում Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված կալանքը փոփոխվեց, կիրառվեց տնային կալանք Մոսկվայում էի, երբ իմացա, որ ինձ պետք է կալանավորեն, անմիջապես հետ եկա. Դավիթ Համբարձումյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով Իրանն աշխարհի ամենաանապահով վայրն է ահաբեկիչների և դավաճանների համար. խորհրդարանի խոսնակ Վթարային ջրանջատում` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում Գողական, քրեական հեղինակություն, իշխանավոր, ով ուզում է լինի, եթե Ազատի գործով բան կա ասելու՝ ասեք

«Հեղափոխություն, թե հիբրիդային հեղաշրջում». Խոսրով Հարությունյան

Արխիվ 16-20

Կապանի ասուլիսում վարչեպետ Փաշինյանն, ի պատասխան լրագրողի հարցին, հայտարարեց, որ Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե պետական հեղաշրջման փորձ, այլ ‹‹հիբրիդային հեղաշրջման›› փորձ եւ իշխանությունը նման փորձերի ողնաշարը կոտրել է պաշտոնանկություններով: Անդրադառնալով վերոնշյալին՝ ՀՀ նախկին վարչապետ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նշում է. «Թեպետ այս հարցին ես ասուիլիսի հաջորդ օրն անդրադարձել եմ լրատվամիջոցներից մեկի տաղավարում, այդուհանդերձ հարկ եմ համարում որոշ հավելյալ մեկնաբանություններ ներկայացնել, քանի որ լրատվամիջոցները ամենատարբեր որակումներով շարունակում են անդրադառնալ այդ թեմային: Նախ անհրաժեշտ է փաստել, որ հեղաշրջում ասելով պետք է հասկանալ պետական կառավարման համակարգում այնպիսի իրավիճակ, երբ իշխանության բարձրագույն մարմինը կամ մարմինները՝ ոչ իրենց կամքով եւ հակասահմանադրական ազդեցությունների ճնշման պատճառով, զրկվում են իրենց սահամանադրական պարտավորությունները կատարելու օրինական հնարավորություններից՝ ընդհուպ մինչեւ պաշտոնից պարտադրված հեռանալը: Այլ կերպ ասած, հեղաշրջումը ուղղակիորեն նշանակում է իշխանության բռնազավթում: Պատմությունը գիտի տարբեր երկրներում հեղաշրջումների բազում դեպքեր: Հետեւաբար հեղաշրջման փորձ ասելով՝ պետք է հասկանալ կոնկրետ անձանց կամ սուբյեկտների կողմից այնպիսի գործողությունների իրականացման նախաձեռնություն, որոնց նպատակը եղել է Երկրի բարձրագույն իշխանությանը զրկել օրինական պարտականությունները կատարելու որեւէ հնարավորությունից:

Արդյո՞ք Վարչապետն իր խոսքում փաստում է այդ մասին: Միանշանակ դժվար է պնդել, քանի որ նա օգտագործում է ‹‹հիբրիդային հեղաշրջում›› եզրույթը, որը քաղաքագիտության մեջ, կարծես թե, նոր հասկացություն է եւ հավելյալ մեկնաբանությունների կարիք ունի: Բանն այն է, որ այսօր մասնագիտական գրականության եւ քաղաքագիտական տերմիբանության մեջ լայնորեն տարածում ունի ‹‹հիբրիդային պատերազմ›› հասկացությունը:

Հայտնի փաստ է, որ ‹‹հիբրիդային պատերազմ›› տերմինը առաջին անգամ ԱՄՆ եւ Միացյալ Թագավորության ռազմական փաստաթղթերում հայտնվեց 2005թ. եւ այդ հասկացության իմաստը կայանում է հակառակորդ պետության վրա սեփական քաղաքական ազդեցության ապահովումը ռազմական կարողությունների նվազագույն ներգրավմամբ՝ փոխարենը նախապատվությունը տալով ազդեցության քաղաքական, տնտեսական, տեղեկատվական, դիվանագիտական ռեսուրսի օգտագործմանը: Այսինքն՝ մարդկային զոհերի եւ ավերվածությունների գնով հաջողության հասնելու փոխարեն նույն նպատակներին հասնել ոչ ռազմական միջոցներով: Սա է պատերազմներ վարելու հիբրիդային մեթոդի ողջ իմաստը:

Եթե փորձենք այս հասկացության ներքո վերծանել ‹‹հիբրիդային հեղաշրջում›› եզրույթը, ապա կնշանակի, որ վարչապետը փաստում էր, որ ներքաղաքական զարգացումներում տեղի է ունեցել բարձրագույն իշխանության պարտականությունների իրականացմանը խոչնդոտելու փորձ՝ օգտագործելով քաղաքական, տեղեկատվական, տնտեսական ռեսուրսներ: Բայց վերը նշված գարծիքակազմը, միգուցե բացառությամբ դիվանագիտականից, լայնորեն եւ բոլոր ժամանակներում օգտագործվում է ներաքաղաքական պայքարում՝ տեղեկատվական-քարոզչական կրեատիվ հնարքների, ֆինանսական ռեսուրսների, քաղտեխնոլոգիաների օգտագործմամբ, ընդ որում՝ երկուստեք՝ թե՛ իշխանության եւ թե՛ ընդիմության կողմից:

Կարելի՞ է արդյոք ընդիմության քաղաքական պայքարը իշխանությունների դեմ որակել որպես նրանց գործունեությանը խոչնդետելու, ուստի եւ հիբրիդային հեղաշրջման փորձեր: Արդյո՞ք Վարչապետը ‹‹հիբրիդային հեղաշրջում›› ասելով ի նկատի ունի իշխանության դեմ քաղաքական պայքարի ցանկացած գործողություն՝ նշված ռեսուրսների օգտագործմամբ: Կարծում եմ՝ ո՛չ, այլապես դա կնշանակեր, որ վարչապետը հայտարարում է իշխանության անհաշտ պայքարը քաղաքական այլակարծության եւ ազատ խոսքի իրավունքի դեմ:

Ավելին, նման պարագաներյում, եթե առաջնորդվենք, վարչապետի ‹‹հիբրիդային հեղաշրջում›› եզրույթի քաղաքական բովանդակությամբ, ապա նշված հեղաշրջման փորձ կարելի որակել ընդիմադիր Նիկոլ Փաշինյանի տարիների քաղաքական գործունեությունը ուղղված իշխանությունների դեմ, իսկ 2018թ ապրիլ-մայիս ամիսների իրադարձությունները՝ հիբրիդային հեղաշրջման դասական օրինակ:

Ուստի, առանց սխալվելու հավանականությամբ, կարելի է փաստել, որ վարչապետի գիտությամբ նրա ընտանիքին պատկանող լրատվամիջոցի նախաձեռնությամբ ‹‹պետական հեղաշրջման›› մասին լուրերի շրջանառումը ոչ այլ ինչ էր, քան ուժային կառույցների նախկին ղեկավարներին, մասնավորապես՝ Վանեցյանին (ձեռքի հետ նաեւ ընդիմությանը) hանիրավի վարկաբեկելու եւ պետության թշնամի ներկայացնելու անհաջող փորձ: Եվ երբ այդ լուրը դարձավ հանրային դիսկուրսի գլխավոր թեմաներից մեկը եւ առաջացավ կոնկրետ փաստեր ներկայացնելու անհրաժեշտություն, վարչապետը փորձեց փրկել իրավիճակը իր ‹‹հիբրիդային հեղաշրջում››, ավելի շփոթեցնող եւ մինչ այս քաղաքական մասնագիտական դիսկուրսում դեռեւս չհանդիպած, եզրույթով:

Ի դեպ թե՛ Վանեցյանը եւ թե՛ Օսիպյանը պաշտոնանկ չեն արվել: Նրանք հրաժարական են տվել: Այս հասկացությունները իրավական-քաղաքական իմաստով նույնաբովանդակ չեն:

Նախ կարեւոր տարբերությունն այդ երկու իրավական գործընթացներրի միջեւ այն է, որ տարբեր են դրանք նախաձեռնող սուբյեկտները: Պաշտոնանկության պարագայում նախաձեռնողը տվյալ պաշտոնյայի անմիջական քաղաքական ղեկավարն է՝ տվյալ դեպքում վարչապետը: Մինչդեռ հրաժարականի դեպքում նախաձեռնողը ինքը՝ պաշտոնյան է:

Բայց առանցքային տարբերությունն այդ երկու գործընթացների միջեւ պայմանավորված է դրանց տարբեր քաղաքական բովանդակությամբ: Պաշտոնանկությունը արձանագրում է տվյալ պաշտոնյայի գործունեության արդյունքներով քաղաքական անմիջական ղեկավարի բավարարված չլինելու հանգամանքը, ընդ որում այն ընկալմամբ, որ այլեւս այդ պաշտոնում տվյալ պաշտոնյայի հետագա գործութնեությունը համարվում է անհանդուրժելի:

Մինչ դեռ պաշտոնյայի կողմից պաշտոնից հրաժարական ներկայաացնելու փաստը վկայում է պաշտոնյայի եւ նրա անմիջական քաղաքական ղեկավարի միջեւ տվյալ պաշտոնին օրենքով վերապահված պարտականությունների կատարման խնդրում անհամաձայնության եւ սկզբունքային տարաձայնությունների մասին:
Ընդ որում, որպես կանոն, այդ տարաձայնությունները դառնում են անհաղթահարելի այն պարագայում, երբ պաշտոնյան իր հետագա պաշտոնավարումը տվյալ պաշտոնում տվյալ քաղաքական ղեկավարի ենթակայությամբ քաղաքական եւ/կամ իրավական առումներով գնահատում է իր համար այլեւս ոչ նպաստավոր:

Եթե պաշտոնանկությունը՝ տվյալ պաշտոնյայի կողմից պաշտոնեական պարտականություների աններելի ձախողման գնահատաականն է, ապա հրաժարականը՝ պաշտոնյայի գիտակցված նախաձեռնությունն է եւ քաղաքական պռոտեստի դրսեւորում է:

Մինչ դեռ ուժային կառույցների նախկին ղեկավարները ոչ միայն չէին ձախողել իրենց պաշտոնեական պարտականությունները, այլեւ արժանացել էին գեներալի բարձր կոչմանը (իսկ Օսիպյանը նույնիսկ նշանակվել էր վարչապետի գլխավոր խարհրդական): Նման պարագայում խոսել նրանց պաշտոնանկության մասին կնշանակի մոլորեցնել հանրությանը:

Հետեւաբար ‹‹հիբրիդային հեղաշրջում›› թեզը քվազիքաղաքական բովանդակություն է եւ իրողության հետ որեւէ աղերս չունի, իսկ պաշտոնանկություններով հեղաշրջման ողնաշարը կոտրելու վերաբերյալ Վարեւչապետի պնդումը՝ սեփական անհաղթահարելի վճռականությունը ցուցադրելու քարոզչական հնարք եւ ուրիշ ոչինչ:

Ավելի խորքային եզրահանգումը ակնհայտ է՝ հանրային կյանքը լարվածության մեջ պահելու գնով ձեռք բերված հեղինակությունը իշխանությանը որեւէ հեռանկար չի կարող խոստանալ»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Հունվարի 20-ին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցիում կկայանա հոգեհանգիստ՝ ի հիշատակ 1990 թվականի հունվարի 13-20-ը Բաքվի կոտորածի զոհերի Ադրբեջանով Հայաստան հասած ալյուրն իրականում պիտանի չէ մարդկային սպառման համար. ԳրիգորյանՉե՞ք սարսռում, երբ լսում եք եկեղեցու զանգերը…Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին կոչ է անում չմեկնել ԹուրքիաԻմը միայն քաղաքական է, հիմա ինչ որ խոսում են, էնպես պատասխաններ կտամ․ Վարդան ՂուկասյանՈւզբեկստանը Թրամփի հրավերով պատրաստ է միանալ Գազայի հարցով Խաղաղության խորհրդինԼրանում է Հրանտ Դինքի սպանության 19-րդ տարինՇՏԱՊ. Այս պահին խուզարկում են Հայկ Դոմոյանի բնակարանըUcom-ի ֆիքսված կապի ցանցի ծառայությունները հասանելի են ԶովունիումԴավթաշենի կամրջի վրա բախվել են «Ford»-ն ու շտապօգնության դիատարը. վերջինը մասամբ փակել է ճանապարհըԴավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված կալանքը փոփոխվեց, կիրառվեց տնային կալանքՄոսկվայում էի, երբ իմացա, որ ինձ պետք է կալանավորեն, անմիջապես հետ եկա. Դավիթ ՀամբարձումյանԵրբ պետությունը չկա, չեն կարող հայտարարել պետական օրհներգ. Մարզահամերգային Համալիրի տնօրենՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանովՎալերիյ Օսիպյանին ու կնոջը հրավիրել են ԴատախազությունԻմպիչմենտը միակն էր, որ ընտրությունից դուրս ենթադրում էր քաղաքական հանգուցալուծում. ԱբրահամյանԻրանն աշխարհի ամենաանապահով վայրն է ահաբեկիչների և դավաճանների համար. խորհրդարանի խոսնակԱրա՛, Ալեն Սիմոնյա՛ն, դու գիտե՞ս՝ ինչ պայման ա եղել Ազատում, որ ասում ես՝ ապահովված են եղել․ զոհվածի հայրՎթարային ջրանջատում` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում«Զանգեզուր» տարածքային միավորում գոյություն չունի, մենք չգիտենք՝ դա ինչ է. Ռուբինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված