Չավուշօղլու.«Այս տարի նույնպես Ղարաբաղյան հարցին կարևորություն ենք տալու»
Արխիվ 16-20
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում հանդիպել է Լրագրողների միջազգային դաշնության գործադիր կոմիտեի անդամների հետ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» լրատվականը:
Զրույցի ընթացքում Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձ է կատարել նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմային:
«Լուծում գտնելու համար մենք ջանքեր ենք գործադրում: Եթե Ռուսաստանն օգտագործի իր ուժերն ու ջանքերը, մենք այդ հարցը կլուծենք: Այս տարի նույնպես Ղարաբաղյան հարցին կարևորություն ենք տալու»,- ասել է Չավուշօղլուն:
Թուրքիայի արտգործնախարարը կոմիտեի անդամների հետ հանդիպման ժամանակ քննարկել է նաև ԱՄՆ-ի` իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանն ուղղված «դարի գործարք» ծրագիրը և ներկայացրել Թուրքիայի` 2020 թվականի արտաքին քաղաքական օրակարգը: