Կրեմլը` ՌԴ-ում Գերագույն կառավարիչ պաշտոն սահմանելու մասին
Արխիվ 16-20Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ մի դիրքորոշում չունի նախագահի պաշտոնը Գերագույն կառավարիչ վերանվանելու նախաձեռնության վերաբերյալ։ Այս մասին հունվարի 29-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Քանի դեռ այս ամենը ընթանում է բանավեճի ռեժիմով, դա նոր նախաձեռնություն է»- նշել է նա:
Ռուսաստանի Գերագույն տիրակալի պաշտոնը հիմնադրվել է 1918 թվականին։ Միակ մարդը, ով զբաղեցրել է, ծովակալ Ալեքսանդր Կոլչակն էր։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝