«Էդ խմբում կան մարդիկ, որ «Գինդ» թերթով 3 տարի աշխատանք հայցելուց հետո անգամ մնալու են գործազուրկ». Գևորգ Պետրոսյանը՝ «Իմ քայլի» պատգամավորների մասին
Արխիվ 16-20
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրում է. «Խորհրդարանի իշխանական ուժի ինքնասիրահարված որոշ պատգամավորների, որոնք բախտի բերմամբ են հայտնվել իրենց աթոռներին և մինչ օրս չեն հասկացել իրենց անելիքը Ազգային ժողովում, ամենալավ պատիժը կլինի այն, որ մի հնարքով խորհրդարանը ցրվի, ու հլը տեսնենք, թե իրենք ինչով են զբաղվելու:
Էդ խմբում կան մարդիկ, որ «Գինդ» թերթով 3 տարի աշխատանք հայցելուց հետո անգամ մնալու են գործազուրկ, մինչդեռ այսօր ձայնները տաք տեղից է գալիս:
Հա, ի դեպ, այդ հնարքը երկու ընդդիմադիր խմբակցությունների լրիվ հրաժարականն է, ինչի արդյունքում ԱԺ-ն կլուծարվի…
Անձնական կարծիք էր…»: