ՆԻԿՈԼԱԿԱՆՆԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՄՅՈՒՍ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ «ՄԵՋՏԵՂԻՑ ՀԱՆԵԼ»
Արխիվ 16-20
«Իրավունքը» անդրադարձել է Իջեւանում սպասվող քաղաքապետի ընտրություններին՝ նշելով, որ Փաշինյանի համար նախընտրելի թեկնածուն նախկին մարզպետ, պատգամավոր Վահե Ղալումյանի եղբայրն է՝ Հայկ Ղալումյանը: Նա Փաշինյանի ընկերն է, նրանց միջեւ կա նաեւ քավոր-սանիկական կապ: Արդեն մի քանի ամիս է` փաշինյանական թեւը ջանք չի խնայում ներկայիս ժպ սանիկի առաջխաղացման համար, բայց տեղի աղբյուրների փոխանցմամբ, ջանքերն իզուր են: Նրան իջեւանցիները, որպես քաղաքապետ, չեն տեսնում: Հիմա, ըստ նույն լուրերի «Իմ քայլականները» ամեն բան անելու են, որպեսզի վերջում, որպես թեկնածու, մնա միայն Հայկ Ղալումյանը, քանի կանխատեսում են, որ այլ սցենարով հաղթանակ գրանցելը անհնար կլինի:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ