Տիգրան Բարսեղյանը ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ) ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՂԹԵԼ ԵՆ ԵԱ-ՈՒՄ «Սիրելի Միկի, շնորհակալ եմ».Անդրեա Բոչելին` Մխիթարյանին Զելենսկու գլխին ոչ թե պարզապես մութ, այլ կարկտաբեր ամպեր կախվեցին Ֆրանսիայի երկնքում նկատվել են վառ կարմիր կայծակներ (Տեսանյութ) Ֆրանսիական բումերանգի էֆեկտը... Եվրոպան եւս «գցեց» Կիեւին Պատերազմից ժամանակ առաջին անգամ ռուսական հրթիռային անօդաչուն հասել Լվով ԱԺ-ում կա ուղղակի քաղաքական կուլտուրայի ցածր մակարդակ. Բադալյան Դեպքը, որը վերագրվում է «մանախին», աբսուրդ է․ փաստաբան

Արևմտահայերենն այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի վտանգված լեզուների շարքում է. լեզվաբան

Արխիվ 16-20

Մամուլի ասուլիսի ժամանակ լեզվաբան Լավրենտի Միրզոյանը, նշեց, որ այսօր հայոց լեզուն մեզնից օտարվում է, և հայերենի պահպանման մասին պետք է շատ լուրջ մտածել: Նա անդրադարձավ նաև արևմտահայերենի խնդրին՝ ասելով, թե այն եւս այսօր արդեն վերանում է, 40-ից ցածր տարիքի մարդիկ արևմտահայերեն այլևս չեն գործածում, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի վտանգված լեզուների շարքում է, իսկ անմիջապես մեր մայրաքաղաքում արևելահայերենն է վտանգված:


«Ամեն քայլափոխի օտար ցուցանակներ են, օտարալեզու վահանակներ, այսօր Հայաստանում լեզվական քաղաքականություն չի իրականացվում, ամենուր՝ հոթել-մոթել… Մայրաքաղաքը պիտի հայակական ոգով ու շնչով ապրի, մինչդեռ հանրապետությունում տիրում է անգլերենը, մեր լեզվի պահպանությունն ազգային անվտանգության խնդիր է: Անգլերենն այսօր ՀՀ պետական լեզվի դեր է կատարում, ողբերգություն է, որ մեր լեզվին տեր չենք կանգնում»,-ասաց Միրզոյանը:


Ըստ նրա՝ հայոց լեզվի ու գրականության ուսուցիչը պիտի վարձատրվի նախարարի աշխատավարձի չափով և պատասխանատվության ենթարկվի հանրության առաջ, քանի որ նա ոչ միայն լեզու է սովորեցնում, այլև ազգային ինքնություն է սերմանում:


«Վարչապետին խնդրում եմ, որ Լեզվի կոմիտեն հանվի ԿԳՄՍՆ-ից և գործի վարչապետի աշխատակազմում, ունենա տեսչական գործառույթներ»,- ասաց լեզվաբանը և հավելեց, որ այդպիսով Լեզվի կոմիտեն կկարողանա պատժի ենթարկել, օրինակ, օտարալեզու վահանակների համար, կամ՝ եթերի ոչ պատշաճ լեզվի և այլն:


Դավիթ Գասպարյանն էլ առաջարկեց ստեղծել արևմտահայերեն ուսուցմամբ դպրոց: «Այսօր ունենք սփյուռքահայ երեխաներ, օրինակ՝ Սիրիայից, նրանք այնտեղ կարող են սովորել»,- նշեց գրականագետը:

Բանախոսն անդրադարձավ նաև հեռուստատեսությամբ ցուցադրվող ֆիլմերից ու սերիալներից բխող վտանգների մասին: Նրա խոսքով՝ ժամեր առաջ Մասիս քաղաքում տեղի ունեցած ողբերգության մեջ, երբ դանակահարեցին 17-ամյա պատանուն, իրենց դերն ունեն այդ բռնություն քարոզող սերիալները, բառապաշարը եւ այլն:

Iravunk.com-ը հարց ուղղեց նաև հեռուստատեսությամբ հնչող լեզվի, լեքսիկոնի մասին, արդյո՞ք գրական հայերենով են խոսում հեռուստաէկրանից, հարց ուղղեց նաև ՀՀ ԿԳՄՍ-ի լեզվի կոմիտեի մասին, թե ինչ գործառույթ է իրականացնում այսօր այն: 


Մանրամասները՝ տեսանյութում

Հայկ Գևորգյան 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ