«Շատ ցավոտ է լինում այդ ուշացումը…». Զառա Արամյան (Տեսանյութ)
Արխիվ 16-20
«Բազմիցս եմ պատմել, որ առաջին անգամ բեմ եմ դուրս եկել ու խաղացել Դրամատիկական թատրոնում դեռ 3 տարեկանից... հետո արդեն շատ են եղել եւ դերերը, եւ բեմերը...Բայց այդ առաջինն իմ հիշողությունների գոհարն է... Ինչ աստղաբույլ էր... Իշխան Ղարիբյան,Վլադիմիր Մսրյան, Անելկա Պետրոսյան, Անահիտ Թոփչյան... Իսպանական դրամա էր... Հիշողությունիցս միշտ որեւէ պատառիկ ինձ միշտ տանում է այնտեղ, ջերմացնում, կրկին ու կրկին հուզում...», - նշում է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավար, դերասանուհի ԶԱՌԱ ԱՐԱՄՅԱՆԸ եւ մանրամասնում. «Իմ տեսարանի համար հայրս մի երաժշտական գործ էր գտել ու այդ soudtracky կարծես լիներ գլխավոր կերպարներից մեկը... իր տրամադրությամբ, իր ուղերձով... Միայն հորս մահից հետո, երբ անպատասխան մնացին դեռ շատ հարցեր, հասկացա, որ մոռացել էի ճշտել, թե ինչ գործ էր հնչում այդ ներկայացման մեջ, ու ինքս ինձ չէի ներում, թե ախր ոնց ուշացրեցի, ոնց չիմացա… Այսօր լրիվ պատահական, երեւի արդեն վաղտն էր, չէ որ շատ մեզ հուզող հարցերի պատասխաններ մեզ տրվում են իրենց ճիշտ հասունացած ժամանակին, լսեցի երաժշտությունը, անմիջապես ֆիկսեցի, որ մնա ինձ հետ այլեւս մինչեւ վերջ... »:
Հրապարակելով այդ երաժշտությունն իր ֆեյսբուքյան էջում Զ. Արամյանը հավելել է. «Խնդրանք բոլորիդ՝ունեցեք ձեր երաժշտությունը, որը ձեր մասին է, որը երեւի թե ստեղծվել է ձեզ համար ու… մի ուշացրեք կարեւոր զրույցը, շատ ցավոտ է լինում այդ ուշացումը…Սեր ու խաղաղություն բոլորիս...»: