Լինեկեր․ Լեմպարդի մարզչական կարիերան հասել է հասունության
Արխիվ 16-20
Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող, ֆուտբոլային վերլուծաբան Գարի Լինեկերը մեկնաբանել է «Չելսիի» 2։0 հաշվով հաղթանակը «Տոտենհեմի» նկատմամբ Անգլիայի առաջնության 18-րդ տուրում։
«Ֆրենկ Լեմպարդի մարզչական կարիերան հասել է հասունության, որը նախկինում չկար։ Մարտավարական վարպետության դաս աշակերտից»,- Թվիթերում գրել է Լինեկերը։
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում «Չելսիում» հանդես է եկել նաեւ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ։ Այժմ Մոուրինյոն ղեկավարում է «Տոտենհեմը»։
Անգլիայի առաջնությունում «Չելսին» 32 միավորով չորրորդն է, «Տոտենհեմը» 7-րդն է՝ 26 միավոր։