Միշուստինը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ Եկատերինբուրգում Սերը՝ ամպերից վեր, բայց օրենքից` ոչ. 443 մետր բարձրության վրա արված առաջարկն ավարտվեց ձերբակալությամբ Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին Երևանում քաղաքացիները, համայնքային ոստիկանները, փրկարարները, պարեկներն ու բժիշկները փրկել են երիտասարդ աղջկան, որը սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցի Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին Հուլիսի 5-ի բախտի կոդ. Չինական հորոսկոպի 5 նշան, որոնց համար փակ դռները կբացվեն Ռուսական ավիացիան խոցել է Զապորոժեի կարեւոր գործարաններից մեկը (Տեսանյութ) Թրամփն Էրմիտաժ այցելելու առիթներ ունեցել է դեռ խորհրդային ժամանակներում (Լուսանկար) Թրամփը հաստատել է Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցմանն աջակցելու պատրաստակամությունը ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու

ՀԱՄԱՏԱՐԱԾ ԹԱԼԱՆ ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ

Արխիվ 16-20

Նիկոլի մեծ-մեծ խոստումներից մեկն էլ գազալցակայանները կարգի բերելն էր: Հիշո՞ւմ եք, հանուն իր այդ խոստման «կատարման» նա անգամ գնաց «դարակազմիկ» փոփոխության. օրենսդրորեն պարտադրեցին գազալցակայաններին՝ գազը վաճառել ոչ թե խորանարդ մետրային չափումով, այլ՝ կիլոգրամներով: Արդյունքում, տեղի ունեցավ գնի արհեստական բարձրացում: Նիկոլական վարչախումբը, չկարողանալով այդ ակնհայտ փաստը հերքել, այլ խոստում տվեց. պարզել իրենց բնութագրմամբ՝ «արհեստական թանկացումներ իրականացրած առանձին գազալցակայանները» եւ պատժել: Այդ ժամանակահատվածում առնվազն մեկ տասնյակի չափ կոնկրետ գազալցակայաններ մատնանշեցինք, նաեւ հստակ փաստեր, որ նրանց մոտ կան արհեստական թանկացումներ: Սակայն, բնականաբար, ո՛չ նրանց ուսումնասիրող եղավ եւ ո՛չ էլ, առավել եւս, պատժողԿամաց-կամաց հանրությունը սկսեց հարմարվել այդ արհեստականորեն թանկացված գներին: Մինչեւ որ, վերջին շաբաթներին սկսեցին ի հայտ գալ հերթական արհեստական թանկացումների մասին նոր ահազանգերը: Չէ, այս անգամ թալանն ավելի «թաքնված» տեսք ունի: Գազալցակայաններում, ըստ ցուցիչների, նույն գնի դիմաց լիցքավորում են նույն չափով: Ամենատարածված տարբերակը. վճարում ես 3000 դրամ ու ստանում 10 կգ գազ: Բայց եթե, ասենք, երկու ամիս առաջ այդ 10 կգ գազով կարող էիր մեքենադ վարել, ասենք, 100 կմ, հիմա արդեն 90, անգամ՝ 80 կմ-ից այն սպառվում էՆկատենք, բողոքները բազմաթիվ են, հանրապետության տարբեր վայրերից, ինչը ակնարկ է, որ խոսքը համատարած թալանի մասին է: Եվ ահա ստուգելու համար ավտոմեքենան լիցքավորեցինք նույն չափով: Այսինքն, դրա ամբողջական լիցքավորման համար նախկինում պահանջվում էր մոտ 15 կգ գազ՝ 4500 դրամով, եւ դրանով կարող էիր երթեւեկել 200-210 կմ ¥կախված գազի ծախսի այդ պահին մեքենայի տեխնիկական վիճակից¤: Այս անգամ էլ լիցքավորեցինք ճիշտ նույն չափով. 4500 դրամի: Բայց ահա՝ 200-210 կմ-ի փոխարեն հազիվ անցանք ուղիղ 176 կմ. գազը վերջացավ: Դիմեցինք կրկնակի փորձարկման. այս անգամ նույն չափով լիցքավորում կատարեցինք այլ լցակայանից: Արդյունքը մի փոքր փոխվեց. 181 կմ, այսինքն՝ խոսքն առնվազն 10 տոկոսանոց խաբեության մասին է, որը ֆինանսական արտահայտությամբ կազմում է մոտ 450 դրամՉէ, այս անգամ լավատես չենք, անգամ հույս չունենք, որ պատկան մարմինները կփորձեն արդարանալ: Ընդամենը ֆիքսում ենք՝ տեղի է ունենում գազի համատարած թալան: Սա է նիկոլական խոստումների ռեալ արդյունքը:

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Միշուստինը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ ԵկատերինբուրգումՍերը՝ ամպերից վեր, բայց օրենքից` ոչ. 443 մետր բարձրության վրա արված առաջարկն ավարտվեց ձերբակալությամբՈՒՐԱԽ ԵՎ  ՏԽՈՒՐ ՄԱՐԴԸ.ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆՇՎԵՑ ԼԵԳԵՆԴԱՐ ԱՐՏԻՍՏ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 96-ԱՄՅԱԿԸԵրբ թշնամիդ տեսնում է, որ դու չես հարգում քո Սահմանադրությունը.. Արտակ ԶաքարյանԵվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ ԳալուզինՄիշուստինը երկուշաբթի օրը բանակցություններ կվարի Փաշինյանի հետԵրևանում քաղաքացիները, համայնքային ոստիկանները, փրկարարները, պարեկներն ու բժիշկները փրկել են երիտասարդ աղջկան, որը սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցիՏարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ինՀուլիսի 5-ի բախտի կոդ. Չինական հորոսկոպի 5 նշան, որոնց համար փակ դռները կբացվենՌուսական ավիացիան խոցել է Զապորոժեի կարեւոր գործարաններից մեկը (Տեսանյութ)Թրամփն Էրմիտաժ այցելելու առիթներ ունեցել է դեռ խորհրդային ժամանակներում (Լուսանկար)Թրամփը հաստատել է Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցմանն աջակցելու պատրաստակամությունըԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. ՆեթանյահուԵրևանը կրկին կհյուրընկալի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնըՀուլիսի 6-ին, 7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀուլիսի 1-ից կգործի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգ․ ինչ է պետք իմանալԱրտակարգ դեպք՝ Երևանում. քաղաքացիները, համայնքային ոստիկանները, փրկարարները, պարեկներն ու բժիշկները փրկել են երիտասարդ աղջկան, ով սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցիՆոր Սահմանադրության ընդունումը մնում է իշխանության օրակարգում. Փաշինյանի ուղերձըՄեդվեդեւ. Թեհրանն ունի նաեւ «ջերմամիջուկային զենք» (Տեսանյութ)Աստղագուշակ հուլիսի 6-ից հուլիսի 12-ը շաբաթվա համար՝ բոլոր կենդանակերպի նշանների համար

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված