Ավելի հարմար օր դժվա՞ր էր գտնել․ ԶԱՐՄԱՆՔ Անկախության օրը՝ ախմախ անակնկալներով Ապշել կարելի է, լավ է չի գրել՝ «ՔՊ бьёт — значит любит»․ ԶԱՐՄԱՆՔ Ո՛չ Կառավարությունը պետք է դառնա եկեղեցական ժողով, ո՛չ Եկեղեցին՝ կառավարություն Իսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային Կորեայից Թրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռ Աշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg 4.5 տարվա ընթացքում Ռուսաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել են Արարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ

Իմքայլական պատգամավորն ընդունեց` նախկինում հսկայական աշխատանք է կատարվել (Տեսանյութ)

Արխիվ 16-20

Թբիլիսիում տեղի ունեցած Եվրանեսթ ԽՎ-ի ութերորդ նստաշրջանի աշխատանքների մասին երեկ ամփոփիչ ասուլիսով հանդես եկան վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը եւ պատվիրակության մյուս անդամները: Իմքայլական պատգամավորները խոսեցին, թե ինչ հաջողություններ են ունեցել, ինչպես են առաջ մղել հայանպաստ բանաձեւեր, ինչպես են հակադարձել ադրբեջանցի պատվիրակներին եւ չեզոքացրել հակահայկական վտանգները, այսինքն` այն, ինչ տարիներ շարունակ հայաստանյան պատվիրակության կողմից արվել է Եվրանեսթում, երբ պատվիրակության ղեկավարն էր ԱԺ վեցերորդ գումարման արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Այս դեպքում` ի՞նչն էր աննախադեպ այս անգամ եւ ընդհանրապես` ի՞նչ ժառանգություն են Եվրանեսթում ստացել այսօրվա իշխանությունները նախորդներից, «Իրավունքը» հետաքրքրվեց հենց ԳԱՅԱՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՑ:

- Նախկին կապերի եւ իրականացված աշխատանքի մասով մենք գրեթե ժառանագություն չենք ստացել` ոչ թե այն մասով, որ աշխատանք չի արվել, հսկայական աշխատանք է արվել, եւ որեւէ կերպ չեմ կարող նսեմացնել այդ իրականացված աշխատանքը: Նախկինում եւս հսկայական աշխատանք է տարվել: Տարբերությունն այն է, որ Եվրապառլամենտը մեծապես փոխվել է, գրեթե 60 տոկոսը հիմա նոր պատգամավորներ են, որոնց հետ զրույց ու աշխատանք պետք է տարվի: Այս առումով ես ուզում եմ շեշտադրել, որ այն մեղադրանքները, որ հաճախ ասում են, թե գործուղումները շատ են, իրականում մենք զրոյից աշխատանք են տանում:

– Տիկին Աբրահամյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Ձեր քաղաքական ուժը իզմեր, այսինքն` գաղափարախոսություն չունի, այս դեպքում` «Քաղաքացիական պայմանագիրը» նախատեսո՞ւմ է անդամակցել եվրոպական որեւէ քաղաքական ընտանիքի, ինչպես օրինակ, ՀՀԿ-ն եւ «Ժառանգությունը»:

– Իզմերը, բնականաբար, չեն կարող որեւէ առնչություն ունենալ քաղաքական խմբակցությունների հետ, որոնք այսօր գործում են Եվրախորհրդարանում, քանի որ ընդհանուր գիտեն իրենց գաղափարախոսությունը եւ մոտեցումը քաղաքական բազմաթիվ հարցերի վերաբերյալ: Այո, որոշակի գործընթացներ արդեն իսկ գնում են: Մենք առայժմ որոշակի հապաղում ունենք, քանի որ ուզում ենք հասկանալ, թե ի վերջո, իրապես որ ընտանիքի հետ է, որ սերտորեն պետք է համագործակցենք: ՀՀԿ-ն ու «Ժառանգությունը», կարծեմ` դեռեւս ասոցացված անդամներ են: Այս պահին փորձում ենք հասկանալ, թե որ ընտանիքն է, որը մեզ հայաստանյան շահը առաջ մղելու հնարավորություն կտա:

– Դուք խոսում եք հայաստանյան շահի մասին, բայց նույն այդ քաղաքական ընտանիքներն ունեն գաղափարական հենք: Չե՞ք կարծում, որ բացի շահից, պետք է առաջնորդվեք նրանով, թե որն է Ձեր քաղաքական ուժին գաղափարապես ավելի հոգեհարազատ, որպեսզի նրանք էլ չմերժեն ու ընդունեն իրենց ընտանիքում:

– Կարծում եմ` այստեղ կարեւորը, ոչ այնքան գաղափարախոսությունն է, այլ այն պատգամավորների խումբը, որոնք ազդեցիկ են եւ կարող ենք իրենց միջոցով առաջ մղել հայաստանյան եւ հայկական  շահը: Սա իսկապես շատ կարեւոր է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտեք տեսանյութում. 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ավելի հարմար օր դժվա՞ր էր գտնել․ ԶԱՐՄԱՆՔԱնկախության օրը՝ ախմախ անակնկալներովԱպշել կարելի է, լավ է չի գրել՝ «ՔՊ бьёт — значит любит»․ ԶԱՐՄԱՆՔԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունՈ՛չ Կառավարությունը պետք է դառնա եկեղեցական ժողով, ո՛չ Եկեղեցին՝ կառավարությունՇերլոկ Հոլմսից մինչև արհեստական բանականություն․ ինչպե՞ս է փոխվել դետեկտիվի աշխատանքըԴպրոց գնալու համար՝ 2000 դրամ. նոր կարգը ո՞ւմ է վերաբերումԵրևանի կենտրոնում այսօր Կոմիտաս էր հնչումՄերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻրանը չի վստահում ԱՄՆ-ի հետ բանակցություններին՝ հարձակումներից և պատժամիջոցներից հետոԻսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային ԿորեայիցԹրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռԱշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg4.5 տարվա ընթացքում Ռուսաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել ենԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱրարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. Փաստաբան ՀԱՊԿ երկրների զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների մասնակցելու համար

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված