Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ին Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Դուք անառակ եք, անբարո, անսիրտ, անպատիվ ծախու կենդանիներ․ Կարին Տոնոյան Սեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունը Իրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28 Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներ Ինչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծում Ուկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ)

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ԿՈՒՆԵՆԱՆՔ ՄԵԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ` ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Արխիվ 16-20

Օլիմպիական խաղերից առաջ մարմնամարզիկները օլիմպիական ուղեգիր ձեռք բերելու երեք տեսական հնարավորություն ունեն: Վարկանիշային մրցաշարերը անցկացվելու են Մելբուրնում, Բաքվում եւ Դոհայում: Սակայն հայ մարմնամարզիկների համար բարդ դրություն է ստեղծվել. նրանք միայն Դոհայի մրցաշարին են մասնակցելու:

Լավ հնարավորություն կա` Եվրոպայի առաջնության շրջանակներում պայքարելու բազմամարտի ուղեգրի համար, խաղարկվելիք ուղեգրերը երկուսն են: Բայց մրցաշարը Բաքվում է, ուստի այս հնարավորությունը բաց կթողնվի: Ամփոփելով վերջին մրցաշարերը` մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը նշեց. «Կոտբուսում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունից հետո Արթուր Դավթյանի եւ Արթուր Ավետիսյանի հետ մեկնեցինք Պենզա, որտեղ մասնակցեցինք Վորոնինի գավաթին: Միշտ մասնակցում ենք Վորոնինի գավաթին, որը շատ լավ մրցում է եւ մտնում է միջազգային ծրագրի մեջ: Կոտբուսում մեր տղաներն արեցին այն, ինչ կարող էին: Ես միշտ ասում եմ, որ չենք պահանջում այն, ինչ նրանք չեն կարող: Շատ ուժեղ պայքար էր, քանի որ խաղարկվում էին օլիմպիական վարկանիշներ: Ես գիտակցում էի, որ մեր շանսերը շատ քիչ էին: Եթե չեմպիոն դառնայինք, իմաստ կունենար մեկնել Մելբուրնում կայանալիք հաջորդ գավաթի խաղարկությանը: Իսկ մյուսը Բաքվում է: Հնարավորություն տվեցինք Արթուր Ավետիսյանին, որն արդարացրեց սպասելիքները եւ գրավեց երրորդ տեղը՝ չնչին տարբերությամբ զիջելով օլիմպիական չեմպիոնին: Մեծ հույսեր եմ կապում նրա հետ»:

Այսպիսով, ըստ ամենայնի, Օլիմպիական խաղերում կունենանք միայն մեկ մասնակից՝ Արթուր Դավթյանը: Օղակների վարժությունում լավ հնարավորություն բաց թողեց  Արթուր Ավետիսյանը: Հակոբ Սերոբյանը վստահեցրեց` Օլիմպիական խաղերին պատրաստվելու են ամենայն լրջությամբ. «Լուրջ ենք պատրաստվելու Օլիմպիական խաղերին: Շատ հնարավոր է, որ Օլիմպիական խաղերում Արթուր Դավթյանը մասնակցի նաեւ նժույգի թափեր վարժությանը, քանի որ Վորոնինի գավաթում հաջող հանդես եկավ: Հիմա հանգստանալու հնարավորություն կտանք Դավթյանին. ծանրաբեռնվածության արդյունքում նա մեջքի հետ կապված խնդիրների է բախվել: Գիտենք՝ եզրափակչի շանս չունենք: Հիմա նրան լրիվ հանգիստ ենք թողնում, Աստված տա, որ ամեն ինչ լավ լինի. Դոհայի մրցումները մարտին են: Պետք է որ հասցնի վերականգնվել մինչեւ այդ, քանի որ շատ կարեւոր մրցաշար է: Եթե խնդիրներ չունենա, նախապատրաստությունն ըստ նախատեսված ծրագրի կընթանա: Կարող է մասնակցել Ալբերտ Ազարյանի միջազգային մրցաշարին՝ ԱՄՆ-ում, ու 10-օրյա հավաք անցկացնել, որը կկայանա մարտին: Փետրվարի վերջին հավաք կունենանք Հայաստանում, մարտի 1-14-ը հավաք կունենանք Թբիլիսիում: Աշխարհի գավաթի մրցաշարեր կան նաեւ Սլովենիայում եւ Խորվաթիայում»,- նշեց մարզիչը:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համարԿրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկի բակում. ուսուցիչ է մահացել«Չաղ Ռուստամի» և Աշոտ Կուրեղյանի գործով դատական նիստը կանցկացվի դռնփակ ռեժիմովՂազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրաՌուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքինՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ինՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիՎլադիմիր Գասպարյանի որդին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ ՊՆ-իՎեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀունգարիայի խորհրդարանը զրկել է վարչապետին անձեռնմխելիությունից. նա մեղադրվում է հեռախոս գողանալու մեջԳերիների վերադարձը չի կարող դիտարկվել երկրորդական հումանիտար հարց, դա առաջնահերթ խնդիր է. Մետաքսե ՀակոբյանԴուք անառակ եք, անբարո, անսիրտ, անպատիվ ծախու կենդանիներ․ Կարին ՏոնոյանԱրցախում 2020-ից մինչ օրս 7-ից ավելի եկեղեցիներ են հիմնովին ոչնչացվել, 10 գյուղ գոյություն չունիՍեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունըՄարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ումՄարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է, առանձնացվել է 5 ուղղություն․ ՎարդապետյանԻրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներինԻսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել էՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված