150.000 արցախցուն հետ վերադարձրե՛ք Արցախը. Մադլեն Ասրյան Կո՞ղմ են, թե՞ դեմ՝ Միութենական պետությանը Հայաստանի անդամակցմանը. «Մայր Հայաստան»-ից չեն մեկնաբանում Ցավալի է, որ Հայաստանը մայիսի 9-ին ներկայացնելու է մարդ, որն ավելի շատ պարտվողականության սիմվոլ է. Զաքարյան Մի քաջալերեք շատախոսությունը. Հայտնի փաստաբանի հայտարարությունը Սարսափ. Մայրն իր անչափահաս երեխային դրդել է մուրացկանության․ ինչ է պատիժ կկրի նա Իրականում ինչու է Փաշինյանի որդին՝Աշոտը,ներկա Լևոնի ու Էվելինայի հարսանիքին.ինչ կապ կա նրանց մեջ Գյումրիում 70-ամյա մարզիչը սպառնացել է սպանել մարզուհուն Հռոմի պապի մահվան պատճառը հայտնի է Մալխաս Ամոյանի գոտեմարտը ճանաչվել է ԵԱ-ի լավագույն պահ(տեսանյութ) Գուրգեն Հովհաննիսյանի 8-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում(տեսանյութ)

ԹՈՒՐՔԱՄԵՏՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԱԲԽԱԶԱՀԱՅԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ՆԱԵՎ ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻ ԵՆ

Վերլուծություն

­Սաուդ­յան Ա­րա­բիա­յում մեկ­նար­կող ռուս-ա­մե­րիկ­յան բա­նակ­ցութ­յուն­նե­րին զու­գա­հեռ, նա­խօ­րեին Փա­րի­զում էին հա­վաք­վել մի քա­նի եվ­րաա­ռաջ­նորդ­ներ` Գեր­մա­նիա­յի, Մեծ Բ­րի­տա­նիա­յի, Ի­տա­լիա­յի, Լե­հաս­տա­նի, Իս­պա­նիա­յի, Նի­դեռ­լանդ­նե­րի եւ Դա­նիա­յի ղե­կա­վար­նե­րը: Նաեւ Եվ­րա­հանձ­նա­ժո­ղո­վի ղե­կա­վար Ուր­սու­լա ֆոն դեր Լե­յե­նը, Եվ­րո­պա­կան խորհր­դի ղե­կա­վար Ան­տո­նիո Կոս­տան եւ ՆԱՏՕ-ի գլխա­վոր քար­տու­ղար Մարկ Ռ­յու­տեն:

ԲՐԻՏԱՆԻԱՆ, ԻՀԱՐԿԵ, ՓՈՐՁՈՒՄ Է ԽԱՌՆԵԼ

­Թե եվ­րա­լի­բե­րաստ­ներն ինչ պա­տաս­խան են տա­լու ռուս-ա­մե­րիկ­յան գոր­ծըն­թա­ցին, դեռ կհաս­նենք: Մինչ այդ, ֆիք­սենք բուն փաս­տը. այն, որ հա­վաք­վել էին, ար­դեն իսկ են­թադ­րում է, որ ո­րո­շա­կի պա­տաս­խան կլի­նի: Նաեւ, որ այս գոր­ծըն­թա­ցի տակ ա­ռա­ջին հեր­թին կանգ­նած են, ա­ռաջ են տա­նում Բ­րի­տա­նիան եւ Ֆ­րան­սիան: Ա­վե­լի կոնկ­րետ, հին ճշմար­տութ­յուն է, որ ռոտ­շիլդ­յան նախ­կին բան­կիր Մակ­րո­նը եւս սո­վո­րա­կան, ա­վե­լի ճիշտ՝ ա­ռա­ջին կար­գի մանկ­լա­վիկ է եւ ու­նի դեր՝ ա­ռաջ տա­նել բրի­տա­նա­կան խա­ղը: Կարճ ա­սած, այդ հա­վա­քը կա­րե­լի է հա­մա­րել Բ­րի­տա­նիա­յի պա­տաս­խա­նի փոր­ձը ռուս-ա­մե­րիկ­յան գոր­ծըն­թաց­նե­րին, ու, թե­րեւս, շատ ա­վե­լի խոր­քե­րում դրված է Թ­րամ­փի դեմ պայ­քա­րի հար­ցը, հաշ­վի առ­նե­լով, որ թրամ­փա­կան­ներ-ուլտ­րա­լի­բե­րալ­ներ հա­կա­մար­տութ­յունն աչ­քի ա­ռաջ ստա­նում է մա­հա­ցու կռվի բնույթ:

Այս­պի­սով, որ Բ­րի­տա­նիան կոնկ­րետ փոր­ձեր ի­րա­կա­նաց­րել է, ի­րա­կա­նաց­նում է եւ դեռ ի­րա­կա­նաց­նե­լու է Ուկ­րաի­նա­յի հետ կապ­ված ա­մեն մի հաշ­տութ­յան ծրա­գիր ձա­խո­ղե­լու հա­մար, դա միան­շա­նակ է: Մի կող­մից, ե­թե Պու­տինն ու Թ­րամփն ակ­տի­վաց­նում են տեմ­պե­րը, բա­րե­հա­ջող զար­գա­ցում­նե­րի դեպ­քում ար­դեն այս ամս­վա վեր­ջե­րին կա­րող են նաեւ ո­րո­շա­կի հստակ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ ներ­կա­յաց­նել աշ­խար­հին, դա զգաց­վում է: Եվ մյուս կող­մից, հենց այդ հան­գա­մանքն էլ հու­շում է, որ բրի­տա­նա­ցի­ներն էլ ի­րենց հեր­թին պետք է գե­րակ­տի­վա­նան՝ կտրուկ սրե­լով այդ գոր­ծըն­թա­ցին խան­գա­րե­լուն միտ­ված տա­րաբ­նույթ ծրագ­րե­րը: Եվ այդ ա­մենն այս պա­հին ար­տա­հայտ­վում է Մոսկ­վա­յի դեմ հա­կա­մար­տութ­յուն­նե­րի տար­բեր օ­ջախ­ներ ստեղ­ծե­լու, ե­ղած­ներն ակ­տի­վաց­նե­լու տես­քով: Ընդ ո­րում, այդ օ­ջախ­նե­րի մի մասն ուղ­ղա­կիո­րեն վե­րա­բե­րում է Հա­յաս­տա­նին համ հա­յութ­յա­նը:

­Նախ, ներ­կա փու­լում բրի­տա­նա­ցի­նե­րը փոր­ձում են ակ­տի­վաց­նել մերձ­բալթ­յան ուղ­ղութ­յու­նը, ո­րի վերջ­նան­պա­տա­կը կա­րե­լի է տես­նել՝ հրահ­րել ու­ղիղ բա­խում­ներ Ռու­սաս­տա­նի հետ մերձ­բալթ­յան ուղ­ղութ­յամբ: Իսկ դա ՆԱՏՕ-ին խա­ղի մեջ ներ­քա­շե­լու հար­մար մի­ջոց կա­րող է դառ­նալ: Եվ պա­տա­հա­կան չէր, որ Զե­լենս­կին մի պահ սկսեց խո­սել «Ուկ­րաի­նա­յում ՆԱՏՕ ստեղ­ծե­լու» մա­սին, ո­րի տակ են­թադր­վում է նախ­կին խորհր­դա­յին մերձ­բալթ­յան պե­տութ­յուն­նե­րի ներգ­րա­վում, եւ ո­րը կա­րող են դարձ­նել Ռու­սաս­տա­նի հետ ու­ղիղ բախ­ման սխե­մա: Սա­կայն սա առն­վազն եր­կար ժա­մա­նակ պա­հան­ջող գոր­ծըն­թաց է եւ հա­զիվ թե ռեալ արդ­յունք­ներ ա­պա­հո­վի մին­չեւ Պու­տին-Թ­րամփ գա­գա­թա­ժո­ղո­վը:

Երկ­րորդ մե­խա­նիզ­մը Ռու­սաս­տա­նի ներ­սում նոր ցնցում­ներ ստեղ­ծելն է, եւ նման է, որ փոր­ձում են դա կազ­մա­կեր­պել կրո­նա­կան հո­ղի վրա: Մի կող­մից, ակ­տիվ խա­ղարկ­վում է Ռու­սաս­տա­նում գտնվող Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յից եւ Ադր­բե­ջա­նից միգ­րանտ­նե­րի խա­ղա­քար­տը, ո­րին տա­լիս են կրո­նա­կան ե­րանգ: Այ­սինքն` ստեղծ­վում են միգ­րանտ­նե­րի ներգ­րավ­մամբ բա­զում սադ­րանք­ներ, եւ երբ դրա դի­մաց սկսվում է ներ­քին ռեակ­ցիա, թե­ման տար­վում է այն ուղ­ղութ­յամբ, թե՝ ռուս­նե­րը մեզ ճնշում են կրո­նա­կան հո­ղի վրա: Այդ խա­ղը ծա­վալ­վում է նաեւ բուն ռու­սա­կան իս­լա­մա­կան աշ­խար­հի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ներգ­րավ­մամբ, ին­չի օ­րի­նա­կը Մու­սուլ­ման­նե­րի հո­գե­ւոր կա­ռա­վար­ման վար­չութ­յան շուրջ վեր­ջին աղ­մուկ հա­նած ի­րա­դար­ձութ­յուն­ներն են, որ­տեղ ա­ռա­ջին պլա­նում են Թուր­քիա­յի հետ ուղիղ կա­պե­րի մեջ գտնվող մի շարք ան­ձինք: Իսկ Էր­դո­ղա­նի եւ բրի­տա­նա­կան Մի-6-ի եւ նրա ղե­կա­վար Ռի­չարդ Մու­րի հին կա­պե­րի եւ ներ­կա ակ­տիվ գոր­ծակ­ցութ­յան մա­սին շատ է խոս­վել, կրկնելն ի­մաստ չու­նի: Սա­կայն այս մե­խա­նիզ­մը եւս ժա­մա­նա­կա­տար գոր­ծըն­թաց է են­թադ­րում, հաշ­վի առ­նե­լով, որ Ռու­սաս­տանն ու­նի բա­վա­րար ներ­քին ռե­սուրս­ներ սադ­րիչ­նե­րին պատ­ժե­լու հա­մար: Գու­մա­րած, ռու­սաս­տան­յան իս­լա­մա­կան աշ­խար­հը միա­տարր ե­րե­ւույթ չէ, եւ, օ­րի­նակ, Չեչն­իա­յում բո­լո­րո­վին այլ մո­տե­ցում­ներ ու­նեն Մոսկ­վա­յի նկատ­մամբ՝ նաեւ զուրկ լի­նե­լով Ան­կա­րա­յի ազ­դե­ցութ­յու­նից:

­Սա­կայն, բրի­տա­նա­կան «տա­նի­քով» եւ Ան­կա­րա­յի ակ­տիվ մաս­նակ­ցութ­յամբ այլ եւ այս դեպ­քում՝ շատ ա­վե­լի լուրջ գոր­ծո­ղութ­յուն­ներ հենց այս պա­հին ծա­վալ­վում են: Չէ, խոս­քը դեռ Ա­լիե­ւի վեր­ջին ակ­տի­վա­ցում­նե­րի մա­սին չէ. Հեյ­դա­րո­վի­չը, ինչ­քան էլ որ սի­րում է լսել Էր­դո­ղա­նի «խոր­հուրդ­նե­րը», բայց նաեւ հի­մար մարդ չէ, որ նման վճռա­կան ժա­մա­նակ­նե­րում գնա կտրուկ գոր­ծո­ղութ­յուն­նե­րի, ա­ռա­վել եւս, որ դրանք կա­րող են սպառ­նալ ՌԴ-ի եւ Ի­րա­նի հետ ու­ղիղ բախ­ման հե­ռան­կա­րով: Ն­կա­տի ու­նենք մեկ այլ ուղ­ղութ­յուն՝ Աբ­խա­զիան, որ­տեղ այս պա­հին շատ լուրջ ի­րա­դար­ձութ­յուն­ներ են խմոր­վում, ո­րոնք ա­մե­նաու­ղիղ առն­չութ­յունն ու­նեն նաեւ հա­յութ­յան հետ:

 

ԱԲԽԱԶԻԱՆ ԿԱՐՈՂ Է ՊԱՅԹԵԼ

Աբ­խա­զիա­յում ան­ցած շա­բաթ տե­ղի ու­նե­ցան նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­ներ, որ­տեղ հաղ­թո­ղը չո­րոշ­վեց: Բադ­րու Գ­յուն­բան, ո­րին բա­ցա­հայ­տո­րեն ա­ջակ­ցում է Մոսկ­վան, 47 տո­կո­սով ա­ռա­ջին տե­ղում է, ն­րա­նից 10 տո­կո­սով պա­կաս ձայն է ստա­ցել ընդ­դի­մութ­յան, իսկ ի­րա­կա­նում՝ պրո­թուր­քա­կան թեկ­նա­ծու Ադ­գու­րու Ար­ձին­բան:

Այն, որ երկ­րորդ փու­լում Գ­յուն­բան է, ո­րին եւս, ի դեպ, դժվար է «մա­քուր ռու­սա­մետ» գոր­ծիչ հա­մա­րել, կաս­կած­ներ գրե­թե չկան: Դա հաս­կա­նում է նաեւ Ար­ձին­բան, ինչ­պես նաեւ, որ այն պա­հին, երբ Գ­յուն­բան կհռչա­կ­վի հաղ­թող, ռուս­նե­րը շատ ա­վե­լի ա­զատ գոր­ծե­լու հնա­րա­վո­րութ­յուն կստա­նան: Իսկ թե այդ դեպ­քում ինչ կլի­նի թուր­քա­մետ ու­ժե­րի հետ, կա­րե­լի է կռա­հել: Ա­ռա­վել եւս, երբ կով­կաս­յան ուղ­ղութ­յու­նը եւս ռուս-ա­մե­րիկ­յան թե­մա­տի­կա­յից դուրս չի մնա, եւ, ի­հար­կե, Մոսկ­վան այս ուղ­ղութ­յու­նը ոչ մի դեպ­քում չի զի­ջի: Իսկ ե­թե լի­նի «բա­ժա­նա­րար­նե­րի» շուրջ ռուս-ա­մե­րիկ­յան հստա­կե­ցում­ներ, ա­պա մաս­նա­վո­րա­պես նե­րաբ­խա­զա­կան թե­ման լու­ծե­լը դժվար բան չի լի­նե­լու:

­Գու­մա­րած սրան, Ար­ձին­բան, ի­հար­կե, հայտն­վում է ցայտ­նո­տի մեջ: Այ­սինքն, ե­թե նախ­կի­նում փոր­ձա­գետ­նե­րը այն կար­ծի­քին էին, որ նա երկ­րորդ փու­լում պարտ­վե­լով, կդի­մի վճռա­կան քայ­լե­րի, ա­պա հի­մա հիմ­նա­կա­նում այն են­թադ­րութ­յունն է, որ Ար­ձին­բան մին­չեւ երկ­րորդ փուլ սպա­սե­լու ժա­մա­նակ պար­զա­պես չու­նի: Երկ­րորդ փու­լի քվեար­կութ­յու­նը մար­տի 1-ին է, ու շատ մեծ հա­վա­նա­կա­նութ­յուն կա, որ մին­չեւ այդ ռուս­ներն ու ա­մե­րի­կա­ցի­նե­րը կա­րող են շատ բան պայ­մա­նա­վոր­վել, ան­գամ մեծ է հա­վա­նա­կա­նութ­յու­նը, որ նաեւ Պու­տին-Թ­րամփ գա­գա­թա­ժո­ղո­վը տե­ղի կու­նե­նա:

Այ­սինքն, ե­թե ինչ-որ բան է պետք ա­նել, ա­պա միայն հի­մա՝ ա­ռանց երկ­րորդ փու­լի քվեար­կութ­յա­նը սպա­սե­լու: Ընդ ո­րում, դա նաեւ շատ է պետք բրի­տա­նա­ցի­նե­րին. ե­թե Պու­տինն ու Թ­րամ­փը պայ­մա­նա­վոր­վեն, ա­պա այս կամ այն ուղ­ղութ­յամբ հա­կա­ռու­սա­կան պայթ­յուն­ներ սար­քե­լը կա­րող է նաեւ կորց­նել իր ար­դիա­կա­նութ­յու­նը, ա­վե­լին՝ դառ­նա բա­վա­կա­նին վտան­գա­վոր:

Ու այն, ինչ այս պա­հին փոր­ձում է ա­ռաջ տա­նել Ար­ձին­բան՝ իշ­խա­նա­զավթ­ման հար­մար պատր­վակ ստեղ­ծե­լու հա­մար, լուրջ վտանգ է ներ­կա­յաց­նում հա­յութ­յան հա­մար: Այն է, Ար­ձին­բա­նի թիմն ակ­տի­վո­րեն քա­րո­զում է, որ Գ­յուն­բա­յին ա­ջակ­ցում են հիմ­նա­կա­նում աբ­խա­զա­հայ ընտ­րող­նե­րը: Ն­րանք դեմ են Թուր­քիա­յին եւ կողմ՝ Ռու­սաս­տա­նին, գոր­ծում են Մոսկ­վա­յից ե­կած դի­րեկ­տիվ­նե­րով եւ այլն: Ու այս­տե­ղից սա­հուն ան­ցում է կա­տար­վում բուն աբ­խազ­նե­րի շա­հե­րի դաշտ, թե, ե­թե Գ­յուն­բան հաղ­թի, նրա իշ­խա­նութ­յու­նը կդառ­նա հայ­կա­կան, Մոսկ­վան հա­յե­րին կտա Աբ­խա­զիա­յի բո­լոր «հա­մեղ պա­տառ­նե­րը», դուք ստիպ­ված կլի­նեք են­թարկ­վել նրանց, աշ­խա­տել նրանց հա­մար եւ այլն: Կարճ ա­սած, շատ լուրջ ներ­քին բա­խում­նե­րի հող է նա­խա­պատ­րաստ­վում, ո­րը կա­րող է ընդ­հուպ՝ նե­րաբ­խա­զա­կան քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մի տա­նել: Թե դա ինչ արդ­յունք կու­նե­նա, ռուս­ներն ինչ­պես կմի­ջամ­տեն, կամ չեն մի­ջամ­տի, դա ար­դեն հար­ցի մյուս կողմն է՝ բրի­տա­նա­ցի­նե­րի հա­մար քիչ էա­կան: Կա­րե­ւորն այս պա­հին նման մասշ­տա­բա­յին բա­խում հրահ­րելն է, եւ հնա­րա­վո­րութ­յան դեպ­քում ինչ­քան կա­րող են այն ողջ Հա­րա­վա­յին Կով­կա­սով մեկ տա­րա­ծել: Ա­մե­նա­քի­չը, որ այդ դեպ­քում կսպառ­նա Մոսկ­վա­յին, դա ու­շադ­րութ­յան կո­րուստն է այլ ուղ­ղութ­յուն­նե­րից՝ աբ­խա­զա­կան ուղ­ղութ­յան վրա կենտ­րո­նա­նա­լու հա­մար: Թ­րամփն էլ ստիպ­ված կլի­նի ինչ-որ կերպ ար­ձա­գան­քել, ո­րից, ի­հար­կե, Լոն­դո­նը կփոր­ձի օգտ­վել:

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Ի­հար­կե, ի­րա­վի­ճա­կը չա­փա­զանց լուրջ է: Բայց սա բրի­տա­նա­ցի­նե­րի հա­մար կա­րո՞ղ է է­ֆեկ­տիվ լի­նել: Նախ, ՌԴ Քնն­չա­կան կո­մի­տեի ար­ձա­գան­քը հու­շեց, որ Մոսկ­վան այս ուղ­ղութ­յու­նը ինք­նա­հո­սի չի թո­ղել: Ա­վե­լին, դա նաեւ կա­րե­լի է հա­մա­րել թուր­քա­մետ թե­ւին ուղ­ված վեր­ջին նա­խազ­գու­շա­ցում: Այս­պես, ՌԴ Քնն­չա­կան կո­մի­տեն ­հի­շեց­նում է, որ աբ­խա­զա­հա­յեր աս­վա­ծը ոչ թե ինչ-որ ա­նո­րոշ կար­գա­վի­ճակ է, այլ նաեւ, որ այդ ան­ձան­ցից շատ-շա­տե­րը, ե­թե ոչ բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նութ­յու­նը նաեւ ՌԴ քա­ղա­քա­ցի­ներ են: Այ­սինքն, այս դեպ­քում խոս­քը Աբ­խա­զիա­յում բնակ­վող ՌԴ քա­ղա­քա­ցի­նե­րի նկատ­մամբ բա­ցա­հայտ սպառ­նա­լիք­նե­րի մա­սին է՝ պա­հան­ջով՝ չքվեար­կել ի­րենց նա­խա­սի­րած թեկ­նա­ծո­ւի, այն է՝ Բադ­րու Գ­յուն­բո­ւի օգ­տին: Իսկ Ռու­սաս­տա­նը, չմո­ռա­նանք, պար­տա­վո­րութ­յուն ու­նի իր քա­ղա­քա­ցի­նե­րի կյան­քը, ավ­տան­գութ­յու­նը եւ ի­րա­վունք­նե­րը պաշտ­պա­նել բո­լոր մի­ջոց­նե­րով, այդ թվում՝ Ռու­սաս­տա­նի սահ­ման­նե­րից դուրս: Այս նա­խազ­գու­շա­ցումն աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով` Ար­ձին­բա­նը կգնա՞ կտրուկ քայ­լե­րի. կտես­նենք ա­ռա­ջի­կա օ­րե­րին:

Մ­յուս կող­մից, Էր­դո­ղա­նը եւս միա­միտ մարդ չէ, հաս­կա­նում է, որ աշ­խար­հում ի­րա­վի­ճակ է փոխ­վում: Այ­սինքն, ինչ­պես բո­լո­րը, այն­պես էլ նա պետք է կողմ­նո­րոշ­վի՝ գնում է այս փո­փոխ­վող ի­րո­ղութ­յու­ննե­րի հե­տե­ւի՞ց, թե՞ մնում է այդ ըն­թա­ցքի դեմ պայ­քա­րող Բ­րի­տա­նիա­յի եւ մի քա­նի այլ եվ­րո­պա­ցի­նե­րի հետ: Ա­ռա­վել եւս, որ ե­թե ուկր­աի­նա­կան պա­տե­րազմն ա­վարտ­վի, ա­պա ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րակն այն է, որ Ռու­սաս­տանն այս ան­գամ կշրջվի դե­պի կով­կաս­յան ուղ­ղութ­յուն:






150.000 արցախցուն հետ վերադարձրե՛ք Արցախը. Մադլեն ԱսրյանԿո՞ղմ են, թե՞ դեմ՝ Միութենական պետությանը Հայաստանի անդամակցմանը. «Մայր Հայաստան»-ից չեն մեկնաբանումՑավալի է, որ Հայաստանը մայիսի 9-ին ներկայացնելու է մարդ, որն ավելի շատ պարտվողականության սիմվոլ է. ԶաքարյանՄի քաջալերեք շատախոսությունը. Հայտնի փաստաբանի հայտարարությունըՍարսափ. Մայրն իր անչափահաս երեխային դրդել է մուրացկանության․ ինչ է պատիժ կկրի նաԻրականում ինչու է Փաշինյանի որդին՝Աշոտը,ներկա Լևոնի ու Էվելինայի հարսանիքին.ինչ կապ կա նրանց մեջԳյումրիում 70-ամյա մարզիչը սպառնացել է սպանել մարզուհունՀռոմի պապի մահվան պատճառը հայտնի էՄալխաս Ամոյանի գոտեմարտը ճանաչվել է ԵԱ-ի լավագույն պահ(տեսանյութ)Գուրգեն Հովհաննիսյանի 8-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում(տեսանյութ)Ծանրամարտի ԵԱ. Հայաստանի հավաքականները առաջինն են թիմային հաշվարկում Ո՞ր պատգամավորն է Լևոն Մկրտչյանի քրոջ ամուսինը․ ԲացառիկՀայաստանի և ՌԴ-ի միջև ձևավորված ռազմավարական գործընկերությունը խորացման ճանապարհին է. Սերգեյ ԿոպիրկինՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է չեմպիոններին և շնորհակալություն հայտնել մարզչական կազմինԼենինի դամբարանը կփակվիՊուտինը մեկնաբանել է մայիսի 9-ին Մոսկվա ժամանող հյուրերի հասցեին ԵՄ-ի սպառնալիքներըՍպառնալիքներ, հրմշտոց․ Գյումրիում մարզիչ է ձերբակալվել. Aravot.amՀռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո կարդինալների առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 22-ինԹրամփը ներկա կլինի՞ Մոսկվայում Հաղթանակի շքերթին. Պուտինի մամուլի քարտուղարի պարզաբանումըՊուտինը ստորագրել է Իրանի հետ գործընկերության համաձայնագիրը վավերացնող օրենքը«Օ» բանակախումբը հարձակման անցավ ամբողջ Պոկրովսկի ճակատի ողջ երկայնքով (Քարտեզ)ԶԼՄ-ների դեմ դիվերսիա՞ է նախապատրաստվում.Armenian infoԱՅՍՕՐ, ԱՊՐԻԼԻ 21-Ը, ՄԵԾ ՀԱՅ, ՊԵՏԱԿԱՆ - ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ - ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿԱՆԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀակոբյան Հրաչիկը պարզապես որոշել է ավելորդ անգամ չհայհոյվել.Armenian infoՍահմանազատման հանձնաժողովները շարունակում են կարծիքներ փոխանակել սահմանազատման հաջորդ փուլերի վերաբերյալ.Մհեր ԳրիգորյանՄենք Կովկասում համակարգված քաղաքականություն ենք վարում. Իրանի արտգործնախարարՊապի մաhից հետո կաթոլիկ եկեղեցին մտել է պաշտոնական սգո շրջան. ինչ արարողություններ են սպասվում մինչև նոր պոնտիֆիկոսի ընտրությունըՕմանի սուլթանը ժամանել է ՌԴՀայտնի է դարձել՝ ինչ կարող է խնդրել Թրամփը Էրդողանից Իրանի դեմ հակամարտությունումԱպրիլի 24-ին կկազմակերպվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումըՀայտնի է Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահից հետո գահի տեղապահի անունըԻտալիան դեմ է ԵՄ-ի վերազինման ծրագրին․ El PaisՊեսկովը պատասխանել է Թրամփի՝ խաղաղության համաձայնագրի մոտալուտ կնքման մասին խոսքերինՀոլիվուդյան զույգի ավարտը․ Մայքլ Դուգլասը բաժանվում է Քեթրին Զետա-Ջոնսից Խաչատրյանի տուն-թանգարանում կայանալիք համերգը հանդիսատեսին կտանի «Սիրո ճանապարհներ»-ովԱՄՆ դոլարը կտրուկ անկում է գրանցել՝ հասնելով երեք տարվա իր նվազագույնինԻսկ դուք պատրա՞ստ եք ճամփորդել դեպի հայ մշակույթի, պատմության և պարի աշխարհՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը թիրախավորում է լրատվամիջոցներին (տեսանյութ)Կրակոցներ՝ Երևանում. կա վիրավորԻտալիայի վարչապետը մեկնաբանել է Հռոմի պապի մահվան լուրըԿոնդի վերակառուցման հայեցակարգի մրցույթում որևէ մեկը հաղթող չի ճանաչվելԱդրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ (լուսանկարներ)«Դա Ադրբեջանի քաղաքական օրակարգից բխող է». Ալեքսանյանը՝ Բաքվում դատավարությունը Հ1-ի կողմից չլուսաբանելու մասինԹրամփը հոգնել է Ուկրաինայի հակամարտությունից․ ՔելլոգՊարույր Հայրիկյանը վերընտրվեց ԱԻՄ նախագահԳլուխդ պատով տվեցիր. Գեղամ Մանուկյանը` Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)Այսօր ննջեցյալների հիշատակության օրն է` մեռելոցԵկամուտների հայտարարագրման սկզբնաժամկետ է սահմանվում մարտի 2-ը, վերջնաժամկետ՝ նոյեմբերի 1-ըԼեզվակռիվ՝ ԱԺ–ում․ «Ամոթ ա էլի, ցինիզմն էլ չափ ու սահման ունի» (տեսանյութ)Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top