Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունը Բախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Աստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացել Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետ Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերի Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներին Ադրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ

Շատ նման է, որ Զելենսկու «դուրս գրելու» ժամանակը եկել է, բայց…

Վերլուծություն

­Թե ինչ­քա­նով Վա­տի­կա­նին կհա­ջող­վի տա­րաբ­նույթ դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րութ­յուն­ներ ստեղ­ծել Թուր­քիա­յի հետ կամ «կլա­նել» Հայ եկե­ղե­ցին (Տես նաեւ https://iravunk.com/?p=329465&l=am), մնում է մե­ծա­պես կախ­ված այն հա­րա­բե­րութ­յուն­նե­րից, ո­րոնք զար­գա­նում են Վա­շինգ­տո­նի եւ Մոսկ­վա­յի մի­ջեւ: Իսկ այդ հար­թա­կում տե­սա­նե­լի շեր­տը դեռ շա­րու­նա­կում է մնալ ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յու­նը, թեեւ այս­տեղ ա­մեն բան զար­գա­նում է գե­րակ­տիվ ռե­ժի­մով:

Այս­պես, հա­զիվ ա­վար­տած ուկ­րաի­նա­կան պատ­վի­րա­կութ­յան հետ հան­դի­պում­նե­րը, Թ­րամ­փի հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Ո­ւիտ­կո­ֆը մեկ­նեց Մոսկ­վա: Թե այս այցն ինչ փու­լի կտա­նի խա­ղա­ղութ­յան գոր­ծըն­թա­ցը, դեռ սպա­սենք ի­րա­կան արդ­յունք­նե­րին: Բայց մեկ բան մինչ այցն էլ էր տե­սա­նե­լի՝ ճնշում­նե­րը Զե­լենս­կու ուղ­ղութ­յամբ գնա­լով միայն խո­րա­նում են: Թե­րեւս, հաշ­վի առ­նե­լով նաեւ այն հա­մառ լու­րե­րը, որ ուկ­րաի­նա­կան պատ­վի­րա­կութ­յունն այդ­պես էլ չի ըն­դու­նում Դոն­բա­սից զոր­քե­րը հա­նե­լու մա­սին դրույ­թը:

Ա­վե­լին, ուկ­րաի­նա­կան տեղ­յակ աղբ­յուրն ան­գամ պնդում է, որ Զե­լենս­կուց ար­դեն պա­հան­ջում են՝ լքել պաշ­տո­նը: «Նա­խա­գա­հա­կան վար­չա­կազ­մի մեր աղբ­յուր­նե­րը հայտ­նել են, որ NABU-ն­ ու­նի Զե­լենս­կու ձայ­նի ձայ­նագ­րութ­յուն­ներ Մին­դի­չի սխե­մա­նե­րի մա­սին զրույց­նե­րում, ինչ­պես նաեւ Եր­մա­կի եւ­ անվ­տան­գութ­յան աշ­խա­տա­կից­նե­րի զրույց­նե­րի ձայ­նագ­րութ­յուն­ներ, ո­րոն­ցում նա հրա­հանգ­ներ է տա­լիս բարձր մա­կար­դա­կի հար­ցե­րի վե­րա­բեր­յալ։ Այս ձայ­նագ­րութ­յուն­նե­րը մնում են Զե­լենս­կու վրա Թ­րամ­փի վար­չա­կազ­մի հետ խա­ղա­ղութ­յան բա­նակ­ցութ­յուն­նե­րում ճնշում գոր­ծադ­րե­լու հիմ­նա­կան գոր­ծի­քը»:

Այ­սինքն, ե­թե հա­մա­ձայ­նութ­յուն չտրվի, ա­պա, ինչ­պես պնդում է նաեւ  Գե­րա­գույն ռա­դա­յի պատ­գա­մա­վոր Արտ­յոմ Դ­միտ­րու­կը. «Զե­լենս­կիին հրա­մայ­վել է հրա­ժա­րա­կան տալ այս շա­բաթ»:

Ընդ ո­րում, ա­մե­րի­կա­ցի­նե­րը, նման է, որ ստեղ­ծել են այն­պի­սի մի թա­կարդ, ո­րից դուրս գալ Զե­լենս­կու հա­մար դժվար կլի­նի: Այն է՝ կտրուկ ակ­տի­վա­ցել է Ռա­դա­յում հա­կա­զե­լենս­կիա­կան թե­ւը: Բա­ցի այդ, «Ժո­ղովր­դի ծա­ռա» կու­սակ­ցութ­յան մի քա­նի պատ­գա­մա­վոր­ներ ներ­կա­յաց­րել են խմբակ­ցութ­յու­նից եւ­ ի­րենց ման­դատ­նե­րից հրա­ժա­րա­կա­նի դի­մում­ներ: Եվ որ այս ա­մե­նի արդ­յուն­քում Զե­լենս­կին կորց­նե­լու է Ռա­դա­յում վե­րահս­կո­ղութ­յու­նը (թեեւ ար­դեն իսկ կորց­րել է, ան­գամ գա­լիք տար­վա բյու­ջեն չեն կա­րո­ղա­նում հաս­տա­տել), դա ա­մե­նաս­պա­սե­լի տար­բե­րակն է: Վի­ճա­կը կա­րող է էլ ա­վե­լի վատ­թար լի­նել. ո­րոշ աղբ­յուր­ներ ար­դեն խո­սում են, որ «հա­ջորդ փու­լը Ռա­դա­յում կոա­լի­ցիա­յի փլու­զումն է, ո­րը կհան­գեց­նի մի շարք ան­վե­րահս­կե­լի գոր­ծըն­թաց­նե­րի եւ կ­թու­լաց­նի Զե­լենս­կիի իշ­խա­նութ­յու­նը»: Ընդ ո­րում, այս մա­սին ար­դեն իշ­խա­նա­կան թե­ւի պատ­գա­մա­վոր­ներն են սկսել բա­ցա­հայտ խո­սել:

Ա­հա այս ֆո­նին, ռուս­նե­րը հայ­տա­րա­րե­ցին եր­կու ա­ռանց­քա­յին քա­ղաք­նե­րի՝ Պոկ­րովս­կի եւ Վոլ­չանս­կի գրավ­ման մա­սին: Նաեւ, որ եւս մի քա­նի ա­ռանց­քա­յին քա­ղաք­ներ շրջա­պատ­ման շե­մին են: Վեր­ջա­պես, մի քա­նի հատ­ված­նե­րում հա­զա­րա­վոր ուկ­րաի­նա­ցի զին­վո­րա­կան­նե­րի շրջա­պատ­ման մա­սին, ո­րը, ի­հար­կե, կա­րող է ա­վե­լի ծանր հար­ված դառ­նալ Զե­լենս­կու դիր­քե­րի հա­մար, քան այդ բո­լոր ներ­քա­ղա­քա­կան խժդժութ­յուն­նե­րը:

Ն­ման է, որ Զե­լենս­կու վեր­ջին հույ­սը Փա­րիզ այցն էր, ո­րի ըն­թաց­քում կա­րո­ղա­ցավ հե­ռա­խո­սազ­րույց ու­նե­նալ նաեւ Ս­թար­մե­րի հետ: Բայց այն, որ հա­ջոր­դեց Եվ­րո­պա­կան բան­կի ո­րո­շու­մը, որ չի կա­րող ե­րաշ­խիք­ներ տալ, ե­թե ռու­սա­կան սա­ռեց­ված փո­ղե­րը փո­խանց­վեն Կիե­ւին, մեկ բան է նշա­նա­կում՝ ո´չ Մակ­րո­նը, ո´չ Ս­թար­մե­րը ոչն­չով Զե­լենս­կուն ներ­կա ի­րա­վի­ճա­կում օգ­նել չեն կա­րող:

­Բայց նման է, որ Բ­րի­տա­նիան ու­նի իր «Բ» պլա­նը: Հայտ­նի դար­ձավ, որ Բ­րի­տա­նիա­յում ուկ­րաի­նա­կան դես­պան, նախ­կին գե­րա­գույն հրա­մա­նա­տար Զա­լուժ­նին Կիե­ւում է: Այն, որ նրան տե­ւա­կան ժա­մա­նակ նա­խա­պատ­րաս­տում էին, որ­պես անհ­րա­ժեշ­տութ­յան դեպ­քում Զե­լենս­կիին փո­խա­րի­նող, հայտ­նի պատ­մութ­յուն է: Ու ե­թե նա հի­մա Կիե­ւում է, նշա­նա­կում է, որ այդ պահն ար­դեն ե­կել է: Միայն թե ան­հաս­կա­նա­լի է՝ ինչ­պե՞ս են Զա­լուժ­նիին նա­խա­գա­հա­կան լիա­զո­րութ­յուն­ներ տա­լու, ե­թե ընտ­րութ­յու­ններ չլի­նեն: Իսկ ընտ­րութ­յուն­նե­րի հա­մար պետք է նախ ար­տա­կարգ դրութ­յու­նը չե­ղարկ­վի: Դ­րա հա­մար էլ պետք է, որ ճա­կա­տում գո­նե ժա­մա­նա­կա­վոր զի­նա­դա­դար լի­նի: Մի բան, որ Մոսկ­վան ոչ մի դեպ­քում չի ըն­դու­նում՝ պա­հան­ջե­լով վերջ­նա­կան խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր. զի­նա­դա­դա­րը պար­զա­պես կա­րող է օգ­տա­գործ­վել ուկ­րաի­նա­կան բա­նա­կին այս օր­հա­սա­կան վի­ճա­կից հա­նե­լու հա­մար:

Արդ­յուն­քում, շա­րու­նա­կում է ա­մե­նա­հար­մար տար­բե­րա­կը մնալ, որ Զե­լենս­կին ստո­րագ­րի, ուկ­րաի­նա­կան Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը հաս­տա­տի պայ­մա­նագ­րի օ­րի­նա­կա­նութ­յու­նը, ո­րից հե­տո ռուս­նե­րը կանգ կառ­նեն: Ն­ման է, որ հենց այս սցե­նարն էլ կդառ­նա Ո­ւիտկո­ֆի այ­ցի հիմ­նա­կան քննար­կում­նե­րի թե­ման:

Понравилась статья Поделитесь ею с друзьями։
Подпишитесь на нас также в Telegram։
telegram
Загрузите приложение Iravunk и всегда будьте в курсе событий:
Приложение Iravunk
Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունըԲախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովինԴուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացելԱստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացելԲաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետFacebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. Պուտին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված