ԱՄՆ-ում ավելի քան 8 հազար չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել վատ եղանակի պատճառով
ՄիջազգայինԱՄՆ-ում առնվազն 8 հազար չվերթ է չեղարկվել կամ հետաձգվել անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին են վկայում FlightAware մասնագիտացված հարթակի տվյալները։ Հարթակի տվյալներով՝ նոյեմբերի 30-ին հետաձգվել է 7 460 չվերթ, ևս 664 թռիչք չեղարկվել է։
Օդերևութաբաններն ավելի վաղ նախազգուշացրել էին ձյան և ցուրտ եղանակի մասին ԱՄՆ մի քանի նահանգներում։
Ինչպես նշել է CBS News-ը, չվերթների ամենամեծ թվով ուշացումներ և չեղարկումներ են գրանցվել Բոստոնի (Մասաչուսեթսի նահանգ), Դետրոյթի (Միչիգանի նահանգ), Մինեապոլիսի (Մինեսոտայի նահանգ), Նյու Յորքի և Չիկագոյի (Իլինոյսի նահանգ) օդանավակայաններում: