Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունը Բախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Աստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացել Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետ Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերի Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներին Ադրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ

ԻՐԱԿԱՆՈՒՄ ՈՒՐ Է ՏԱՆՈՒՄ ԹՐԱՄՓԻ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԴԱՐՁԱԾ ԿՐԿՆԱԿԻ ԽԱՂԸ

Վերլուծություն

Այս փու­լում հնա­րա­վոր կլի­նի հաս­նել ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի ա­վար­տին (Տես նաեւ https://iravunk.com/?p=328520&l=am), թե՝ ոչ, դեռ կտես­նենք: Բայց այն գոր­ծըն­թաց­նե­րը, ո­րոնք ներ­կա­յումս ծա­վալ­վում են, ե­կան հեր­թա­կան ան­գամ հու­շե­լու, որ հիմ­նա­կան հարցն ա­մե­նե­ւին էլ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազմն ա­վարտ­վել-չա­վարտ­վե­լը չէ: Ըն­թա­նում է շատ ա­վե­լի խոր­քա­յին գոր­ծըն­թաց, ին­չը տե­սա­նե­լի էր` սկսած Ալ­յաս­կա­յում Պու­տի­նի եւ Թ­րամ­փի հան­դի­պու­մից: Ըստ այդ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի` այս նոր «Թ­րամ­փի ծրա­գի­րը», ո­րը, ի վեր­ջո, կհան­գեց­նի ոչ թե ըն­դա­մե­նը այդ հա­կա­մար­տութ­յան ա­վար­տին, այլ նաեւ կտա հար­ցի պա­տաս­խա­նը՝ թե ուր են գնում ռուս-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը: Իսկ ա­մե­նագ­լո­բալ ի­մաս­տով՝ դա կա­րող է շրջա­դար­ձա­յին կետ լի­նել կա­յուն հա­մաշ­խար­հա­յին կար­գի հաս­տատ­ման հար­ցում։

Թ­րամ­փը, ի­հար­կե, դեռ դե­րի մեջ է՝ մի կող­մից հայ­տա­րա­րե­լով, թե կեց­ցե Ռու­սաս­տա­նը, ակ­տի­վո­րեն աշ­խա­տում է խա­ղա­ղութ­յան հաս­նե­լու հա­մար: Ու ան­մի­ջա­պես էլ հի­շում է, որ «հիաս­թափ­վել է Պու­տի­նից»: Ու այս ար­դեն սո­վո­րա­կան դար­ձած «կրկնա­կի խա­ղը» ուր է տա­նում…

Ա­մեն դեպ­քում, այս նոր «Թ­րամ­փի ծրագ­րի» հետ կապ­ված, շրջա­նառ­վում են այն խո­սակ­ցութ­յուն­նե­րը, որ այն մշակ­վել է եւ հա­մա­ձայ­նեց­վել Ո­ւիտ­կո­ֆի եւ ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ Պու­տի­նի ներ­կա­յա­ցու­ցիչ Դ­միտ­րիե­ւի բա­նակ­ցութ­յուն­նե­րի արդ­յուն­քում: Ու չմո­ռա­նանք, որ վեր­ջերս Դ­միտ­րիե­ւը տե­ւա­կան ժա­մա­նակ ԱՄՆ-ում էր: Ընդ ո­րում, ինչ­պես պնդում են ա­րեւմտ­յան աղբ­յուր­նե­րը, ԱՄՆ-ում Դ­միտ­րի­եւի մի շարք փակ հան­դի­պում­նե­րում քննարկ­վել է ոչ միայն 28 կե­տից բաղ­կա­ցած ծրա­գի­րը, այլ նաեւ Մոսկ­վա­յի ու Վա­շինգ­տո­նի միջեւ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի վե­րա­գոր­ծարկ­մա­ն գերխն­դի­րը: Ու դա­տե­լով նրա­նից, որ ուկ­րաի­նա­կան 28 կե­տա­նոց հա­մա­ձայ­նա­գի­րը հայտն­վեց շրջա­նա­ռութ­յան մեջ, են­թադ­րե­լի է, որ գո­նե հիմ­նադ­րույթ­նե­րի տես­քով հա­մա­ձայ­նեց­ված է նաեւ ռուս-ա­մե­րիկ­յան հե­տա­գա հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հար­ցը:

­Թե այդ ա­պա­գա հա­րա­բե­րութ­յուն­նե­րի տակ ինչ դե­տալ­ներ են դրված, ի­հար­կե, այս պա­հին հնա­րա­վոր է միայն ընդ­հան­րա­կան են­թադ­րութ­յուն­ներ հայտ­նել: Սա­կայն ո­րո­շա­կի նյո­ւանս­ներ այս պա­հին էլ են նկա­տե­լի: Նախ ֆիք­սենք փաս­տը, որ ողջ գոր­ծըն­թա­ցը շրջան­ցում էր ոչ միայն Ուկ­րաի­նա­յին, այլ նաեւ՝ Եվ­րո­պա­յին: Ու դա ար­դեն իսկ ցու­ցիչ է, որ ինչ­պես Վա­շինգ­տո­նը, այն­պես էլ Մոսկ­վան Եվ­րո­պա­յին չեն տես­նում, որ­պես գլո­բալ մա­կար­դա­կում ո­րո­շում կա­յաց­նող կենտրոն, գոր­ծոն: Եվ­րո­պան, ի­հար­կե, մնում է ա­մե­րիկ­յան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ազ­դե­ցութ­յան գո­տում: Ա­սենք, այդ մա­սին են ակ­նար­կում նաեւ այն լու­րե­րը, որ ԱՄՆ-ն պատ­րաս­տվում է ձեռք բե­րել ինչ­պես «Հ­յու­սի­սա­յին հոսքի» գա­զա­մու­ղնե­րը, այն­պես էլ  Ուկ­րաի­նա­յով անց­նող է­ներ­գե­տիկ գծե­րը՝ դառ­նա­լով ռու­սա­կան է­ներ­գա­կիր­նե­րը գնող-եվ­րո­պա­ցի­նե­րին վա­ճա­ռող միջ­նորդ: Ըստ այդմ էլ` է­ներ­գե­տի­կա­յի մի­ջո­ցով հսկո­ղութ­յան տակ պա­հե­լով եվ­րո­պա­կան ողջ տնտե­սութ­յու­նը:

Այս հա­մա­տեքս­տում, չմո­ռա­նանք նաեւ Ալ­յաս­կա­յից Ռու­սաս­տան ստորջր­յա թու­նե­լի ծրագ­րի եւ ռու­սա­կան «Հ­յու­սի­սա­յին ծո­վա­յին ու­ղի» ծրագ­րում ա­մե­րի­կա­ցի­նե­րի ներգ­րավ­վա­ծութ­յան մա­սին խո­սակ­ցութ­յուն­նե­րը (այդ թվում, որ ԱՄՆ այ­ցե­լե­լով, Դ­միտ­րիե­ւը հայտ­նեց թու­նե­լի ծրագ­րի հար­ցով սկսված նախ­նա­կան աշ­խա­տանք­նե­րի մա­սին): Այ­սինքն, ա­մե­րի­կա­ցի­նե­րը ցան­կա­նում են ի­րենց բա­ժինն ու­նե­նալ Չի­նաս­տան-Եվ­րո­պա ա­ռեւտ­րա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րում, ո­րը նո­րից Եվ­րո­պա­յին վե­րահս­կե­լու մի­ջոց է:

Գ­լո­բա­լիստ­նե­րը, ի­հար­կե, փոր­ձում են «խա­ղա­քա­րե­րը խառ­նել»: Բայց այն, որ ե­րեկ Թ­րամ­փը ստո­րագ­րեց Էպշ­տեյ­նի գոր­ծը գաղտ­նա­զեր­ծող օ­րեն­քը», նշա­նա­կում է, որ նա սկսում է գլո­բա­լիստ­նե­րի ուղ­ղութ­յամբ հա­կա­հար­ձա­կու­մը, հա­մե­նայն­դեպս՝ նրանց  զրկում  է իր վրա ազ­դե­լու էա­կան գոր­ծոն­նե­րից մե­կին:

Եվ­րո­պա­յից զատ, ռուս-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յու­նն­երի ա­ռանց­քա­յին ուղ­ղութ­յու­նն­երից է Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քը: Թե­րեւս շատ ա­վե­լի էա­կան, քան ան­գամ Ուկ­րաի­նան: Այս ուղ­ղութ­յամբ մի կող­մից՝ Մոսկ­վան ան­գամ ԱՄԿ ԱԽ մա­կար­դա­կով չխոչըն­դո­տեց, որ Գա­զա­յում Թ­րամ­փի ծրա­գի­րը մտնի օ­րա­կարգ: Մ­յուս կող­մից, հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն զար­գա­նում են ռուս-ի­րա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, այդ թվում՝ ռազ­մա­կան ուղ­ղութ­յամբ, մինչ­դեռ Թ­րամ­փը կտրուկ նվա­զեց­րել է Թեհ­րա­նի հան­դեպ ռազ­մա­տեն­չութ­յու­նը: Ու սա տա­նում է այն մտքին, որ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի մա­սով եւս հստակ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ններ կան:

Ու ա­սել, թե այս ուղ­ղութ­յամբ պայ­մա­նա­վոր­վա­ծությ­ուն­նե­րը կշրջան­ցեն Ռու­սաս­տա­նից Ի­րան տա­նող լո­գիս­տիկ ու­ղի­նե­րը, այդ թվում՝ Հա­րա­վա­յին Կով­կա­սով անց­նող, դա եւս միամ­տութ­յուն կլի­ներ: Ի­հար­կե, այս­տեղ կա նաեւ Թուր­քիա­յի գոր­ծո­նը: Բայց սա ար­դեն այլ՝ ռուս-թուր­քա­կան հար­թութ­յու­նում գտնվող թե­մա է:

Ա­մեն դեպ­քում, Նի­կո­լի հան­կար­ծա­կի մեկ­նու­մը Ղա­զախս­տան, մի կող­մից, կա­րե­լի է թյուր­քա­կան աշ­խարհ այ­ցի տեղ ըն­դու­նել: Մ­յուս կող­մից, Տո­կաե­ւի վեր­ջին այ­ցը Մոսկ­վա եւ այն­տեղ ստո­րագր­ված փաս­տաթղ­թե­րը ռուս-ղա­զա­խա­կան ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յան մա­սին, Նի­կո­լի այս այ­ցին կա­րող է միան­գա­մայն այլ ե­րանգ տալ. դեռ սպա­սենք են­թադ­րութ­յու­ննե­րում:

Ա­մեն դեպ­քում, մեկ բան կար­ծես թե հաս­տատ է. ակն­հայ­տո­րեն վե­րին կու­լո­ւարնե­րում ըն­թա­ցող, կա­րե­լի է ա­սել՝ դա­րա­կազ­միկ քննար­կում­նե­րով պայ­մա­նա­վոր­ված, քա­ղա­քա­կան ան­դորրն ա­վարտ­վել է: Եվ միայն դա ար­դեն նշա­նա­կում է, որ ո­րո­շում­նե­րը կա­յաց­ված են, ու սկսվում են մեծ ի­րա­դար­ձութ­յուն­ներ՝ ուղղ­ված գլո­բալ մասշ­տաբ­նե­րով ռազ­մա­վա­րա­կան կա­յու­նութ­յան նոր շրջա­նա­կի ի հայտ գա­լուն:

Tes naeu https://t.me/iravunk/61115 

Понравилась статья Поделитесь ею с друзьями։
Подпишитесь на нас также в Telegram։
telegram
Загрузите приложение Iravunk и всегда будьте в курсе событий:
Приложение Iravunk
Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունըԲախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովինԴուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացելԱստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացելԲաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետFacebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. Պուտին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված