Հայ ու ուկրաինացի ժողովուրդներն իրենց խելքից կանգնած են կոտրած տաշտակի առաջ. Հայկ Ղազարյան
Հրապարակախոսություն«Կարող էինք կանխել «2022թ. փետրվարին Ռուսաստանի հետ սկսված պատերազմը, որի արդյունքում մենք կունենայինք այս նույն վիճակը, իհարկե, առանց հարյուր հազարավոր զոհերի ու ավերածությունների ...». կասկած չունեմ, որ ոչ հեռու ապագայում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կկրկնի իր գործընկերոջ հանճարեղ այս պատմական խոսքերը։
Կարող էր Վլադիմիր Զելենսկին, անշուշտ, կանխարգելել եղբայրասպան, աննպատակ ու հրեշավոր պատերազմը։ Պատերազմ, որտեղ Արևմուտքը պետք է մինչև վերջին ուկրայինացին կռիվ տար Ռուսաստանը քայքայելու համար։ Կարող էր կանխարգելել պատերազմը պարոն Զելենսկին, եթե խոհեմ լիներ, եթե պատկերացներ աշխարհաքաղաքական ընթացող գործընթացները խորությամբ, եթե շրջահայաց ու փորձառու դիվանագետ լիներ, եթե պետության կառավարման վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքների պաշար ունենար։
Պատմությունն էլ մեզ ապացուցում է, որ դավեր, ավեր ու զոհեր են լինում երկրներում, որտեղ իմաստունները չեն ղեկավարում, որտեղ առաջին դեմքերն առաջինը չեն իրենց հպատակների մեջ, որտեղ ապաշնորհներն ու պատահական պոպուլիստներն են գալիս իշխանության, որտեղ ժողովուրդն իրականությունից կտրված է լինում և ապրում է պատրանքներով ու միֆերով, քաղաքականապես գրագետ ու հասուն չի լինում և լուրջ չի վերաբերվում պետությանն ու քաղաքական գործընթացներին, որտեղ դասեր չեն քաղում պատմությունից։
Եվ հիմա հայ ու ուկրաինացի ժողովուրդներն իրենց խելքից կանգնած են կոտրած տաշտակի առաջ հանուն ոչնչի դարձած հազարավոր զոհերով, տարածքային կորուստներով, կազմաքանդված անվտանգային համակարգով ու բազմաթիվ այլ խնդիրներով։
ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու
Понравилась статья Поделитесь ею с друзьями։