Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակը Ունեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հետ կապված, նաև Շուշիի ազատագրման հետ կապված.Արման Սարգսյան Ռուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ Կոպիրկին Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը (տեսանյութ) Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներ Հավերժ փառք մեր հերոսներին.Հայտնի փաստաբանը Եռատոնի մասին Մինչև Նիկոլի իշխանազավթումը՝ ՀՀ֊ը շարժվում էր արժանապատիվ և պատերազմների չեզոքացման ճանապարհով. Արտակ Զաքարյան Զատուլինն Ադրբեջանին հիշեցրեց քնած հայ սպային Սաֆարովի ձեռքով՝ կացնով սպանելու մասին Ռուաստանում երբեք չեն մոռանա հայ ժողովրդի սխրանքները Հայրենական պատերազմում. դեսպան Տարադրամի փոխարժեքները մայիսի 9-ին

Էրմիտաժում «էրեբունի» թանգարանի անկյուն կստեղծվի. ՄԻՔԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆ

Մշակութային

 «Իրավունքը» զրուցել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց- թանգարանի տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ:

— Հերթական պեղումների ժամանակ ի՞նչ նոր հայտնագործություններ է արել թանգարանը, կմանրամասնե՞ք:

— Այս տարի հունիս-հուլիս ամիսներին Էրեբունի ամրոցում հերթական անգամ պեղումներ է իրականացվել հայ-ֆրանսիական արշավախմբի կողմից: Հայկական կողմն աշխատել է ամրոցի պարսպաշարերի մոտակայքում, ֆրանսիական կողմը` բուն ամրոցում՝ Սուսի տաճարում եւ հարակից տարածքում: Մեր ֆրանսիացի գործընկերների կողմից գտնվել են ուրարտական որմնանկարների ընկած հատվածներ եւ նաեւ տարբեր հնագիտական շերտեր, որոնք նախնական դիտարկումներով կարելի է թվագրել հետուրարտական ժամանակաշրջանով՝ Քրիստոսից առաջ VII-VI գուցե V դարերով: Նաեւ գտնվել է բրոնզե կախիկ: Հայկական կողմն, ինչպես ասացի, պեղումներ է իրականացրել ամրոցի պարսպաշարերի մոտ, եւ մենք ստուգողական փոսորակի միջոցով հայտնաբերեցինք հետուրարտական հատակ, մոխրի հետքեր, կենդանական ոսկորներ, խեցեղեն եւ մեկ նետասլաք, որը շատ լուրջ փոփոխություն կարող է մտցնել Էրեբունու շերտագրության համար: Բանն այն է, որ այդ նետասլաքը շատ նման է աքեմենյան նետասլաքներին, ինչպիսին գտնվել են աքեմենյան հնավայրերում: Մոտ երեք մետր խորության վրա հայտնաբերվեցին այլ հատակներ: Այսինքն` դեռ ուրարտական շերտին մենք չենք հասել: Մյուս տարի պեղավայրը կընդլայնենք եւ ավելի մեծ ծավալի պեղումներ կիրականացնենք: Բայց մեր կարեւոր բացահայտումն այն էր, որ մենք այդ հատվածում կարող ենք ունենալ շատ հետաքրքիր շերտեր, որոնք վերաբերում են ե՛ւ ուրարտական, ե՛ւ հետուրարտական ժամանակաշրջաններին:

— Պարոն Բադալյան, կրթական ծրագրերի մասին ի՞նչ կասեք:

— Մեզ մոտ շարունակվում են կրթական ծրագրերը: Ակտիվ է «Արի պեղենք միասին» կրթական ծրագիրը: Սեպտեմբեր ամսից մեզ մոտ գործելու է նաեւ «Պատանի հնագետի» դպրոցը: Եվ նաեւ Կարմիր բլուրում ակտիվանում են կրթական ծրագրերը: Այցելուներին առաջարկվելու է բազմաբովանդակ կրթական ծրագրերի կոնտենտ:

— Վերջերս մեղադրանք հնչեցվեց, որ Կարմիր բլրի ղեկավար ռուս հնագետի եք նշանակել: Մեղադրանքի հիմնական շեշտադրումն այն էր, թե իբր հնավայրում մշակութային գործունեությունը լրիվ անցավ ռուսերենի:

— Յուրաքանչյուր ոք կարող է ասել այն, ինչ-որ մտածում է եւ կամ անել նման հայտարարություններ: Այսօր Ֆեյսբուքում ինչ ուզեն, կարող են գրել: Բայց իրականությունն այն է, որ մենք Կարմիր բլուրի մասնաճյուղի ղեկավար ենք նշանակել աշխարհում շատ ճանաչված մասնագետ, էքսպերիմենտալ հնագիտության քաջ գիտակ, թանգարանագիտության, հուշարձանագիտության, հուշարձանների հանրահռչակման, հուշարձաններում կրթական կոնտենտի զարգացման բավական հայտնի մասնագետ, Իվան Սեմյանին: Ով Հայաստանի ռեզիդենտն է: Այսինքն` ՀՀ օրենսդրության համապատասխան, Իվան Սեմյանը նշանակվել է Կարմիր բլուրի մասնաճյուղի ղեկավար: Սակայն դա որեւէ կերպ չի նշանակում, որ մասնաճյուղի ղեկավարումը անցել է ռուսերենի: Կարծում եմ, որ սրանով մասնաճյուղը շահելու է: Կարմիր բլուրում սկսել են իրականացվել բազմաբովանդակ ծրագրեր, որոնցից մեկն էլ հունիսի 18-ին Կարմիր բլուրում անցկացված Եվրոպական հնագիտության օրերն էին: Իվան Սեմյանը դպրոցահասակների համար շատ գեղեցիկ կրթական ծրագիր իրականացրեց, թե ինչպես են մետաղը հալեցնում եւ ստանում նետասլաք: Հիմա նաեւ այդ պարագայում մեզ դիմում են տարբեր կազմակերպություններ: Կոնկրետ այս պարագայում մեզ դիմել է ռուսական կազմակերպություն: Ասեմ ավելին` Էրեբունին ծրագրեր է իրականացնում եւ անգլերեն՝ անգլալեզու այցելուների համար, ֆրանսերեն՝ ֆրանսիացի այցելուների համար: Եվ հուշարձանի առումով սա շատ նորմալ է: Ռուսական կրթական ընկերությունն՝ իմանալով, որ Կարմիր բլուրում աշխատում է Իվան Սեմյանի նման հմուտ մասնագետ, դիմել էր, որպեսզի ռուսախոս երեխաների համար կրթական ծրագրեր իրականացնենք: Այդ կրթական ծրագրերը, բնականաբար, բավական եկամուտներ են բերելու «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին: Եվ այս առումով մշակվել է կրթական կոնտետ, ինչը շատ նորմալ է: Նույն հաջողությամբ մենք նման կրթական ծրագրեր անցկացնելու ենք օգոստոսի 11-ին հայ երեխաների համար Նավասարդի` հին հայոց Նոր տարվա օրը: Եվ այստեղ չպետք է խոսել խտրականության մասին: Մենք հանգիստ անում ենք մեր գործը: Կարմիր բլուրը շարունակում է զարգանալ: Երբ Կարմիր բլուրի մասին նման կերպ խոսում են, ես շատ կուզենայի նրանց լսել մի քանի տարի առաջ: Կարող էին մեղադրանքներ հնչեցնեին, երբ այն ժամանակ հնավայրը վերածված էր աղբանոցի: Իսկ հիմա հնավայրը մաքուր վիճակում է, զարգանում է, ստեղծվել են որոշակի ենթակառուցվածքներ, տեղի են ունենում պեղումներ: Եվ նաեւ սեպտեմբերի 1-ից Կարմիր բլուրւմ մեր ֆրանսիացի գործընկերների հետ սկսելու ենք աղյուսի վերարտադրության երկրորդ փուլը:

— Էրմիտաժի հետ համագործակցության ծրագրերի մասին ի՞նչ կասեք:

— Համաձայն Էրմիտաժի հետ պայմանագրի, պետք է Էրեբունու անկյունը ստեղծվի Էրմիտաժում, իսկ Էրմիտաժի անկյունը` Էրեբունիում: Եվ կան նաեւ այլ կետեր: Մի քանի օր առաջ մենք նամակ ստացանք Սանկտ Պետերբուրգի պետական Էրմիտաժի տնօրեն, մեր կողմից շատ հարգելի Միխաիլ Պիտրովսկուց, ով վերահաստատել է, որ Էրմիտաժը պատրաստ է` հունվար ամսին Էրմիտաժում բացել Էրեբունու անկյունը: Սա մեծ ձեռքբերում է: Եվ մենք եւս վերահաստատել ենք մեր պատրաստակամությունը: Այժմ մենք աշխատում ենք «Էրեբունի» թանգարանում Էրմիտաժի անկյան ստեղծման կոնտենտի վրա: Բացի այդ, վերահաստատվել է աշխատակիցների փոխադարձ վերապատրաստման, ինչպես նաեւ սեպտեմբեր ամսվա վերջին Էրմիտաժ թանգարանից երկու վերականգնողներ կայցելեն «Էրեբունի» թանգարան եւ հնագույն մետաղի ռեստավրացման, ամրակայման վերաբերյալ կանցկացնեն վարպետաց դաս՝ ոչ միայն «Էրեբունու», այլ նաեւ Հայաստանի տարբեր վերականգնողների համար: Եվ նաեւ սեպտեմբերին Էրեբունի են այցելելու «Պուշկինի» թանգարանի մեր գործընկերները: Մենք շատ երկար տարիներ աշխատում ենք Պուշկինի անվան գեղեցիկ արվեստների պետական թանգարանի եւ նաեւ Ռուսաստանի ռեստավրացիոն պետական ինստիտուտի մեր գործընկերների հետ: Սկսվելու է «Էրեբունու» թանգարանում պահվող որմնանկարների կոնսերվացմանը, ամրակայմանն ու պահպանությանը միտված ծրագրերի երրորդ փուլը: Նաեւ Հայաստանի պատմության թանգարանը, Էրեբունի թանգարանը, Երեւան քաղաքի պատմության թանգարանը շատ լայն թափով պատրաստվում են Ա.Ս.Պուշկինի թանգարանում հոկտեմբեր ամսին բացվելիք «Ուրարտական թագավորություն` Հին Հայաստանի ժառանգությունը» խորագրով ցուցադրությանը: Այս համատեքստում աշխատանքները եւս շատ լայն թափով ընթանում են:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 






Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակըՈւնեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հետ կապված, նաև Շուշիի ազատագրման հետ կապված.Արման ՍարգսյանՌուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ ԿոպիրկինՄոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը (տեսանյութ)Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներՀավերժ փառք մեր հերոսներին.Հայտնի փաստաբանը Եռատոնի մասինՄինչև Նիկոլի իշխանազավթումը՝ ՀՀ֊ը շարժվում էր արժանապատիվ և պատերազմների չեզոքացման ճանապարհով. Արտակ ԶաքարյանԶատուլինն Ադրբեջանին հիշեցրեց քնած հայ սպային Սաֆարովի ձեռքով՝ կացնով սպանելու մասինՌուաստանում երբեք չեն մոռանա հայ ժողովրդի սխրանքները Հայրենական պատերազմում. դեսպանՏարադրամի փոխարժեքները մայիսի 9-ինՈվ է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակՈչինչ անվերադարձ կորսված չէ, հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին․ Սերժ ՍարգսյանՀաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակԱստղագուշակ մայիսի 9-ի համարՄիջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՊաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂՌուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ)Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է«Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել ՍյունիքումՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ ԶատուլինՈւկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Հայտնի վիրաբույժը նոր գերժամանակակից կլինիկա է հիմնել, նրա նոր հասցեն է. Երեւան բկ, 6-րդ հարկՔեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետԱլիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուրՎլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ)Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ)Կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներինՓաշինյանին հանրահայտ «Aurus»-ով ուղեկցեցին Կրեմլ, պաշտոնական ընդունելություն է կազմակերպվածՌուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամԿարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին (Տեսանյութ)Անտանելի կորուստ… Հայտնիները սգում են Վարդուհի Վարդանյանի ամուսնու եղբոր մաhըԱդրբեջանը Թուրքիայում կմիանա «Anatolian Phoenix-2025» զորավարժություններինԱմոթ է, ամեն բան գցել էդ մարդու վրա, դա առնվազն անշնորհակալ քայլ է․Գագիկ Մելքոնյան«Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը Չեմպիոնների լիգայի հաղթողի հիմնական հավակնորդ է ՊՍԺ-ն է. OptaԵրկխոսության մեջ ենք, եթե Տիկնիզյանի Եվրոպա տրանսֆերը կայանա, ակումբը կհայտարարի դրա մասին. գործակալՎիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում. կան վիրավորներԱբսուրդ է, որ թաղապետարանում խուլիգանական վարքագիծը կապում են Կրեմլի հետ. Աննա ԳրիգորյանԱդրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տան տանիքը․ ՀՀ ՊՆ (լուսանկարներ)Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top