Չի՛ կարելի մեկ հարվածով ջնջել Ստեփանակերտի թատրոնի պատմությունը. Հակոբ Ղազանչյան Վրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն, «Սատուրն-Գարդեն» հյուրանոցում 2 աղջիկներ իրենից գողացել են 4500 դոլար Լավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին․ Զելենսկին՝ Պուտինի առաջակի մասին Հայաստանում 27 աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել. ԱՎԾ տվյալներ Արտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտ Հեռու չէ, տարածքում է. Էքստրասենսը նոր բացահայտում է անում Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել է Երկվորյակներին երեկոյան սպասվում է անակնկալ․ մայիսի 11-ի աստղագուշակը Մեծ արծիվ կա, կшմազը խпդի տված է եղել․ բացшռիկ մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետшցման դեպքից Մոսկվան Կիևին առաջարկում է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները

Բրյուսովականները շատ կարեւոր հարցադրում պետք է անեն թե՛ տիկին Հարությունյանին, թե՛ պարոն Գյուրջինյանին. Ափյան

Տեսանյութեր

Եթե ընդամենը վերջերս Բրյուսովի անվան համալսարանը պայքարում էր լինել-չլինելու համար, այսօր արդեն պայքարն այդ համալսարանի ռեկտոր դառնալու համար է: Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի նախկին տեղակալ, ՀՀԿ խորհրդի անդամ ՀԱՍՄԻԿ ԱՓՅԱՆԻ հետ:

— Ինչպես տեղեկացանք, բուհի ռեկտորի պաշտոնի համար հայտ է ներկայացրել 2 թեկնածու՝ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը եւ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը: Հետաքրքիր է Ձեր կարծիքը թեկնածուների մասին:

— Կրթական համակարգը շատ մտահոգիչ իրավիճակում է հայտնվել: Ոչ վաղ անցյալում` դեռ 2018-ին, երբ «թավիշները» գալիս էին իշխանության, ասում էին, թե պետք է «դուրս շպրտենք քաղաքականությունը բուհերից»: Բայց այս տարիները եկան ապացուցելու, որ նրանց արված այս հայտարարությունը մյուս բոլոր հայտարարությունների նման իրականում ստահոդ էին: Մի բան, որ նրանք կարողացել են լավ անել այս չորս տարիների ընթացքում` այն է, որ ոտքից գլուխ քաղաքականացրել են կրթական համակարգը: Ինչ վերաբերում է ռեկտորի թեկնածուներին, պետք է նշեմ, որ երկուսն էլ քաղաքականացված են: «Ասֆալտին պառկեցնելու» Նիկոլ Փաշինյանի հորդորը ճիշտ հայերեն որակող, ՀՀ օրհներգի ժամը` 00:00-ին հնչելը կեսգիշերյան ներխուժում անվանող եւ այն խոչընդոտելու կոչ անող, ինչպես նաեւ հակապետական «Ռեսթարտի» կուռքը համարվող անձը ոտքից գլուխ թաթախված  է քաղաքականության մեջ եւ այսօր ուզում է դառնալ համալսարանի ռեկտոր: Ինչ վերաբերում է գործող ռեկտորին, նա անմրցելի է` ինչ-որ տեղ տեղավորվելու հարցում, կարող է ցանկացածի վրայով անցնել` հանուն իշխանության պահպանման: Իրականում նրա համար մեր համալսարանն արժեք չէ, այլ միջոց է` իրականացնելու իր կրթության հետ աղերս չունեցող բոլոր նպատակները: Մի հանգամանքի վրա կուզեի ուշադրություն հրավիրել` Կարինե Հարությունյանը ԵՊՀ-ից ֆիզիկոս է, Դավիթը Գյուրջինյանը` ՀՊՄՀ-ից է: Ի՞նչ է ստացվում, արդյոք 90-ամյա այս հեղինակավոր բուհը չի կարողացել տալ այնպիսի ներկայանալի կադրեր, ովքեր կարող են ստանձնել բուհի ղեկավարությունը, ինչո՞ւ են անտեսվում այն լուրջ գիտնականները, դոկտոր-պրոֆեսորները, ովքեր բրյուսովական են, ու ովքեր կարող են դիտարկվել որպես համալսարանի ռեկտորի թեկնածու:

— Բայց Դավիթ Գյուրջինյանն ինքն էլ է իրեն համարում բրյուսովական, ասում է, որ ինքը դրսից եկող մարդ չէ, օտար չէ Բրյուսովի համար, որովհետեւ այնտեղ դասավանդել է: Ինչո՞ւ նրան յուրային չեն համարում բրյուսովականները:

— Խնդիրն այն է, որ նա ֆեյսբուքյան շատ ակտիվ գրառումներ է անում, որոնց շարքում կարող եք հանդիպել մի գրառման, որտեղ խոսում է  այն մասին, որ մասնակցել է համալսարանի հայագիտության ամբիոնի նիստին: Մանրամասնելով նշել է, թե` նույն գաղջ մթնոլոտն էր, նույն ճահիճն էր տիրում, եւ 10-15 րոպե չի կարողացել դիմանալ, դուրս է եկել, որպեսզի մաքուր օդ շնչի: Այն մարդը, ով տարիներ շարունակ աշխատել է համալսարանում, այն կարծիքին է, որ այնտեղ օդը մաքուր չէ, մթնոլորտը գաղջ է եւ իր հարազատ ամբիոնը որակում է` որպես ճահիճ: Կարծում եմ` նրա արտահայտած մտքերը ցուցիչ են  բրյուսովականների եւ մյուսների համար:

— Տիկին Ափյան, գուցե գալիս է համալսարանի ռեկտոր, որ նախկին գա՞ղջը ցրի…

— Նրանք չորս տարի ժամանակ ունեին, եթե կարծում էին, թե գաղջը նախկինում էր: Այն, ինչ նրանք արեցին կրթական համակարգի հետ, հետապնդում էր հայի ինքնությանը եւ նպատակ ուներ ոչնչացնելու կրթությունն ու մշակույթը: Նախ սկզբում մշակույթի, սպորտի, կրթության եւ գիտության ոլորտը միավորեցին մեկ նախարարության մեջ` դրանով իսկ խոչընդոտեցին ոլորտների առաջխաղացմանն ու զարգացմանը: Բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներից հանեցին հայագիտական առարկաները, որը ոչ այլ ինչ է, քան դավադրություն հայի ինքնության նկատմամբ, բուհերի ռեկտորներին դարձրին քաղաքական որոշումներ դակողներ եւ խնդիր դրեցին, որպեսզի նրանք աշխատանքից հեռացնեն բազմաթիվ որակյալ կադրերի, փորձառու աշխատակիցների` միմիայն այն պատճառով, որ նրանք ներկա վարչակազմի հետեւորդը չէին: Ուսանողական ինքնակառավարման համակարգին տվեցին բուհի հերթական ստորաբաժանման կարգավիճակ` ինքնակառավարվողից դարձնելով կառավարվող: Պաշտոններ են տալիս այնպիսի մարդկանց, ովքեր բարձրագույն կրթություն անգամ չեն ստացել: Դրանով նրանք արժեզրկում են բարձրագույն կրթության գաղափարն առհասարակ: Էլ չեմ ասում բուհերի խոշորացման խոսակցությունների մասին, որոնք դամոկլյան սրի նման կախված են բոլոր պետական բուհերի վրա: Սա է այն իրականությունը, որ նրանք անում են մեր երկրի ու կրթության հետ:

— Ի դեպ, ինչպես են Կարինե Հարությունյանը եւ Դավիթ Գյուրջինյանը վերաբերվում բուհերի խոշորացմանը՝ մասնավորապես Բրյուսովի, Մանկավարժականի եւ Ֆիզկուլտի միավորմանը:

— Ինչպես պարզ դարձավ, Կարինե Հարությունյանը տեւական ժամանակ լռում էր` իմանալով հանդերձ, որ կան նման խոսակցություններ, եւ կառավարությունը նման մտադրություն ունի: Նա սկսեց խոսել բավականին ուշ, ինչից հետո, եթե հիշում եք, սկսվեցին դասադուլներ, որովհետեւ իրականում թե՛ ուսանողները, թե՛ դասախոսները պատրաստ են պայքարելու` հանուն իրենց համալսարանի լինելիության: Սակայն փոխվարչապետի մոտ հանդիպումից հետո` դասադուլները մարեցին, երեխաներին բերեցին ներս եւ չթողեցին, որպեսզի դասադուլը դառնա գործադուլ: Կարծես թե, Կարինե Հարությունյանը փափուկ բարձ դրեց թե՛ ուսանողների, թե՛ դասախոսների գլխի տակ` կանգնեցնելով գործընթացը: Ինչի՞ համար արեց, ի՞նչ նրան խոստացան այդ ամենի փոխարեն` առաջիկայում վստահաբար կտեսնենք: Իսկ ինչ վերաբերում է Դավիթ Գյուրջինյանին, երբ նրան հարցազրույցի ժամանակ հարցնում են, թե ինչպես է վերաբերվում այդ հարցին, փորձեց  խուսափել` ասելով դեռ ոչինչ չկա, երբ կլինի,  այդ մասին կխոսենք: Բայց ինչպե՞ս ոչինչ չկա, եթե փոխվարչապետից գրություն է ստացվել, որ արդեն հանձնաժողով է ձեւավորվել, որն այդ հարցերն է քննարկում` բուհերի միավորման: Ընդ որում` շահառուներից ոչ ոք ներառված չէ այդ հանձնաժողովում: Նույն Դավիթ Գյուրջինյանն իր խոսքում ասում է, որ նման փոքր երկրի համար ունենալ այդքան պետական բուհեր որքանո՞վ է նպատակահարմար: Այնպես որ, այս առումով բրյուսովականները շատ կարեւոր հարցադրում պետք է անեն թե՛ տիկին Հարությունյանին, թե՛ պարոն Գյուրջինյանին եւ ստիպեն, որպեսզի հրապարակավ հայտարարեն բուհերի խոշորացման մասին իրենց դիրքորոշումը: Ի դեպ, Բրյուսովի, Մանկավարժականի եւ Ֆիզկուլտինստիտուտի միավորման հետ կապված մի բան կա, որն իմ ուշադրությունը գրավեց: Դավիթ Գյուրջինյանը երկար ժամանակ Մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահն էր, կարծում եմ` պատահական չէ նրա` ռեկտորի թեկնածու առաջադրվելը: Նա Մանկավարժական համալսարանն իր հարազատ բուհն է համարում, խորհրդի նախագահն է եղել,  եւ գուցե նրա առաջադրմամբ` փորձում են այնպես անել, որ հետագայում նա կարողանա ավելի դյուրին ու հեշտ կազմակերպել Մանկավարժականի եւ Բրյուսովի միաձուլումը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.






Չի՛ կարելի մեկ հարվածով ջնջել Ստեփանակերտի թատրոնի պատմությունը. Հակոբ ՂազանչյանՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն, «Սատուրն-Գարդեն» հյուրանոցում 2 աղջիկներ իրենից գողացել են 4500 դոլարԼավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին․ Զելենսկին՝ Պուտինի առաջակի մասինՀայաստանում 27 աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել. ԱՎԾ տվյալներԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտՀեռու չէ, տարածքում է. Էքստրասենսը նոր բացահայտում է անում Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել էԵրկվորյակներին երեկոյան սպասվում է անակնկալ․ մայիսի 11-ի աստղագուշակըՄեծ արծիվ կա, կшմազը խпդի տված է եղել․ բացшռիկ մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետшցման դեպքիցՄոսկվան Կիևին առաջարկում է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցություններըՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՄեր հզորությունը մեր միասնությունն է. Հայտնի Բաղդասարյանների ֆենոմենը Այս 3 կենդանակերպի նշանները կունենան բախտավոր շաբաթ 2025 թվականի մայիսի 12-ից մինչև 18-ըՆվաստացրել ու խոշտանգել են. հողաթափերով ու գիշերազգեստով պտտացրել են ոստիկանության մեկուսարաններովՄայիսի երկրորդ կեսին Կենդանակերպի 2 նշաններ բախտը պոչից կբռնենՈրդիս, արդյո՞ք ինչ անում եմ ճիշտ եմ անում.Ինչ է խոսում որդու հետ Եռաբլուրում պատգամավորըՄայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ ՍուրենյանԿենդանակերպի երեք նշաններ, որոնց համար փողի հոսքը կգա մայիսի երկրորդ կեսին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըՀորդառատ անձրև, կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերինВетеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве Կրեմլը պատրաստ է ինչպես Թրամփի բանակցություններից դուրս գալուն, այնպես էլ հակամարտության նոր սրմանը. ՔաղաքագետՊուտինն Ալիեւի Մոսկվա չայցելելն ընկալեց որպես անձնական ազդանշան եւ ՌԴ-ի դեմ ուղղված ընդգծված ցուցադրական ժեստ. Ռուսական աղբյուրՏիգրան Ավետիսյանի և Արման Մսրյանի նոր տեսահոլովակըՊուտինն առաջարկել է մայիսի 15-ին վերականգնել ռուս-ուկրաինական ստամբույան բանակցային գործընթացը (Տեսանյութ)«Շունչ» թատրոնը պատրաստվում է հարսանիքի. Սեյրան Մովսիսյանը փակագծեր է բացումԽՍՀՄ-ի ըմպելիքներ, որոնք դուք անպայման խմել եքԽՈՆԱՐՀՈՒՄ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՊԱՅԾԱՌ ՀԻՇԱՏԱԿԻՆԶբոսանք խորհրդային գաստրոնոմիայում մինչև 80-ականների վերջըԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎՎաշինգտոնին ձեռնտու է «Օրեշնիկ»-ներով Մոսկվայի ծանր պատասխան հարվածը Կիեւին. Ռուսական աղբյուրՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԲրիջիտ Բարդոն երիտասարդության տարիներին և հիմա. ինչո՞ւ է նա այդքան ծերացելԵթե ես միանամ այդ անլուրջ նախաձեռնությանը, ես էլ կդառնամ այդ միմոսներից մեկը․ Գեղամ Նազարյանը իմպիչմենտին չմիանալու պատճառների մասինՔՊ-ական ղեկավարը տուրիստական քաղաքի հողերը կասկածելի աճուրդներով օտարել է, իսկ Փաշինյանը դա անտեսել է․ ՍարգսյանԱռաջիկա ժամերին Գյումրի համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ. ԱզիզյանՖրանցիսկոս Պապը WhatsApp-ով կապ է պահել խոշտանգման ենթարկված կնոջ հետԱՄՆ-ն նախազգուշացրել է ԻրանինWashington Post-ը պարզել է՝ ինչ կարևոր իրադարձություն է սպասվում վեց շաբաթիցԹրամփ. Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջԳազ չի լինիՀնդկաստանը ռուս-հնդկական հիպերձայնային հրթիռներով հարպածել է պակիստանյան ավիաբազաներին (Տեսանյութ)Հրազդանցին իր աղջկա նկատմամբ անառակաբարո արարքներ է արել ու ծեծել կնոջը. ինչ պատիժ է սպասվում նրանՀռոմի նորընտիր պապի եղբայրը պատմել է նրա մանկության սիրելի խաղի մասինԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է՝ իրեն փորձել են թունավորելՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ինԱմեն ինչ էլ հնարավոր է,Աղազարյանը՝ հարցին հնարավոր է արդյո՞ք ախկին ՔՊ-ականի թեկնածություն առաջադրվիԿինը թունավոր սնկով սպանել է ամուսնու հարազատներին. որն է եղել պատճառըԼուկաշենկոն հայտարարել է Լեհաստանից և Լիտվայից եկող սպառնալիքի մասինԱդրբեջանը Հայաստանից ակնկալիքներ ունի․ Բայրամով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top