Օկուպացված Շուշին իսլամացվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարար Ավիահարվածի հետևանքով զոհվել է Հնդկաստանի բարձրաստիճան պետական ​​ծառայող Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել ՀՀ ՊՆ-ն նորից հայտարարություն է տարածել Հայաստանն անկախության պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնությունում Օրվա խորհուրդ. մայիսի 10 Էսօր ու միշտ հիշում ենք քեզ… Հայտնիների գրառումները` երջանկահիշատակ Գևորգ Եղիազարյանի մասին Սարալանջի փողոցում՝ քարերի և երկաթե խողովակների արանքում հայտնաբերված 18-ամյա տղայի կյանքը փրկել են Մխիթարյանը կարող է բաց թողնել «Տորինոյի» դեմ կայանալիք հանդիպումը

ՌԴ Մոսկվայի մարզի Նոգինսկ քաղաքում հայերի հայտարարությունը

Ներքաղաքական

2022թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «իր որդեգրած «խաղաղության դարաշրջանի» օրակարգը առաջ է տանելու ցանկացած պարագայում՝ հենվելով խորհրդարանական մեծամասնության և հայ ժողովրդի աջակցության վրա»: Եվ արդեն հաջորդ օրն իսկ Պրագայում սկսեց կյանքի կոչել այն՝ մինչև տարեվերջ պայմանագրային տեսք տալու մտադրությամբ:

Գործող վարչախմբի կողմից անցյալ տարի շրջանառության մեջ դրված «խաղաղության դարաշրջան» վերտառությամբ գաղափարը, ինչպես կյանքը ցույց տվեց՝ ոչ այլ ինչ էր, քան պատերազմներից հոգնած և «խաղաղություն» երազող հանրությանն այդ բառի մոգական ազդեցությամբ մանիպուլացնելու և նրա ընտրաքվեներին տիրանալու միջոցով սեփական իշխանությունը երկարաձգելու պարզագույն հնարք՝որը իրական և արժանապատիվ խաղաղության հետ ընդհանրապես որևէ կապ չուներ և չունի:

44-օրյա պատերազմում կրած պարտության ռազմաքաղաքական, բարոյահոգեբանական հետևանքները հնարավորինս արագ վերացնելու և պետության մեջքն ուղղելու փոխարեն, վարչախումբը՝ գլխավորությամբ գործող վարչապետի, «խաղաղության դարաշրջան»-ի շրջանակներում անթաքույց կերպով լծվել է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պարտադրվող նախապայմանների բավարարմանը, այն է՝ հայությունը անվերջ պահել պառակտված և նվաստացած վիճակում և քայլ առ քայլ կազմաքանդել հայկական պետությունը՝ վերջնարդյունքում կործանելով այն:
 
Հիմա, ընտրություններից և «խաղաղության դարաշրջանի» հռչակումից մեկ տարի անց, երբ ռազմական գործողությունները Արցախից տեղափոխվել են Հայաստանի տարածք և առանց չափազանցության Հայաստանը կանգնած է գոյաբանանական խնդրի առջև, վարչապետի կողմից այդ նվաստացուցիչ «խաղաղության դարաշրջանի» օրակարգը համառորեն առաջ մղելը նմանվում է բացահայտ մարտահրավերի՝ ուղղված հայաստանցիներին և աշխարհասփյուռ հայությանը:

Մենք, ներքոստորագրող ծնունդով հայաստանցի հայերս, ովքեր հանգամանքների բերումով ժամանակավորապես բնակվում ենք ՌԴ-ում, բայց ունենք Հայաստանում բնակվող ընտանիքի անդամներ և հարազատներ, մտահոգ նրանց և համայն հայության օրրան Հայաստանի ճակատագրով, հանդիսանալով այն Հայ ժողովրդի մի մասնիկը, որի «աջակցության» վրա հենվելու մասին հայտարարվեց հոկտեմբերի 5-ին, ՀՀ կառավարությունից և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանից

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ

1. Անհապաղ դադարեցնել «խաղաղության դարաշրջանի» օրակարգի շրջանակներում հանդես գալ Հայ ժողովրդի անունից ՝մասնավորապես մեր և մեր ընտանիքների անդամների անունից: Մենք Հայրենիքը աճուրդի հանելու կամ մաս-մաս նվիրաբերելու լիազորություն չենք տվել ոչ-ոքի՝ այդ թվում և ձեզ :

2. Անհապաղ և ամբողջությամբ դադարեցնել թուրք-ադրբեջանական տանդեմի նկրտումները բավարարելուն ուղղված ստորացուցիչ «խաղաղության դարաշրջանի» օրակարգի սպասարկումն ու դրան պայմանագրային տեսք տալը՝ գալիք սերունդների առջև չփակելու մեջքը շտկելու և արժանապատիվ գոյության հնարավորությունների դռները:Բոլոր կարողություններն ուղղել համազգային ներուժի համախմբմանն ու դրա միջոցով Հայաստանի և Արցախի անվտանգությանը սպառնացող ընթացիկ վտանգները չեզոքացնելուն:

3. Ձերծ մնալ մեր երկիրը տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ավանտյուրաների մեջ ներքաշելու գայթակղությունից՝ ուղղված Հայաստանը ռուսական գեոքաղաքական ազդեցության տիրույթից դուրս բերելուն, ինչն իրապես հղի է կործանարար հետևանքներով: Անհապաղ դադարեցնել Հայաստանում հակառուսական արհեստածին տրամադրությունների գեներացման խրախուսումն ու տարածումը՝ չվնասելու հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու ՌԴ-ում բնակվող երեք միլիոն հայության անվտանգությունը :

4. Վերոնշյալ կետերի կատարման անհնարիության պարագայում անհապաղ հրաժարվել իշխանությունից՝ առանց ցնցումների պետության ղեկավարումը հանձնելով հայաստանցիների և աշխարհասփյուռ հայության շահերից բխող գործառույթներ իրականացնելու ունակ ուժերի:

Կոչ ենք անում կարճ ժամկետում նմանօրինակ հայտարարություն-պահանջագրերով հանդես գալ Հայաստանի բոլոր բնակավայրերի ազգաբնակչությանը,Ռուսաստանի Դաշնության տարբեր բնակավայրերում բնակվող մեր հայրենակիցներին և այլ երկրների հայությանը՝ցույց տալու վարչախմբին,որ չունի լիազորություն հանդես գալու հայ ժողովրդի անունից:

Գործող վարչախմբի կողմից հայության պահանջին ականջալուր չլինելու դեպքում, հիմք վերցնելով ՀՀ սահմանադրության 2-րդ հոդվածը, ինքնակազմակերպվել և բոլոր ռեսուրսներն ուղղել սեղմ ժամկետում իշխանությունից հեռացնելու վարչախմբին և կանխելու Հայաստանի անվերապահ կործանումը:

Օղակը սեղմված է խեղդամահ անելու աստիճան՝ Հայաստանի և Արցախի, հայոց լեզվի և քրիստոնեական առաքելական հավատքի գոյությունն ու շարունակականությունը ծայրաստիճան վտանգված է և այլևս դիտորդի դերում մնալը հավասարազոր է ինքնաոչնչացման :
Եկել է յուրաքանչյուր հայի հստակ և վճռական դիրքորոշման պահը…

Հայտարարությունը ստորագրել են 18 տարին լրացած 329 մարդ՝ նախապես ծանոթանալով հայտարարության բովանդակությանը:

https://168.am/2022/10/18/1782430.html






Օկուպացված Շուշին իսլամացվում էԱդրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարարԱվիահարվածի հետևանքով զոհվել է Հնդկաստանի բարձրաստիճան պետական ​​ծառայողԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվելՀՀ ՊՆ-ն նորից հայտարարություն է տարածելՀայաստանն անկախության պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնությունումՕրվա խորհուրդ. մայիսի 10Էսօր ու միշտ հիշում ենք քեզ… Հայտնիների գրառումները` երջանկահիշատակ Գևորգ Եղիազարյանի մասինՍարալանջի փողոցում՝ քարերի և երկաթե խողովակների արանքում հայտնաբերված 18-ամյա տղայի կյանքը փրկել ենՄխիթարյանը կարող է բաց թողնել «Տորինոյի» դեմ կայանալիք հանդիպումըԱնձնապես ես «Ոսկե գնդակը» կտայի Հենրիխ Մխիթարյանին. Բենուա ԿոեՀայ ծնվելը օրհնություն է. Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքըՄակրոնը, Սթարմերը, Մերցը և Տուսկը ժամանել են ԿիեւԳրոհը «սպանողի» բնազդ դեռ չունի. Մխիթարյանը` Յամալի խաղի մասինՀնդկաստանը հայտարարել է Պակիստանի նոր հարձակման հետ մղման մասինԼույս չի լինելու․ հասցեներՀորդառատ անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍահմանին կրակոցներ են եղել․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել (լուսանկարներ)Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Իրենց տնից եմ գալիս, հրաշքի ենք սպասում. Մարմարիկում 2-ամյա տղային դեռ որոնում ենՊակիստանը լայնածավալ հարձակում է սկսել Հնդկաստանի վրա, Նյու Դելին հրթիռային հարվածներ է հասցրել (Տեսանյութ)Թրամփի և Նեթանյահուի հարաբերությունները հասել են «հատակին». Իրանական աղբյուր«Հրապարակ»․ Փաշինյանի ճղճղոցը անհետևանք չի մնա ՔՊ-ականների համարՎատ լուրեր են շրջանառվում. Զելենսկին իսկապես զայրացրել է Պուտինի. Ուկրաինական աղբյուրՊակիստանը հայտարարել է Հնդկաստանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն սկսելու մասին«Հրապարակ»․ Շուշին չպետք է հիշել. հրահանգ է իջել«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպեսՌուսաստանը կողմ է 30-օրյա հրադադարին, բայց պատասխան հարվածից հետոՀամաշխարհային առաջնորդների ներկայությունը Հաղթանակի շքերթին ձախողում էր Արևմուտքի, և հաղթանակ՝ Ռուսաստանի համար. Washington PostԿիեւում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է առաջիկա օրերին աննախադեպ օդային հարվածի սպաելիքի մասինՀնդկաստանը հարվածել է Պակիստանի մի շարք քաղաքների,. այդ թվում` մայրաքաղաք Իսլամաբադին (Տեսանյութ)Հայաստանի ժուռնալիստների միության նախագահն անդրադարձել է գյումրեցի հետաքննող լրագրողի կալանավորմանըՊնդումները, թե Նոր Նորքի թաղապետի դեմ պլանավորված գործողություն է իրականացվել ՌԴ-ի կողմից, պարզապես հեքիաթ է. ԳրիգորյանՄի՛ լռեք և ձեր լռությամբ մի՛ դարձեք այս լրագրողատյաց իշխանությունների հանցակիցը. հայտարարությունՀայաստանում այսօր կրկին բարձրացվեց Հաղթանակի փառապանծ կարմիր դրոշը Հայկական շոգեքարշը ժամանում է նշանակման վայր. «Ինտերի» տեսանյութը`Մխիթարյանի մասինՄոսկվայում հիացած չեն Ալիեւի քաղաքականությամբ. Իրանում անհանգստացած են նոր ռազմական օջախով. ԲալասանյանԻ՞նչ է նշանակում 444 հրեշտակային թիվըՀայաստանում կյանքի որակն ավելի բարձր է, քան Ադրբեջանում, բայց ավելի ցածր, քան Վրաստանում. The EconomistՉե'մ լսել, որ վարչապետը «համբալ» է ասել, չե'մ հավատում. Լուսինե Բադալյան (տեսանյութ)Ովքեր են վետերանները, որոնց հետ Պուտինը ջերմորեն շփվեց շքերիթից հետո. նրանց թվում հայեր էին (Ֆոտո)Ինչ է կատարվում Գյումրիում. մեկնաբանել է Մարտուն Գրիգորյանը (Տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հռոմի պապինՊակիստանի բանակը ոչնչացրել է Բաղսում գտնվող հնդկական Փոհրան Մոր ռազմաբազան (Տեսանյութ)Հետ մղելով ուկրաինական հարձակումը, ռուսները գրավել են Սումի մարզի բնակավայրերից մեկը (Քարտեզ)Վարդան Ղուկասյանի մայրը կրկին դիմում է հասարակությանը. տեսանյութԵվրոպան խուճապի մեջ է. ՌԴ-ն տարեկան արտադրում է ավելի քան 1400 «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ և 500 «Խ-101» թևավոր հրթիռ. The EconomistՆիկոլը Լուկաշենկոյի կողքին էր նաեւ Անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ ծաղիկներ դնելիս (Տեսանյութ)Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը 4 ոսկե ու 1 արծաթե մեդալով երկրորդ տեղում է աշխարհի առաջնության մեդալային հաշվարկումԶելենսկու պաշտոնական լուսանկարում նրա քունքի վրա տարօրինակ նշան են նկատել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top