Մեծ արծիվ կա, կшմազը խпդի տված է եղել․ բացшռիկ մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետшցման դեպքից Մոսկվան Կիևին առաջարկում է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Մեր հզորությունը մեր միասնությունն է. Հայտնի Բաղդասարյանների ֆենոմենը Այս 3 կենդանակերպի նշանները կունենան բախտավոր շաբաթ 2025 թվականի մայիսի 12-ից մինչև 18-ը Նվաստացրել ու խոշտանգել են. հողաթափերով ու գիշերազգեստով պտտացրել են ոստիկանության մեկուսարաններով Մայիսի երկրորդ կեսին Կենդանակերպի 2 նշաններ բախտը պոչից կբռնեն Որդիս, արդյո՞ք ինչ անում եմ ճիշտ եմ անում.Ինչ է խոսում որդու հետ Եռաբլուրում պատգամավորը Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ Սուրենյան Կենդանակերպի երեք նշաններ, որոնց համար փողի հոսքը կգա մայիսի երկրորդ կեսին

Համայնքապետի օրինազանցությունն այնքան ակներեւ է, որ իր տեղն ամեն ինչ կգցի ոչ թե ժամանակը, այլ՝ օրենքը. Համբարձումյան

Մշակութային

Վաղարշապատում արշալույսները խաղաղ չեն: Եթե ժամանակին հայտնի հեռախոսազրույցում այսօր արդեն պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հաջողվել էր «մունջ անել» համայնքապետ Դիանա Գասպարյանին, ապա էջմիածինցիները պատրաստ չեն լռել՝ աչք փակելով անարդարության վրա: Պարզվում է՝ Վաղարշապատ խոշորացված համայնքի «Կոմիտասի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթում հաղթող են ճանաչվել նախկին տնօրեն Ալվինա Համբարձումյանն ու նրա պաշտոնավարման օրոք տնօրենի տեղակալ աշխատած Հասմիկ Ադամյանը: Այս իրավիճակում նոր տնօրենի նշանակման հարցը մնացել էր համայնքի ղեկավարի տիրույթում, նա էլ առանց երկմտելու սեպտեմբերի 29-ին այդ պաշտոնում նշանակել է մասնագիտական ստաժ չունեցող, բայց համայնքապետարանում ամուր հենարան ունեցող Հասմիկ Ադամյանին, ինչը բողոքի մեծ ալիք է բարձրացրել: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում նախկին տնօրեն ԱԼՎԻՆԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ, ով մրցույթի ոչ պակաս հաղթողն է, տեղի ունեցածն անօրինակություն որակեց:

- Տիկին Համբարձումյան, մշակույթի պալատի խմբավարները, ծնողները  ստորագրահավաք էին սկսել եւ դիմել Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանին՝ շեշտելով, որ տնօրենի պաշտոնում ցանկանում են տեսնել Ձեզ: Ի՞նչ իրավիճակ է հիմա, երբ Դ. Գասպարյանի ընտրությունն, այնուամենայնիվ, կանգնեց Հասմիկ Ադամյանի վրա:

- Իմ ֆեյսբուքյան էջից տեղեկանալով, որ մրցույթը երկու հաղթող ունի՝ մի խումբ ծնողներ ու խմբավարներ շտապել են համայնքապետարան՝ համայմքապետին տեսնելու ակնկալիքով: Փորձել են խնդրել, որ իրենց կարծիքն էլ հաշվի առնվի որոշում կայացնելիս։ Նա ոչ միայն չի ընդունել խմբավարներին ու ծնողներին, այլեւ՝ համայնքապետարանի աշխատակցի շուրթերով այն որակվել էր «ճնշում գործադրել համայնքապետի վրա», որն էլ միանգամից իր համարժեք պատասխանն է ստացել, թե մենք այստեղ ենք մեր կարծիքը հայտնելու, վերջապես՝ որոշումից հետո մենք ենք տնօրեն նշանակված անձի հետ աշխատելու։ Դրանից հետո, համայնքապետարանի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից եղել է առաջարկ՝ ստորագրահավաք, հավատացնելով, որ համայնքի ղեկավարի համար դա եւս հաղթող թեկնածուներից լավագույնին ընտրելու կողմնորոշիչ է: Բայց ունենք այն, ինչ ունենք: Համայնքապետը գործել է միաձայն, առանց ոչինչ հաշվի առնելու։ Տնօրենի նշանակումը հայտնի դառնալուց հետո շատերը ուզում էին իրենց բողոքի ձայնը բարձրացնեին՝ ցույց անելով, որին հաջորդել է իմ խնդրանքը՝ ոչինչ չձեռնարկելու, քանի որ օրինազանցությունն այնքան ակներեւ է, որ իր տեղն ամեն ինչ կգցի ոչ թե ժամանակը, այլ՝ օրենքը:

- Ձեր մրցակցի սկեսրայը Վաղարշապատ համայնքի ավագանու անդամ Ներսես Մելիքյանն է: Ավելին՝ ըստ շրջանառվող լուրերի, Հասմիկ Ադամյանը մտերիմ է Վաղարշապատ համայնքի մշակույթի եւ կրթության բաժնի պետ Լիլիթ Հակոբյանի հետ, ինչի արդյունքում էլ նա դարձավ մշակույթի պալատի տնօրեն: Բայց չէ՞ որ այսօրվա իշխանությունը նախկինում ամենախիստ քննադատն էր խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքի:

- Ես մշտապես հարգալից վերաբերմունք եմ ունեցել էջմիածնեցի նկարիչ Ներսես Մելիքյանի նկատմամբ, մեր բոլոր համագործակցությունները եղել են բարձր մակարդակի վրա։ Չեմ ուզում շահարկել հարս-սկեսրայր հարազատական կապը, բայց ինձ համար զարմանալի է նրա այս պահվածքը։ Մշակույթի ներկայացուցիչը ջատագովն է մշակութային ղեկավար ունենալու: Ինչպե՞ս կընդուներ նա, եթե Նկարիչների միության նախագահը լիներ օրինակ՝ մաթեմատիկոս… Ինչեւէ, անցնենք առաջ։ Կրթության եւ մշակույթի բաժնի պետ Լիլիթ Հակոբյանն անձ է, ով, մեղմ ասած, որեւէ աղերս չունի մշակույթի հետ։ Նա այդ պաշտոնին է՝ եղածը ավերելու համար։ Տեսեք, ես երբեք չեմ շահարկել Հասմիկ-Լիլիթ ընկերությունը, բայց ես քաջ գիտակցել եմ, որ մրցույթից առաջ արդեն իսկ ոչ հավասար պայմաններ են իմ ու Հասմիկի համար։ Հասմիկն ամեն օր սրճել է այն աշխատասենյակում, որի համակարգչի մեջ եղել են քննության հարցատոմսերը։ Ենթադրությունները թողնում եմ Ձեզ: Լիլիթը հայտնի է համայնքապետարանում՝ որպես մարդ, ով իր ուզածին հասնելու համար կքայլի ամենքի ու ամեն ինչի վրայով։ Այս «հաշվարկում» Լիլիթը սխալվել է, ես չեմ լռելու:

- Ի դեպ, Ձեր պաշտոնավարման ավարտից հետո՝ մշակույթի պալատում խայտառակ իրավիճակ էր ստեղծվել: Աշխատակիցները տեղյակ չէին եղել, որ Էջմիածնի համայնքապետարանը Վաղարշապատ խոշորացված համայնք դառնալու հանգամանքով պայմանավորված՝ ՀՈԱԿ-ի լուծարման անվան տակ սկսել էին լուծարել նրանց աշխատանքային պայմանագրերը: Մարդիկ ներկայացել էին աշխատանքի, չնայած` ոմանց հաստիքն այլեւս գոյություն չի ունեցել` մայիսի 30-ից հետո։ Սա ո՞ւմ թերացումն էր:

- Աշխատակիցները տեղյակ են եղել, որ նախկին ՀՈԱԿ-ը լուծարվելու է, պարզապես բոլորին հատվատացրել են, որ այս գործընթացը ձեւական բնույթ է կրում եւ հաջորդ իսկ օրվանից բոլորը շարունակելու են աշխատել նոր ՀՈԱԿ-ում։ Սակայն նրանց՝ բաժնի պետի եւ տնօրենի անհետեւողականության եւ անպատասխանատվության պատճառով, աշխատակիցները մինչեւ հունիս ամսվա կեսը աշխատել են առանց պայմանագրի եւ վճարվելու, որից հետո պարզվել է, որ այն աշխատակիցները, ում հետ ես ունեցել եմ գործնականից ընկերական տանող հարաբերություններ, չեն ունենալու նոր պայմանագրեր: Սրանով փորձել են ինձ «մեսիջ» ուղարկել՝ մի վերադարձիր, քննությանը մի մասնակցիր, նոր բարքեր են այստեղ։ Բնական է՝ աշխատանքից անհիմն ազատվածները եւս դիմել են դատարան՝ իրենց իրավունքները վերականգնելու։

- Դուք հայտարարել էիք, որ 2018 թվականից շատերի կոկորդին էիք կանգնած, բայց կարողացան «կուլ տալ» միայն Մշակույթի պալատը լուծարելու պատրվակով։ Կբացե՞ք փակագծերը, թե ինչ նկատի ունեք:

- Ես պաշտոնավարել եմ 2015 թվականից, չնայած մինչ այդ՝ որպես կամավոր, 2007-2008 թվականներից ի վեր համագործակցել եմ համայնքապետարանի հետ՝ լուսահոգի մորս շնորհիվ, ով մշակութային անձ էր՝ Մշակույթի պալատում 20 եւ ավելի տարիներ աշխատած խմբավար, ով իր վաստակի համար «Քաղաքի բարեկամ» կոչումն էր ստացել։ Չշեղվեմ: Նոր իշխանության եկածները մինչեւ 2018 թվականը Երեւանում աշխատելու պատճառով երբեք չէին մասնակցել Էջմիածնում կազմակերպված մշակութային միջոցառումներին, որոնք շատ-շատ էին ու աղաղակող, բնական է, որ ինձ էլ չէին ճանաչում եւ 2018 թվականից ի վեր փշի նման խրված եմ եղել իրենց կոկորդում, դե «իրենց մարդուն» էին ուզում տեսնել պաշտոնին, որ ինչ ուզեն՝ անեն. անսպասելի ստուգողներ, աուդիտորներ էին ուղարկում Մշակույթի պալատ, ովքեր իմ գործողություններում ոչ մի անօրինականություն չտեսնելով՝ թեւաթափ հեռանում էին: Ինձնից «ազատվելու» պատրվակը ՀՈԱԿ-ի լուծարումն էր ու այդ ժամանակ իմ ֆիզ. արձակուրդում գտնվելու փաստը:

- Նաեւ նշել եք, որ կա օրենք, որի առաջ բոլորը պատասխան պետք է տան եւ թող սպասեն հաջորդող Ձեր քայլերին իրավական տիրույթում։ Ո՞րն է այն հիմնական փաստարկը, որ մրցույթն ունի երկու հաղթող, բայց առավել արժանին այդ պաշտոնում Դուք եք, ոչ թե Հասմիկ Ադամյանը:

- Իմ խորին համոզմամբ, ինչ էլ լինի՝ օրենքը գերակա է ՀՀ-ում: Հասմիկը չունի համապատասխան բնագավառի 3 տարվա մասնագիտական ստաժ, որը մրցույթին մասնակցելու ամենից էական պայմանն է: Թե ինչպես մասնակցեց ու հաղթեց՝ կպարզենք դատարանում։ Եկեք մի պահ պատկերացնենք ՝ Հասմիկը համապատասխանում էր մրցույթի բոլոր պահանջներին եւ երկուսս հաղթող ենք: Կարծում եմ՝ 300-ից ավելի համերգ, 3 համաքաղաքային ասմունքի մրցույթ-փառատոն, շուրջ 10 համերգ ներկայացման հեղինակ-կազմակերպիչ անձի դեմ Հասմիկը իր կազմակերպած կամ հեղինակած համապատասխան բնագավառի մասնագիտական գործունեության ոչ մի օրինակ չի կարող բերել, մինչդեռ համայնքապետը պարտավոր էր առաջնորդվեր ՎՀՎՎ մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով, որը սահմանում է, որ հայեցողական լիազորությունն օրենքով վարչական մարմնին վերապահված իրավունք է՝ ընտրելու մի քանի իրավաչափ լուծումներից որեւէ մեկը։ Իրավաչափը այս դեպքում ինձ նշանակելն էր։

- Ի դեպ, Հասմիկ Ադամյանը Ձեր տեղակալն է եղել, փորձե՞լ եք՝ որեւէ կերպ իրավիճակը քննարկել նրա հետ եւ ինչպե՞ս է նա վերաբերում ստեղծված փակուղուն:

- Հասմիկ Ադամյանին մրցույթի արդյունքներից հետո չեմ տեսել ու չեմ պատկերացնում՝ ինչպես է իրեն զգում այն անձը, որին հաղթանակը նվիրել են՝ խլելով իր նախկին տնօրենից, ով իրեն վերաբերվել է քրոջ պես։ Բարոյական հարթության մեջ չտեղավորվող արարք է, իր հետ քննարկելու ոչինչ չկա։

-Իրավական տիրույթում Ձեր ցանկալի արդյունքին հասնելուց հետո, նշանակվելով Ձեր պաշտոնում՝ ինչպե՞ս եք պատկերացնում աշխատանքը համայնքային իշխանության հետ։

- Աշխատելու եմ ՀՈԱԿ-ի կանոնադրությանն ու օրենքին համապատասխան։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Մեծ արծիվ կա, կшմազը խпդի տված է եղել․ բացшռիկ մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետшցման դեպքիցՄոսկվան Կիևին առաջարկում է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցություններըՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՄեր հզորությունը մեր միասնությունն է. Հայտնի Բաղդասարյանների ֆենոմենը Այս 3 կենդանակերպի նշանները կունենան բախտավոր շաբաթ 2025 թվականի մայիսի 12-ից մինչև 18-ըՆվաստացրել ու խոշտանգել են. հողաթափերով ու գիշերազգեստով պտտացրել են ոստիկանության մեկուսարաններովՄայիսի երկրորդ կեսին Կենդանակերպի 2 նշաններ բախտը պոչից կբռնենՈրդիս, արդյո՞ք ինչ անում եմ ճիշտ եմ անում.Ինչ է խոսում որդու հետ Եռաբլուրում պատգամավորըՄայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ ՍուրենյանԿենդանակերպի երեք նշաններ, որոնց համար փողի հոսքը կգա մայիսի երկրորդ կեսին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըՀորդառատ անձրև, կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերինВетеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве Կրեմլը պատրաստ է ինչպես Թրամփի բանակցություններից դուրս գալուն, այնպես էլ հակամարտության նոր սրմանը. ՔաղաքագետՊուտինն Ալիեւի Մոսկվա չայցելելն ընկալեց որպես անձնական ազդանշան եւ ՌԴ-ի դեմ ուղղված ընդգծված ցուցադրական ժեստ. Ռուսական աղբյուրՏիգրան Ավետիսյանի և Արման Մսրյանի նոր տեսահոլովակըՊուտինն առաջարկել է մայիսի 15-ին վերականգնել ռուս-ուկրաինական ստամբույան բանակցային գործընթացը (Տեսանյութ)«Շունչ» թատրոնը պատրաստվում է հարսանիքի. Սեյրան Մովսիսյանը փակագծեր է բացումԽՍՀՄ-ի ըմպելիքներ, որոնք դուք անպայման խմել եքԽՈՆԱՐՀՈՒՄ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՊԱՅԾԱՌ ՀԻՇԱՏԱԿԻՆԶբոսանք խորհրդային գաստրոնոմիայում մինչև 80-ականների վերջըԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎՎաշինգտոնին ձեռնտու է «Օրեշնիկ»-ներով Մոսկվայի ծանր պատասխան հարվածը Կիեւին. Ռուսական աղբյուրՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԲրիջիտ Բարդոն երիտասարդության տարիներին և հիմա. ինչո՞ւ է նա այդքան ծերացելԵթե ես միանամ այդ անլուրջ նախաձեռնությանը, ես էլ կդառնամ այդ միմոսներից մեկը․ Գեղամ Նազարյանը իմպիչմենտին չմիանալու պատճառների մասինՔՊ-ական ղեկավարը տուրիստական քաղաքի հողերը կասկածելի աճուրդներով օտարել է, իսկ Փաշինյանը դա անտեսել է․ ՍարգսյանԱռաջիկա ժամերին Գյումրի համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ. ԱզիզյանՖրանցիսկոս Պապը WhatsApp-ով կապ է պահել խոշտանգման ենթարկված կնոջ հետԱՄՆ-ն նախազգուշացրել է ԻրանինWashington Post-ը պարզել է՝ ինչ կարևոր իրադարձություն է սպասվում վեց շաբաթիցԹրամփ. Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջԳազ չի լինիՀնդկաստանը ռուս-հնդկական հիպերձայնային հրթիռներով հարպածել է պակիստանյան ավիաբազաներին (Տեսանյութ)Հրազդանցին իր աղջկա նկատմամբ անառակաբարո արարքներ է արել ու ծեծել կնոջը. ինչ պատիժ է սպասվում նրանՀռոմի նորընտիր պապի եղբայրը պատմել է նրա մանկության սիրելի խաղի մասինԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է՝ իրեն փորձել են թունավորելՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ինԱմեն ինչ էլ հնարավոր է,Աղազարյանը՝ հարցին հնարավոր է արդյո՞ք ախկին ՔՊ-ականի թեկնածություն առաջադրվիԿինը թունավոր սնկով սպանել է ամուսնու հարազատներին. որն է եղել պատճառըԼուկաշենկոն հայտարարել է Լեհաստանից և Լիտվայից եկող սպառնալիքի մասինԱդրբեջանը Հայաստանից ակնկալիքներ ունի․ ԲայրամովՑավոք, Արցախի վերնախավում այլ, ավելի արժանի թեկնածուի չեմ տեսնում․Արցախցի քաղաքական գործիչը Շահրամանյանի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասինGlobal High-Tech-ի 15-րդ դափնեկիրը ժամանել է ՀայաստանՏարադրամի փոխարժեքն այսօրԱստղագուշակ մայիսի 10-ի համար․ Երկվորյակներին՝ նոր հորիզոններ, Կշեռքներին՝ կարևոր բանակցություններԽորովածի շամփուրի միջոցով հնարավոր է ծանր հիվանդություն ձեռք բերել․ զգուշացրել է բժիշկըՕկուպացված Շուշին իսլամացվում էԱդրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարարԱվիահարվածի հետևանքով զոհվել է Հնդկաստանի բարձրաստիճան պետական ​​ծառայող
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top