ՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստ Գործադիրը փորձում է լուծել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճար նշանակելու և վճարելու գործընթացում ծագած խնդիրները Մանրիկյանը կոչ է անում չանցնել կոռեկտության սահմանը ՖՈՏՈ․ Իվետա Մուկուչյանի բարեկամները զանգում ու շնորհավորում են երգչուհուն՝ հղիության առթիվ․ արտիստը գրառում է արել «Երեխաները դպրոց չեն գնալու»․ ի՞նչ կատարվում Պուշկինի անվան դպրոցում. ուղիղ միացում Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսինը նշանակվեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ․ 168․am Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, իսկ Նիկոլը՝ կապիտուլյացիան․ Շարմազանով Սուրեն Պապիկյանը մեկնել է Գերմանիա Մահացել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը Գործադուլն ու դասադուլը Պուշկինի անվան դպրոցում կշարունակվի

Հայ-ռուսական հարաբերությունների շուրջ տեղեկատվական մանիպուլյացիաներ` Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ֆոնին

Թեմա

Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության ֆոնին արևմտյան աջակցությամբ ակտիվ հակառուսական քարոզչություն է իրականացվում շատ երկրներում։ Տարբեր Հատկապես հետխորհրդային երկրներում տեղի է ունենում տեղի գործակալների ակտիվացում, որոնք տարիներ շարունակ ֆինանսավորվել են օտարերկրյա հիմնադրամների և դեսպանատների կողմից։ Այդ ուժերը հիմա հակառուսական պիկետներ և ակցիաներ են անցկացնում՝ ի պաշտպանություն Ուկրաինայի և Արևմուտքի։ Այդ ելույթների նպատակն է խեղաթյուրել ռուսական ռազմական գործողության էությունը և վարկաբեկել Ռուսաստանի կերպարը ՝ վերջինիս ներկայացնելով որպես ագրեսոր։

Այս մասին ասուլիսում հայտարարեց «Ժողովրդի ձայն» փորձագիտական ակումբի փորձագետ, քաղաքագետ Արման Ղուկասյանը՝ ներկայացնելով «Հայ-ռուսական հարաբերությունների շուրջ տեղեկատվական մանիպուլյացիաներ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ֆոնին» զեկույցը:

Նրա խոսքով, արտաքին ուժերի հիմնական շեշտը դրվել է այնտեղ, որտեղ Ռուսաստանն ունի կենսական աշխարհաքաղաքական շահեր, ինչպես նաև դաշնակցային հարաբերություններ։ Դրա վառ օրինակն է նաև Հայաստանը, որտեղ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության սկսվելուց ի վեր ակտիվացել են ոչ միայն տեղի ՀԿ-ները, որոնք ֆինանսավորվում են դրսից, այլ նաև արևմտամետ տեղեկատվական ռեսուրսները, որոնք վաղուց ծառայում են ԱՄՆ-ի և ԵՄ-ի քաղաքական շահերին։

Իրադարձությունների ժամանակագրությունը

Փետրվարի սկզբին Հայաստանում տեղի ունեցան երկու բողոքի ակցիաներ՝ մեկը Երևանում ՌԴ դեսպանատան առջև, որը կազմակերպել էր «Եվրոպական Հայաստան» կուսակցության նախագահը, իսկ երկրորդը ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան մոտ էր՝ արևմտամետ հասարակական - քաղաքական ուժերի համատեղ ակցիան:

Երկրորդ ակցիայի մասին Ղուկասյանը խոսեց ավելի մանրամասն.

«Ակցիան տեղի ունեցավ փետրվարի 27-ին Երևանի կենտրոնում Տարաս Շևչենկոյի արձանի մոտ, որին մասնակցել են ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան աշխատակիցները, «Եվրոպական Հայաստան» և «Ազգային-ժողովրդական բևեռ» (ԱԺԲ) քաղաքական միավորումների ներկայացուցիչները, ՀՀ-ում ուկրաինական համայնքի ներկայացուցիչները և այլ ակտիվիստներ: Պաշտոնապես ակցիան կազմակերպել էր ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատունը և զարմանալի է, որ Ուկրաինայի դեսպանատունը քաղաքական ուժերի հետ համատեղ անցկացնում է քաղաքական ակցիա արևմտյան երկրների դրոշների ներքո, երբ դա հակասում է դիվանագիտական էթիկային և դիվանագիտական ծառայությանը ընդհանրապես»,- հիշեցրեց Ղուկասյանը:

Նրա խոսքով, ակնհայտ է, որ ՀՀ արևմտամետ հասարակական-քաղաքական ուժերը հրահանգ են ստացել ՌԴ դեմ հանդես գալ ի պաշտպանություն Ուկրաինայի, քանի որ կանոնավոր կերպով, գրեթե ամենօրյա ռեժիմով, մի շարք տեղեկատվական ռեսուրսներ, որոնք ֆինանսավորվում են դրսից, նյութեր են հրապարակում հայ հասարակական գործիչների և քաղաքական գործիչների մեկնաբանություններով ՌԴ և ռուս-հայկական հարաբերությունների դեմ:

Ղուկասյանը հնչեցրեց նրանց անունները. «Ռուսաստանի դեմ առանձին հայտարարություններ ու մեկնաբանություններ ուկրաինական իրադարձությունների համատեքստում արվեցին «Շանթ դաշինք» կուսակցության, «Եվրոպական Հայաստան» կուսակցության, ԱԺԲ-ի, ինչպես նաև տարբեր արևմտամետ գործիչների ու ակտիվիստների կողմից, որոնց թվում էին՝ Ստյոպա Սաֆարյանը, Դանիել Իոաննիսյանը, Արթուր Սաքունցը, Լևոն Բարսեղյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Ստեփան Գրիգորյանը և այլն»:

Հետաքրքիր է, շարունակեց նա, որ քաղաքական ակցիաներից առաջ՝ այս տարվա գարնանը, ԱԺԲ ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովի հետ։ Հանդիպման ընթացքում այս ուժի ներկայացուցիչները հանդես են եկել ի պաշտպանություն Ուկրաինայի և Արևմուտքի, ինչպես նաև մի շարք թունդ հակառուսական հայտարարություններ են արել.

«Այս ուժի ներկայացուցիչները հաճախակի հյուրեր են ԱՄՆ պետքարտուղարության շենքում և ՀՀ-ում օտարերկրյա դեսպանատներում։ Նրանք բացեիբաց հանդես են գալիս ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ Երևանի մերձեցման և Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման օգտին»։

Ղուկասյանը նշեց, որ նշված գործընթացների հետ մեկտեղ գործի է դրվել արևմտամետ փորձագետների և ակտիվիստների լայնածավալ հակառուսական քարոզչությունը, որոնք հաճախակի հյուրեր են դարձել տարբեր տեղեկատվական ռեսուրսներում, այդ թվում՝ ՀՀ Հանրային հեռուստատեսությունում, որը իշխանության հովանու ներքո է։ Նա հատկանշական համարեց այն փաստը, որ անգամ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ Հանրային հեռուստատեսությունը հրավիրել էր արևմտամետ քաղաքական և հասարակական գործիչ Արման Բաբաջանյանին, ով ՌԴ-ին մեղադրել է բոլոր հնարավոր մեղքերի մեջ։

«Լուրեր են շրջանառվում, որ Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը գտնվում է Արևմտյան դեսպանատների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ակտիվ պրոտեկտորատի ներքո, ինչի կապակցությամբ այնտեղ մշտապես ռուսատյաց փորձագետներ են նստած և հիմնականում այլընտրանքային տեսակետ չկա»,- շեշտեց փորձագետը։

Իրական նպատակներ

Արման Ղուկասյանը նշեց, որ բացի ուկրաինական զարգացումները, արևմտամետ ուժերը ևս մեկ առիթ օգտագործեցին հակառուսական տրամադրություններ սերմանելու համար՝

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցած պայթյունը:  Նրա խոսքով, մինչ որոնողական աշխատանքներ էին ընթանում, իսկ հանրությունը մեծ շոկ էր ապրում կատարվածի կապակցությամբ, նույն հասարակական-քաղաքական ուժերը սկսեցին իրական հակառուսական ալիք բարձրացնել՝ ուղիղ ՌԴ-ին մեղադրելով նրանում, որ իբր հենց Մոսկվան է կանգնած «Սուրմալու» ԱԿ-ում տեղի ունեցածի հետևում։

Այս համատեքստում հիմնական դերակատարներն է ԱԺԲ-ն։ Ողբերգությունից անմիջապես հետո ԱԺԲ-ի ներկայացուցիչներն ու մի շարք արևմտամետ հասարակական-քաղաքական գործիչներ շտապեցին հայտարարել, որ «Սուրմալու»-ի միջադեպը դիտավորյալ է, իսկ դրա հետևում կանգնած են «օկուպացիոն ուժեր», որոնք դրանով ճնշում են գործադրում ՀՀ իշխանությունների վրա ՝ Ղարաբաղի հարցով զիջումների գնալու նպատակով:

«Այդ անձանց թվում են ԱԺԲ անդամներ Հայկ Մարտիրոսյանն ու Սամվել Ասլիկյանը, ինչպես նաև այդ միավորման այլ ներկայացուցիչներ։ Նման հայտարարություններով հանդես են եկել մի շարք արևմտամետ հասարակական-քաղաքական ուժերի անդամներ, որոնք ֆինանսավորվում են դրսից»,- ասաց բանախոսը։

Նաև հիշեցրեց, որ օգոստոսի 17-ին ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա է հղել Հայաստանի ԱԳՆ և կոչ արել ՀՀ իշխանություններին համապատասխան մեկնաբանություններով հանդես գալ վերոնշյալ հայտարարությունների մասով, ինչպես նաև քայլեր ձեռնարկել նման ոչ բարեկամական դրսևորումների կանխման ուղղությամբ:

«Բողոքի նոտան ուղղվել է ՀՀ ԱԳՆ, քանի որ հայտնի է, որ վերոնշյալ բոլոր հակառուսական ուժերը վերահսկում են նաև հայաստանյան իշխանության որոշ օղակներ»,- շեշտեց նա։

Եվ, ավելացրեց, դրանից հետո տեղի արևմտամետ ցանցի զանգվածային ակտիվացում տեղի ունեցավ, որի ներկայացուցիչները իսկական հիստերիա բարձրացրեցին։

«Մասնավորապես, առանձին հայտարարություններով և մեկնաբանություններով հանդես  եկան «Հանուն հանրապետության» կուսակցությունը (Արման Բաբաջանյան), Ստյոպա Սաֆարյանը, Լևոն Բարսեղյանը, Տիգրան Խզմալյանը և այլք: Բաբաջանյանն ու իր կուսակցությունը ՀՀ կառավարությունից պահանջեցին կոնկրետ հայտարարություններ անել, որպեսզի Ռուսաստանը չմիջամտի հանրապետության ներքին գործերին: Արդեն տևական ժամանակ է, ինչ այս կառույցների և ուժերի հիմնական նպատակը հենց ՌԴ կերպարի վարկաբեկումն է հայ հանրության աչքերում, հաճախ՝ տոտալ ստի և ապատեղեկատվության միջոցով, ինչպես «Սուրմալու» ԱԿ-ում տեղի ունեցած միջադեպի դեպքում է»,- նշեց նա։

Արման Ղուկասյանն ընդգծեց՝ նրանց օտարերկրյա հովանավորների հիմնական նպատակը ՀՀ-ն Ռուսաստանից հեռացնելն է, իսկ հետո կարևոր չէ, թե ինչ տեղի կունենա մեր երկրի հետ, քանի որ նրա ճակատագիրը դրանից հետո ոչ մեկին հետաքրքիր չի լինի։ Ըստ այդմ  կաևոր հարց է առաջ գալիս՝ ինչու՞ են ՀՀ իշխանությունները, իսկ ավելի ճիշտ դրա որոշակի մասը համակարգում վերը նշված ուժերի գործողությունները արտաքին ուժերի հետ համատեղ։ Ինչու՞ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը չի կասեցնում նման դրսևորումները։

«Փաշինյանի իշխանությունը միս ու արյուն ստացավ օտարերկրյա հասարակական-քաղաքական ցանցի աջակցման շնորհիվ, որը 2018 թվականին առանցքային դեր  խաղաց իշխանափոխության գործընթացում, և երկրորդ՝ իրավիճակը Ղարաբաղում, ինչպես նաև հայկական իշխանությունների կողմից այնտեղ զիջումները, որոնք մեծ վնաս են հասցնում Փաշինյանի և նրա թիմի վարկանիշին»,- հնչեցրեց հարցի պատասխանները Ղուկասյանը:

Նրա խոսքով, տվյալ դեպքում Հայաստանի իշխանություններն իրենց ձեռքի տակ եղած հակառուսական ուժերի միջոցով բոլոր սլաքները ուղղում են դեպի Մոսկվա, իբր հենց Մոսկվան է մեղավոր Արցախում ՀՀ բոլոր դժբախտությունների համար։

«Նման պրակտիկան արդեն տևական ժամանակ է կիրառվում է ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից, սակայն բոլորին վաղուց արդեն ամեն ինչ հասկանալի է։ Օգոստոսի 25-ին հայկական կողմը պետք է Լաչինի միջանցքի շրջանում նոր տարածքներ հանձնի Ադրբեջանին, և արդեն բոլոր հնարավոր խողովակներով հակառուսական տրամադրություններ են բորբոքվում։ Ամենակարևորն այն է, որ հայ հասարակությունը կարողանա ճշմարտությունը տարբերել ստից, իսկ անհեռատես արտաքին քաղաքականությունը հաճախ հանգեցնում է ամենաանկանխատեսելի բացասական հետևանքների, որոնք Հայաստանի համար կարող են աղետալի լինել»,- ասաց նա։

Ղուկասյանը նկատեց, որ ՌԴ միջնորդությամբ 44-օրյա պատերազմը կասեցնելուց հետո, ինչպես նաև ռուսական խաղաղապահ ուժերի՝ Ստեփանակերտ մտնելուց հետո, Հայաստանում հակառուսական քարոզչությունը նոր թափ ստացավ։ Պարզ է, որ Արևմուտքն ամեն կերպ փորձում է իր վրա վերցնել տարածաշրջանային վեճերի կարգավորման նախաձեռնությունը և ամեն ինչ անում է, որպեսզի ռուս խաղաղապահները դուրս բերվեն Ղարաբաղից։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն նպատակ ունեն չեզոքացնել Մոսկվայի դերը Հարավային Կովկասում, և հենց այդ կապակցությամբ էլ ստեղծվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման Բրյուսելյան ձևաչափը։

«Հայ հասարակությունը պետք է գիտակցի, որ Հարավային Կովկասում ռուսական ազդեցության այլընտրանքն այսօր կարող է լինել միայն թուրքական տիրապետությունը, իսկ Թուրքիան հաստատ հոգ չի տանի տարածաշրջանի, մասնավորապես Հայաստանի անվտանգության ու կայունության մասին»,- հավելեց Արման Ղուկասյանը։






ՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստԳործադիրը փորձում է լուծել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճար նշանակելու և վճարելու գործընթացում ծագած խնդիրներըՄանրիկյանը կոչ է անում չանցնել կոռեկտության սահմանըՖՈՏՈ․ Իվետա Մուկուչյանի բարեկամները զանգում ու շնորհավորում են երգչուհուն՝ հղիության առթիվ․ արտիստը գրառում է արել«Երեխաները դպրոց չեն գնալու»․ ի՞նչ կատարվում Պուշկինի անվան դպրոցում. ուղիղ միացումԱննա Հակոբյանի վարսավիրի ամուսինը նշանակվեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ․ 168․amՍերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, իսկ Նիկոլը՝ կապիտուլյացիան․ ՇարմազանովՍուրեն Պապիկյանը մեկնել է ԳերմանիաՄահացել է քաղաքագետ Արմեն ՀովհաննիսյանըԳործադուլն ու դասադուլը Պուշկինի անվան դպրոցում կշարունակվիՋերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. եղանակն առաջիկա օրերինՌիլսկի հյուրանոցին հարված հասցրած HIMARS-ը ռուսական ուժերը ոչնչացրել են (Տեսանյութ)Կարճ եւ հստակ բացատրություն, թե ինչ է կատարվում աշխարհում (Տեսանյութ)ԱՄՆ-ն և Չինաստանը Շվեյցարիայում ստորագրել են առևտրային համաձայնագիր. Սպիտակ տունԻնչով էին զբաղված Կիեւից վերադարձող Մակրոնը, Սթարմերը և Մերցը. Բրիտանիայի խորհրդարանի անդամը բացատրել էԹրամփը պարզ ակնարկում է, որ Հռոմի նոր պապի ընտրություն տեղի է ունեցել իր միջամտությամբԶանգել, երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել. Տիգրանի պապիկԵս Պուտինին կսպասեմ հինգշաբթի օրը Թուրքիայում. Զելենսկի2-ամյա Տիգրանի ծնողների հույսը Աստված էՓաշինյանը «տրաս է հանել» սյունեցի պատգամավորներինԹրամփ. Ուկրաինան պետք է «անհապաղ» համաձայնի առաջարկվող բանակցություններինՄենք քո համար էինք վիզ դրել.Մարտունին թիմակիցները շարունակում են երեսով տալՄակրոնի վարքագիծը նման է պատերազմի նախապատրաստությունների. Լը ՊենՓաշինյանը պետական բյուջեից միլիոններ է վատնում «ֆեյքաբուծարաններ» պահելու համարԿամո Ունանյանը հնարավոր է մենամարտի UFC կազմակերպությունումԵրևանում կկայանա խառը մենամարտերի Mix Fight 58 մեծ մրցաշարԴդմաշենի Սբ Թադևոս եկեղեցին կնորոգվիՇՏԱՊ. Երեւանը խեղդվում է փոշուցՊուտինի առաջարկը Զելենսկուն եւ եվրալիդերներին հասցրեց ցուգցվանգիԿոնստանտինովկանյի ուղղությամբ ռուսական ուժերը, վերսկսելով հարձակումը, կարեւոր ձեռքբերումներ ունեն (Քարտեզ)Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Տիգրանի հայրը և մայրը կանգնած էին Խորանի մոտ՝ լուռ, քարшցած…Փոքրիկ Տիգրանի հայրն ու մայրը մասնшկցեցին Սուրբ Պատարագին ու ստшցան օրհնությունԵրեւանը այլեւս չի կարող սպասել. Հենրիխ Դանիելյան «Միսս Աշխարհ» մրցույթին ինչ հագուստով է ներկայացել Հայաստանը ներկայացնող գեղեցկուհինՄուրը ոչ միայն Mi6-ի ղեկավարն է, այլև ուկրաինա-ռուսական հակամարտության ճարտարապետը. Ինչ է նշանակում նրա հեռանալըԵվրոպայի օրը վերածվեց «զիբիլի» փառատոնիԳոլառատ «Էլ կլասիկոն» ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով(տեսանյութ)Մայիսի 19-ին Սուրբ Սարգիս եկեղեցում կկայանա հույների ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունՔամու հետևանքով վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառերԴնեպրոպետրովսկի մարզի հետ սահմանին մնացել է մեկ կիլոմետր. ռազմական փորձագետ (Քարտեզ)Լուծվող սուրճ. արդյո՞ք կան ավելի լավ տարբերակներ«Սոնետ» դաշնամուրային դուետ. նվիրում ուսուցչին Ես գալիս եմ Իսպանիայից. իսպանացի լեգենդար երգչուհին առաջին անգամ հանդես կգա Երեւանում«Ինտերի» մեկնարկային կազմը «Տորինոյի» դեմ խաղում Իմ հասցեին հնչում են ֆիզիկական ոչնչացման կոչեր. Ջուլիանա Գրիգորյանի բացառիկ հարցազրույցըՀՐԱՏԱՊ. Հայտնի փաստաբանը դիմել է Երեւանի քաղաքապետին հստակ առաջարկությամբՈւկրաինական ուժերը «առավելագույն անհաջող» հարձակում են իրականացրել Տորեցկում. Ուկրաինական ռազմական ռեսուրսՌազմական տարիների մեղեդիներ. Երեւանում «Մոսկվայի Տանը» տոնական համերգով նշեցին Հաղթանակի 80-ամյակըԼրագրողները Մակրոնին, Սթարմերին եւ Մերցին «տարօրինակ» վիճակում են բռնացրել (Տեսանյութ)MI6-ի` Նիկոլին այդքան հարազատ դարձած ղեկավար Ռիչարդ Մուրը հեռանում է պաշտոնից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top