Պուտինն առաջարկել է մայիսի 15-ին վերականգնել ռուս-ուկրաինական ստամբույան բանակցային գործընթացը (Տեսանյութ) «Շունչ» թատրոնը պատրաստվում է հարսանիքի. Սեյրան Մովսիսյանը փակագծեր է բացում ԽՍՀՄ-ի ըմպելիքներ, որոնք դուք անպայման խմել եք Զբոսանք խորհրդային գաստրոնոմիայում մինչև 80-ականների վերջը Վաշինգտոնին ձեռնտու է «Օրեշնիկ»-ներով Մոսկվայի ծանր պատասխան հարվածը Կիեւին. Ռուսական աղբյուր Հռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումները Բրիջիտ Բարդոն երիտասարդության տարիներին և հիմա. ինչո՞ւ է նա այդքան ծերացել Եթե ես միանամ այդ անլուրջ նախաձեռնությանը, ես էլ կդառնամ այդ միմոսներից մեկը․ Գեղամ Նազարյանը իմպիչմենտին չմիանալու պատճառների մասին Առաջիկա ժամերին Գյումրի համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ. Ազիզյան ԱՄՆ-ն նախազգուշացրել է Իրանին

Մեր ազա­տու­թյուն­ներն ու իրա­վունք­նե­րը չեն կա­րող որեւէ ձե­ւով ապա­հով­վել Ադր­բե­ջա­նի կազ­մում. Բաբայան

Հանդիպում

ՀՀ-ում Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան մշտա­կան ներ­կա­յա­ցուց­չու­թյու­նում տե­ղի ու­նե­ցավ «Արցա­խի հիմ­նախն­դի­րը եւ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը» աշ­խա­տու­թյան շնոր­հան­դե­սը: «Իրա­վուն­քի» հետ զրույ­ցում Ար­ցա­խի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար ԴԱ­ՎԻԹ ԲԱ­ԲԱ­ՅԱՆՆ ասաց, որ աշ­խա­տու­թյու­նը պա­րու­նա­կում է Ար­ցա­խի մա­սին փաս­տեր եւ խոր­հուրդ­ներ` առանց­քա­յին գա­ղա­փար­նե­րի եւ բա­նա­լի հաս­կա­ցու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ:

«ՄԵՐ ԱԶԱ­ՏՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵՐՆ ՈՒ ԻՐԱ­ՎՈՒՆՔ­ՆԵ­ՐԸ ՉԵՆ ԿԱ­ՐՈՂ ՈՐԵ­ՎԷ ՁԵ­ՎՈՎ ԱՊԱ­ՀՈՎ­ՎԵԼ ԱԴՐ­ԲԵ­ՋԱ­ՆԻ ԿԱԶ­ՄՈՒՄ»

– Պա­րոն Բա­բա­յան, կբա­ցե՞ք փա­կագ­ծե­րը, թե այս աշ­խա­տու­թյունն ըն­թեր­ցե­լով` ինչ նոր ման­րա­մաս­ներ կբա­ցա­հայ­տի ըն­թեր­ցողն Ար­ցա­խի հիմ­նախնդ­րի վե­րա­բե­րյալ:

– Սա ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյան կող­մից պատ­րաստ­ված մի փոքր հան­րա­գի­տա­րան է, որը կա­ռուց­ված է փաս­տե­րի եւ խոր­հուրդ­նե­րի փի­լի­սո­փա­յու­թյան վրա: Այ­սինքն` հա­մա­պար­փակ ձե­ւով անդ­րա­դարձ կա ար­ցա­խյան հիմ­նախնդ­րին, պատ­մա­կան մա­սին, իրա­վա­կան, քա­ղա­քա­կան հար­ցե­րին, Ար­ցա­խի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյա­նը եւ մար­դա­սի­րա­կան աս­պեկտ­նե­րին: Ներ­կա­յաց­ված են բո­լոր կա­րե­ւո­րա­գույն հաս­կա­ցու­թյուն­նե­րը: Իսկ խոր­հուրդ­նե­րը վե­րա­բե­րում են նրան, թե ինչ­պես պետք է դի­մա­կա­յենք եւ ինչ ձե­ւով ներ­կա­յաց­նենք այն թե­մա­նե­րը, որոնք Ադր­բե­ջա­նը շա­հար­կում է: Որ­պես խոր­հուրդ` տրվում է այս կամ այն տար­բե­րա­կը, որը օդից չէ, հիմն­ված է փաս­տե­րի վրա: Կար­ծում եմ` սա օգ­տա­կար կլի­նի քա­ղա­քա­կան, հա­սա­րա­կա­կան շրջա­նակ­նե­րին, ԶԼՄ–նե­րին, ու­սա­նող­նե­րին, գի­տակր­թա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րին: Ինչ–որ տեղ այն կա­րե­լի է հա­մա­րել ու­ղե­ցույց–հան­րա­գի­տա­րան:

– Ի վեր­ջո, հի­մա հայ­կա­կան կողմն ին­չի՞ շուրջ է բա­նակ­ցում` Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի՞, թե զուտ ար­ցախ­ցի­նե­րի ինչ-որ իրա­վունք­նե­րի, ինչ­պես ասում էր Եվ­րո­պա­յի խորհր­դի նա­խա­գահ Շառլ Մի­շե­լը:

– Շառլ Մի­շե­լի հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո եղավ Ար­ցա­խի կոշտ պա­տաս­խա­նը, ին­չին հա­ջոր­դեցին նրա եւ Հա­րա­վա­յին Կով­կա­սում ԵՄ հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Տոյ­վո Կլա­ա­րի կող­մից շտկում­նե­րը: Սա եւս մեկ ան­գամ ցույց է տա­լիս, որ եթե դու սկզբուն­քա­յին ես, կա­րող ես շատ բան փո­խել: Ինչ վե­րա­բե­րում է ձեր ասած` «զուտ ար­ցախ­ցի­նե­րի ինչ-որ իրա­վունք­նե­րին», գի­տեք, իրա­վունք­ներ եւ ազա­տու­թյուն­ներ ու­նե­ին նա­եւ հա­մա­կենտ­րո­նաց­ման ճամ­բա­րում գտնվող մար­դիկ` քայ­լե­լու, մի քա­նի րո­պե քնե­լու եւ այլն: Մեր ազա­տու­թյուն­ներն ու իրա­վունք­նե­րը չեն կա­րող որե­ւէ ձե­ւով եւ որե­ւէ կար­գա­վի­ճա­կով ապա­հով­վել Ադր­բե­ջա­նի կազ­մում: Սա կար­միր գիծ է, որը մենք չենք խախ­տե­լու եւ թույլ չենք տա­լու որե­ւէ մե­կը խախ­տի: Ադր­բե­ջա­նը պնդում է իրե­նը` ասե­լով, որ Ար­ցախ գո­յու­թյուն չու­նի: Մենք մերն ենք ասում, եւ մեզ հետ հա­մա­ձայն են ԵԱՀԿ ՄԽ–ն ու մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը:

– Դեռ հույ­սեր կա­պո՞ւմ եք ԵԱՀԿ Մինս­կի խմբի ձե­ւա­չա­փի հետ, թե՞ այն ավարտ­ված էտապ է Ար­ցա­խի հիմ­նախնդ­րի լուծ­ման հար­ցում:

– Այո՜, այն սա­ռեց­ված վի­ճա­կում է, բայց, այ­նո­ւա­մե­նա­նիվ, այդ հար­թա­կը գո­յու­թյուն ու­նի: Կարճ ժամ­կե­տում հաս­նել կար­գա­վոր­ման չի հա­ջող­վի: Հե­տե­ւա­բար, պետք է իրա­տես լի­նել եւ հաս­կա­նալ, որ հա­մա­պար­փակ եւ վերջ­նա­կան կար­գա­վո­րու­մը հե­ռա­վոր ապա­գա­յի գործ է: Դրա հա­մար պետք է պահ­պա­նել եւ փայ­փա­յել Ար­ցա­խը: Դե ֆակ­տո Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը պահ­պա­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն­ներ կան:

«ԵԹԵ ՃԻՇՏ ԱՇ­ԽԱՐ­ՀԱ­ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ ՎԱ­ՐԵՆՔ, ՊԱ­ՏԵ­ՐԱԶ­ՄԻ ՀԱ­ՎԱ­ՆԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ԿԱ­ՐՈՂ ԵՆՔ ՀԱՍՑ­ՆԵԼ ԳՐԵ­ԹԵ ԶՐՈ­ՅԱ­ԿԱ­ՆԻ»

– Այս օրե­րին թիվ մեկ քննարկ­ման թե­ման է դար­ձել այն, թե ինչ է սպաս­վում Բեր­ձո­րին ու Աղավ­նո­յին հու­լի­սի 1–ին: Ի՞նչ վտանգ­ներ եք տես­նում այս առու­մով:

– Եթե խոս­քը ճա­նա­պար­հի մա­սին է, այն եր­կար գոր­ծըն­թաց է: Այ­լընտ­րան­քա­յին ճա­նա­պար­հի հարցն ամ­րագր­վել էր նո­յեմ­բե­րի 9-ի եռա­կողմ հայ­տա­րա­րու­թյամբ: Բայց, իհար­կե, հու­լի­սի 1–ը չի կա­րող լի­նել ինչ-որ մի հա­տուկ օր: Դե­ռեւս շա­տու­շատ գոր­ծեր կան, եւ դրանք ավարտ­ված չեն ու, դժվար թե, գո­նե մո­տա­կա ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ավար­տին հասց­վի: Շի­նա­րա­րու­թյու­նը ժա­մա­նակ է պա­հան­ջում, եւ եթե նույ­նիսկ այ­լընտ­րան­քա­յին ճա­նա­պարհ կա­ռուց­վի, այն պետք կլի­նի ստու­գել: Եթե խնդիր­ներ լի­նեն, լրա­ցու­ցիչ շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ կպա­հանջ­վեն:

– Այ­դու­հան­դերձ, այդ հատ­ված­նե­րում ապ­րող ար­ցախ­ցի­նե­րին տե­ղա­հա­նու­թյուն սպաս­վո՞ւմ է:

– Դե­ռեւս չեմ կար­ծում, որ հար­մար պահն է խո­սել այդ մա­սին, քա­նի որ կան խնդիր­ներ, որոնք պետք է լու­ծենք: Մար­դիկ Բեր­ձո­րում եւ Աղավ­նո­յում ապ­րում են: Տես­նենք, թե ինչ­պես կզար­գա­նա իրա­վի­ճա­կը:

– Ի՞նչ կա­սեք Փա­րու­խի դեպ­քե­րի մա­սին: Ըստ էու­թյան, տե­ղի ու­նե­ցա­ծի մեղ­քը որոշ շրջա­նակ­ներ հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն փոր­ձում են գցել ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի վրա:

– Ասում են, թե ռու­սա­կան կող­մը չի կա­տա­րել իր պար­տա­վո­րու­թյուն­նե­րը: Բայց ար-դյոք մենք իրա­վունք ու­նենք քար նե­տել ինչ-որ մե­կի, հատ­կա­պես այն երկ­րի դեմ, որից կախ­ված է մեր անվ­տան­գու­թյունն ու ապա­գան: Որ­քան ու­զում են թող սի­րեն Արեւ­մուտ­քին, բայց սա չի նշա­նա­կում, թե պետք է ատել Ռու­սաս­տա­նին: Հան­ձին Ադր­բե­ջա­նի`ունենք մի եր­կիր, որ­տեղ հա­յա­տյա­ցու­թյունն ու ահա­բեկ­չու­թյու­նը բարձ­րաց­վել են պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան մա­կար­դա­կի: Սա տես­նում են նա­եւ խա­ղա­ղա­պահ­նե­րը, որոնք նույն­պես թի­րախ­ներ են դար­ձել: Փա­րու­խի դեպ­քը հար­ված էր ոչ մի­այն հա­յե­րին, այ­լեւ ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րին: Հաս­կա­նա­լով այս ամե­նը` մենք, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, փոր­ձում ենք մե­ղադ­րե՞լ: Ո՞վ է շա­հում դրա­նից, իհար­կե` հա­կա­ռա­կոր­դը: Ինչ­պե՞ս կա­րող է պա­տա­հել, որ հա­յը խփի նույն թի­րա­խին, ինչ եւ թշնա­մին: Ռու­սաս­տա­նը մեր բա­րե­կամն է, եւ սա չի նշա­նա­կում, թե ԱՄՆ-ն թշնա­մի է: Կա Սփյուռ­քը, եւ մենք պար­տա­վոր ենք լավ հա­րա­բե­րու­թյուն­ներ ու­նե­նալ բո­լոր երկր­նե­րի հետ, որ­տեղ Սփյուռք կա: Իսկ Փա­րու­խի դեպ­քը ահա­բեկ­չա­կան ակտ է, հար­ված թե՜ մեզ, թե՜ խա­ղա­ղա­պահ առա­քե­լու­թյա­նը, եւ սա ան­պա­տաս­խան չի մնա:

«ՈՉԻՆՉ, ՄԵՆՔ ԿԱ­ՍԵՆՔ` ԱՐ­ՑԱ­ԽԸ ԵՐ­ԲԵՔ ՉԻ ԼԻ­ՆԵ­ԼՈՒ ԱԴՐ­ԲԵ­ՋԱ­ՆԻ ԿԱԶ­ՄՈՒՄ»

– Պատ­րաստ­վենք նոր պա­տե­րազ­մի՞, թե՞ ստաց­վե­լու է այս ան­գամ կլոր սե­ղա­նի շուրջ հար­ցե­րը լու­ծել:

– Ամեն ինչ կախ­ված է մեզ­նից: Ընդ­հան­րա­պես, հի­մա ավե­լի մեծ է դի­վա­նա­գի­տու­թյան դե­րա­կա­տա­րու­թյու­նը եւ ճիշտ աշ­խար­հա­քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րե­լը, թե­պետ միշտ եղել է այդ­պես: Հե­տե­ւա­բար, պա­տե­րազմ սկսելն այդ­քան էլ հեշտ գործ չէ: Եթե ճիշտ աշ­խար­հա­քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րենք, պա­տե­րազ­մի հա­վա­նա­կա­նու­թյու­նը կա­րող ենք հասց­նել գրե­թե զրո­յա­կա­նի:

– Ալի­ե­ւը Բաք­վի Գլո­բալ 9–րդ ֆո­րու­մի բաց­ման ժա­մա­նակ` վտան­գա­վոր ու ապա­կա­ռու­ցո­ղա­կան հա­մա­րել Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի մա­սին հնչող հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը: Ըստ նրա, եթե հայ­կա­կան կող­մը շա­րու­նա­կի բարձ­րաց­նել կար­գա­վի­ճա­կի հար­ցը, այն կա­րող է հան­գեց­նել նոր առ­ճա­կատ­ման: Ավե­լին` նա Զան­գե­զու­րի եւ հա­յաս­տա­նյան մյուս տա­րածք­նե­րի վե­րա­բե­րյալ իր նկրտում­նե­րի մա­սին եւս չի թաքց­րել: Այս­քա­նից հե­տո` որ­քա­նո՞վ է տե­ղին խո­սել «խա­ղա­ղու­թյան դա­րաշր­ջա­նի» բաց­ման մա­սին:

– Իհար­կե, Ալի­ե­ւի հռե­տո­րա­բա­նու­թյա­նը պետք է միշտ հա­տուկ ու­շադ­րու­թյամբ հե­տե­ւել, թե ինչ է ասում, բայց սա նա­եւ սա­ռը ցնցուղ է տար­բեր մարդ­կանց հա­մար, որ­պես­զի տես­նեն իրա­կա­նու­թյու­նը: Իսկ իրա­կա­նու­թյունն այն է, ինչ ասում է Ալի­եւը` ար­տա­հայ­տե­լով իր ծրագ­րե­րը, զգաց­մունք­նե­րը, որոնք հիմն­ված են ատե­լու­թյան եւ ծա­վա­լա­պաշ­տու­թյան վրա: Մենք սա եր­բեք չպետք է մո­ռա­նանք:

– Հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյու­նը կաշ­կանդ­վում է ասել, որ Ար­ցա­խը եր­բեք չի լի­նե­լու Ադր­բե­ջա­նի կազ­մում: Ինչ­պի­սի՞ն է այս հար­ցում ար­ցա­խյան իշ­խա­նու­թյուն­նե­րի դիր­քո­րո­շու­մը:

– Ոչինչ, մենք կա­սենք, ի՞նչ տար­բե­րու­թյուն` մի­ան­շա­նակ է, որ Ար­ցախն Ադր­բե­ջա­նի կազ­մում չի լի­նե­լու եր­բեք: Այդ էջը փակ­ված է: Կար­ծում եմ` հայ ժո­ղո­վուր­դը եւ պաշ­տո­նա­կան Երե­ւա­նը սա հի­ա­նա­լի հաս­կա­նում է: Մենք կանգ­նե­լու ենք մին­չեւ վերջ:

ՀՐԱՆՏ ՍԱ­ՐԱ­ՖՅԱՆ






Պուտինն առաջարկել է մայիսի 15-ին վերականգնել ռուս-ուկրաինական ստամբույան բանակցային գործընթացը (Տեսանյութ)«Շունչ» թատրոնը պատրաստվում է հարսանիքի. Սեյրան Մովսիսյանը փակագծեր է բացումԽՍՀՄ-ի ըմպելիքներ, որոնք դուք անպայման խմել եքԽՈՆԱՐՀՈՒՄ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՊԱՅԾԱՌ ՀԻՇԱՏԱԿԻՆԶբոսանք խորհրդային գաստրոնոմիայում մինչև 80-ականների վերջըԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎՎաշինգտոնին ձեռնտու է «Օրեշնիկ»-ներով Մոսկվայի ծանր պատասխան հարվածը Կիեւին. Ռուսական աղբյուրՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԲրիջիտ Բարդոն երիտասարդության տարիներին և հիմա. ինչո՞ւ է նա այդքան ծերացելԵթե ես միանամ այդ անլուրջ նախաձեռնությանը, ես էլ կդառնամ այդ միմոսներից մեկը․ Գեղամ Նազարյանը իմպիչմենտին չմիանալու պատճառների մասինՔՊ-ական ղեկավարը տուրիստական քաղաքի հողերը կասկածելի աճուրդներով օտարել է, իսկ Փաշինյանը դա անտեսել է․ ՍարգսյանԱռաջիկա ժամերին Գյումրի համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ. ԱզիզյանՖրանցիսկոս Պապը WhatsApp-ով կապ է պահել խոշտանգման ենթարկված կնոջ հետԱՄՆ-ն նախազգուշացրել է ԻրանինWashington Post-ը պարզել է՝ ինչ կարևոր իրադարձություն է սպասվում վեց շաբաթիցԹրամփ. Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջԳազ չի լինիՀնդկաստանը ռուս-հնդկական հիպերձայնային հրթիռներով հարպածել է պակիստանյան ավիաբազաներին (Տեսանյութ)Հրազդանցին իր աղջկա նկատմամբ անառակաբարո արարքներ է արել ու ծեծել կնոջը. ինչ պատիժ է սպասվում նրանՀռոմի նորընտիր պապի եղբայրը պատմել է նրա մանկության սիրելի խաղի մասինԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է՝ իրեն փորձել են թունավորելՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ինԱմեն ինչ էլ հնարավոր է,Աղազարյանը՝ հարցին հնարավոր է արդյո՞ք ախկին ՔՊ-ականի թեկնածություն առաջադրվիԿինը թունավոր սնկով սպանել է ամուսնու հարազատներին. որն է եղել պատճառըԼուկաշենկոն հայտարարել է Լեհաստանից և Լիտվայից եկող սպառնալիքի մասինԱդրբեջանը Հայաստանից ակնկալիքներ ունի․ ԲայրամովՑավոք, Արցախի վերնախավում այլ, ավելի արժանի թեկնածուի չեմ տեսնում․Արցախցի քաղաքական գործիչը Շահրամանյանի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասինGlobal High-Tech-ի 15-րդ դափնեկիրը ժամանել է ՀայաստանՏարադրամի փոխարժեքն այսօրԱստղագուշակ մայիսի 10-ի համար․ Երկվորյակներին՝ նոր հորիզոններ, Կշեռքներին՝ կարևոր բանակցություններԽորովածի շամփուրի միջոցով հնարավոր է ծանր հիվանդություն ձեռք բերել․ զգուշացրել է բժիշկըՕկուպացված Շուշին իսլամացվում էԱդրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարարԱվիահարվածի հետևանքով զոհվել է Հնդկաստանի բարձրաստիճան պետական ​​ծառայողԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվելՀՀ ՊՆ-ն նորից հայտարարություն է տարածելՀայաստանն անկախության պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնությունումՕրվա խորհուրդ. մայիսի 10Էսօր ու միշտ հիշում ենք քեզ… Հայտնիների գրառումները` երջանկահիշատակ Գևորգ Եղիազարյանի մասինՍարալանջի փողոցում՝ քարերի և երկաթե խողովակների արանքում հայտնաբերված 18-ամյա տղայի կյանքը փրկել ենՄխիթարյանը կարող է բաց թողնել «Տորինոյի» դեմ կայանալիք հանդիպումըԱնձնապես ես «Ոսկե գնդակը» կտայի Հենրիխ Մխիթարյանին. Բենուա ԿոեՀայ ծնվելը օրհնություն է. Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքըՄակրոնը, Սթարմերը, Մերցը և Տուսկը ժամանել են ԿիեւԳրոհը «սպանողի» բնազդ դեռ չունի. Մխիթարյանը` Յամալի խաղի մասինՀնդկաստանը հայտարարել է Պակիստանի նոր հարձակման հետ մղման մասինԼույս չի լինելու․ հասցեներՀորդառատ անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍահմանին կրակոցներ են եղել․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել (լուսանկարներ)Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top