Հայտնի վիրաբույժը նոր կլինիկա է հիմնել, նրա նոր հասցեն է. Երեւան բկ, 6-րդ հարկ Հաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակ Աստղագուշակ մայիսի 9-ի համար Միջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբ Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Պաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂ Ռուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ) Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը «Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է «Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից

ՄԱՐԻԱՄ ԳԱԼՍՏՅԱՆ. «Քովիդ-պատերազմ շրջանում գույներս ակամա հեռացան»

Մշակութային

«Ժամանակը կերտողները» նախագծի շրջանակներում այսօր կզրուցենք նկարչուհի ՄԱՐԻԱՄ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ:

 - Ինչպե՞ս սկիզբ առավ Ձեր մասնագիտական ուղին:

 -Մորաքույրս նկարիչ է: Ծնվել, չեմ ծնվել, արվեստանոց եմ հիշում։ Նա թեև իր արվեստանոցը չուներ, բայց ամբողջ տունը մի մեծ արվեստանոց էր դարձրել: Մեկ- երկու տարեկանից սկսած՝ հիշողությանս մեջ յուղաներկի յուրահատուկ հոտն է տպավորվել, սովետական ներկերի մետաղական տարաների կիսաներկոտ երեսները, վրձինները... Հիշում եմ, որ ամենուր մատիտներ ու ներկեր կային, 90-ականների սկիզբն էր, քիչ էր նկարում, հոգսերը շատ էին գյուղում, պետք էր աշխատել... Բայց ես, որ նոր- նոր երկու տարեկան էի, հարազատներիս պատմելով՝ խաղալ չէի սիրում, հիմնականում գորգի վրա, փորս բաց պառկած, մատիտներով ինչ-որ բան էի նկարում- խզբզում: Ես չեմ հիշում կոնկրետ որևէ սկիզբ։ Ինչ հիշում եմ ինձ, նկարել եմ:

Սկզբի փոխարեն, եթե առանձնացնելու լինեմ, կառանձնացնեմ որպես նկարիչ ձևավորման ամենակարևոր պահերը իմ կյանքում: Առաջինը արվեստի մթնոլորտն էր տանը և մորաքույրս՝ Նեկտար Սահակյանը, ով այդ սերը ներարկեց, ուղղորդեց, մայրս, որ ամենադժվար ու սուղ պայմաններում ինձ անթերթ ու աններկ չթողեց, չթողեց հուսահատվել... Երկրորդ ամենակարևոր պահը եղավ ծանոթությունը և համագործակցությունը Հենրիկ Իգիթյանի հետ, հետո՝ Գեղարվեստի ակադեմիան...

 - Կխոսե՞ք Ձեր ստեղծագործական ձեռքբերումներից:

 -Գիտակցումը, որ տիրապետում ես մասնագիտական վարպետության գաղտնիքներին, և զգացումը, որ ներսումդ անսահման ազատության կրող ես, որ գիտելիքներիդ գերին չես, որ իրենք են քեզ ծառայում, համարում եմ իմ ստեղծագործական ամենամեծ ձեռքբերումը: Հաճույքը, որ զգում եմ, ուժը, որ եռում է ներսումս նկարելիս: Իհարկե, կարելի է որպես ձեռքբերում նշել նաև 5 անհատական ցուցանադեսները, այդ թվում՝ նաև «Նարեկացի» արվեստի միությունում, Ջոտտոյի տուն թանգարանում, ՀՀ Նկարիչների միությունում, գրքերի ձևավորումները, մեկ տասնյակից ավելի միջազգային և հանրապետական մրցույթ-ցուցահանդեսների մասնակցությունն ու մրցանակները, բազմաթիվ խմբային ցուցահանդեսներ: Ինձ համար մեծ ձեռքբերում եմ համարում ամիսներ առաջ ԱՄՆ-ում հայտնի Context Art Miami 2021 միջազգային ցուցահանդես- վաճառքին մասնակցությունս՝ 27 ինքնադիմանկար պատմում էին դիտողին Հայաստանի մասին:

 - Ի՞նչ առաքելություն ունեք Դուք՝ որպես հայ և որպես մասնագետ:

-Որպես հայ՝ առաքելություն ունեմ կրելու տեսակը նրանց, որ հզոր բերդեր են կառուցել, գրեր են ստեղծել, մշակույթ ու գեներ են փոխանցել, որպես արվեստագետ՝ այդ ամենը արվեստի վերածելու առաքելություն ունեմ ու, ըստ հնարավորության, դա աշխարհին մատուցելու, տեսանելի դարձնելու նպատակ:

- «Կրթված կանայք հասարակության համար գանձ են»,-ասել է Մխիթար Գոշը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս միտքը:

-Կրթված կինը իր մեծացող երեխայի համար ձևավորման օրինակ է, կրթության, դաստիարակության, աշխարհայացքի ու արժեքային համակարգի ստեղծման ուղղորդող և հիմն-ա-դիր:

 - Ինչ է տալիս մեզ՝ հայերիս, գերմանացի գիտնական Հենրիխ Շլիմանի այն վկայությունը, թե. «Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, և ոչ Հայաստանը»:

 -Որոշակիորեն ծանոթ լինելով Շլիմանի կյանքին և գործունեությանը, իհարկե կարելի է ենթադրել ասված խոսքերի իմաստը, բայց կարծում եմ, թե Եվրոպային դա այնքան էլ մեծ դժբախտության առիթ չի տվել: Գուցե հունական մի շարք գտածոների փոխարեն թանգարանները լցված լինեին հայկականներով, մինչդեռ երկու դեպքում էլ հզոր մշակույթն ու քաղաքակրթությունը կարիք ունեն հզորացնելու իրենք իրենց, աշխարհում ցանկացած լավ բան ուժի և պաշտպանության կարիք ունի: Պատերազմների ժամանակ որևէ մեկին չի հետաքրքրում, թե որքան հին քաղաքակրթության կրող ես, և եզակի հուշարձանները երկնքից թափվող արկերից ոչնչանում են նույն կերպ, ինչպես քոչվորի կառուցած փարախներից մեկը:

 - Ո՞րն է Ձեր գաղափարախոսությունը:

 -Կա համառություն և սեր, որ խառնվելով երազանքին՝ կարող է փոխել երկուսն էլ և՛ մարդուն, և՛ աշխարհը:

 - Մերօրյա իրականությունն ինչպե՞ս է արտացոլվում Ձեր ստեղծագործությունների կոնտեքստում:

 -Որպես նկարիչ, արվեսագետ՝ չափազանց զգայուն եմ իրականության նկատմամբ, որում ապրում եմ: Այլ կերպ, կարծում եմ, հնարավոր չէ: Եվ բացարձակապես կարևոր չէ՝ արտահայտվում է տառացիորեն, թե վեր է ածվում ընդհանուր մթնոլորտը ամփոփող զգացողության, որ նկարի առջև կանգնող ամեն մարդու մեջ արձագանք է գտնում: Երբեմն թվում է, թե որպես նկարիչ ես վեր եմ ածվում հայելու, որի առաջ ամեն մեկս  կարող ենք գտնել ինքներս մեզ: Քովիդ-պատերազմ շրջանում գույներս ակամա հեռացան, հսկայական նկարաշարեր, որ դեռ որևէ մեկը չի տեսել արվեստանոցից դուրս, նկարված են տուշով: Սևը բազմերանգ ու բազմաշերտ է, չնայած որևէ պատկեր տառացի չի հուշում, գծագրում, որ չարթնացնի բթացած ցավը, նույնը և ուրախությանն է վերաբերվում: Նկարը, որ ասելիք չունի, չի զգում, գեղեցիկ ֆորմաների վաճառքային կոմպոզիցիայի է վեր  ածվում, զրկվում կյանքից ու էվոլուցիայից:

 - Ի՞նչն է խանգարում մասնագիտական ունակությունները ռեալիզացնելուն:

 -Պատճառները շատ են, ինչպես ստեղծագործողի ներսում, այնպես էլ՝ դրսում: Խնամի- ծանոթ-բարեկամ կոնստրուկցիան, սեփական կոմունիկացիոն ունակությունների թույլ զարգացվածությունը, ինքնադրսևորման դաշտի փոքրությունը, գնահատողների ոչ բավարար կվալիֆիկացիան, գնահատողների սուբիեկտիվ նախընտրությունները օբիեկտիվ մասնագիտական գնահատման դաշտ բերելը ... կարելի է երկար թվարկել:

Խորը հավատ ունեմ, որ համառ, հաստատակամ և իրենց ընտրած ճանապարհը խենթորեն սիրողներին որևէ բան խանգարել չի կարողանա:

 - Ձեր վերաբերմունքը այսօրվա իրականությանն ինչպիսի՞ն է։

 -Բարդ և հակասական ժամանակներ ենք ապրում, ինքներս մեզ հավաքելու, սեփական թուլությունները հաղթահարելու, կոնկրետանալու ու մեր լավագույն տեսակը դառնալու ժամանակներ են: Վերաբերմունքս մեկն է՝ «անգամ եթե նկարել չգիտենք, սովորելու միակ տարբերակը լացելու փոխարեն աշխատելն է, և որքան ավելի լավ արդյունք ենք ակնկալում, այնքան ավելի ջանադիր պետք է լինենք»:

 - Ինչպիսի՞ հայրենիք կցանկանայիք ավանդել գալիք սերունդներին:

-Հզոր։

Ք. Աբրահամյան






Հայտնի վիրաբույժը նոր կլինիկա է հիմնել, նրա նոր հասցեն է. Երեւան բկ, 6-րդ հարկՀաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակԱստղագուշակ մայիսի 9-ի համարՄիջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՊաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂՌուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ)Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է«Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել ՍյունիքումՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ ԶատուլինՈւկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Քեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետԱլիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուրՎլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ)Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ)Կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներինՓաշինյանին հանրահայտ «Aurus»-ով ուղեկցեցին Կրեմլ, պաշտոնական ընդունելություն է կազմակերպվածՌուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամԿարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին (Տեսանյութ)Անտանելի կորուստ… Հայտնիները սգում են Վարդուհի Վարդանյանի ամուսնու եղբոր մաhըԱդրբեջանը Թուրքիայում կմիանա «Anatolian Phoenix-2025» զորավարժություններինԱմոթ է, ամեն բան գցել էդ մարդու վրա, դա առնվազն անշնորհակալ քայլ է․Գագիկ Մելքոնյան«Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը Չեմպիոնների լիգայի հաղթողի հիմնական հավակնորդ է ՊՍԺ-ն է. OptaԵրկխոսության մեջ ենք, եթե Տիկնիզյանի Եվրոպա տրանսֆերը կայանա, ակումբը կհայտարարի դրա մասին. գործակալՎիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում. կան վիրավորներԱբսուրդ է, որ թաղապետարանում խուլիգանական վարքագիծը կապում են Կրեմլի հետ. Աննա ԳրիգորյանԱդրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տան տանիքը․ ՀՀ ՊՆ (լուսանկարներ)Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասինՀնդկաստանն Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա արգելք է դրել. Պակիստանի դեսպանՓաշինյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներինՊուշկինի անվան դպրոցում առավոտից դասադուլ է Բայդենի «դիմակը պատռվել է»․ PoliticoԱրմեն Գրիգորյանը կմեկնի ՀնդկաստանՊուտինը չի շնորհավորել ԹրամփինՀանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանին 3 օր ժամանակ են տվելՀունիսի 3-ից օգոստոսի 22-ը վարժական հավաքներ կանցկացվենՀՐԱՏԱՊ. Դեպքը կրիմինալ էԱմեն ինչ անելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլինի. Հակոբ Ասլանյան (տեսանյութ)«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելինԱղոթեք այդ կնոջ եւ երեխայի համար, քանզի Ձեր պատճառով կարող է նա այլեւս եկեղեցի չգնալ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top