Իրենց տնից եմ գալիս, հրաշքի ենք սպասում. Մարմարիկում 2-ամյա տղային դեռ որոնում են Պակիստանը լայնածավալ հարձակում է սկսել Հնդկաստանի վրա, Նյու Դելին հրթիռային հարվածներ է հասցրել (Տեսանյութ) Թրամփի և Նեթանյահուի հարաբերությունները հասել են «հատակին». Իրանական աղբյուր «Հրապարակ»․ Փաշինյանի ճղճղոցը անհետևանք չի մնա ՔՊ-ականների համար Վատ լուրեր են շրջանառվում. Զելենսկին իսկապես զայրացրել է Պուտինի. Ուկրաինական աղբյուր Պակիստանը հայտարարել է Հնդկաստանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն սկսելու մասին «Հրապարակ»․ Շուշին չպետք է հիշել. հրահանգ է իջել «Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես Ռուսաստանը կողմ է 30-օրյա հրադադարին, բայց պատասխան հարվածից հետո Համաշխարհային առաջնորդների ներկայությունը Հաղթանակի շքերթին ձախողում էր Արևմուտքի, և հաղթանակ՝ Ռուսաստանի համար. Washington Post

Հաշտություն փնտրելը փաշինյանի հետ, ներողություն, բայց դա ուտոպիա է. Մելիք-Շահնազարյան

Ներքաղաքական

Ինչու Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ երկու տարի ստվերային պայքարից հետո` հենց հիմա գործող իշխանությունը որոշեց կոնկրետ քայլեր անել, ինչպես օրինակ հանրակրթական ծրագրից «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանելն էր, ըստ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ, պայմանավորված է արտակարգ դրությամբ:

- Կա սահմանափակում` մարդկանց փողոց դուրս բերելու, եւ այս իշխանության մաս կազմող կամ հիմքում ընկած բոլոր ուժերը, այդ թվում` նաեւ աղանդավորները, փորձում են առիթից օգտվել եւ արագ-արագ իրենց հարցերն առաջ տանել: Ու ոչ միայն «Հայ եկեղեցու պատմություն» առարկան են փորձում դուրս բերել կրթական ծրագրից, այլ նաեւ ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգում Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն զուգահեռ ազգային արժեք եւ հարստություն են հռչակում Ավետարանական եկեղեցին եւ Հայ կաթողիկե եկեղեցին: Սա էլ է աղանդավորական շարժումների պատվերը, եւ նրանք, ըստ էության, ասում են` քանի դեռ հանրությանը գերի ես վերցրել, մեր սիրելի վարչապետ, ուրեմն` մեր այս հարցերն էլ արի շուտ լուծենք:

Իսկ ինչո՞ւ էր վերջին շրջանում «աղմկում» «Կյանքի խոսքը»:

Նրանք ուզում են հոգեւոր իշխանություն, ուզում են մոտավորապես ունենալ նույն կարգավիճակն ու ընկալումը հանրության կողմից, ինչ ունի Հայ Առաքելական եկեղեցին:

Այսինքն` հիմա իրենց համար կանաչ լո՞ւյս է վառվել:

Վաղուց է վառված: Ես վերջերս նաեւ ահազանգեցի այդ մասին, որ պատրաստվում են դիմել կառավարությանը, եւ բոլոր այն եկեղեցիներում, որոնք եկեղեցապատկան չեն, այսինքն` Մայր Աթոռի, թեմերի տիրապետությունից դուրս են եւ որեւէ մեկին չեն պատկանում, այնտեղ ծեսեր, արարողակարգեր անեն: Իսկ դրա նպատակը մեկն է` ուզում են հնարավորինս նման լինել իրական եկեղեցու, որպեսզի հնարավորինս շատ մարդկանց կարողանան մոլորեցնել եւ գցել իրենց ճիրանները: Իրենք այդ ուղղությամբ են շարժվում եւ խիստ պայքարում են` եկեղեցի կոչվելու իրավունքի համար, որն արդեն Հայաստանում, կարծես թե, նվաճել են:

Այդ ինչպե՞ս:

Համենայնդեպս, պետական մակարդակներում այդպես են ընկալվում: Նույնիսկ շատ ծիծաղելի էր, երբ իշխանամետ թերթերը «Կյանքի խոսքի» մասին իմ գրառման մեջ «աղանդ» բառը փոխարինում էին «կրոնական կազմակերպություն» բառով: Այսինքն` մեջբերում են ինձ, բայց «աղանդ» բառին հասնելուց չակերտները փակում են, այդտեղ գրում են` «կրոնական կազմակերպություն», հետո նորից չակերտները բացում ու շարունակում են միտքը:

Եթե իրականությունն այդ է, ինչո՞ւ են նեղվում այդ բառից:

Սա փաստ է բոլոր նորմալ մտածող մարդկանց համար, բայց երբեք պետք չէ կարծել, որ աղանդավորը գալու է եւ ասի` ես աղանդավոր եմ, կամ գողը գալու է ու ասի` ես գող եմ: Մեկը գալիս է ու ասում, որ ինքը եկեղեցի է եւ ծառայում է Աստծուն, մյուսն ասում է, որ ինքը բարեգործ է, բայց արդյունքում երկուսի նպատակն էլ մեկն է` վնաս պատճառել հասարակությանը, ինչ հնարավոր է գողանալ նրանից եւ տանել:

Ամեն դեպքում, եթե համարենք, որ այդ կառույցը սեր եւ հանդուրժողականություն է քարոզում, ինչո՞ւ այդքան ջղագրգիռ ընդունեցին Ձեր հայտնի գրառումը:

Իրենք վիրավորանքներով լի մամուլի հաղորդագրություն տարածեցին իմ մասին, բայց դրա մեջ չհերքեցին այն փաստը, ինչի մասին խոսել էի: Նկատի ունեմ այն, որ ասել էի, թե իրենք ցանկանում են եկեղեցիներում արարողակարգեր անցկացնել: Նրանք նշել էին, որ  չեն ցանկանում Հայ առաքելական եկեղեցիներում նման ծեսեր անցկացնել, բայց ես չեմ ասել, որ նկատի ունեմ Հայ առաքելական եկեղեցիներում: Առաքելական եկեղեցում ցանկանան էլ, գլուխները պատերին էլ տան, չեն կարող արարողություններ անցկացնել, բացառված է: Նաեւ նշել էին, թե համավարակ է եւ իրենց եկեղեցաշենքներում (իրենց ձեւակերպումն է) արարողություններ չեն անցկացնում: Իսկ երբ ավարտվի արտակարգ դրությունը, այդ ժամանակ կխոսենք: Փաստորեն, ոչ միայն չեն հերքում, այլ նաեւ սպառնում են, որ եթե ավարտվի արտակարգ դրությունը, կգնան այդ եկեղեցիների հետեւից եւ իրենց ուզածը կանեն: Այդ տեղեկատվությունը հստակ իրենց մոտ քննարկվում է, ես միանշանակ պնդում եմ, որովհետեւ ճշտել եմ հրապարակելուց առաջ: Այնպես չէ, որ լսել եւ հրապարակել եմ, դրա համար էլ իրենց արձագանքն այդքան նյարդային էր, որովհետեւ հասկացան, որ իրենց ներքին քննարկումներն են հանրայնացվել:

Այն, որ եկեղեցու եւ իշխանության միջեւ հակասությունները գնալով ավելի են խորանում, ակնհայտ է: Ի վերջո, ինչպե՞ս պետք է լուծվի կամ վերականգնվի այս հարաբերությունները, որպեսզի Ձեր նշած մարտահրավերներին էլ հնարավոր լինի դիմակայել:

Շատ մեծ ցավով պետք է արձանագրեմ, որ հակամարտություն, որպես այդպիսին, չկա: Մեր եկեղեցին իր էությամբ շատ ավանդապաշտ, զսպված լինելով, ոչ թե ելքեր է փնտրում` Փաշինյանին կամ դդմակերպ տարբեր նախարարներին զսպելու, նրանց հակաեկեղեցական, հակազգային քարոզը կասեցնելու համար, այլ մինչ այս պահը տեսնում ենք, որ հաշտության ելքեր է փնտրում: Այո, շատ հոգեւորականեր չափազանց վրդովված են, բաց խոսում են դրա մասին, քննադատում են եւ այլն, բայց դեռ չունենք եկեղեցու պաշտոնական հստակ որոշում` պայքարել հակազգային եւ հակաեկեղեցական շարժման դեմ, որը Հայաստանում կա: Ինձ համար սա իսկապես մեծ հարց է, որովհետեւ եկեղեցին է այն ինստիտուտը, որը մշտապես առաջնորդել է ազգային-ազատագրական պայքարը: Եվ հիմա նման առաջնորդման կարիք կա, ու ամեն մեկն իր տեղում, իր ոլորտում պետք է աշխատանք իրականացնի: Իսկ հաշտություն փնտրելը Փաշինյանի հետ, ներողություն, բայց դա ուտոպիա է, չլինելիք բան է: Երկուսուկես տարվա զարգացումները պետք է համոզեին մարդկանց, որ նրա հետ հնարավոր չէ պայմանավորվել, որովհետեւ նա խաբող է, բացառապես իր շահի հետեւից է գնում եւ իսկապես թքած ունի մեր ազգային արժեքների վրա: Նիկոլ Փաշինյանը աղանդավորների կողմից պատրաստված տեսանյութ է տարածում իր պաշտոնական էջում, էլ ինչի՞ մասին է խոսքը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Իրենց տնից եմ գալիս, հրաշքի ենք սպասում. Մարմարիկում 2-ամյա տղային դեռ որոնում ենՊակիստանը լայնածավալ հարձակում է սկսել Հնդկաստանի վրա, Նյու Դելին հրթիռային հարվածներ է հասցրել (Տեսանյութ)Թրամփի և Նեթանյահուի հարաբերությունները հասել են «հատակին». Իրանական աղբյուր«Հրապարակ»․ Փաշինյանի ճղճղոցը անհետևանք չի մնա ՔՊ-ականների համարՎատ լուրեր են շրջանառվում. Զելենսկին իսկապես զայրացրել է Պուտինի. Ուկրաինական աղբյուրՊակիստանը հայտարարել է Հնդկաստանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն սկսելու մասին«Հրապարակ»․ Շուշին չպետք է հիշել. հրահանգ է իջել«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպեսՌուսաստանը կողմ է 30-օրյա հրադադարին, բայց պատասխան հարվածից հետոՀամաշխարհային առաջնորդների ներկայությունը Հաղթանակի շքերթին ձախողում էր Արևմուտքի, և հաղթանակ՝ Ռուսաստանի համար. Washington PostԿիեւում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է առաջիկա օրերին աննախադեպ օդային հարվածի սպաելիքի մասինՀնդկաստանը հարվածել է Պակիստանի մի շարք քաղաքների,. այդ թվում` մայրաքաղաք Իսլամաբադին (Տեսանյութ)Հայաստանի ժուռնալիստների միության նախագահն անդրադարձել է գյումրեցի հետաքննող լրագրողի կալանավորմանըՊնդումները, թե Նոր Նորքի թաղապետի դեմ պլանավորված գործողություն է իրականացվել ՌԴ-ի կողմից, պարզապես հեքիաթ է. ԳրիգորյանՄի՛ լռեք և ձեր լռությամբ մի՛ դարձեք այս լրագրողատյաց իշխանությունների հանցակիցը. հայտարարությունՀայաստանում այսօր կրկին բարձրացվեց Հաղթանակի փառապանծ կարմիր դրոշը Հայկական շոգեքարշը ժամանում է նշանակման վայր. «Ինտերի» տեսանյութը`Մխիթարյանի մասինՄոսկվայում հիացած չեն Ալիեւի քաղաքականությամբ. Իրանում անհանգստացած են նոր ռազմական օջախով. ԲալասանյանԻ՞նչ է նշանակում 444 հրեշտակային թիվըՀայաստանում կյանքի որակն ավելի բարձր է, քան Ադրբեջանում, բայց ավելի ցածր, քան Վրաստանում. The EconomistՉե'մ լսել, որ վարչապետը «համբալ» է ասել, չե'մ հավատում. Լուսինե Բադալյան (տեսանյութ)Ովքեր են վետերանները, որոնց հետ Պուտինը ջերմորեն շփվեց շքերիթից հետո. նրանց թվում հայեր էին (Ֆոտո)Ինչ է կատարվում Գյումրիում. մեկնաբանել է Մարտուն Գրիգորյանը (Տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հռոմի պապինՊակիստանի բանակը ոչնչացրել է Բաղսում գտնվող հնդկական Փոհրան Մոր ռազմաբազան (Տեսանյութ)Հետ մղելով ուկրաինական հարձակումը, ռուսները գրավել են Սումի մարզի բնակավայրերից մեկը (Քարտեզ)Վարդան Ղուկասյանի մայրը կրկին դիմում է հասարակությանը. տեսանյութԵվրոպան խուճապի մեջ է. ՌԴ-ն տարեկան արտադրում է ավելի քան 1400 «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ և 500 «Խ-101» թևավոր հրթիռ. The EconomistՆիկոլը Լուկաշենկոյի կողքին էր նաեւ Անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ ծաղիկներ դնելիս (Տեսանյութ)Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը 4 ոսկե ու 1 արծաթե մեդալով երկրորդ տեղում է աշխարհի առաջնության մեդալային հաշվարկումԶելենսկու պաշտոնական լուսանկարում նրա քունքի վրա տարօրինակ նշան են նկատելԻնչու Ուկրաինան չխափանեց Կարմիր հրապարակում շքերթըԿապի մեջ կլինենք, շնորհակալ եմ այցի համար․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ)«Ռեալը» նոր գլխավոր մարզիչ կունենաԿիևը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին մասնակցելուց հրաժարվելու համարՊուտինն ընդհանրապես ոչ ոքի ոչինչ պարտական չէ․ ԼուկաշենկոՊուտինը և Թրամփն օգնականների միջոցով շնորհավորանքներ են փոխանակել Հաղթանակի օրվա կապակցությամբ. ԿրեմլՀռոմի Պապի գահակալության արարողությունը կկայանա մայիսի 18-ինԿիմ Չեն Ընը մայիսի 9-ին ՌԴ դեսպանատուն է ժամանել նվերովՆախաձեռնում ենք Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց. Հովիկ ԱղազարյանԵս ու Հարութը այլևս միասին չենք. Արամ Մելիքյանի դուստրը խոսել է սիրելիից բաժանվելու պատճառի մասինՈւկրաինական անօդաչուն հարվածել է Բելգորոդի մարզի կառավարության շենքին, վիրավորվել է փոխնահանգապետըԱյս պահի դրությամբ ռшզմական էuկալացիայի մտադրության ազդակներ չունենք․ փոխարտգործնախարարՆորընտիր Հռոմի Պապն առաջին պատարագն է մատուցել Սիքստինյան կապելլայում Եղանակը՝ առաջիկա օրերինՌուսաստանը եղել է և կլինի անսասան խոչընդոտ նացիզմի, ռուսատյացության և հակասեմականության ջատագովների համար. ՊուտինՊապս մեզ սովորեցրեց, որ հայրենիքը սկսվում է տան շեմից, որ խոսքը պետք է ունենա կշիռ. Սուրեն ՊապիկյանԲաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն արդեն 15 օր է՝ հացադուլ է անումԱլիևները մեկնել են ՇուշիՄԱԿ-ում մտահոգված են Բերբոքի «գռեհիկ ռուսատյացությամբ»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top