Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Ռուսական բանակի խորը ճեղքում է իրականացրել հարավդոնեցկյան ռազմաճակատում (Ֆոտո, քարտեզ)

Միջազգային

Ռուսական բանակի խորը ճեղքում է իրականացրել հարավդոնեցկյան ռազմաճակատում` Ուգլեդարի հյուսիսային հատվածում` Կուրախովկոյի ուղղությամբ:

Այսպես, այսօր առավոտից ճեղքելով ուկրաինական պաշտպանությունը Զոլոտայա Նիվայի հատվածում` ռուսական ուժերն արագ թռիչքով դուրս են եկել Շախտերսկոյե բնակավայր (Քարտեզում): Օրվա երկրորդ կեսի դրությամբ ավանը համատարած կրակի տակ էր, եւ վերջին տվյալներով ավելի ուշ ժամերի ռուսական ուժերն արդեն Շատյորսկոյեում էին:

Տեղի ունեցածը նշանակում է հետեւյալը: Նախ, ռուսական ուժերը ֆիզիկական վերահսկողություն են սահմանել Շախտյորսկոյեի հարավով Վելիկայա Նովոսելովկայից` Կուրախովո տանող ճանապարհի վրա: Վելիկայա Նովոսելովկան հարավդոնեցկյան ճակատում ուկրաինական առանցքային հանգույցներից է, եւ այն կտրելով Ուգլեդարի գոտուց, այս հատվածում ուկրաինական ուժերի համար լրացուցիչ էական խնդիրներ են ստեղծվում` մատակարարումների եւ համալրումների հետ կապված: Առավել եւս, որ այս պահին ռուսները գրոհում են նաեւ Բոգոյավլենկան, որը դեպի Կուրախովոյի արեւմտյան գոտի տանող ուղղությամբ ուկրաինական վերջին ամուր պաշտպանական կետերից է:

Հաջորդը, Շատյորիսկը եւ Բոգոյավլենկան գրավելու դեպքում ռուսները կալն ճակատով կարող են գրոհել Կուրախովոյից դեպի արեւմուտք տանող ճանապարհի ուղղությամբ, որի ուղղությամբ խոշոր հարձակում կսկսվի նաեւ ամենամոտ օրերս, երբ ռուսները վորջնականապես կմաքրեն Սելիդովո-Գորնյակ հատվածը:

Վերջապես, գրավելով Շաղտյորսկը, ռուսները կարող են դուրս գալ Վելիկայա Նովոսելովկայի թիկունք` բոլոր հասկանալի հետեւանքներով հանդերձ:

Այսպիսով, ռուսական ուժերի հիշատակված ճեղքումն ուկրաինական բանակի համար հերթական մասշտաբայի խնդիրն է ստեղծում, որը թե ինչպես կարող են լուծել` բոլոր ռազմաճակատներում մասշտաբային այլ խնդիրների եւ ռեզերվների խիստ սակավության պայմաններում, դժվար է ասել:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ