Կամո Ունանյանը հնարավոր է մենամարտի UFC կազմակերպությունում Երևանում կկայանա խառը մենամարտերի Mix Fight 58 մեծ մրցաշար Դդմաշենի Սբ Թադևոս եկեղեցին կնորոգվի ՇՏԱՊ. Երեւանը խեղդվում է փոշուց Պուտինի առաջարկը Զելենսկուն եւ եվրալիդերներին հասցրեց ցուգցվանգի Կոնստանտինովկանյի ուղղությամբ ռուսական ուժերը, վերսկսելով հարձակումը, կարեւոր ձեռքբերումներ ունեն (Քարտեզ) Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Տիգրանի հայրը և մայրը կանգնած էին Խորանի մոտ՝ լուռ, քարшցած…Փոքրիկ Տիգրանի հայրն ու մայրը մասնшկցեցին Սուրբ Պատարագին ու ստшցան օրհնություն Երեւանը այլեւս չի կարող սպասել. Հենրիխ Դանիելյան «Միսս Աշխարհ» մրցույթին ինչ հագուստով է ներկայացել Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին

Հայաստանն առաջնահերթ հոգևոր արթնության կարիք ունի.Արձակագիր Մարգարետ Դերանց

Արխիվ 16-20

Այս անգամ զրուցեցինք ամերիկաբնակ հայ արձակագիր և մշակութային գործիչ Մարգարիտ Դերանցի հետ: Մարգարետ Դերանցն Արցախի և Հայաստանի գրողների միության անդամ է: Ավելի քան հինգ գրքի հեղինակ:

- Կարդո՞ւմ եք ժամանակակից գրականություն։

- Միանշանակ` այո: Ժամանակակից գրողի համար կարևոր է իրազեկ լինել, թե ինչ նոր գրքեր, նորություններ, միտումներ կան գրականության շուկայում։ Ամենօրյա արագընթաց վազքի, տեղեկատվական հորձանուտի մեջ, բոլորս սահմանափակված ենք ժամանակի մեջ։ Օգտվելով համավարակի ընձեռնված դադարից այս օրերին հասցրեցի վերջացնել վաղուց նախաձեռնված կիսատ մի վեպ և իհարկե կարդալ, այդ թվում ժամանակակից երեք հեղինակների գրքեր։
Առաջինը` Amy Tan «The Kitchen God”s Wife» գիրքն է, որտեղ Նահանգներում մեծացած չինացի աղջիկը փորձում է հասկանալ իր ավանդական մորը։ Թեման հոգեհարազատ էր ինձ, որովհետև բոլոր ներգաղթացներս գիտենք , թե ինչպես տարբեր քաղաքակրթությունները, ժամանակները, կեցությունները ներխուժում են մեր ընտանիքներն ու այն ինչ հոգեհարազատ է ծնողին, զավակի համար դառնում է օտար, այլահունչ։ Երկրորդ գիրքը` հանճարեղ ժամանակակից պոետ` Mark Doty «Souls on Ica» գիրքն է, որի բանաստեղծությունները կախված ընթերցողի ինտելեկտից, ընկալվում են են տարբեր մնալով շղարշի տակ լրիվ չբացահայտված: Երրորդը գիրքը ինձ լրիվ անհայտ հեղինակի` Salvador Piascencia-ի հրաշալի «People of Paper» գիրքն էր, որտեղ տարբեր կյանքերի միջով պատմում է կոտրված սրտերի մասին, ուր թղթերից սարքված հերոսուհիներից մեկը` Merced Del Paper-ը աջ ու ձախ կոտրում է սիրեցյալների սրտերը, որովհետև պատռվող էջերը վնասում են նրանց մաշկը։ Գրողի առաջին և միակ տպագրված գիրքն է, որը հաճելի հայտնագործություն էր ինձ համար։ Խորհուրդ կտայի անգլախոս հայ ընթերցողներին կարդալ այս տպավորիչ գիրքը:

- Արձակ ժանրում ստացվու՞մ է Ձեր և ստեղծած կերպարի միջև հեռավորության պահպանում:

- Նման ընդունված կարծիք կա, որ ինչ էլ գրի գրողը, այնուհանդերձ գրում է իր մասին։ Վարկած կա , որ Ֆեոդոր Դոստոեվսկու «Կարամազով Եղբայրներ» ստեղծագործության երեք եղբայրները` Իվանը, Միտյան, Ալեքսեյը, ինչպես նաև խորթ եղբայրը` Սմերդյակովը, նաև հայրը` Ֆյոդոր Կարամազովը հանճարեղ գրողի տարբեր եսերներ են, Գյուստավ Ֆլոբերի «Մադամ Բովարի» -ի Էմմայի մեջ գրողն արտահայտում է իրեն, Ջեկ Լոնդոնի «Մարտին Իդեն»-ը հենց հեղինակն է և վերջապես մեր անզուգական Հովհ Թումանյանի «Անուշ»-ի կենտրոնական հերոսուհու մեջ գրողը սեփական տվայտանքներն է արտահայտում։ Գրականության պատմության վերը նշված դեպքերը հաստատում են, որ երբ գրողը գրում է իր մասին ստեղծվում է ամենաանկեղծը, հուզիչը, հրաշալին ։
Ինքնակենսագրական երկու ստեղծագործություն ունեմ.«Սարերում Պահված Գաղտնիքը» պատմվածքը և «Ջրահարսի Անեծքը» էսսեն։ Անշուշտ արձակի ժանրում քո և քո ստեղծածի կերպարների մեջ հեռավորությունը պահելը ավելի հեշտ է, քան բանաստեղծության մեջ։ Այնուհանդերձ սա չէ արձակի չափանիշն, ավելի կարևոր է գրողի անհատականությունը, ասելիքը, ոճը:Ինչքան ինքնատիպ է գրողը, որպես անհատականություն, այնքան հետաքրքիր ու առանձնահատուկ է նրա գրականությունը անկախ իր մասին է գրում, թե ուրիշների։ Ամենալավ գիրքը կյանքն է, որ սնուցում է գրողին։ Հաճախ միանգամայն տարբեր մարդկանցից վերցնում ես տարբեր հատկանիշներ, անցկացնում հոգեբանության խորունկ գաղտնարանով և երկակայությամբ ստանում նոր մարդ` նրան հոգի, մարմին, լեզու ընձեռնելով։Պատահում է, որ լսածդ ինչ-որ դեպք քեզ այնպես է հուզում, որ դրա շուրջը կառուցում ես մտածածին կերպարներ։ Կա նաև երրորդ տարբերակը, երբ անհասկանալի առաջնորդությամբ հնարում ես երևակայական դեպքեր, միջավայր, հերոսներ։ Գրողը չի կարող չգրել, գրելը նրա կյանքն է։ Ոմանք գրում են տառապելով, ոմանք թեթևությամբ։ Ինչ մեթոդներով էլ գրի գրողը, ինչպես էլ գրի, ակներևն այն է, որ ստեղծագործելուց նա մոտենում է Երկնավորին, գրելը վերածելով արարչագործության, տիեզերանալու…

- Իրականում գրաքննադատությունը պետք է միտք բանեցնի, մտածելու առիթ տա, սակայն, կարծես հայ քննադատության մեջ չկա այդ միտումը։Ի՞նչ կասեք, Ձեզ օգնո՞ւմ է քննադատությունը։

-Շատերն են գրախոսել, բանախոսել ստեղծագործություններիս մասին։ Ճշմարիտ գրաքննադատությունն ուղղորդում, ձևավորում է հասարակության ճաշակը։ Այն անհրաժեշտ է ոչ միայն ընթերցողներին, այլ մեզ գրողներիս։ Մենք նորովի ենք վերանայում մեր իսկ ստեղծածը, մտածում, արժեվորում, նկատում մեր գրվածքների ուժեղ և թույլ կողմերը, շտկվում, կատարելագործվում։ Հաճախ կենդանի զրույցները ավելի կառուցողական են, քանի որ ավելի անկեղծ են` ոմանք խորհուրդ են տալիս ավելի համարձակ լինել, ոմանք ասելիքն ասել փոքրիկ քայլերով, ընթերցողին` «տանջելով», ոմանք ընդհակառակը գրել միայն համառոտ, սահուն պատմվածքներ, նկատի ունենալով ժամանակակից աշխարհի խելահեղ տեմպը և այլն…
Վերջին տարիներին հայ գրական դաշտում տեսանելի են մասնագիտացած գրականագետները, գրաքննադատները, վերլուծաբաններ։ Հույս ունեմ, որ կառուցողական, անկողմապահ, սատարող գրաքննադատությունը, որպես շարժիչ ուժ կնպաստի նորին գերազանցություն հայ գրականության հաստատուն, հարատև ընթացքին։

- Ասում են ,թե Սփյուռքը հիասթափված է Հայաստանից։ Իսկ ի՞նչն է այդ հիասթափության պատճառը։

- Սփյուռքը բազմաշերտ է, կազմված է պատմական տարբեր համայնքներից։ Հնչող կարծիքները տարբեր են, հաճախ իրարամերժ, ինչպես Հայրենիքում, այնպես էլ համայնքների ներսում և դա ավելի քան բնական է։
Յուրաքանրյուր հայ անկախ թե որտեղ է ապրում, պետք է գիտակցի , որ մեր պետականությունը ստեղծվում է մայր հողի վրա, Արարատի ներքո։ Պետականության, անկախության, ինքնիշխան ժողովրդավարական Հայաստանի շահը ավելի կարևոր է, քան ցանկացած իշխանության, ցանկացած համայնական կամ կուսակցական շահերը։ Աշխարհաքաղաքական բարդ խաղերի մեջ
Փոքր տարածքով, մշտապես պատերազմի սպառնալիքն ունեցող Հայաստանը աշխարհա-քաղաքական դաշտում հզոր խաղաթղթեր չունի, ուստի ավելի քան հմուտ, տաղանդավոր, իմաստուն պետք լինեն նրա պետական այրերը: Պատմական ծանրագույն պատասխանատվության մեծ չաբաբաժին է դրված մեր երկրի ղեկավարների վրա։ Ես անկողմնապահ մոտեցում ունեմ բոլոր նախագահների նկատմամբ։ Հակիրճ կփորձեմ ներկայացնել նրանց ձեռք բերումները և թերացումները։
Անկախության գործընթացը առաջին նախագահի օրոք ընթացավ սխալ սեփակաշնորհումով. սխալ տնտեսական որոշումներով, նաև սխալ արտաքին քաղաքականությամբ, որի արդյունքում Հայաստանը հայտնվեց «լիսաբոնյան» փակուղու մեջ և երկրի նախագահը`պարոն Լևոն-Տեր Պետրոսյանը ստիպված հրաժարական տվեց։ Այնուհանդերձ արցախյան շարժման ազգային ներուժը ուղղվեց դեպի արցախյան պատերազմ հենց նրա իշխանության օրոք, որի արդյունքում հաղթական վիճակով կասեցվեց պատերազմը։ Այս շքեղ հաջողությունը աշխարհով սփռված յուրաքանչյուր հայի հպարտությունն է, հայ ժողովրդի պատմական սխրանքն է, մեր բանակի սխրագործությունը, ազգային հերոս, սպարապետ` Վազգեն Սարգսյանի վաստակը, որը դերը բանակի կառուցմանը գործում անբեկանելի է։
Անզեն աչքով էլ տեսանելի էր, որ նախագահներ պարոնայք` Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք երկրում կառուցվեցին կիսաքանդ մայրուղիները ու ռազմավարական նշանակության ճանապարհները, նկատելի էր ժողովրդի բարեկեցության և տարեկան համախառն եկամտի, աշխատատեղերի աճը։
Ցավոք սրտի, առաջին երեք նախագահների օրոք, անեծքի պես Երկրի վրա կախված մնաց արտագաղթի, սոցիալական բևեռացման, կոռուպցիայի «դամոկլյան» սուրը։ Ուստի 2018թ բազմահազարանող խաղաղ ցույցերի արդյունքում տեղի ունեցավ թավշե հեղափոխությանը , որը իշխանության բերեց վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին, և նախագահ` պարոն Արմեն Սարգսյանին։ Լոս-Անջելեսի բազմահազաարանոց հայությունը բուռն ոգևորությամբ սատարեց այդ շարժմանը, կայուն, արժանապատիվ Հայրենիք ստեղծելու գաղափարն ոգևորել էր համասփյուռ հայությանը ։
Այս երկու տարվա ընթացքում ողջունելի է պետական ուռճացրած ծախսերի կրճատումը, տնտեսության կառավարման թափանցիկությունը, ցավոք սրտի աղքատության ու արտագաղթի վտանգը դեռ կախված է Հայաստանի վրա։ Հիասթափված եմ հասարակության օրվա վերաբերմունքին արձագանքող պատեհապաշտությունից, քաոսից, կադրային դելիտանտ քաղաքականությունից, հեռահար ազգային քաղաքականության ստրատեգիայի բացակայությունից։
Այնուհանդերձ քննադատելը ամենահեշտն է, ուստի սկսած ինձնից, յուրաքանչյուր հայ կարիք ունի ինքնամաքրման, յուրաքանչյուրս պետք է հոգանք մեր հոգևոր մակարդակի մասին, քանի որ երկրի հոգևոր արթնությունը, երկրի փոփոխությունների չափորոշիչն է։ Ուստի բացի քաղաքական, տնտեսական փոփոխություններից Հայաստանն առաջնահերթ հոգևոր արթնության կարիք ունի։ Ուժ ու կորով, կենսունակություն եմ մաղթում մեր ժողովրդին համավարակային, տնտեսական, քաղաքական դժվարին այս օրերին։

- Ասում են նախկինում գրողը եղել է հասարակության և իշխանության միջնորդը։ Դուք թեև բնակում եք ԱՄՆ-ում այդուհանդերձ ի՞նչ եք կարծում մեր օրերում կա նման միտում։

- Անշուշտ սովետական գրողը արտոնյալ էր։ Գրքերը տպվում էին հազարավոր տպաքանակով, կար որոշ գրողների գրականությունը, մասսայականացնելու, պրոպագանդելու պետական քաղաքականություն, որ գրողին բերում էր մեծ հեղինակություն, ազդեցություն։ Գրողը ձևավորում էր հասարակության ճաշակը, դրանով դառնալով ոչ մի տոտլիտար իշխանության և հասարակության միջնորդը, այլև իշխանության` ծառան։ Նման հաջողությունը գրողի համար երկսայրի սուր էր, դա նրա կործանման պատճառը կարող էր դառնալ, երբ նա հրաժարվում է ծառայել ռեժիմին։ Շատ բան կարելի է գրել, բայց անիմաստ եմ համարում քննարկել երբեմնի հզոր, բայց հաճախ աբսուրդի հասնող սովետների երկրի մշակույթային ակնառու ձեռքբերումները և սխալները։
Մենք հիմա ապրում ենք, նոր արժեհամակարգում, որտեղ տիրում են ազատ, շուկայական հարաբերությունները, որտեղ գրողը պետք է գրի, իշխանությունը կառավարի, մանկավարժը
դաստիրակի, կարդացողը կարդա, գործարարը արտադրի, յուրաքանչյուր քաղաքացի զբաղվի իր հասանելիք գործով։
Իշխանությունն և հասարակությունը միայն մեկ միջնորդի կարիք ունեն, դա օրենքի գերակայունությունն է, հուսալի օրենսդրական դաշտը, որը պայմաններ կստեղծի տնտեսության զարգացմանը, աղքատության, թշվառության վերացմանը սոցիալական բոլոր խմբերի համար, այդ թվում գրողների։

- Ի՞նչ կասեք կանացի գրականության ասվածի մասին։ Գրականություն ունի՞ սեռ։

- Ներկա ժամանակներում «սեռավորում» են ոչ միայն գրականությունը, այլ նաև տնտեսությունը։ Օրինակ թերթերում ներկա ամերիկյան տնտեսությունն բնորոշում են իգական սեռով,
Նկատի ունենալով այն , որ հզոր «արական» մեքենաշինական արդյունաբերական կոնցեռները, այժմ ստորադասվում են սպասարկման ոլորտի թավշե գերկորպորացիաններով, ինչպիսիիք են Apple, Amazon, Google, Facebook գերկորպորացիաներն են։ Դեմ եմ նման բնորոշումներին, գտնում են տնտեսությունն, ինչպես նաև գրականությունը առաջին հերթին լինում է առողջ կան հիվանդ, լավ կամ վատ, ճգնաժամային կամ զարգացող։
Շատերը գիտեն, որ կանացի գրականություն է համարվում կին գրողների կողմից ստեղծված սիրավեպերը։ Նահանգներում փափուկ կազմով գրքերի 45,2 % վերաբերվում է այս ժանրին։ Չնայած տարածմանը, մեծ վաճառքներին և մասսայականությանը, գրականության այս ժանրը հաճախ է թիրախավորվում քննադատությամբ, հեգնանքով և հումորով։ Դասական համարվող ամենահայտնի սիրավեպերից է Ջեյն Օսթինի «Հպարտություն և Նախապաշարմունք», Շառլոտ Բրոնտեի «Ջեյն Էյր», Մարգարետ Միտչելլի «Քամուց Քշվածները» և այլն։ Ցանկացած գրող կերազեր նման հաջողության մասին, քանի որ այս գրքերը տասնյակ միլիոնավոր տպաքանակով տարածվել են աշխարհով մեկ։
Ինչու՞ ոգեշնչված չեմ , երբ արձակս բնորոշում են են կանացի գրականություն արտահայտությամբ։ Պարզապես փորձում եմ ճշգրիտ լինել։ Այն հոգեբանական արձակ է, և չի տեղավորվում սիրային վեպի ժանրի մեջ։
Քավ լիցի, չեմ առաջնորդվում ֆեմինիստական հավասարության սկզբունքով։ Ընդհակառակը գրքերիս մեջ հաճախ եմ ներկայացնում կյանքի, սիրո, աշխարհի մասին կնոջ, տղամարդու հակադիր ընկալումները։
Տղամարդն ու Կինը շատ տարբեր են , բայց նրանց ուսերի վրա է պահվում բովանդակ Աշխարհն ու Տիեզերքը, Սկիզբը և Վերջը, Ալֆան ու Օմեգան: Սա նրանց միության, համատեղ գիտակցության, երեխա արարելու, սիրո և պատասխանատվության չարչարանքն է, քանզի չարչարանք կա Տիեզերք կրելու կարողության մեջ։

 

Զրուցեց` Հայկ Գևորգյանը

 






Կամո Ունանյանը հնարավոր է մենամարտի UFC կազմակերպությունումԵրևանում կկայանա խառը մենամարտերի Mix Fight 58 մեծ մրցաշարԴդմաշենի Սբ Թադևոս եկեղեցին կնորոգվիՇՏԱՊ. Երեւանը խեղդվում է փոշուցՊուտինի առաջարկը Զելենսկուն եւ եվրալիդերներին հասցրեց ցուգցվանգիԿոնստանտինովկանյի ուղղությամբ ռուսական ուժերը, վերսկսելով հարձակումը, կարեւոր ձեռքբերումներ ունեն (Քարտեզ)Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Տիգրանի հայրը և մայրը կանգնած էին Խորանի մոտ՝ լուռ, քարшցած…Փոքրիկ Տիգրանի հայրն ու մայրը մասնшկցեցին Սուրբ Պատարագին ու ստшցան օրհնությունԵրեւանը այլեւս չի կարող սպասել. Հենրիխ Դանիելյան «Միսս Աշխարհ» մրցույթին ինչ հագուստով է ներկայացել Հայաստանը ներկայացնող գեղեցկուհինՄուրը ոչ միայն Mi6-ի ղեկավարն է, այլև ուկրաինա-ռուսական հակամարտության ճարտարապետը. Ինչ է նշանակում նրա հեռանալըԵվրոպայի օրը վերածվեց «զիբիլի» փառատոնիԳոլառատ «Էլ կլասիկոն» ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով(տեսանյութ)Մայիսի 19-ին Սուրբ Սարգիս եկեղեցում կկայանա հույների ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունՔամու հետևանքով վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառերԴնեպրոպետրովսկի մարզի հետ սահմանին մնացել է մեկ կիլոմետր. ռազմական փորձագետ (Քարտեզ)Լուծվող սուրճ. արդյո՞ք կան ավելի լավ տարբերակներ«Սոնետ» դաշնամուրային դուետ. նվիրում ուսուցչին Ես գալիս եմ Իսպանիայից. իսպանացի լեգենդար երգչուհին առաջին անգամ հանդես կգա Երեւանում«Ինտերի» մեկնարկային կազմը «Տորինոյի» դեմ խաղում Իմ հասցեին հնչում են ֆիզիկական ոչնչացման կոչեր. Ջուլիանա Գրիգորյանի բացառիկ հարցազրույցըՀՐԱՏԱՊ. Հայտնի փաստաբանը դիմել է Երեւանի քաղաքապետին հստակ առաջարկությամբՈւկրաինական ուժերը «առավելագույն անհաջող» հարձակում են իրականացրել Տորեցկում. Ուկրաինական ռազմական ռեսուրսՌազմական տարիների մեղեդիներ. Երեւանում «Մոսկվայի Տանը» տոնական համերգով նշեցին Հաղթանակի 80-ամյակըԼրագրողները Մակրոնին, Սթարմերին եւ Մերցին «տարօրինակ» վիճակում են բռնացրել (Տեսանյութ)MI6-ի` Նիկոլին այդքան հարազատ դարձած ղեկավար Ռիչարդ Մուրը հեռանում է պաշտոնիցՆԳ նախարարի մամուլի քարտուղարը հերքում է, որ լրագրող Լիլիթ Աղեկյանին նվաստացրել են ոստիկաններըԹուրքիան պատրաստ է կազմակերպել բանակցությունները. Էրդողանը պատասխանել է Պուտինին«Բարսելոնա»-«Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր Աշխարհաքաղաքական վերադասավորումները մտնում են վճռորոշ փուլ. Հենրիխ ԴանիելյանԱյս 3 կենդանակերպի նշանները պետք է պատրաստ լինեն անսպասելի շրջադարձերիՉի՛ կարելի մեկ հարվածով ջնջել Ստեփանակերտի թատրոնի պատմությունը. Հակոբ ՂազանչյանՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն, «Սատուրն-Գարդեն» հյուրանոցում 2 աղջիկներ իրենից գողացել են 4500 դոլարԼավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին․ Զելենսկին՝ Պուտինի առաջակի մասինՀայաստանում 27 աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել. ԱՎԾ տվյալներԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտՀեռու չէ, տարածքում է. Էքստրասենսը նոր բացահայտում է անում Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել էԵրկվորյակներին երեկոյան սպասվում է անակնկալ․ մայիսի 11-ի աստղագուշակըՄեծ արծիվ կա, կшմազը խпդի տված է եղել․ բացшռիկ մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետшցման դեպքիցՄոսկվան Կիևին առաջարկում է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցություններըՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՄեր հզորությունը մեր միասնությունն է. Հայտնի Բաղդասարյանների ֆենոմենը Այս 3 կենդանակերպի նշանները կունենան բախտավոր շաբաթ 2025 թվականի մայիսի 12-ից մինչև 18-ըՄխիթարյանը կարող է բաց թողնել «Տորինոյի» դեմ կայանալիք հանդիպումըՆվաստացրել ու խոշտանգել են. հողաթափերով ու գիշերազգեստով պտտացրել են ոստիկանության մեկուսարաններովՄայիսի երկրորդ կեսին Կենդանակերպի 2 նշաններ բախտը պոչից կբռնենՈրդիս, արդյո՞ք ինչ անում եմ ճիշտ եմ անում.Ինչ է խոսում որդու հետ Եռաբլուրում պատգամավորըՄայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ ՍուրենյանԿենդանակերպի երեք նշաններ, որոնց համար փողի հոսքը կգա մայիսի երկրորդ կեսին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top