Իրականում, Զելենսկին սարսափելիորեն վախենում է Պուտինի հետ բանակցություններից. Յուլիա Մենդել Իրանը կարո՞ղ է հարվածել նաեւ ԱՄՆ տարածքին Կիեւը զիկվել է էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունից Իսլամիստները փորձում էին պետական ​​հեղաշրջում իրականացնել Ղազախստանում Այնտեղ, որտեղ ծագում է արևը, և սկսվում Ռուսաստանը, այնտեղ հնչում էր Բաբաջանյանի երաժշտությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին ՌԴ-ն դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել՝ միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը․ Պեսկով «Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Ստանձնում եմ Գյումրու ՀԷՑ ցանցի պետի պատասխանատու պաշտոնը․ Կարեն Սարուխանյան

Հակառուսական հիստերիայի մոսկովյան թերապիան

Միջազգային

Դեռ ան­գամ Մոսկ­վա չմեկ­նած՝ Նի­կո­լը հասց­րեց խո­շոր դի­վա­նա­գի­տա­կան սկան­դա­լի մեջ հայտն­վել: Նկա­տի ու­նենք ՀԱՊԿ-ի հետ կապ­ված՝ ՌԴ ԱԳ նա­խա­րա­րու­թյան պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Մա­րի­ա Զա­խա­րո­վա­յի մեկ­նա­բա­նու­թյան հետ կապ­ված Նի­կո­լի պա­տաս­խա­նը ԱԺ ամ­բիո­նից, թե՝ «Ես չգի­տեմ, թե ԱԳՆ որ ներ­կա­յա­ցու­ցիչն է նման հայ­տա­րա­րու­թյուն ա­րել, բայց Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նում ԱԳՆ ներ­կա­յա­ցու­ցիչն իմ զրու­ցա­կի­ցը լի­նել չի կա­րող: Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան նա­խա­գահն է իմ զրու­ցա­կի­ցը եւ ՌԴ վար­չա­պետն է իմ զրու­ցա­կի­ցը: Նույ­նիսկ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան նման հար­գե­լի եւ բա­րե­կամ պե­տու­թյան ԱԳՆ ներ­կա­յա­ցու­ցիչն իմ ա­սա­ծը չի կա­րող մեկ­նա­բա­նել, ինքն իմ ա­սա­ծը պետք է ա­կան­ջին օղ ա­նի պար­զա­պես»:

ԵՐԿ­ԿՈՂՄ ՃՆՇՈՒՄ­ՆԵ­ՐԻ ՄԵ­ԽԱ­ՆԻ­ԿԱ

Ա­սել, թե Նի­կո­լը չի գի­տակ­ցում, թե ինչ ա­սել է այս կամ այլ երկ­րի ԱԳՆ եւ դրա պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ, մի­ամ­տու­թյուն կլի­նի: Այ­սինքն, որ այս դեպ­քում Զա­խա­րո­վան ոչ թե «հո­րանց տնից բե­րած» իր անձ­նա­կան կար­ծիքն էր ներ­կա­յաց­նում, այլ՝ ՌԴ ԱԳՆ-ի պաշ­տո­նա­կան դիր­քո­րո­շու­մը: Բայց ե­թե Նի­կոլն ի­րոք կար­ծում է, թե ԱԳՆ պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցի­չը պետք է մի­այն «իրեն լսի եւ ա­կան­ջին օղ ա­նի», ա­պա դա նշա­նա­կում է, որ դրսում հե­տայ­սու ՀՀ ԱԳՆ-ից հնչած պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին կա­րող են հենց այդ­պես էլ վե­րա­բեր­վել՝ մատ­նան­շե­լով հենց Նի­կո­լին:

Այս­պի­սով, որ Նի­կո­լը հենց այն­պես, ա­նի­մաստ տե­ղը հսկա­յա­կան վնաս հասց­րեց Հա­յաս­տա­նի ԱԳՆ-ի հե­տա­գա գոր­ծու­նե­ու­թյա­նը, կա­րե­լի է փաս­տել: Բայց ե­թե ըն­դու­նենք, որ նա այդ վնա­սը հասց­րեց՝ ան­շուշտ նշված նրբե­րանգ­նե­րին տի­րա­պե­տե­լով, ու­րեմն պարզ հարց է ծա­գում՝ ին­չո՞ւ: Թե­րեւս սխալ­ված չենք լի­նի են­թադ­րել, որ «ական­ջին օղ ա­նե­լու» մա­սին այդ ամ­բողջ ճառն ա­վե­լի շուտ նման էր հիս­տե­րիկ նո­պա­յի:

Ընդ ո­րում, ակն­հայտ է, որ Նի­կո­լը նման ծայ­րա­հեղ նյար­դա­յին վի­ճա­կի հաս­նե­լու ա­ռիթ­ներ ա­ռա­վել քան ու­նի: Նախ, ար­դեն ստիպ­ված է լի­ո­վին բաց խա­ղի անց­նել՝ կապ­ված Ար­ցա­խի եւ անկ­լավ­նե­րի հետ: Ընդ ո­րում, բա­ցի հա­մա­տա­րած քննա­դա­տու­թյու­նից, նա­եւ նրա իսկ թի­մա­կից­նե­րի մեջ կա այն վա­խը, որ Նի­կո­լը կա­րող է գնալ «ստո­րագ­րել-թռնե­լու» ճա­նա­պար­հով, սա­կայն ա­մեն մե­կը, ով այս կամ այնկերպ կդառ­նա դրա մաս­նա­կի­ցը, վաղ թե ուշ կրե­լու է պա­տաս­խա­նատ­վու­թյան իր բա­ժի­նը՝ ի­րա­վա­կան, բա­րո­յա­կան, թե այլ տար­բե­րա­կով: Եվ նրանք, ով­քեր չու­նեն ստո­րագ­րե­լուց հե­տո «թռնել» բա­ղադ­րի­չի տար­բե­րա­կը, մտո­րում­նե­րի մեջ են, եւ դա նա­եւ Նի­կո­լի հա­մար է լուրջ խնդիր:

Հա­ջոր­դը: ՌԴ-ն ար­դեն ԱԳ նա­խա­րա­րի մա­կար­դա­կով է սկսել խո­սել, որ Ա­րեւ­մուտ­քը Նի­կո­լից պա­հան­ջում է հաս­նել նա­եւ Հա­յաս­տա­նից ռու­սա­կան ռազ­մա­բա­զան հա­նե­լուն: Ճիշտ է, Միր­զո­յան Ա­րա­րա­տի «կան­տո­րան» շտա­պեց հեր­քել, թե՝ «Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյա­նը դուրս մղե­լու օ­րա­կարգ չկա», Նի­կոլն էլ իր հեր­թին էր պնդում, թե. «Մենք Ա­րեւ­մուտ­քից Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը խզե­լու, Ռու­սաս­տա­նին դուրս մղե­լու ո­րեւ­է ազ­դակ չենք ստա­նում, չենք ստա­ցել, եւ չեմ կար­ծում, թե այդ­պի­սի ազ­դակ եր­բեւ­է կլի­նի»: Բայց ե­րե­ւի նա­եւ հաս­կա­նում են, որ երբ բա­նը հա­սել է Լավ­րո­վի մա­կար­դա­կով պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­նե­լու աս­տի­ճա­նի, նման ար­դա­րա­ցում­նե­րին Մոսկ­վա­յում ան­գամ ու­շադ­րու­թյուն չեն դարձ­նի: Ա­ռա­վել եւս, որ դրան հա­ջոր­դեց, ի պա­տաս­խան Նի­կո­լի հայտ­նի հայ­տա­րա­րու­թյան, Զա­խա­րո­վա­յի մեկ­նա­բա­նու­թյու­նը, թե. «Եթե ​​սա խոս­քի ձեւ է, ՀԱՊԿ-ից Հա­յաս­տա­նի դուրս գա­լու վե­րա­բե­րյալ դիր­քո­րո­շու­մը լոբ­բինգ ա­նե­լու հա­մար, ա­պա, ես կար­ծում եմ, պետք է հաս­կա­նալ խոս­քե­րը շա­հար­կե­լու ողջ վտան­գը…»: Այ­սինքն, որ Նի­կո­լի ար­դա­րա­ցում­նե­րը առն­վազն ՌԴ ԱԳՆ-ն ըն­կա­լում է որ­պես ՀԱՊԿ-ից դուրս գա­լու ծրագ­րի լո­բբինգ: Եվ այն, որ այս­քա­նից հե­տո Սու­րեն Պա­պի­կյա­նը չմաս­նակ­ցեց Մինս­կում անց­կաց­վող ՀԱՊԿ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար­նե­րի նիս­տին, որ­տեղ, ի դեպ, քննարկ­վե­լու էր նա­եւ մեզ հա­մար մեծ կա­րե­ւո­րու­թյուն ներ­կա­յաց­նող՝ «ռազ­մա­կան անվ­տան­գու­թյան մար­տահ­րա­վեր­նե­րի եւ սպառ­նա­լիք­նե­րի» թե­ման, Մոսկ­վա­յի հա­մար էլ ա­վե­լի հա­մո­զիչ կդարձ­նի ի­րենց նշված տե­սա­կե­տը: Մինչ­դեռ Զա­խա­րո­վա­յի «խոս­քե­րը շա­հար­կե­լու ողջ վտան­գը» ար­տա­հայ­տու­թյու­նը նման­վում է լուրջ սպառ­նա­լի­քի, ընդ ո­րում, կրկնենք, որ դա ՌԴ ԱԳՆ ներ­կա­յա­ցու­ցի­չը ոչ թե «հո­րանց տնից է բե­րել», այլ՝ Մոսկ­վա­յի հրա­պա­րա­կավ ի ցույց դրված մո­տե­ցումն է:

Եվ մյուս կող­մից էլ, խնդիրն էլ ա­վել է սրվում, հաշ­վի առ­նե­լով այն «արեւմ­տյան դե­սան­տը», որն ի­ջեց­վեց Հա­յաս­տան՝ մոս­կո­վյան այ­ցի շե­մին: Խոս­քը՝ Մի­ա­ցյալ Թա­գա­վո­րու­թյան Եվ­րո­պա­յի հար­ցե­րով նա­խա­րար Լե­ո Դո­քեր­թի եւ ՆԱ­ՏՕ-ի գլխա­վոր քար­տու­ղա­րի՝ Կով­կա­սում եւ Կենտ­րո­նա­կան Ա­սի­ա­յում  հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Խա­վի­եր Կո­լո­մի­նա Պի­րի­սի այ­ցե­րի մա­սին է, եւ այդ ֆո­նին էլ ԱՄՆ-ից «հի­շեց­րին», որ ­Հա­յաս­տա­նի ու Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րու­թյա­նը ներ­կա­յաց­րել են ի­րենց «առա­ջարկ­ներն ա­մե­նա­վի­ճե­լի հար­ցե­րի լուծ­ման վե­րա­բե­րյալ», այ­սինքն՝ չփոր­ձեք ըն­թաց­քից շեղ­վել:

Նման մի­ա­ժա­մա­նա­կյա երկ­կողմ ճնշու­մը, ի­հար­կե, պետք է որ իր լուրջ ազ­դե­ցու­թյու­նը թող­ներ Նի­կո­լի հո­գե­բա­նա­կան վի­ճա­կի վրա: Սա­կայն նյար­դայ­նա­նաս, թե՝ ոչ, այս ի­րա­վի­ճա­կում ստիպ­ված ես լի­նե­լու քայլ ա­նել:

ՌՈՒ­ՍԱ­ԿԱՆ «Բ» ՊԼԱ­ՆԸ

Իսկ քայլ ա­նել աս­վա­ծը, ի­հար­կե, կապ­ված էր այն խնդիր­նե­րի հետ, ո­րոնք դրվե­ցին ե­րեկ­վա ե­ռա­կողմ հան­դիպ­ման օ­րա­կար­գում:

Բայց մինչ այդ, նա­եւ մեկ հե­տաքր­քիր դե­տալ եւս նկա­տենք: Բա­ցի ՀԱՊԿ-ից, Զա­խա­րո­վան մեկ­նա­բա­նու­թյուն հնչեց­րեց նա­եւ Նի­կո­լի հայ­տա­րա­րու­թյան հետ կապ­ված, թե՝ պատ­րաստ է Ար­ցա­խը ճա­նա­չել Ադր­բե­ջա­նի կազ­մում: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի ներ­կա­յա­ցուց­չի. «Նա­խե­ւա­ռաջ պե­տու­թյան կա­ռուց­ված­քի քա­ղա­քա­կան տես­լա­կա­նի վե­րա­բե­րյալ նման հայ­տա­րա­րու­թյու­նը Հա­յաս­տա­նի եւ նրա ժո­ղովր­դի բա­ցա­ռիկ ի­րա­վունքն է: Երկ­րորդ՝ Ռու­սաս­տա­նը միջ­նորդ է հայ-ադրբե­ջա­նա­կան կար­գա­վոր­ման հար­ցում, եւ այս ա­ռու­մով մեզ հա­մար կա­րե­ւոր է պե­տու­թյան՝ տվյալ դեպ­քում՝ Հա­յաս­տա­նի հստակ դիր­քո­րո­շումն այս թե­մա­յով…»: Այս­պի­սով, սպաս­վող հան­դի­պու­մից ա­ռաջ Մոսկ­վան եր­կու փաս­տարկ բե­րեց օ­րա­կարգ: Ա­ռա­ջի­նը, Նի­կո­լը չէ, որ Ար­ցախն Ադր­բե­ջա­նի կազ­մում ճա­նա­չե­լու ի­րա­վա­սուն է, դա ո­րո­շո­ղը հայ ժո­ղո­վուդն է: Այ­սինքն, թե­եւ Ռու­սաս­տա­նի հա­մար այս հար­ցում  է­ա­կան է «Հա­յաս­տա­նի հստակ դիր­քո­րո­շումը», բայց, ըստ նա­խորդ մտքի, նման «հստակ դիր­քո­րո­շում» կա­յաց­նո­ղը ոչ թե Նի­կոլն է, այլ՝ հայ ժո­ղո­վուրդը:

Բա­վա­կա­նին հե­տաքր­քիր ակ­նար­կի է նման, ուղղ­ված ոչ մի­այն Նի­կո­լին, այլ՝ Ա­լի­ե­ւին: Սրա­նով Մոսկ­վան, ըստ է­ու­թյան, հայ­տա­րա­րեց, որ Նի­կո­լի կող­մից ինչ-որ փաս­տա­թուղթ ստո­րագ­րե­լու դեպ­քում ան­գամ կա­րող է հայ­տա­րա­րել, թե դա ա­մե­նե­ւին էլ հայ ժո­ղովր­դի ու­զա­ծը չէր: Կամ, մաս­նա­վո­րա­պես, Ար­ցա­խի բնակ­չու­թյան ու­զա­ծը չէր: Սա նման­վում է ակ­նար­կի, ո­րի մա­սին քա­նիցս խո­սե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք. Ռու­սաս­տա­նը կա­րող է հայ­տա­րա­րել, որ ան­կախ պաշ­տո­նա­կան Հա­յաս­տա­նի ստո­րագ­րե­լուց, Ար­ցա­խի հար­ցը, այդ թվում՝ ար­ցա­խա­հա­յու­թյան խնդի­րը չի լուծ­վում, նրանց անվ­տան­գու­թյու­նը չի ա­պա­հով­վում, եւ նրանց հայ­րե­նազրկ­ման կամ ցե­ղաս­պան­վե­լու վտան­գը կան­խե­լու հա­մար սե­փա­կան ու­ժե­րով շա­րու­նա­կում է ար­ցա­խա­հա­յու­թյան անվ­տան­գու­թյան ա­պա­հո­վու­մը: Ա­վե­լի ճի­շտ, Ա­լի­ե­ւին եւ Նի­կո­լին պարզ մատ­նանշ­վեց, որ ա­րեւմ­տա­մետ խա­ղե­րը շա­րու­նա­կե­լու դեպ­քում կա­րող է հենց այդ մե­խա­նիզ­մը գոր­ծար­կել, որ մինչ Մոսկ­վա գա­լը, նա­եւ այդ մա­սին մտա­ծեն:

Իսկ մյուս կող­մից, ինչ­պես եւ ա­վե­լի վաղ են­թադ­րել է­ինք, զու­գա­հե­ռա­բար կա­յա­ցած Եվ­րա­սի­ա­կան տնտե­սա­կան հա­մա­ժո­ղո­վի լի­ա­գու­մար նիս­տին Պու­տի­նը խո­սեց Ադր­բե­ջա­նի հետ սերտ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ծրագ­րե­րի մա­սին: Այս մա­սին կա՞ Ա­լի­ե­ւի հետ հստակ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն, թե՞ սա ըն­դա­մե­նը ա­ռա­ջարկ է՝ նա­եւ ի ցույց դնե­լով, թե ինչ ամ­բող­ջա­կան մո­տե­ցում է Մոսկ­վան ակն­կա­լում Բաք­վից, դեռ կտես­նենք: Սա­կայն զոր­քերն Ար­ցա­խում պա­հե­լու ակ­նար­կը, թե­րեւս, մի­ան­շա­նակ է, եւ հենց ռու­սա­կան մո­տե­ցու­մից ել­նե­լով էլ, Ա­լի­ե­ւը ներ­կա­յա­ցավ ե­րեկ­վա հան­դիպ­մա­նը: Նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ ի դեմս Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի, Ար­ցա­խը հեր­թա­կան ան­գամ մեր­ժեց Ադր­բե­ջա­նի կազմ անց­նե­լու սցե­նա­րը՝ Ա­լի­ե­ւին թող­նե­լով կա՛մ ու­ժա­յին մի­ջոց­նե­րի դի­մե­լու, կա՛մ էլ այս ան­գամ ար­դեն Մոսկ­վա­յի հետ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­ննե­րի գնա­լու տար­բե­րա­կը: Ընդ ո­րում՝ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի, ո­րոնք կըն­դու­նի նա­եւ ար­ցա­խա­հա­յու­թյու­նը, իսկ դրա ա­ռաջ­նա­յին դրույ­թը ռու­սա­կան զոր­քե­րի ներ­կա­յու­թյան պահ­պա­նումն է:

Այս­պի­սով, այն տպա­վո­րու­թյունն է, որ մոս­կո­վյան հան­դիպ­ման շե­մին ինչ­պես Ռու­սաս­տա­նը, այն­պես էլ Ա­րեւ­մուտ­քը պարզ մատ­նան­շե­ցին, թե ինչ են ակն­կա­լում Ա­լի­ե­ւից եւ Նի­կո­լից: Ի­հար­կե, պետք է մտա­ծել, որ բուն մոս­կո­վյան հան­դիպ­ման տե­սա­նե­լի ար­դյունք­նե­րից զատ, ներ­քին քննար­կում­նե­րում, որը դուրս էր ցուցադրական լեզվակռիվներից, Պու­տի­նը շատ ա­վե­լի հստակ է ներ­կա­յաց­րել Ռու­սաս­տա­նի մո­տե­ցում­նե­րը: Եվ առաջին հերթին այս պահին Ռուսաստանին հետաքրևքող երկու ամենակարեւոր հարցերի մասին, թե ով է աշխարհաքաղաքական առումով վերահսկելու վերագործարկվող կոմունիկացիաները, ինչպես նաեւ ով է ապահովելու արցախահայության անվտանգությունը առաջիկա տասնամյակներին:

Իսկ թե որն է Ա­լի­ե­ւի եւ Նի­կո­լի պա­տաս­խան ռե­ակ­ցի­ան, թե­րեւս շատ ա­վե­լի պարզ կտեսնենք ա­մե­նա­մոտ ժա­մա­նակ­ներս Մոլ­դո­վա­յում սպաս­վող հեր­թա­կան հան­դիպ­ման հա­մա­տեքս­տում: Չնա­յած ե­րեկ­վա ԵՏՄ-ի ա­ռաջ­նորդ­նե­րի նիս­տից սկսած Նի­կոլն այն­­քան պաշ­տո­նա­կան զի­ջում­նե­րի գնաց, որ հետ քաշ­վե­լու տեղ պար­զա­պես ար­դեն չու­նի: Գումարած, կոմունիկացիաների գործարկման հարցը, ի վերջո, գոնե այս պահին նախատեսված սցենարով գալիք շաբաթ շարունակվելու է Մոսկվայում, եւ դա շատ լուրջ ակնարկ է:

 ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ