2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարի Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. Բայրամով Բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձը Վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը ՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը Վերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունը Հայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ Լուսանկար

Ալիեւը պատրաստվո՞ւմ է նոր պատերազմի

Վերլուծություն

Ար­ցա­խում ա­զե­րի դի­վեր­սանտ­նե­րի կող­մից ոս­տի­կան­նե­րի վրա հար­ձա­կու­մը հաս­կա­նա­լի պատ­ճառ­նե­րով շրջա­նա­ռու­թյան մեջ դրեց այն վար­կա­ծը, թե այս­պի­սով Ա­լի­ե­ւը փոր­ձում է ցույց տալ, թե պատ­րաստ­վում է հար­ձակ­ման: Մի­ան­գա­մայն հնա­րա­վոր է, ա­ռա­վել եւս, որ Ար­ցա­խը զեն­քի ու­ժով ի­րե­նով ա­նե­լու տար­բե­րա­կը Ա­լի­ե­ւի հա­մար այս պա­հին եր­կու-երեք հա­վա­նա­կան քայ­լե­րից մեկն է: Մի­այն թե դի­վեր­սի­ոն հար­ձա­կում ու դրան նա­խոր­դած՝ այլ հատ­վա­ծում ա­զե­րի­նե­րի կրա­կոց­նե­րը պա­տե­րազ­մի նա­խա­պատ­րաստման հետ կա­պե­լը մեկ է­ա­կան թե­րու­թյուն ու­նի. ե­թե Ա­լի­եւն ի­րոք պատ­րաստ­վում է հար­ձակ­ման, ա­պա ին­չո՞ւ պետք է նման գոր­ծո­ղու­թյու­նն­երով դա ի ցույց դնի. պար­զա­պես կհար­ձակ­վի եւ վերջ:

ԻՆՉ Է ՀՈՒ­ՇՈՒՄ ԲԱՔ­ՎԻ ՎԵՐՋԻՆ ԴԻ­ՎԵՐ­ՍԻ­ԱՆ

Այ­սինքն, ա­վե­լի նման է նրան, որ այս դի­վեր­սի­ան Բաք­վի կող­մից ոչ թե հար­ձա­կում սկսե­լու, այլ մեկ ու­րիշ ուղղ­վա­ծու­թյան մե­սիջ է: Ինչ­պի­սի՞, փոր­ձենք հաս­կա­նալ:

Այն, որ մի կող­մից, սա ար­ցա­խա­հա­յու­թյանն ուղղ­ված մե­սիջ է, դա միա­ն­շա­նակ է: Նա­եւ, որ այդ հար­ձա­կու­մով Բա­քուն հեր­թա­կան հար­վա­ծը հասց­րեց ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի վար­կա­նի­շին: Դա այս պա­հին Ա­լի­ե­ւին պե՞տք էր: Դա­տե­լով վեր­ջին զար­գա­ցում­նե­րից՝ թե­րեւս:

Նախ ֆիք­սենք: Այս հար­ձա­կու­մը հա­ջոր­դեց Լավ­րո­վի՝ Բա­քու կա­տա­րած այ­ցին: Ու հի­շեց­նենք, որ Լավ­րո­վին զու­գա­հեռ Բա­քու այ­ցե­լեց նա­եւ Բրի­տա­նի­ա­յի՝ եվ­րո­պա­կան տա­րա­ծաշր­ջա­նի հար­ցե­րով պետ­նա­խա­րար Լե­ո Դո­կեր­տին: Թե ին­չու, կա­րե­լի է կռա­հել այ­ցի մա­սին Twitter-ի իր է­ջում Ադր­բե­ջա­նում Մեծ Բրի­տա­նի­ա­յի դես­պան Ֆեր­գուս Օլ­դի գրա­ռու­մից: Նա նշում է, որ պետ­նա­խա­րա­րը «հար­գել է 1990թ. հուն­վա­րի 20-ին Ադր­բե­ջա­նի խա­ղաղ բնակ­չու­թյան նկատ­մամբ ԽՍՀՄ զոր­քե­րի կող­մից ի­րա­կա­նաց­ված հաշ­վե­հար­դա­րի» հե­տե­ւան­քով զոհ­ված նա­հա­տակ­նե­րի հի­շա­տա­կը: Բնա­կա­նա­բար, դես­պա­նը փոր­ձել է դա բե­րել-կա­պել ներ­կա ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հետ, թե՝ «Կրեմ­լը նման ի­րա­դար­ձու­թյուն­ներ այժմ ի­րա­կա­նաց­նում է նա­եւ Ուկ­րա­ի­նա­յում»: Թե ի­րա­կա­նում այն ժա­մա­նակ ինչ կա­տար­վեց Սում­գա­յի­թում, դրա­նից հե­տո ինչ է­ին փոր­ձում հա­յե­րի գլխին ա­նել Բաք­վում, եւ ինչ­պես խորհր­դա­յին զոր­քե­րը մի­ջամ­տե­ցին, ի­հար­կե, բրի­տա­նա­ցի դես­պա­նը շատ լավ է հաս­կա­նում: Բայց երբ այդ ա­մե­նը ներ­կա­յաց­նում է նման նեն­գա­փոխ­ված տես­քով, ա­պա դա ար­դեն ոչ թե պատ­մու­թյուն է, այլ՝ քա­ղա­քա­կա­նու­թյու­ն: Այ­սինքն, որ հենց այդ քա­ղա­քա­կան կուրսն ա­ռաջ տա­նե­լու հա­մար էր բրի­տա­նա­ցի պետ­նա­խա­րար Դո­կեր­տին Բաք­վում, ա­ռաջ տա­նե­լու հա­մար Ադր­բե­ջա­նին՝ ՌԴ-ի հետ բախ­ման տա­նե­լու գործ­նա­կա­նում բա­ցա­հայտ սցե­նա­րը: Իսկ «1990թ. Ադր­բե­ջա­նի խա­ղաղ բնակ­չու­թյան նկատ­մամբ ի­րա­կա­նաց­ված հաշ­վե­հար­դարն» ու «նույն բա­նը այժմ նա­եւ Ուկ­րա­ի­նա­յում ի­րա­կա­նաց­նե­լն» ըն­դա­մե­նը դրա քա­րոզ­չա­կան դե­տալ­նե­րից մեկն է:

Իսկ ա­հա Լավ­րովն իր այ­ցով փոր­ձում էր Բաք­վին հա­կա­ռակն ա­սել՝ գործ չու­նեք, բրի­տա­նա­ցի­նե­րը ձեզ պա­տե­րազ­մի են մղում, սա­կայն հե­տե­ւանք­ներն ան­մի­ջա­կա­նո­րեն դուք եք կրե­լու:

Ի­հար­կե, կու­լո­ւա­րա­յին քննար­կում­նե­րում այս ա­մե­նը մի փոքր այլ տեսք ու­նի՝ բաղ­կա­ցած բա­զում փաս­տարկ­նե­րից եւ հա­կա­փաս­տարկ­ներց: Սա­կայն ի­մաս­տա­յին ա­ռու­մով պատ­կե­րը դա է՝ զու­գա­հե­ռա­բար Ա­լի­ե­ւի ա­ռաջ կրկին դրվեց ա­ռաջ գնա­լու եր­կու սցե­նար՝ բրի­տա­նա­կան եւ ռու­սա­կան, ռուս­նե­րի հետ թշնա­մու­թյան գնա­լու կամ հա­մա­գոր­ծակ­ցե­լու: Իսկ դե­տա­լա­յին ա­ռու­մով դա կա­րող է լի­նել մաս­նա­վո­րա­պես այս տես­քով՝ Ա­լի­ե­ւը բրի­տա­նա­կան տար­բե­րա­կով փոր­ձում է ու­ժով լու­ծել Ար­ցա­խի հար­ցը, ո­րը նշա­նա­կում է նա­եւ հար­ված խա­ղա­ղա­պահ­նե­րին: Կամ ռու­սա­կան տար­բե­րա­կով՝ Ար­ցա­խի թե­ման թող­նում է ա­պա­գա­յին՝ ըն­դու­նե­լով այն­տեղ ռու­սա­կան զո­րախմ­բի եր­կա­րա­ժամ­կետ ներ­կա­յու­թյան թե­ման: Իսկ ա­վե­լի ընդ­լայն­ված տար­բե­րա­կով, այս ա­մե­նը գնում-հաս­նում է հայ-ադրբե­ջա­նա­կան, ի­րա­նա-ադրբե­ջա­նա­կան, նա­եւ՝ ի­րա­նա-իսրա­յե­լյան  հա­րա­բե­րու­թյուն­նե­րի դաշտ, նե­րա­ռում է Թուր­քի­ա­յի գոր­ծո­նը:

Ի­հար­կե, ռու­սա­կան տար­բե­րակն Ա­լի­ե­ւի հա­մար ե­ղել եւ մնում է ան­ցան­կա­լի: Դրա­նով նա այդ­պես էլ չի կա­րո­ղա­նում լու­ծել Ար­ցա­խի եւ այն­տեղ գտնվող ռու­սա­կան զոր­քե­րի խնդի­րը: Ա­ռանց բախ­ման գնա­լու՝ դրան հասն­լու այլ սխե­­մա Ա­լի­ե­ւի տրա­մադ­րու­թյան տակ կար: Խոս­քը՝ Նի­կո­լի այն քա­րոզ­չա­կան տրյու­կի մա­սին է, ըստ ո­րի՝ Բաք­վի հետ պետք է բա­նակ­ցի Ստե­փա­նա­կեր­տը: Վեր­ջին օ­րե­րին դա նա­եւ սկսել էր տե­ղից շարժ­վել՝ ար­դեն ինչ-որ պատ­վի­րա­կու­թյուն­նե­ր է­ին ստեղծ­վել, հան­դի­պում է­ին, հար­ցեր քննար­կում: Բայց ա­հա դի­վեր­սի­ա­յի նա­խօ­րե­ին հնչեց Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի մի­ան­շա­նակ հայ­տա­րա­րու­թյու­նը, ըստ ո­րի՝ նման ձե­ւա­չա­փով կա­րող են քննարկ­վել բա­ցա­ռա­պես տեխ­նի­կա­կան, հու­մա­նի­տար բնույ­թի եւ են­թա­կա­ռուց­վածք­նե­րին վե­րա­բե­րող հար­ցեր: Նա­եւ, որ. «Արցա­խի կար­գա­վի­ճա­կին վե­րա­բե­րող բա­նակ­ցու­թյուն­ներ կա­րող են տե­ղի ու­նե­նալ մի­այն մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­ված ձե­ւա­չա­փով եւ Ար­ցա­խի ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի ի­րաց­ման մի­ջո­ցով»:

Ա­ԼԻ­ԵՎՆ ԸՆ­ԴԱ­ՄԵ­ՆԸ «ԱՏԱՄ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ»

Այս եր­կու գոր­ծոն­նե­րը` ռու­սա­կան զոր­քի պահ­պան­ման մո­տեց­ման վե­րա­հաս­տա­տու­մը Լավ­րո­վի կող­մից ու Ար­ցա­խի դիր­քո­րո­շու­մը (որը, ի դեպ, նո­րից բխում է ռու­սա­կան զոր­քի առ­կա­յու­թյու­նից, հա­կա­ռակ դեպ­քում Ա­լի­ե­ւը դեռ 2020թ.-ին կվերց­ներ Ստե­փա­նա­կեր­տը), կա­րող էր Ա­լի­ե­ւի հա­մար շար­ժա­ռիթ դառ­նար` վեր­ջին դի­վեր­սի­ոն հար­ձակ­ման հա­մար: Ա­ռա­վել եւս, երբ կան նա­եւ բրի­տա­նա­կան, ա­սել է թե՝ նա­եւ  իս­րա­յե­լա­կան  հոր­դոր­նե­րը:

Սա­կայն նա­եւ այս ա­մե­նը դեռ փաս­տարկ չէ, որ Ա­լի­եւն այս դի­վեր­սի­ա­յով փոր­ձում է ցույց տալ, թե պա­տե­րազմ է սկսում: Սա կա­րե­լի է ան­վա­նել հեր­թա­կան հար­ված խա­ղա­ղա­պահ­նե­րի հե­ղի­նա­կու­թյա­նը` Մոսկ­վա­յին ցույց տա­լու հա­մար, թե Լավ­րո­վի այցն անպ­տուղ էր: Կամ ճնշում ար­ցախ­ցի­նե­րի վրա, թե` թո­ղեք-հե­ռա­ցեք: Բայց ոչ պա­տե­րազ­մի նա­խեր­գանք. դա ցույց տալ, կրկնում ենք, Ա­լի­ե­ւին պետք չէ. պար­զա­պես կհար­ձակ­վի, եւ վերջ: Նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ ե­թե այդ­պես էլ չի կա­րո­ղա­նում հաս­նել խա­ղա­ղա­պահ­նե­րին հե­ռաց­նե­լուն, ա­պա հար­ձա­կումն Ար­ցա­խի վրա կնշա­նա­կի նա­եւ հար­ձա­կում խա­ղա­ղա­պահ­նե­րի վրա: Ընդ ո­րում, Մոսկ­վա­յի հա­մար դա մո­տա­վո­րա­պես նույն բանն է, ե­թե, օ­րի­նակ, Ուկ­րա­ի­նան կամ Մոլ­դո­վան հար­ձակ­վեն Մերձդ­նեստ­րի վրա: Մերձդ­նեստ­րի կա­պակ­ցու­թյամբ ե­ղել է մի­ան­շա­նակ հայ­տա­րա­րու­թյուն` Ռու­սաս­տա­նը դա կընկա­լի, որ­պես հար­ձա­կում իր վրա, եւ դա Ա­լի­ե­ւի հա­մար եւս պետք է որ ցու­ցիչ լի­նի:

Ճիշտ է, կա նա­եւ Նի­կո­լի գոր­ծո­նը, ո­րը Գեր­մա­նի­ա կա­տա­րած այս այ­ցի շրջա­նակ­նե­րում խո­սեց նա­եւ Լա­չի­նում եւ Ար­ցա­խում մի­ջազ­գա­յին դի­տորդ­ներ տե­ղա­կա­յե­լու մա­սին, եւ դժվար չէ հաս­կա­նալ, թե դրա տակ ինչ նկա­տի ու­նի: Ընդ ո­րում, այս մա­սին ա­ռա­ջին ան­գամ չէ, որ խոս­վում է, սա­կայն դրան գործ­նա­կան տեսք տա­լու հա­մար է­լի նախ պետք է լու­ծել ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի հար­ցը, ո­րոնք ոչ մի դիտոր­դի էլ Ար­ցախ եւ Լա­չի­նի մի­ջանցք չեն թող­նի, ին­չի մա­սին պարզ ակ­նարկ ե­ղել է:

Այս ա­մե­նից զատ, Նի­կո­լը եւս Գեր­մա­նի­ա­յում փոր­ձում էր հա­մա­ռո­րեն ա­ռաջ տա­նել թե­զը, թե` «Մենք այ­սօր մեր երկ­րի անվ­տան­գու­թյու­նը ե­րաշ­խա­վո­րել ենք»: Ի­հար­կե, բա­ցի տա­րաբ­նույթ այլ են­թադ­րու­թյուն-եզրա­կա­ցու­թյուն­նե­րի, այս հայ­տա­րա­րու­թյան տակ կա­րե­լի է նա­եւ նման ի­մաստ տես­նել` ռու­սա­կան անվ­տան­գու­թյան հո­վա­նո­ցը Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյու­նը չի ե­րաշ­խա­վո­րում: Նա­եւ, սա նման է ներ­հա­յաս­տա­նյան հար­թա­կում այն մտո­րում­ներն ա­ռաջ տա­նե­լուն, որ թե «երաշ­խա­վոր­ված չէ», ու­րեմն պետք է ա­մեն գնով եւ հն­արա­վո­րինս ա­րագ Ա­լի­ե­ւի պա­հան­ջած «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը» կնքել, Ար­ցա­խի «120 հա­զար բնակ­չին թող­նել` Հա­յաս­տա­նի 3 մի­լի­ո­նին փրկե­լու հա­մար» եւ այլն: Բայց մեկ է, այս ա­մե­նը Ա­լի­ե­ւի ցան­կա­ցածը` ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի հե­ռա­նա­լը չեն տա­լիս: Ա­ռա­վել եւս, որ Մոսկ­վան ար­դեն ու­ղիղ տեքս­տով Նի­կո­լի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը «թող­նում է նրա խղճին»:

ՄԵՐՁԴ­ՆԵՍՏ­ՐԻ Օ­ՐԻ­ՆԱ­ԿԸ

Ար­դյուն­քում, ե­թե ըն­դու­նենք, որ վեր­ջին դի­վեր­սի­ան Լավ­րո­վի այ­ցի ֆո­նին «ատամ ցույց տա­լու» պես մի բան էր, նա­եւ բրի­տա­նա-իսրա­յե­լյան ուղ­ղու­թյա­նն ակ­նարկ, թե, տե­սաք, ձեր խոս­քից չե­լանք, մեկ է, հար­ցեր են մնում այդ դի­վեր­սի­ա­յի է­ֆեկ­տի­վու­թյան մա­սով: Այ­սինքն, թե­եւ հիմ­նա­կան սցե­նա­րը նկա­րագր­վում է այս­պես, թե ա­զե­րի­նե­րը հար­ձակ­վե­ցին, հե­տո հայ­կա­կան ու­ժե­րը թի­կուն­քից ե­կան եւ նրանց պատ­ժե­ցին, ա­զե­րի­ներն էլ եր­կու զոհ տա­լով, փա­խան, սա­կայն ի­րա­կա­նու­թյու­նը մի փոքր այլ է: Ար­դեն շրջա­նառ­վում են տե­սա­նյու­թեր, որ դեռ ա­զե­րի­նե­րը չհե­ռա­ցած, դեպ­քի վայ­րում է­ին խա­ղա­ղա­պահ­նե­րը` զրա­հա­տեխ­նի­կա­յով: Նույն տե­սագ­րու­թյու­ննե­րը, ե­թե նա­եւ մաս­նա­գետ­նե­րը նա­յեն, կվստա­հեց­նեն, որ ար­ված է ա­նօ­դա­չու­նե­րի կի­րառ­մամբ, ո­րոնք ֆիք­սել են ա­զե­րի­նե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը: Եվ ա­հա, կան նա­եւ տվյալ­ներ, որ ի­րա­կա­նում ա­զե­րի­ներն ու­նե­ցել են ոչ թե եր­կու, այլ առն­վազն 8-10 զոհ: Նա­եւ, որ հիմ­նա­կան մա­սը զոհ­վել է ար­կե­րի բե­կոր­նե­րից: Դրան գու­մա­րենք ա­նօ­դա­չու­նե­րի կի­րառ­ման եւ ա­զե­րի­նե­րի տե­ղա­շար­ժի հստակ ֆիքս­ման փաս­տը, եւ կաս­կած չի մնում, թե ինչ­պես են զոհ­վել ա­զե­րի­նե­րի հիմ­նա­կան մա­սը:

Ե­թե Բա­քուն ու­զում էր «ատամ ցույց տալ», ա­պա ե­ղավ պա­տաս­խան` «ատամ­ներդ կփշրվեն»: Ընդ ո­րում, ռազ­մա­կան տե­սան­կյու­նից Ա­լի­ե­ւի հիմ­նա­կան խնդիրն ա­մե­նե­ւին էլ 2000-ի չափ խա­ղա­ղա­պահ­նե­րը չեն: Օ­րի­նակ, ե­թե ռուս­նե­րի կաս­պյան նա­վա­տոր­մը իր տե­ղա­կայ­ման  վայ­րից կա­րող է հար­վա­ծել Կի­ե­ւին, ա­պա ի՞նչ վի­ճա­կում կհայտն­վի, ա­սենք, ադր­բե­ջա­նա­կան նավ­թա­գա­զա­յին հա­մա­կար­գը, ե­թե ՌԴ-ն ի­րոք Մերձդ­նեստ­րի օ­րի­նա­կով հա­մա­րի, որ Ար­ցա­խի վրա հար­ձակ­վե­լով, Ադր­բե­ջա­նը հար­ձակ­վել է Ռու­սաս­տա­նի վրա: Ե­թե ապ­րում ենք այն ժամանակ­նե­րում, որ ա­մե­րի­կա­ցի­ներն «Հյու­սի­սա­յին հոսք» են պայ­թեց­նում, նույն ԱՄՆ-ում քրո­նո­մետ­րի ճշգրտու­թյամբ քի­մի­ա­կան գոր­ծա­րան­ներ են այր­վում, եւ գնացք­ներ թռչում գծե­րից դուրս, ա­պա մի՞թե մի քա­նի «քոռ հրթիռ» չեն կա­րող Բաք­վի նավ­թա­հո­րե­րի ուղ­ղու­թյամբ թռչել:

Ի­հար­կե, մե­կու­կես տա­րուց Ադր­բե­ջա­նը կա­րող է պաշ­տո­նա­պես պա­հան­ջել Ռու­սաս­տա­նից, թե` ժամ­կե­տը լրա­ցավ, խա­ղա­ղա­պահ­նե­րին տա­րեք: Բայց նախ` նման պա­հանջ նույն Մերձդ­նեստ­րի մա­սով Մոլ­դո­վան եւս ՌԴ-ին ներ­կա­յաց­նում է, ու ի՞նչ: Գու­մա­րած, մե­կու­կես տա­րուց ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մի ըն­թաց­քը հաս­տատ ցույց կտա նա­եւ Հա­րա­վա­յին Կով­կա­սում ի­րա­կան վի­ճա­կը, այդ թվում, թե ում զոր­քե­րը կմնան:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

 

 

Понравилась статья Поделитесь ею с друзьями։
Подпишитесь на нас также в Telegram։
telegram
Загрузите приложение Iravunk и всегда будьте в курсе событий:
Приложение Iravunk
2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում«Փաշինյանը Ալիևի շահերը սպասարկող կլոուն է, մատը մատին չի տալիս, որ Բաքվից գերիները գան». ԶուրաբյանԿործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն ԶուրաբյանըՎերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունըԵրևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել «Աջափնյակ» կայարանի կառուցման մասովՄինչև Նոր տարի շատ բան կարող է որոշվել. Զելենսկի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված