Ֆրանսիայում սարսափել են Զելենսկու հայտարարություններից Զուրաբիշվիլին հայտարարել է Վրաստանում բողոքի ցույցերը «նոր թափով» սկսելու մասին Ամերիկյան 3 խոշոր ավտոարտադրողներ կտուժեն Թրամփի մաքսատուրքերից Մարտուն Գրիգորյանի թիմակից Անահիտ Խալաթյանն ազատության մեջ է Այսօր Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները խաղաղության հասնելու հարցում բավականին մոտ են. Ալիև Երևանում է դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը 9 տարի առաջ, այս օրը, վերջին անգամ լսեցի քո ձայնը․ Ադամ Սահակյանի մայրը գրառում է կատարել ԽԱԲԵԼ Է ՈՐԴԵԿՈՐՈՒՅՍ ՄԱՅՐԻԿԻՆ ՈՒ ԳՈՒՄԱՐԸ ՉԻ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ Պնդում եմ, որ բոլոր նախագծերը ունեն ռազմավարական նշանակություն Հայաստանի Հանրապետության համար. Վիլեն Գաբրիելյան Նիկոլը վերածվել է քաղաքական խրթվիլակի, որը չի հենվում ոչ իր թիմի, ոչ էլ ժողովրդի աջակցության վրա. Արմեն Հովասափյան

Մատաղացու են գտել ու տալիս են գայլի երախը, Արցախը պատրաստ պետք է լինի լրջագույն փոձությունների դիմագրավմանը․ ԱՀ խորհրդարանի երեք գումարման պատգամավոր

Հանդիպում

«Իրավունքի» զրուցակիցն է արցախյան ազգային ազատագրական շարժման ազատամարտիկ, ԱՀ խորհրդարանի երեք գումարման պատգամավոր, Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը։

-Պարոն Գաբրիելյան, երեսուն տարի առաջ ինչպե՞ս հաղթեցինք, ինչումն էր կայանում 88-94թթ.-ի մեր հաղթանակների գրավականը, եւ, որն էր 44-օրյա պատերազմի պարտության հիմնական պատճառը:

-Արցախյան ազգային ազտագրական շարժումը պետք է ստորաբաժանել երկու էտապների. առաջին էտապը անհրաժեշտ է կապել կոնկրետ շարժման զարթոնքի, համաժողովրդակա ցասման ու հրապարակային կամարտահայտման հետ։ Այստեղ կարևոր է ընդգծել, որ շարժումը ընդունեց համազգային բնույթ և այն իր էությամբ հայ ժողովրդի զարթոնքի , ազգային իղձերի իրականացման տարիներ էին։

Երկրորդ էտապը պետք է զուտ կապել մարտական գործողությունների հետ։ Փաստորեն արցախյան առաջին պատերազմը պսակվեց հայ ժողովրդի փայլուն հաղթանակով։
Ընդհանուր գծերով` արցախյան ազգային ազատագրական շարժումը հայ ժողովրդի բոլոր հատվածների միասնական պայքարի ու հաղթանակի շարժում էր , հայ դատի արցախյան գոյապայքարի հաջողված դրսևորումը։
Արցախյան առաջին պատերազմում հաղթեցինք, որևհետև համայն հայությունը միավորվել էր ազգային գաղափարների շուրջ` Արցախի և Հայաստանի վերամիավորումով ստեղծել ուժեղ հայկական միացյալ ու անկախ Հայաստան։
Ցավոք սրտի, երրորդ հանրապետության և ոչ մի ղեկավար այդպես էլ կյանքի չկոչեց Արցախը մայր Հայաստանի կազմի մեջ ներառելու գաղափարը։ Դեռ ավելին` մեր օրերի թրքասեր ղեկավարը Արցախը ցանկանում է մտցնել արցախահայությանը հոշոտելու պատրաստ Ադրբեջանի կազմի մեջ։
Արցախյան հիմնախնդրի լուծման ամենակարճ ուղին` տարածք հանձնելն է։ Ստրատեգիական առումով տարածաշրջանային խնդիրներ լուծելու նպատակներից ելնելով հավաքական արևմուտքի շահերից է բխում հնազանդ Հայաստան և հակաիրանական կեցվածքով կառավարելի Ադրբեջան ունենալու գաղափարը։ Հայաստանում իշխանափոխության իրականացումը և Արցախյան 44֊օրյա պատերազմի նման արդյունքով ավարտը արևմտյան ուժերի նախանշած ծրագրով իրականացրեց վարչապետի աթոռը գրկած անձը։
Հայոց բանակը չի պարտվել։ Դիտավորյալ, կանխամտածված, դավաճանաբար օրվա իշխանությունները բանակը համալրել են պաշտպանությունը ապակայունացնող, փախուստի պատրաստ էլեմենտներով, որոնք և պարարտ հող են նախապատրաստել առանց ռազմաճակատի նոր գծեր ու դիրքեր կազմավորելու, դիմել փախուստի։
Պարտությունը ուղեկցվել է համատարած դավաճանություններով ու փախուստներով։ Եվ դրա հիմնական մեղավորները օրվա իշխանություններն են թե' ՀՀ ֊ում, թե' Արցախում։
-Ինչպե՞ս եք տեսնում Արցախի հարցի լուծման ուղղիները ստեղծված իրավիճակում, որն՞ է Արցախը հայկական պահելու Ձեր տեսլականը:
Արցախի հիմնահարցի լուծման գործընթացը հայտնվ ել է փակուղում։ Այն, որ ՀՀ իշխանությունները վաղուց ձեռք են քաշել Արցախից, որ անվտանգային հարցերը կապում են ռուս խաղաղապահների հետ, հիմա էլ, որ ամենակարևորն է, Արցախի ապագան տեսնում են Ադրբեջանի կազմում , և, որ դրդում են արցախահայությանը ազերի թուրքերի հետ հաստատել երկխոսություն և այդ ձևաչափով ապահովել հայերիս անվտանգությունն ու իրավունքները, միակն գործոններ են Արցախը սեղմ ժամկետում հայաթափելու։ Մատաղացու են գտել ու տալիս են գայլի երախը։
Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, նշանակում է գնալ ինքնաոչնչացման։ Արցախի անկախ գոյակցությունը այս պահին` այլընտրանք չունի։ Ստեղծված պաշարման պայմաններում ինքնապաշտպանության գործոնը առաջնահերթություն է , իսկ Արցախի ՊԲ֊ի դերակատարությունը` խիստ պարտադիր։ Ի նկատի ունենալով, որ արցախահայության անվտանգության ապահովության գործում հեռատեսական չէ հենվել ռուս խաղաղապահների վրա , իսկ ՀՀ֊ից սպասելիքներ չկան, մնում է ապավինել սեփական ուժերին ու պետական մակարդակով կազմակերպել ազգաբնակչության իմքնապաշտպանության գործը։ Այստեղ շատ կարևոր է ՀՀ ֊ից և սփյուռքից կամավորականների ընդգրկումը ինքնապաշտպանությանը։
Գոյություն ունի ևս մեկ ուղի, որն ամենակարճն է, բայց միևնույն ժամանակ ամենահրատապը այս էտապում։ Անհրաժեշտ է օր առաջ փոխել բանակցողին։ Ցավոք սրտի արցախցիներս այնքան էլ դերակատար չենք այս գործընթացին։
-Ինչպե՞ս եք տեսնում Արցախի հարցի լուծման ուղղիները ստեղծված իրավիճակում, որն՞ է Արցախը հայկական պահելու Ձեր տեսլականը:
-Արցախցին շատ լավ է հասկանում, թե ով ինչով է շնչում և ինչ նպատակով է տեղափոխվել։ Արցախի ներքաղակական իրավիճակի վրա ոչ այնքան դերակաըար են գործող քաղաքական ուժերը։ Հիմնականում առանցքային դերակաըարություն են ցուցաբերել ու շարունակում են ցուցաբերել առանձին անհատներ, որոնց գործունեության իրական նպատակները իսկույնևեթ բացահայտվում է հանրության մի ստվար զանգվածի կողմից։Այս պահի դրությամբ կարևորվում է նախկին պետնախարար Ռ.Վարդանյանի և նախկին ՊԲ հրամանատար Ս.Բաբայանի կողմի ցուցաբերվող ակտիվությունը հանրային կյանքում։ Առաջինը իր շուրջն է համախմբել բավականաչափ համախոհների և ցանկություն ունի ծավալել համաարցախյան, ինչու չէ հետագայում նաև համահայկայան շարժում` հանուն Արցախի անվտանգության, զարգացման, ազատ ու անկախ գոյատևման։ Շարժումը կյանքի կոչելու նպատակով նախատեսվում է իրականացնել կազմակերպական լայնածավալ աշխատանքներ և ներդնել ֆինանսական լուրջ միջոցներ։ Իմ կարծիքով շարժումը ծավալվելու դեպքում այն լուրջ նպաստ է բերելու ոչ միայն Արցախին, այլ նաև համահայկական զարթոնքին։
Արցախի գոյատևման և հատկապես անվտանգության ամրապնդման ու բարելավման իր տեսելականը ունի Ս.Բաբայանը։ նա համառորեն պնդում է, որ իրեն տրամադրեն պետնախարարի պորտֆելը` բավականին մեծ լիազորություններով
հանդերձ։ նա ունի քիչ համախոհներ և հանրության մեջ կարծիք կա, որ նրան Արցախ է ,,գործուղղել,, ՀՀ վարչապետը` համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով ։
Ա.Հարությունյանի վերջին կարգադրություններից կարելի է ենթադրել, որ նպատակ չունի կատարել կադրային լուրջ փոփոխություններ։ Հանրայի կյանքում որոշակի սահմանափակումներ մտցնելով հանրապետության նախագահը երևում է ցանկություն ունի իր վրա է վերցնելու ողջ պատասխանատվությունը։
Խորհրդարանում ընդգրկված քաղաքական ուժերը ամեն կերպ ջանում են երկրում ապահովել քաղաքական կայունություն։
Գտնում եմ, որ ամե ինչ վերահսկվում է իշխանությունների կողմից ու միաժամանակ այն կարծիքին եմ, որ ստեղծված կացության պայմաններում անհրաժեշտ է դիմել ռազմական դրությանը հարիր քայլերի` էլ ավելի ուժեղացնել անվտանգային բաղադրիչները, խստացնել ներքին կյանքը ապահովող բոլոր օղակների հստակ ու անխափան գործունեությունը։
Արցախը պատրաստ պետք է լինի լրջագույն փոձությունների դիմագրավմանը։
 
 
 
 





Ֆրանսիայում սարսափել են Զելենսկու հայտարարություններիցԶուրաբիշվիլին հայտարարել է Վրաստանում բողոքի ցույցերը «նոր թափով» սկսելու մասինԱմերիկյան 3 խոշոր ավտոարտադրողներ կտուժեն Թրամփի մաքսատուրքերիցՄարտուն Գրիգորյանի թիմակից Անահիտ Խալաթյանն ազատության մեջ էԱյսօր Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները խաղաղության հասնելու հարցում բավականին մոտ են. ԱլիևՈւմ պատճառով է ՆԱՏՕ-ն դադարել քննարկել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայման հարցըԵրևանում է դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը9 տարի առաջ, այս օրը, վերջին անգամ լսեցի քո ձայնը․ Ադամ Սահակյանի մայրը գրառում է կատարելԽԱԲԵԼ Է ՈՐԴԵԿՈՐՈՒՅՍ ՄԱՅՐԻԿԻՆ ՈՒ ԳՈՒՄԱՐԸ ՉԻ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄՊնդում եմ, որ բոլոր նախագծերը ունեն ռազմավարական նշանակություն Հայաստանի Հանրապետության համար. Վիլեն ԳաբրիելյանՆիկոլը վերածվել է քաղաքական խրթվիլակի, որը չի հենվում ոչ իր թիմի, ոչ էլ ժողովրդի աջակցության վրա. Արմեն ՀովասափյանՍերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակինԷլինա Դանիելյանը կանանց շախմատի ԵԱ-ի առաջատարներից էԱյսօր ՀՀԿ-ի հիմնադրման 35-րդ տարին էԱյսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 9-րդ տարելիցն էԿարծես թե դատավորների եւ նրանց անձնակազմի համար մի 300 տարվա աշխատանք է բացվել. Էդվարդ ՄիլիտոնյանԻ՞նչ է տեղի ունենում հոգու հետ 3-րդ, 7-րդ և հատկապես 40-րդ օրը, ի՞նչու են մարդիկ 40-րդ օրը գնում գերեզմաններ․․․Սրա մասին շատերը չգիտենՈչ մի դեպքում չենք ձգտի, չենք արտադրի կամ չենք փորձի միջուկային զենք ձեռք բերելՖՈՏՈ․ Հրազդանում հայտնի հրուշակագործն ինքնասպան է եղել․ գտել են կախված. մանրամասներՎԻԴԵՈ․ Օլիգարխի թոռը վրաերթի է ենթարկել 19 տարեկան աղջկան․ վրա վիճակը ծանր էՀայաստան արտերկրից կատարված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 2025թ․–ի երկու ամսում կրճատվել է ավելի քան 1,7 անգամ։Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները «Ռեալը» դրամատիկ պայքարում նվաճեց Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչի ուղեգիր(տեսանյութ)Մինչև աշուն USAID-ի բոլոր գրասենյակները ԱՄՆ-ից դուրս կփակվեն. Reuters«Հրապարակ». Հրաժարվե՞լ է, թե՞ հրաժարեցրել են«Ժողովուրդ». Իրարանցումից հետո ո’չ լսել են նախարարի ձայնը, ո’չ տեսել նրան«Հրապարակ». Աննա Վարդապետյանը կրկին ԱԺ կգնա«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանն ընդդեմ ֆուտբոլասերների. կամ Փաշինյանի տխրությամբ ուրախացողըՌուսական բանակը կտրում է Կուպյանսկը. Ուկրաինական բանակում ահազանգում ենԼեհաստանում ուկրաինացին բենզին է լցրել իր լեհ ղեկավարի վրա և հրկիզել. Gazeta Wyborcza«Հրապարակ». ՔՊ-ականները «սարքել են» Վիլեն Գաբրիելյանի գլխին. կքննարկվի նաև մյուսների հարցը«Ժողովուրդ». Արցախցիները մեծ հանրահավաքի են պատրաստվում«Հրապարակ». Արցախցիները բացատրություն են պահանջել Վիտալի Բալասանյանից«Ժողովուրդ». Ներքին գործերի նախարարի թեկնածու են փնտրում. Արփինե Սարգսյանը հեռանում էՌուսական կառավարվող 1.5 տոննայանոց ավիառումբը ոչնչացրել է ուկրաինական հենակետը (Տեսանյութ)Այսօրվանից ԱՄՆ-ն գերբարձր մաքսատուրքեր է սահմանում հարեւանների եւ ԵՄ-ի նկատմամբՈր առաջնորդները կայցելեն Մոսկվա մայիսի 9-ինԹե բա՝ ո՞վ բերեց Նիկոլին, դուք բերեցիք, ո՞վ բերեց. Կարապետ ՊողոսյանՏարոսը քաղաքապետարանի պաշտոնյաներինԻմ ստերը վճարովի են ու հայտարարագրված. Արեն ՍաֆարյանՀայտնիներից ում է նմանակելու Արամ Մանուկյանն առաջիկայումՀիմա հումորի բնագավառում հայտնվել են շատ ուժեղ մրցակիցներ` ի դեմս որոշ քաղաքական գործիչներիԼավ, կարելի՞ է չէ` մի քիչ ձեզ համեստ պահեք. ԶԱՐՄԱՆՔԱղազարյանին երանի են տալու. ԲԱՄԲԱՍԱՆՔԵս քո Ռուբենն եմ, դու իմ Վարդանիկը. Պետրոս ՂազարյանՄահվան հոգին Ձեր խղճի վրա ծանրացավ. Աստղահոգեբանի հուզիչ գրառումըԵԱ. Էլինա Դանիելյանը առաջատարների թվում է«Ա՜խ, ներվեր, ներվեր…»«Ռեալ Սոսյեդադը» Արսեն Զախարյանի մասին նոր տեղեկություններ է հայտնել Մոսկվան սկսում է սպառնալ Լոնդենին եւ Փարիզին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top