Ռուսական գրոհայիններն արդեն փոքր խմբերով մտնում են Դոբրոպոլե. Ուկրաինացի ռազմական թղթակից Մերցը պաշտոնաթողության եզրին է՝ ընդամենը 16 ամիս իշխանության գալուց հետո. POLITICO Նոյեմբերի 9-ը Հայաստանի փրկօղակն էր․ Հայկ Այվազյան Ռուսները նստան պոեզ, Մոսկվա գնացին, «Ուժեղ Հայաստանի» հայերը անտեր ու դուս պատերի տակ մնացին․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայկ Սարգսյանի համար Փաշինյանի մոտ բարեխոսել ե՞ն․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը Բանտերում գտնվող ընդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ով արժանի է բանտում լինելու՝ կլինի բանտում. Կարապետյան Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ հաջորդ նկատողությունից հետո Հայկ Սարգսյանը, ենթադրաբար, ՔՊ-ից կհեռացվի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտվածը ներկայացրել է իր «Հետախուզություն» գիրքը Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 18-19-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

Գրողը պետք է լինի իր ժողովրդի ցավի կրողը. ՀՐԱՆՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Մշակութային

 «Իրավունքը» զրուցել է գրող, հրապարակախոս եւ թարգմանիչ ՀՐԱՆՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ հետ:

— Պարոն Ալեքսանյան, ներկա վիճակում գրական կյանքն ինչպե՞ս է ընթանում Արցախում:

— Գրողների զգալի մասը շարունակում է ստեղծագործել: Նրանք հիմա առավել ակտիվ են հրապարակախոսության մեջ: Բայց գրական ընդհանուր կյանքը նկատելիորեն խամրել է՝ ճգնաժամային իրավիճակի ազդեցությամբ: Այնուհանդերձ, նպատակային քայլեր կատարվում են, նույնիսկ երկրորդ գրական կազմակերպությունն է ստեղծվել Արցախում: Հրատարակչական նոր ծրագրեր են փորձում իրագործել: Տեղի են ունենում գրքերի շնորհանդեսներ, տարբեր երեկույթներ: Արցախի գրողները ձգտում են լինել իրենց բարձրության վրա: Նույնը չեմ կարող ասել հայաստանյան մեր բազմաթիվ գրչընկերների վերաբերյալ: Նրանց մի ստվար մասը, ցավոք, անկյուն քաշված՝ լռում է ճակատագրական այս օրերին, հավանաբար սպասելով «ջրերի պարզվելուն», իսկ որոշ գրողներ պարզապես վերածվել են ազգակործան իշխանությունների սպասարկուների: Նման դրսեւորույթը մտավորականի համար բարոյական ինքնասպանություն է:

Գրողը միշտ պետք է կրի ազգի ցավը, փորձի դառնալ բալասան: Երբ գրական գործիչը դադարում է ժողովրդի հավաքականության գաղափարը կրելուց, նրա երազանքի ու մաքառումի խոսնակը լինելուց (պարտադիր չէ, որ այդ ամենը արտահայտվի գրական գործերում, խոսքը քաղաքացիական կեցվածքի մասին է), ապա նա վերածվում է ինտելեկտուալ սուռոգատի: Միեւնույն ժամանակ, Հայաստանում կա գրողների մի ազգանվեր խումբ, ովքեր իրենց թիվ մեկ անելիքն այսօր տեսնում են արցախյան, ընդհանրապես հայոց դատը պաշտպանելու մեջ, ինչը նրանք իրագործում են գրական ստեղծարարությամբ ու հրապարակային ելույթներով, նաեւ՝ տարբեր գործերի ու գործողությունների մասնակցելով: Իմ գոհունակությունն եմ հայտնում նրանց:

— Ներկա պահին ի՞նչ ստեղծագործության վրա եք աշխատում:

— Գրում եմ բանաստեղծություններ, որոնք, առավել եւս, ընթացիկ ծանր իրավիճակի հիպերբոլիկ արտացոլումներ են, նաեւ՝ պատմա-փիլիսոփայական անդրադարձներ: Միաժամանակ, հաճախացել են հրապարակագրային ելույթներս: Պետք է ցույց տալ մեր երկրի ու ժողովրդի պայքարի նշանակետերը, ելքեր հուշել, լուսավորել ու ոգեշնչել մարդկանց, որպեսզի հաջողությամբ պսակեն իրենց մաքառումը:

Վերջին շրջանում գրված բանաստեղծությունները կներառվեն այն ժողովածուի մեջ, որ նախատեսել էի հրատարակել այս տարվա գարնանը: Բայց իրավիճակը թելադրեց, որ պետք չէ շտապել այդ գիրքը հրատարակելու հարցում: Զգացի, որ անպայման գրվելու են նոր ստեղծագործություններ, որոնք կարող են հարստացնել արդեն պատրաստ ժողովածուն: Հիմա չգիտեմ, թե այն երբ լույս կտեսնի:

— Արցախում գրքեր հրատարակվո՞ւմ են:

— Այո, Արցախում այս տարի գեղարվեստական եւ ոչ միայն, գրքեր հրատարակվել են, բայց սովորականից զգալիորեն քիչ քանակությամբ. դրա հիմնական պատճառն այն է, որ պետության կողմից հրատարակչական գումարներ այս տարվա համար չեն հատկացվել: Բայց առանձին գրողներ ու անհատներ, տարբեր օժանդակություններով, հրատարակել են իրենց հեղինակած գրքերը: Գործող միակ տպարանն էլ նրանց ընդառաջել է և աջակցել, որպեսզի ներկայացված գրքերն անպայման լույս տեսնեն և հասնեն ընթերցողին:

— Դուք Ձեր հրապարակախոսական հոդվածներով, բանաստեղծություններով եք հանդես գալիս՝ որպես բողոքի մի ձև: Ի՞նչ կասեք այսօրվա նստացույցերի մասին: Արդյո՞ք դա արցախյան հարցի լուծմանը նպաստում է:

— Նստացույցը, անշուշտ, պայքարի ձև է, բայց նստացույց պետք է անեն համապատասխան անձինք, այլ ոչ թե պետության ղեկավարությունը: Կարող են նստացույց անել կանայք, թոշակառուները, գործազրկության մատնված մարդիկ: Պետության ղեկավարների համար այս պահին հսկայական ծավալի աշխատանք կա անելու: Նրանք պետք է այս ծանր իրավիճակը հաղթահարելու զանազան տարբերակներ մշակեն, առաջնորդեն պետությունը և ոչ թե նստատեղը: Ղեկավարական նստացույցի մյուս բացասական կողմն այն է, որ երբ տարբեր կարգավիճակի նախագահներ են նստում՝ որպես բողոքի ակցիա, դա, ինքնաբերաբար, վերածվում է որոշակի հուսալքության ցուցքի, ինչը չի կարելի թույլ տալ նման բարդ իրավիճակում: Պետության ղեկավարությունը պետք է բացառապես գործով զբաղվի: Քաղաքական, տնտեսական, սոցիալական բազում կնճռոտ հարցեր կան լուծելու: Հարկ է ժողովրդին գործնականին տրամադրել, իսկ նստացույցի համար միշտ էլ մարդիկ կգտնվեն:

— Արցախյան ցավոտ լուծումների մասին ի՞նչ կասեք:

— Իմ համոզմունքը միշտ եղել է այն, որ 1988 թվականից ի վեր, մեր Շարժումը քաղաքակրթական բովանդակություն ունի: Մենք հենվում ենք ազգային ինքնության, տեսակի պահպանության, իրավահավասարության, ազատությանը միտված ինքնորոշման իրավունքի, ինչպես ասում են՝ նարատիվների վրա: Մեր ժողովուրդը վաստակել է ազատ եւ միասնական ապրելու իրավունքը, ինչը նաեւ վավերացված է միջազգային տարբեր կոնվենցիաներով: Ինչո՞ւ պետք է հայ ժողովրդի մի անմիջական հատվածը գտնվի էթնիկ այլ խմբի գերիշխանության տակ: Արցախցիներս ամենևին համաձայն չենք՝ ապրել մեր թշնամիների տիրապետության ներքո: Թող ռասիստական չհնչի, բայց մենք՝ հայերս, եւ ադրբեջանցիները, անհամատեղելի ենք՝ որպես էթնիկ կազմավորումներ: Մենք` արցախցի հայերը, միասնական ապագա չենք տեսնում ադրբեջանցիների հետ, մեր ու նրանց միջեւ տարբերությունները չափազանց խորն են: Միջազգային կառույցները պարտավոր են հաշվի նստել այդ կարեւորագույն փաստի հետ եւ հարգել ինքնորոշման մեր իրավունքը: Մեզ չեն կարող խցկել այնտեղ, որտեղ մեզ ոչնչացում է սպառնում:

Հիմա շատ այլանդակ խաղ է ընթանում մեր դեմ ե՛ւ միջազգային կազմակերպությունների, ե՛ւ հայաստանյան գործող իշխանությունների կողմից. նրանք արդեն բացեիբաց, թրքահաճո կողմնակալությամբ և քաղաքական տարբեր շահախնդրություններով  հայտարարում են, որ Արցախը պիտի օտարել Հայաստանից եւ հանձնել թշնամու տնօրինությանը: Իսկ ներկայիս ադրբեջանական ու թուրքական քաղաքական ամբողջ վերնախավը և նրանց սատարող բազմամիլիոնանոց զանգվածը միտված է նրան, որ ընդհանրապես հայկական որևէ միավորում մեր տարածաշրջանում չլինի: Նրանց համար Արցախը միայն սկիզբն է, հաջորդ քայլով մեր թշնամիները մտադիր են վերացնել Հայաստանը՝ որպես պետություն եւ ազգային հանրույթ: Որովհետև դա օսմանյան հին քաղաքականության նորօրյա դրսևորումն է, ինչը չեն էլ թաքցնում և ամենօրյա ռեժիմով այդ առթիվ ակնարկներ են անում կամ ուղղակի հայտարարում: Բաքվի պարագլուխները՝ այն կողմից, Անկարայի պարագլուխները՝ մյուս կողմից: Նրանց կարծիքով՝ շատ պատեհ ժամանակ է՝ իրենց թրքամոլ ծրագրերը կյանքի կոչելու: Աշխարհն իսկապես դարձել է մի ահավոր ջունգլի, և նրանք տեսնում են, որ իրենց համար լավագույն ժամանակներ են՝ հասնելու իրենց դարավոր նպատակին՝ հայերին մեջտեղից հանել, որպեսզի իրենք դառնան միասնական ազգ ու պետություն: Այսպիսով՝ մենք պիտի դիմակայենք նման զարգացումները եւ շարունակենք մեր պայքարը՝ հանուն ազգային միասնության ու հարատեւության:

Այսօր մեր իշխանությունը կողմ է խաղաղության պայմանագրին:

— Խաղաղություն բոլորս ենք ուզում, բայց այն, ինչ թելադրում է ՀՀ այսօրվա իշխանությունը, մեր հայկական նպատակների ու երազանքի, մեր գոյաբանական հիմնասյուների հետ որեւէ աղերս չունի, ավելին՝ լրիվ հակառակ է դրանց:

Բոլոր ողջախոհ հայերը տեսնում ու հասկանում են, որ նիկոլական վարչախմբի տարփողած խաղաղությունը հնարավոր չէ կյանքի կոչել Արցախում ու Հայաստանում և, ընդհանրապես, հարավկովկասյան տարածաշրջանում: Մենք պետք է ամեն գնով հետամուտ լինենք՝ պահպանելու մեր միասնական հայրենիքը, որտեղ ազատ կարարենք ու կապրենք: Հայրենական որևէ հողակտոր, ազգային որեւէ զանգված չի կարելի թողնել թշնամուն: Անհեթեթություն է մտածելն անգամ, որ հայ մարդիկ պիտի ապրեն մեր հանդեպ խորին ատելությամբ ու երդվյալ թշնամանքով գործող երկրի տիրապետության ներքո: Նման պարտադրանքը մեծ ողբերգության կվերածվի՝ նոր ու ահռելի կորուստների տեսքով: Այսօրվա նիկոլական «խաղաղարարները» մեր ինքաստորացման եւ նոր պատերազմի իսկական հրձիգներ են: Նրանց այսօրվա խաղաղությունը՝ վաղվա պատերազմն է: Նրանք փորձում են իրագործել մի ազգադավ ծրագիր, ինչի համար եկել կամ բերվել են իշխանության: Չի՛ հաջողվի: Մենք ունենք ազգային դիմադրության լուրջ ներուժ, ուղղակի այն գործի մեջ ներգրավելու լավ միջոցներ պիտի կիրառել: Համոզված եմ՝ կգտնվեն ու կկիրառվեն այդ միջոցները:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսական գրոհայիններն արդեն փոքր խմբերով մտնում են Դոբրոպոլե. Ուկրաինացի ռազմական թղթակիցՄերցը պաշտոնաթողության եզրին է՝ ընդամենը 16 ամիս իշխանության գալուց հետո. POLITICOՈր երկրների հետ Հայաստանը կչեղարկվի վիզայի ռեժիմըՆոյեմբերի 9-ը Հայաստանի փրկօղակն էր․ Հայկ ԱյվազյանՌուսները նստան պոեզ, Մոսկվա գնացին, «Ուժեղ Հայաստանի» հայերը անտեր ու դուս պատերի տակ մնացին․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՀայկ Սարգսյանի համար Փաշինյանի մոտ բարեխոսել ե՞ն․ ԲԱՄԲԱՍԱՆՔԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵԱ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ 4 ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՄոսկվայում հեռակա կարգով մեկնարկել է «Սպայկա»-ի ղեկավարների դատավարությունըՎարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը Վթարային ջրանջատումներԲանտերում գտնվող ընդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ով արժանի է բանտում լինելու՝ կլինի բանտում. Կարապետյան Սեպտեմբերի 18-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Անտոն Քոչինյան փողոցումՎահագն Ալեքսանյանի խոսքով՝ հաջորդ նկատողությունից հետո Հայկ Սարգսյանը, ենթադրաբար, ՔՊ-ից կհեռացվի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտվածը ներկայացրել է իր «Հետախուզություն» գիրքը Քաղցկեղից քույր եմ կորցրել, չեմ ուզում մյուսներն էլ նման բան ապրեն, թունաքիմիկատները հարցը լուծեքԱնկախության տոնի առթիվ փակ փողոցներ են լինելու․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 18-19-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանովՊատմեք՝ ինչպե՞ս խաչ քաշեցիք 60 000 քաղաքացիների ձայնի վրա. Խամոյանը՝ ԿԸՀ նախագահինԴասղեկն ու հոգեբանը պարբերաբար բուլինգի են ենթարկել 8-ամյա տղային, հրել և գցել են գետնինԳագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել ԵՊՀ-ի դեմ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված