Ուշադրություն․ Aliexpress-ը այլևս չի ընդունում հայկական քարտեր. Արսեն Լեւոնյան Պուտինը Զատկի զինադադարը երկարաձգելու հրաման չի տվել. Պեսկով Չինաստանը հաջողությամբ փորձարկել է ոչ միջուկային ջրածնային ռումբ. South China Morning Post «Բոլոնիա» — «Ինտեր». Մեկնարկային կազմեր Թրամփը երկու անգամ խնդրել է Պուտինին` Զելենսկու սադրանքներից հետո «Օրեշնիկ» չօգտագործել Կիրիլ պատրիարք շնորհավորել է Հայոց Հայրապետին և Արամ Ա կաթողիկոսին Զատիկի տոնի առիթով Էդուարդ Սպերցյանի ռեկորդը Կիեւը եւ Լոնդոնը համակարգում են ռազմական գործողությունները` ուղղված Թրամփ-Պուտին գագաթնաժողովը ձախողելուն «ՍԱ ԿՅԱՆՔԻՍ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԷՐ». ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄՈՒԱՅԹԱՅ ՄԱՐԶԱՁԵՎԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ՌՈՄԱՆ ՔԱԼԱՇՅԱՆ Մարգարիտա Սիմոնյանը պատւմել է, որ շփվում է կոմայի մեջ գտնվող Տիգրան Քեոսայանի հետ

Ծանոթանալով դասագրքին՝ կասկած չի մնում, որ այն ծրագրավորվել եւ գրվել է հատուկ նպատակով. ՏԵՐ ՀՈՎՆԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ  ՀԱԿՈԲՅԱՆ

Ներքաղաքական

Տևական ժամանակ է, ինչ մամուլում լայնորեն քննարկվում է 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքում տեղ գտած աղաղակող սխալների մասին: Դրա մասին ահազանգում են պատմաբաններ, մանկավարժներ, ծնողներ: Այս մասին «Իրավունքը» զրուցել է Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ ՏԵՐ ՀՈՎՆԱՆ եպիսկոպոս ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

— Սրբազան Հայր, ինչպե՞ս կարող էր Տիգրան Մեծի ժամանակ քարտեզի վրա լինել Թուրքիա, Ռուսաստան, առավել ևս՝ Ադրբեջան։ Մի՞թե նման փաստերով մենք սերունդ կկրթենք:

— Պատմաբանների, մանկավարժների, հանրության անհանգստությունն ու ընդվզումը տեղին է: Եթե միայն ձեր թվարկած «բացթողումները» լինեին, կմտածեինք, որ ինչ-որ մեկի անփութության պատճառով սխալագրություն է տեղի ունեցել: Մինչդեռ, ծանոթանալով դասագրքին, կասկած չի մնում, որ այն ծրագրավորվել և գրվել է հատուկ նպատակով՝ որքան հնարավոր է մատաղ սերնդին հեռու պահել իր ազգային ճշմարիտ պատմամշակութային ժառանգության իրազեկումից և ուսումնառությունից, կրթել և դաստիարակել մանկուրտների այնպիսի սերունդ, որը հեշտությամբ ենթարկվի մեր պատմական հայրենիքը զավթած, մշակութային, հոգևոր արժեքները պղծող ու եղծող դարավոր թշնամու հայակուլ նկրտումներին: Այնտեղ նույնիսկ որևէ բառ չկա «Հայրենիք», «Ազգ», պատմական ժառանգության քաղաքակրթական հասկացությունների մասին: Երեխայի մոտ հպարտության և տիրոջ զգացողություն ձևավորելու առումով որևէ միտք չկա հայրենի բնաշխարհի, նրա պատմական անցյալի նկատմամբ, ուր մնաց, թե դրանք հիմնավորող փաստե՞ր լինեին:

— Ի՞նչ եք կարծում, այդ դասագիրքը կպարտադրվի՞, կխմբագրվի՞, ո՞րն է ելքը:

— Չեմ կարող ասել, թե ի՞նչ որոշման կհանգեն կրթության պատասխանատուները, բայց երևույթն ինքնին խայտառակություն է և վնասարար: Դասագիրք կոչվածի ի հայտ գալուց հետո բազմաթիվ մասնագետներ են հանդես եկել և դեռ, չկրկնելով մեկը մյուսին, շարունակվում են քննդատական հոդվածներ հրապարակվել, ինչպես ասում են՝ քարը քարի վրա չթողնելով: Այսքանից հետո, եթե որևէ մեկը դեռ անհագ ցանկություն ունի դա որպես դասագիրք օգտագործելու, ապա, իրապես, այն կարող է այդպիսին լինել, որպես ուղեցույց՝ սոսկ պատմությունը կեղծող ապագա վայ-մասնագետներին ձև ու մեթոդ ուսուցանելու համար: Սակայն նրանց ջանքերն ապարդյուն են, քանզի, Երկիր մոլորակի քաղաքակրթության ակունքներից մեկի՝ հայ ժողովրդի հազարամյակների կենսագրությունը, նրա ստեղծած մշակույթը, Առաքելական Սուրբ Եկեղեցին և նրա մեծ ավանդը՝ ազգապահպանության և, ընդհանրապես, քրիստոնեական աստվածաբանության մեջ, դարավոր միջազգային ազդեցությունն ու բազմաթիվ առնչություններն այնքան են միահյուսված ու սերտաճած համաշխարհային պատմության հենք ու գործվածքում, որ անհնար է հին ու նոր բազմալեզու հազարավոր մատյաններից, կամ մարդկային հիշողությունից իրական պատմությունը վերացնելը:

— Եկեղեցու պատմություն, կարծես թե, այնտեղ չկա, փոխարենն ասվում է, որ Հայ Առաքելական եկեղեցու հիմնադիրը եղել է Տրդատ Մեծը: Որքանո՞վ է սա ճշմարիտ, և ո՞րն է իրական պատմությունը:

— Դասագիրք կոչվածում նման «հայտնագործություններ» շատ կան, և հակված ենք մտածելու, որ դրանք ոչ միայն անգրագիտության, այլև՝ միտումնավորության արդյունք են: Այլապես ինչպե՞ս բացատրել, որ հայոց գրերի ստեղծումը ներկայացվում է մեկ նախադասությամբ, ազգային պատմիչների, գիտնականների մասին կենսագրական նյութեր գրեթե չկան, նույնիսկ՝ պատմահայր Մովսես Խորենացու, ինչպե՞ս և որտեղի՞ց են հայտնաբերել, թե ասորացիների կողմից է հիշատակվել «Արարատ» անունով Վանի թագավորությունը, երբ «Արարատ» կամ «Արարատյան թագավորություն» բառեզրերը աստվածաշնչյան են, և այլն: Ուստի՝ բոլորովին զարմանալի չէ, որ քրիստոնեության ընդունումը թերի է ներկայացված, արժևորված չեն կրոնի և եկեղեցու դերակատարումը հայ ժողովրդի ինքնության պահպանման, արվեստի, մշակույթի զարգացման, ընդհանրապես՝ մեր ազգի կենսագործունեության ապահովման տեսանկյունից:

Ինչ մնում է, թե ո՞րն է իրական պատմությունը, ապա ցանկացած ոք՝ գրադարանում, համացանցում հարցում անելով հարյուրավոր գիտական ու հանրամատչելի հոդվածներ, վերլուծություններ, մեր պատմիչների թողած վավերագրեր, անգամ՝ ճշմարտացիորեն շարադրված փաստերով գեղարվեստական երկեր կպեղի այդ մասին: Պետք է խոստովանել նաև, որ մեզանում, հաճախ, քրիստոնեության պետականորեն ընդունումը շփոթում են քրիստոնեության Հայաստան մուտք գործելու հետ: Հայոց եկեղեցու առաջին հիմնադիրները եղել են Սուրբ Թադեոս (քարոզչության տարիները՝ 35-43) և Սուրբ Բարդուղիմեոս (44-60) առաքյալները, որոնք հատուկ կոչմամբ անվանվում են Հայաստանի Առաջին Լուսավորիչներ։ Նրանց գերեզմանները որպես սրբավայրեր հարգվել ու պահպանվել են պատմական Հայաստանի հարավարևելյան կողմերում գտնվող Արտազի (Մակու) և Աղբակի (Բաշկալե) վանքերում։ Այսպիսով, հայ եկեղեցին ունի առաքելական ծագում։ Հայաստանը առաջինն էր, որ 301 թվականին քրիստոնեությունը հռչակեց որպես պետական կրոն: Այդ գործում բացառիկ դեր են խաղացել Տրդատ Գ թագավորը /287-330/ և Հայոց առաջին հայրապետ Սբ. Գրիգոր Լուսավորիչը /301-325/:

— Վերջին շրջանում ներկայիս իշխանությունների կողմից, մեղմ ասած, անբարենպաստ վերբերմունք է դրսևորվում Մայր Աթոռի նկատմամբ և, կարծես թե, այս ամենը պատահականություն չէ: Իսկ եկեղեցին այս ամենի վերաբերյալ ի՞նչ քայլեր է ձեռնարկում:

— Եկեղեցին շարունակում է իր դարավոր անշեղ գործունեությունը` հայոց մեջ հավատն առ Աստված պահպանելու և զորացնելու, իր ունեցած հնարավորություններով հայրենիքին ու նրա ոգեղենությանը սատարելու, մեր նախավանդ և այսօրյա տեսլականների կատարմանը զորակցելու իր պատմական առաքելությունը: Այս օրերին մենք զբաղված ենք Արցախից տարագրված մեր ազգակիցների վիշտը մխիթարելու, նրանց հոգսերը թեթևացնելու, կարիքները հոգալու գործերով: Ինչ մնում է եկեղեցու նկատմամբ դրսևորվող ձեր նշած անբարենպաստ վերաբերմունքի դեմ քայլեր ձեռնարկելուն, ապա շատ մեծ ու անտեղի շռայլություն կլիներ ժամանակ ու ջանք ծախսել ապացուցելու ի վերուստ ապացուցվածը, վկայել՝ արդեն իսկ վկայվածը: Ժխտել կամ անտեսել անցած դարերում, ներկայում և ապագայում Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերն ու նշանակությունն իր իսկ տան մեջ, որի անունն է Հայաստան, նույնն է, թե ժխտել բանական կյանքն ու նրա ստեղծած քաղաքակրթությունը՝ Երկիր մոլորակի վրա:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 






Ուշադրություն․ Aliexpress-ը այլևս չի ընդունում հայկական քարտեր. Արսեն ԼեւոնյանՊուտինը Զատկի զինադադարը երկարաձգելու հրաման չի տվել. ՊեսկովՉինաստանը հաջողությամբ փորձարկել է ոչ միջուկային ջրածնային ռումբ. South China Morning Post«Բոլոնիա» — «Ինտեր». Մեկնարկային կազմեր Թրամփը երկու անգամ խնդրել է Պուտինին` Զելենսկու սադրանքներից հետո «Օրեշնիկ» չօգտագործելԿիրիլ պատրիարք շնորհավորել է Հայոց Հայրապետին և Արամ Ա կաթողիկոսին Զատիկի տոնի առիթովԷդուարդ Սպերցյանի ռեկորդըԿիեւը եւ Լոնդոնը համակարգում են ռազմական գործողությունները` ուղղված Թրամփ-Պուտին գագաթնաժողովը ձախողելուն«ՍԱ ԿՅԱՆՔԻՍ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԷՐ». ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄՈՒԱՅԹԱՅ ՄԱՐԶԱՁԵՎԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ՌՈՄԱՆ ՔԱԼԱՇՅԱՆՄարգարիտա Սիմոնյանը պատւմել է, որ շփվում է կոմայի մեջ գտնվող Տիգրան Քեոսայանի հետՈւկրաինական ուժերը հրադադարից հետո հարվածներ են հասցրել Դոնեցկին (Ֆոտո)Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է «Զատկի հրադադարը» խախտելու մեջԾանրամարտի ԵԱ. Արա Աղանյանն ու Պետրոս Պետրոսյանը մեդալներ չնվաճեցին Աղոթում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի համար․ Հռոմի պապԳոհար Ավետիսյանը մեծ խնդիրների առաջ է կանգնելԱմերիկյան հեռուստաալիքը Կիևը ներկայացրել է որպես Ռուսաստանի մաս (լուսանկար)«Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել»․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունըԾանրամարտի ԵԱ. Մնացական Աբրահամյանը 0 ստացավ պոկում վարժությունումԽաղաղ, միասնական, համախմբված և ներդաշնակ Հայաստանը լինելու է. ԴանիելյանՌուսաստանի ՊՆ-ն Ուկրաինային մեղադրել է հրադադարը խախտելու մեջԹրամփը կասեցրել է մաքսատուրքերի ներդրումըՄտահոգիչ են արշավներն՝ ընդդեմ ազգային մեր ինքնության ու անցյալի. Գարեգին Բ (տեսանյութ)Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ձերբակալվել են Շենգավիթի համայնքապետարանի աշխատակիցներ. Հակակոռուպցիոն կոմիտեՊուտինը շնորհավորել է Սուրբ Զատկի կապակցությամբՑեղասպանության չփարատվող ցավը խորանում է այն կասկածի տակ դնելու կամ ժխտելու դատապարտելի փորձերով․ ՎեհափառՄասնագետը զգուշացրել է արյnւնով մսի վտանգի մասինՆիկոլ Փաշինյանը չի մասնակցում Սուրբ Էջմիածնում մատուցվող Սուրբ Հարության պատարագինՈղբերգական դեպք՝ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա մահացած տղա, կան վիրավորներՕրվա խորհուրդ․ ապրիլի 20Լույս չի լինիՈւՂԻՂ․ Սուրբ Հարության հայրապետական պատարագ` Մայր տաճարումՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրԿենդանակերպի այս նշաններն առաջիկա օրերին հաջողությունների կհասնենԾանրամարտի ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ Զատկի հրադադարը խորը մտախված ռուս-ամերիկյան ծուղակ էր Լոնդոնի համար. Ուկրաինական աղբյուրՔրիստոս հարյավ ի մեռելոց. Օրհնյալ է Հարությունը ՔրիստոսիՕդեսայի գրավումը Ռուսաստանի գլխավոր ռազմավարական նպատակն է. ՆԱՏՕ-ի նախկին հրամանատարԿրիվոյ Ռոգում շունը փրկել է տիրոջը հարկադիր զորահավաքից (Տեսանյութ)Պատերազմ հրահրեց Կիևը, իսկ Պուտինը Հիտլեր չէ. Ֆրանսիացի փիլիսոփա, նախկին նախարարՌուսական ФАБ-1500 1,5 տոննայանոց ավիառումբը Կուրսկի Գորնալիում ոչնչացրել է ուկրաինական հենակետը (Տեսանյութ)Ապրիլի 28-ից մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում․ Լևոն ԱզիզյանԹրամփի դեմ նոր զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել Նյու Յորքում և Վաշինգտոնում (Ֆոտո)Իրական ռազմավարությունը, որը կա ՌԴ-ի Զատիկի հրադադարի հետևում, կարող է Թրամփին ռուսամետ դարձնել. CNNՊետքարտուղար Ռուբիոն վերջնագիր է ներկայացրել Լոնդոնին ու Փարիզին. Ուկրաինական աղբյուրՈւկրաինայի զինված ուժերին հրաման է տրվել դադարեցնել կրակը. BBCԹալինը սիրով ու ջերմությամբ ընդունեց «Կրթվելը նորաձեւ է» շարժմանըՈրոնք են ֆաշիզմի դեմ պայքարում հայորդիների գրանցած հաղթանակները. Գասպարյանը փակագծեր է բացումՊատմությունը ոչ միայն առարկա է անցյալի մասին, այլ ապագայի ձեւավորման գործիք է. Պետրոսյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top