Ռուսասական ուժերը շատ կարեւոր բնակավայր գրավեցին Զապորոժեի արեւելքում Կրթո՞ւմ են երեխաներին, թե՞ դատարկում են գյուղերը Թրամփը«փոքր գին» համարեց Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացումը Իրանի հետ պատերազմի ժամանակ Եթե շներ չունեք՝ հաչալ սովորեք․ ԶԱՐՄԱՆՔ Զապորոժեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկը ենթարկվել է հարձակման Արսեն Թորոսյանին շնորհվել է պատվավոր բայղուշի կոչում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Երկրի գլխավոր ընդդիմություն չդարձան, հավակնում են գլխավոր դեղագործի տիտղոսին Խորհրդարանի մանդատն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է Եկեղեցու սահմանադրորեն պաշտպանված ինքնավարությունը Ձեր տուն մտած ադրբեջանցուն չհամարձակվեք բան անել, թե չէ պատերազմ կլինի. սա է իշխանության ուղերձը․ Վրթանեսյան «Ուժեղ Հայաստան»-ն ուզում է բոլոր հարեւանների հետ ունենալ «լավագույն հարաբերություններ»

Զոհերի թվում ես էլ պետք է լինեի. Լեո Նիկոլյանը վիրավոր է

Թեմա

Ռուսական «Առաջին ալիքի» «Ժամանակը ցույց կտա» հաղորդման ժամանակ ռազմական եւ միջազգային վերլուծաբան, «Եվրասիական ժառանգություն» հիմնադրամի գլխավոր փորձագետ Ալեքսանդր Արտամոնովը հայտնել է, որ Լիբանանում մի խումբ լրագրողներ հայտնվել են Իսրայելի սահմանի կողմից հասցված ծանր հրետակոծության տակ:

«Լրագրողների խմբից մեկը զոհվել է, մյուսները վիրավորվել են, որոնց թվում է նաեւ իմ ընկեր Լեո Նիկոլյանը», - տեղեկացրել է նա:

«Իրավունք»-ին հաջողվեց կապ հաստատել ֆրանսահայ հետաքննող եւ ռազմական լրագրող ԼԵՈ ՆԻԿՈԼՅԱՆԻ հետ: Նա թեպետ դժվարությամբ էր խոսում՝ առողջական վիճակով պայմանավորված, բայց մեզ վստահեցրեց, որ իր կյանքին այժմ վտանգ չի սպառնում: Միայն թե, դեռ պետք է կազդուրվի, հույս ունի շուտով Հայաստան վերադառնալ: Իսկ թե ինչպես են հայտնվել հրետակոծության տակ, մանրամասնեց հետեւյալը. «Իսրայելի բանակը մեզ վրա կրակեց՝ իմանալով, որ այդտեղ հենց լրագրողներ են, որովհետեւ ամենուր մեծ գրված էր՝ Press: Ունենք վեց ծանր վիրավոր, մեկ զոհ. նա իմ մտերիմ ընկերն էր: Իր մոտ էի թողել նկարահանող տեխնիկաս եւ գնացել էի ջուր խմելու: Ինձ փրկեց իմ գնալ, ջուր խմելը, որովհետեւ մենք միշտ միասին էինք ու, փաստորեն, ես նույնպես պետք է լինեի զոհերի թվում: Մեկ րոպե հետո եկա, արդեն պայթյունը եղել էր, ընկերս մոխրացել էր, տեխնիկաս՝ փչացել»:

Լ. Նիկոլյանը պատմեց, որ լրագրողների խմբում եղել են «Ֆրանսպրես»-ի լիբանանյան երկու թղթակից, «Ռոյթերս»-ից երկու լրագրող եւ օպերատոր, Լիբանանի հեռուստատեսությունից եւ ռադիոյից լրագրողներ:

Անդրադառնալով պաղեստինաիսրայելական պատերազմի հետեւանքով Լիբանանում ստեղծված իրավիճակին՝ Լ. Նիկոլյանն ընդգծեց. «Չգիտեմ՝ պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը լավ բան արեց, թե՝ ոչ, բայց սա ծանր օպերացիա էր: Եվ հիմա Իսրայելը 10 անգամ ավելի ուժեղ վրեժ է լուծում: Վիճակագրության համաձայն` միշտ երբ մի հրեա է մեռնում, իրենք 10-18 արաբ են սպանում: Իրավիճակը շատ լուրջ է, Լիբանանն ամբողջությամբ տակնուվրա են արել, ահավոր է»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Թուրքիան Ուկրաինային ՀՕՊ համակարգ է մատակարարելՊԱՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ ԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵԱ-ՈՒՄՅունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌուսասական ուժերը շատ կարեւոր բնակավայր գրավեցին Զապորոժեի արեւելքումԿրթո՞ւմ են երեխաներին, թե՞ դատարկում են գյուղերըԹրամփը«փոքր գին» համարեց Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացումը Իրանի հետ պատերազմի ժամանակԵթե շներ չունեք՝ հաչալ սովորեք․ ԶԱՐՄԱՆՔԶապորոժեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկը ենթարկվել է հարձակմանԱրսեն Թորոսյանին շնորհվել է պատվավոր բայղուշի կոչում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԵրկրի գլխավոր ընդդիմություն չդարձան, հավակնում են գլխավոր դեղագործի տիտղոսինՅունիբանկն աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներումԴատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցըԽորհրդարանի մանդատն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է Եկեղեցու սահմանադրորեն պաշտպանված ինքնավարությունը6 տարի է՝ Փաշինյանի դեմ գիշեր-ցերեկ պայքարում եմ, միայն Ռուբինյանն է ինձ դրա համար փող տվելՁեր տուն մտած ադրբեջանցուն չհամարձակվեք բան անել, թե չէ պատերազմ կլինի. սա է իշխանության ուղերձը․ ՎրթանեսյանՖոն դեր Լայենը հայտնել է ԵՄ-ում գազի գնի 140%-ով աճի մասին«Ուժեղ Հայաստան»-ն ուզում է բոլոր հարեւանների հետ ունենալ «լավագույն հարաբերություններ»Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ինՕրվա մղուժ... Հայկ ՄամիջանյանՀայաստանը ցույց տվեց, թե որքան պետք է տանջվենք յուրաքանչյուր հաղթանակի համար

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված