Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա ՀՐԱՏԱՊ. Հալեպ քաղաքում պայթյուններ են որոտացել Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Արա՛, ձենդ մի բարձրացրու. հերիք ա զոհվածների անունները շահարկեք. իրավիճակը լարվեց Եռաբլուրում (Տեսանյութ) Պատմությունը հզոր ուսուցիչ է, բայց դասեր քաղել դրանից մենք այդպես էլ չսովորեցինք «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Ռամզան Կադիրովը Չեչնիայի ղեկավարի ընտրություններում ստացել է 99,85% ձայն Երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21֊ին Այսօր Հայաստանը նշում է Անկախության օրը Ոտնակոխ անելով Փաշինյանի այս հայտարարությունները` թփռոշացած ՔՊ-իստները գործող քաղաքապետ են «խաղացնում».ուր է հակակոռուպցիոնը

Սպանելու եմ, 10-ը տարի իմ վրա սռոկ եմ վերցնելու. ով եւ ինչու է սպառնում Արիանա Հովսեփյանին

Թեմա

NewsPress.am կայքի հիմնադիր-տնօրեն Արիանա (Արմենուհի) Հովսեփյանը հունվարի 24-ի լույս 25-ի գիշերը տեսանյութ էր հրապարակել եւ տեղեկացրել, որ փորձել են հրդեհել իր ավտոմեքենան։ Նա նշել էր, որ գիտի, թե ով է տեղի ունեցածի հեղինակը, իսկ ավելի ուշ արդեն կատարողը՝ Մարտին Ամիրխանյան անուն-ազգանունով անձը, իր ֆեյսբուքյան էջում խոստովանել էր, որ վերոնշյալն իր ձեռքի գործն է:

«Իրավունքի» հետ զրույցում Ա. Հովսեփյանն ասաց, որ իր տեղեկությունների համաձայն, Մ. Ամիրխյանն արդեն ոստիկանությունում է: Նա հույս հայտնեց, որ վերջինս օրենքի սահմաններում իր պատժն անպայման պետք է կրի:

— Ո՞վ է Մարտին Ամիրխանյանը, ինչո՞ւ է գնացել նման քայլի, Դուք ճանաչո՞ւմ էիք միմյանց:

— Նա իմ մտերիմ ընկերուհու ամուսինն է: Նրանք ամուսնալուծության շեմին են գտնվում՝ կնոջը սպանության սպառնալիքների, երեխաներին տանից դուրս հանելու եւ փողոցում թողնելու պատճառով: Ես օգնել եմ իմ մտերիմ ընկերուհուն, քանի որ այս դեպքից առաջ էլ մեքենան էր գաղտնի, կնոջ անունով տարել եւ գրավադրել: Գնացել ենք, «լոմբարդից» մեքենան հանել ենք, իրեն չենք տվել: Եվ տեսնելով, որ ես իր կնոջն եմ սատարում, ինձ եւս սպանության սպառնալիքներ էր ուղղում: Ասում էր՝ «երկուսիդ էլ սպանելու եմ, ես կորցնելու ոչ մի բան չունեմ, 10-ը տարի ինձ վրա սռոկ եմ վերցնելու»: Փաստացի նա խաղում է իր կնոջ անվան հետ, չի մտածում երեխաների մասին, գտնվում է ոչ ադեկվատ վիճակում, բայց բոլորի մոտ ներկայանում է` որպես «լավ տղա»: Մինչդեռ լավ տղեն իր կնոջն ու երեխաներին այս ձմեռ օրով տանից դուրս չի հանում եւ տան կողպեքն էլ չի փոխում:

— Մարտին Ամիրխանյանը ֆեյսբուքյան իր էջում խոստովանել էր, որ ինքն է հրդեհել մեքենան։ Ի՞նչ կասեք այս մասին:

— Նա առանց ամաչելու իր էջում դրել է իր նկարը եւ գրել, թե ինքն է այդ ամենն արել՝ անձնական խնդիրներով պայմանավորված: Դու ո՞վ ես, որ ինձ հետ անձնական խնդիրներ ունենաս: Նա անգամ չի մտածել իր դպրոցական երեխաների մասին: Երեխաներն ամեն օր լաց են լինում եւ ասում. «Արիանա քուրիկ, կգա՞ս մեր տուն, որ պապան հանկարծ մամային չծեծի, չվնասի»: Ես մինչեւ վերջ գնալու եմ, նա իրականում իր ասած «սռոկը» պետք է վերցնի իր վրա: Էլ ի՞նչ ասես մի մարդու, որը երեխաների մոտ երկու անգամ կնոջ վրա դանակ է քաշել, ես եմ հասել, որ տեղի չունենա անդառնալին: Միշտ աշխատել եմ, որ համերաշխ ընտանիք մնան, ինքն ուշքի գա, որ այսպես չի կարելի, ունի նորմալ ընտանիք, նորմալ երեխաներ:

— Փաստորեն, կարո՞ղ ենք արձանագրել, որ տեղի ունեցածի մեջ քաղաքական որեւէ ենթատեքստ չկա:

— Այս անգամ՝ ոչ, քաղաքական ենթատեքստ չկա: Ոխ է ինձանից հանել, որ ես կանգնել եմ իր կնոջ կողքին եւ սատարում եմ նրան: Փողոցից ես եմ վերցրել ու տարել տուն, երբ նա իր կնոջն ու երեխաներին դուրս է հանել տանից, չի թողնում նույնիսկ շորերը, գրքերը վերցնեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ժամանակի փորձությունն անցած կապերը հատկապես արժեքավոր են. Լուկաշենկոյի շնորհավորանքը ՀայաստանինՌամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսըԵրևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ ԶախարովաՀՐԱՏԱՊ. Հալեպ քաղաքում պայթյուններ են որոտացելՄաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդինԸստ Սասուն Միքայելյանի՝ ՀՀ-ն պետական սահման չունի. «Սկանդալային հայտարարություն չեմ անում, տենց ա»Արա՛, ձենդ մի բարձրացրու. հերիք ա զոհվածների անունները շահարկեք. իրավիճակը լարվեց Եռաբլուրում (Տեսանյութ)Պատմությունը հզոր ուսուցիչ է, բայց դասեր քաղել դրանից մենք այդպես էլ չսովորեցինք«Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետոՆերկայիս բարդ պայմաններում անհրաժեշտ է մնալ համախմբված հայրենիքի շուրջ․ Վեհափառի շնորհավորական ուղերձըՌամզան Կադիրովը Չեչնիայի ղեկավարի ընտրություններում ստացել է 99,85% ձայնԵրթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21֊ինԱյսօր Հայաստանը նշում է Անկախության օրըՈտնակոխ անելով Փաշինյանի այս հայտարարությունները` թփռոշացած ՔՊ-իստները գործող քաղաքապետ են «խաղացնում».ուր է հակակոռուպցիոնըՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 21Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպուլյացիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները․ Սերժ ՍարգսյանԻՀՊԿ. Գերմանիայում կայացած գաղտնի հանդիպման ժամանակ որոշվել է ռազմական գործողություններ ձեռնարկել Իրանի և Եմենի դեմ Թող մեր եռագույնը միշտ հպարտ ծածանվի ազատ և խաղաղ երկնքի տակՌուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի տարածքի վրա «ամիսների ընթացքում, այլ ոչ թե տարիների». Չեխական հակահետախուզություն«Հայրենիք» կուսակցությունը կենդանության նշույլներ է ցույց տալիս

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված