Ինձ շատ են ցավացրել․ Շպռոտն անկեղծացավ Խարկովն այս պահին խոշոր հարձակման տակ է Այս ի՞նչ «ճանճ է կծել» Փաշինյանին ու Ալիեվին Իրանում ռուսական ռազմաբազաներ կհայտնվե՞ն  Լաչակս գլխիդ․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Անհավատալի է, որ ՀՀ ոչ միայն իշխանությունները, այլ նաև բնակչության մի զգալի մասն է անտարբեր մեր խնդիրների հանդեպ Նարիմանյանը պատրաստ է պատմել ողջ իրականությունը, որից հետո Խորխոռունու գործը նոր ընթացք կստանա Մամուլի ուժը բարձրախոսների քանակը չէ, այլ իշխանավորին անհարմար, երբեմն ցնցող հարց տալու, անարդարությունը բացահայտելու և սեփական սխալն ընդունելու համարձակությունը Լուցկում գերմանականը «Kromberg & Schubert» գործարան հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Հրամանատարության կողմից սեռական ոտնձգություններից ու ծեծից բողոքած ուկրաինուհի դրոնների օպերատորը զոհվել է առաջնագծում

Անհապաղ հրավիրել ԱԺ արտակարգ նիստ. «Կամք»-ը դիմել է օրենսդիրներին

Թեմա

Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը դիմել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին եւ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին, ինչպես նաեւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին:

«Արդեն բոլորիս հայտնի է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը բազմահազարանոց զորքեր եւ զինտեխնիկա են կուտակել ՀՀ եւ ԱՀ սահմաններին ու նախապատրաստվում են անցնել լայնածավալ հարձակման, որի նպատակն է ՀՀ ինքնիշխան տարածքների հաշվին կյանքի կոչել իրենց վաղեմի Թուրանական երազանքը։

2023 թվականի Սեպտեմբերի 7-ի Կառավարության նիստի ժամանակ այս սպառնալիքի մասին բարձրաձայնեց նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

2023 թվականի Սեպտեմբերի 7-ին մեր նախաձեռնությունը բաց նամակով դիմել է ՀՀ, ԻԻՀ եւ ՌԴ առաջնորդներին՝ անհապաղ սկսել համատեղ արտապլանային զորավարժություններ Վայոց Ձորում եւ Սյունիքում` քաջ գիտակցելով, որ նման միջոցառումը կկանխի այն աղետը, որը ժամ առ ժամ սպառնում է մեր պետությանն ու ժողովրդին։

Ելնելով վերոգրյալից` դիմում ենք նաեւ Ձեզ, անհապաղ հրավիրել ԱԺ արտակարգ նիստ ադրբեջանի սպասվող ագրեսիայի եւ հայ-ռուս-իրանական համատեղ արտապլանային զորավարժություններ անցկացնելու օրակարգով, իսկ վատագույն պարագային, առաջարկվող օրակարգը քննարկել ԱԺ նախատեսված նիստերի ժամանակ:

Այլապես, այս ուղղությամբ անգործության դեպքում  սպասվող աղետի ողջ պատասխանատվությունը կընկնի ՀՀ կառավարության եւ խորհրդարանական ուժերի վրա` այն ուժերի, որոնք այս ճակատագրական պահին կշարունակեն անտարբերությամբ նայել աշխարհաքաղաքական եւ ռազմական ազգակործան գործընթացներին», – ասված է օրենսդիրներին հղված դիմում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ