Լուծվող սուրճ. արդյո՞ք կան ավելի լավ տարբերակներ «Սոնետ» դաշնամուրային դուետ. նվիրում ուսուցչին Ես գալիս եմ Իսպանիայից. իսպանացի լեգենդար երգչուհին առաջին անգամ հանդես կգա Երեւանում «Ինտերի» մեկնարկային կազմը «Տորինոյի» դեմ խաղում Իմ հասցեին հնչում են ֆիզիկական ոչնչացման կոչեր. Ջուլիանա Գրիգորյանի բացառիկ հարցազրույցը ՀՐԱՏԱՊ. Հայտնի փաստաբանը դիմել է Երեւանի քաղաքապետին հստակ առաջարկությամբ Ուկրաինական ուժերը «առավելագույն անհաջող» հարձակում են իրականացրել Տորեցկում. Ուկրաինական ռազմական ռեսուրս Ռազմական տարիների մեղեդիներ. Երեւանում «Մոսկվայի Տանը» տոնական համերգով նշեցին Հաղթանակի 80-ամյակը Լրագրողները Մակրոնին, Սթարմերին եւ Մերցին «տարօրինակ» վիճակում են բռնացրել (Տեսանյութ) MI6-ի` Նիկոլին այդքան հարազատ դարձած ղեկավար Ռիչարդ Մուրը հեռանում է պաշտոնից

Նոր բացահայտումներ Խորհրդային Հայաստանի մասին. կայացավ Բալասանյանի մենագրության շնորհանդեսը

Տեսանյութեր

Խորհրդային միության կազմավորման 100-ամյակին ընդառաջ ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ ընթերցողի դատին է հանձնել  իր հեղինակած «Խորհրդային Հայաստանի առեւտրատնտեսական հարաբերությունները 1920-1927 թթ.» մենագրությունը: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի գրադարանում, որին ներկա էին պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ ինչպես Երեւանից, այնպես էլ Իջեւանից, համալսարանական ուսանողներ եւ փորձագիտական շրջանակի ներկայացուցիչներ:

Տանտիրոջ իրավունքով՝ շնորհանդեսի բացման խոսքը վերապահվեց ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի գրադարանի վարիչ, Հայոց պատմության եւ հասարակագիտության ամբիոնի դասախոս ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ, ում գնահատմամբ` պետք է կարեւորել Խորհրդային ժամանակաշրջանի ձեռքբերումներն, ու այն փորձառությունը, որն այն տվեց Հայաստանին եւ մեր հասարակությանը:

«Մենք, որպես պետական մտածողություն ունեցող ազգային համակարգ ձեւավորվեցինք  եւ զարգացանք հենց Խորհրդային ազդեցության ներքո: Լավ էր, վատ էր, դրական էր, թե՝ ոչ, այսօր կարող ենք տարբեր գնահատականներ հնչեցնել, բայց այն, որ երեւույթն, իսկապես, նպաստեց մեր տարածքում պետականության եւ հասարակական ամբողջության ձեւավորման համար, սա արդեն դրական է: Անդրադառնալով Գրիգոր Բալասանյանի մենագրությանը՝ նշեմ, որ այն բավականին արդիական է: Միայն այս տարվա տվյալներով՝ մենք ավելի քան 50 տոկոսով ավելացրել ենք Հայաստան-Ռուսաստան առեւտրաշրջանառությունը: Ուստի՝ Խորհրդային ժամանակաշրջանի առեւտրատնտեսական հարաբերությունների պատմության ուսումնասիրությունը նոր նպաստ կարող է բերել այսօրեական դրսեւորումներին, եւ այդ հարաբերությունների զարգացմանը», - ընդգծեց Պողոսյանը:

Հայոց պատմության եւ հասարակագիտության ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ. ԱՐԱ ԱԶԱՏՅԱՆՆ ասաց, որ արդեն հասցրել է գիրքն ընթերցել՝ ամենայն մանրամասնությամբ:

«Գրիգոր Բալասանյանը ընթերցողի սեղանին դրել է մի ուշագրավ եւ հետաքրքիր մենագրություն: Պատմագրության մեջ ուսումնասիրությունները հիմնականում վերաբերել են 1920-22 թթ.-երին, իսկ 1922-27 թթ.-ն ընկած ժամանակահատվածին վերաբերող այսպիսի խորքային ուսումնասիրություն չի եղել: Աշխատությունը երեք գլխից է բաղկացած. առաջին հատվածում հեղինակը խոսում է հարեւան Խորհրդային հանրապետությունների՝ Վրաստանի եւ Ադրբեջանի, եւ, իհարկե, Խորհրդային Ռուսաստանի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների մասին: Երկրորդ գլխում հեղինակն անդրադարձ է կատարել հարեւան արդեն ոչ Խորհրդային հանրապետությունների հետ առեւտրատնտեսական հարաբերություններին, խոսքը վերաբերում է Իրանին եւ Թուրքիային: Իսկ երրորդ գլուխը, որն իմ կարծիքով՝ հենց նորույթն է այս աշխատության եւ որի վերաբերյալ առանձին ո՛չ մենագրություն, ո՛չ էլ առանձին ուսումնասիրություն չկա, Խորհրդային Հայաստանի առեւտրատնտեսական հարաբերությունների մասին է եվրոպական երկրների եւ կազմակերպությունների հետ», - նշեց Ազատյանը եւ կարեւորեց այն, որ հեղինակը այնպիսի արխիվային փաստաթղթեր է դրել շրջանառության մեջ, որոնք առ այսօր շրջանառության մեջ չեն դրվել որեւիցե հեղինակի կողմից:

«Անգամ հեղինակը մեջբերել է առեւտրային պայմանագրերի տեքստեր, համաձայնագրեր՝ ստորագրված Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի միջեւ: Շատ հետաքրքիր է 1921 թվականից Խորհրդային Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող Նախիջեւանի ինքնավար հանրապետության հետ ունեցած առեւտրային համաձայնագրի հատվածը», - չբացելով փակագծերը՝ շեշտեց Ազատյանը:

ԵՊՀ Քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր, ք.գ.դ. ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆՆ էլ նշեց, որ մեծ պատիվ է գործընկերոջ գրքի շնորհանդեսին մասնակցելն ու կրկին անգամ շնորհավորելը՝ ցանկանալով, որ տարին մեկ այսպիսի շնորհանդես կազմակերպի:

«Երբ բացում ենք գիրքը, տեսնում ենք Խորհրդային Հայաստանի անուշ գերբը, ոը մեզ դրական էմոցիաներ է տալիս: Մենք այս պետությանը չպետք է աչքաթող անենք: 1922-27 թթ.-երի առեւտրատնտեսական հարաբերությունների հետազոտությունը պարոն Բալասանյանի կողմից եւս մեկ անգամ ապացուցում է, որ այս պետական կազմավորումը եղել է որոշակի սուբյեկտայնությամբ եւ շատ կարեւոր ու վճառական դեր է կատարել, որ մենք հիմա ունենք երրորդ հանրապետություն: Շնորհավորում եմ եւ ցանկանում նոր մասնագիտական հաջողություններ՝ ե՛ւ կրթության ոլորտում՝ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, ե՛ւ գիտության ոլորտում», - ասաց պրոֆեսոր Քեռյանը:

ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար ԱՆՈՒՇԱՎԱՆ ՄԱԿԱՐՅԱՆՆ ասաց, որ միանգամից երեւում է՝ Գրիգոր Բալասանյանի մենագրությունը պատահական չէ: Հեղինակի աշխատությունների ցուցակը հուշում է, որ այս գիրքն ամփոփում է իր բավականչափ երկար ժամանակվա աշխատանքներն ու հետազոտությունները՝  որպես հասունացած արդյունք:

«Շատ հաճելի է նմանատիպ հրատարակություններն այն տեսակետից, որ հեղինակը հանդիսանում է ոլորտի փորձագետ: Հիմա երբ հեռուստացույցը կամ ռադիոն միացնում ես, բոլորը փորձագետ են, բայց այս դեպքում, իսկապես, գործ ունենք փորձագետ-մասնագետի հետ, որն իր լուրջ ներդրումն է ունեցել այս գրքով՝ մեր Խորհրդային պետության վերաբերյալ հնարավորինս օբյեկտիվ կարծիք ձեւավորելու համար: Որպես Խորհրդային ժամանակաշրջանում ծնված եւ կրթություն ստացած քաղաքացի` ես եւս կարեւորում եմ Խորհրդային ձեռքբերումների, բազմաչափ գործընթացների օբյեկտիվ ուսումնասիրությունը, քանզի այդ ժամանակաշրջանը, իսկապես, «նվաճողական» էր հայրենական գիտության եւ կրթության համար: Շնորհակալ ենք պարոն Բալասանյանին՝ արժեքավոր գրքի եւ շնորհանդեսը մեր բուհում անցակցնելու համար», - եզրափակելով խոսքը՝ նշեց Ա. Մակարյանը:

Շնորհակալություն հայտնելով շնորհանդեսի կազմակերպիչներին, ներկաներին ու գործընկերներին՝ ելույթների համար, Գրիգոր Բալասանյանն ասաց, որ առաջին մենագրությունը հաճելի եւ պարտավորեցնող է:

«Պատահական չէ, որ այս գրքի շնորհանդեսն անցկացնում եմ Իջեւանում: Այն ունի մի քանի պատճառ. նախ, ինչպես գիտենք, Իջեւանից է սկսվել Հայաստանի խորհրդայնացումը, եւ այստեղ կա բավականին մեծ խորհուրդ: Հաջորդ պատճառն այն է, որ Իջեւանը, ավելի կոնկրետ՝ Սեւ քարն, իմ փոքր հայրենիքն է, եւ այս առումով ունեմ որոշակի հոգու պարտք: Եվ երրորդ, որպես համալսարանական, գտնում եմ, որ ամեն ինչ պետք է անենք ոչ միայն կենտրոնանալու Պետական համալսարանի երեւանյան հատվածում, այլ նաեւ Իջեւանի բաժինը պետք է ակտիվացնենք նաեւ գրքերի շնորհանդեսներով: Վստահ եմ, որ այս շնորհանդեսը նախադեպ է ստեղծելու, որպեսզի այլ հեղինակներ եւս իրենց գրքերի շնորհանդեսներն անցկացնեն հենց այստեղ»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Լուծվող սուրճ. արդյո՞ք կան ավելի լավ տարբերակներ«Սոնետ» դաշնամուրային դուետ. նվիրում ուսուցչին Ես գալիս եմ Իսպանիայից. իսպանացի լեգենդար երգչուհին առաջին անգամ հանդես կգա Երեւանում«Ինտերի» մեկնարկային կազմը «Տորինոյի» դեմ խաղում Իմ հասցեին հնչում են ֆիզիկական ոչնչացման կոչեր. Ջուլիանա Գրիգորյանի բացառիկ հարցազրույցըՀՐԱՏԱՊ. Հայտնի փաստաբանը դիմել է Երեւանի քաղաքապետին հստակ առաջարկությամբՈւկրաինական ուժերը «առավելագույն անհաջող» հարձակում են իրականացրել Տորեցկում. Ուկրաինական ռազմական ռեսուրսՌազմական տարիների մեղեդիներ. Երեւանում «Մոսկվայի Տանը» տոնական համերգով նշեցին Հաղթանակի 80-ամյակըԼրագրողները Մակրոնին, Սթարմերին եւ Մերցին «տարօրինակ» վիճակում են բռնացրել (Տեսանյութ)MI6-ի` Նիկոլին այդքան հարազատ դարձած ղեկավար Ռիչարդ Մուրը հեռանում է պաշտոնիցՆԳ նախարարի մամուլի քարտուղարը հերքում է, որ լրագրող Լիլիթ Աղեկյանին նվաստացրել են ոստիկաններըԹուրքիան պատրաստ է կազմակերպել բանակցությունները. Էրդողանը պատասխանել է Պուտինին«Բարսելոնա»-«Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր Աշխարհաքաղաքական վերադասավորումները մտնում են վճռորոշ փուլ. Հենրիխ ԴանիելյանԱյս 3 կենդանակերպի նշանները պետք է պատրաստ լինեն անսպասելի շրջադարձերիՉի՛ կարելի մեկ հարվածով ջնջել Ստեփանակերտի թատրոնի պատմությունը. Հակոբ ՂազանչյանՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն, «Սատուրն-Գարդեն» հյուրանոցում 2 աղջիկներ իրենից գողացել են 4500 դոլարԼավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին․ Զելենսկին՝ Պուտինի առաջակի մասինՀայաստանում 27 աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել. ԱՎԾ տվյալներԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտՀեռու չէ, տարածքում է. Էքստրասենսը նոր բացահայտում է անում Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել էԵրկվորյակներին երեկոյան սպասվում է անակնկալ․ մայիսի 11-ի աստղագուշակըՄեծ արծիվ կա, կшմազը խпդի տված է եղել․ բացшռիկ մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետшցման դեպքիցՄոսկվան Կիևին առաջարկում է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցություններըՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՄեր հզորությունը մեր միասնությունն է. Հայտնի Բաղդասարյանների ֆենոմենը Այս 3 կենդանակերպի նշանները կունենան բախտավոր շաբաթ 2025 թվականի մայիսի 12-ից մինչև 18-ըՆվաստացրել ու խոշտանգել են. հողաթափերով ու գիշերազգեստով պտտացրել են ոստիկանության մեկուսարաններովՄայիսի երկրորդ կեսին Կենդանակերպի 2 նշաններ բախտը պոչից կբռնենՈրդիս, արդյո՞ք ինչ անում եմ ճիշտ եմ անում.Ինչ է խոսում որդու հետ Եռաբլուրում պատգամավորըՄայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ ՍուրենյանԿենդանակերպի երեք նշաններ, որոնց համար փողի հոսքը կգա մայիսի երկրորդ կեսին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըՀորդառատ անձրև, կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերինВетеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве Կրեմլը պատրաստ է ինչպես Թրամփի բանակցություններից դուրս գալուն, այնպես էլ հակամարտության նոր սրմանը. ՔաղաքագետՊուտինն Ալիեւի Մոսկվա չայցելելն ընկալեց որպես անձնական ազդանշան եւ ՌԴ-ի դեմ ուղղված ընդգծված ցուցադրական ժեստ. Ռուսական աղբյուրՏիգրան Ավետիսյանի և Արման Մսրյանի նոր տեսահոլովակըՊուտինն առաջարկել է մայիսի 15-ին վերականգնել ռուս-ուկրաինական ստամբույան բանակցային գործընթացը (Տեսանյութ)«Շունչ» թատրոնը պատրաստվում է հարսանիքի. Սեյրան Մովսիսյանը փակագծեր է բացումԽՍՀՄ-ի ըմպելիքներ, որոնք դուք անպայման խմել եքԽՈՆԱՐՀՈՒՄ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՊԱՅԾԱՌ ՀԻՇԱՏԱԿԻՆԶբոսանք խորհրդային գաստրոնոմիայում մինչև 80-ականների վերջըԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎՎաշինգտոնին ձեռնտու է «Օրեշնիկ»-ներով Մոսկվայի ծանր պատասխան հարվածը Կիեւին. Ռուսական աղբյուրՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԲրիջիտ Բարդոն երիտասարդության տարիներին և հիմա. ինչո՞ւ է նա այդքան ծերացելԵթե ես միանամ այդ անլուրջ նախաձեռնությանը, ես էլ կդառնամ այդ միմոսներից մեկը․ Գեղամ Նազարյանը իմպիչմենտին չմիանալու պատճառների մասինՔՊ-ական ղեկավարը տուրիստական քաղաքի հողերը կասկածելի աճուրդներով օտարել է, իսկ Փաշինյանը դա անտեսել է․ Սարգսյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top