Դուք անգամ մարդու ազատության հարցում միավորվելու կամք չունեք, ինչ միասնական ճակատի մասին եք խոսում Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո «Ուժեղ Հայաստան» կուսակցության ռազմավարությունը միտված է ԵՄ-ի հետ. Նարեկ Կարապետյան «Արա, ա՛յ համբալ, լակո՛տ». իրավիճակը լարվեց, Մեսրոպ Մանուկյանն ու թաղապետը սկսեցին իրար վիրավորել Ջրանջատումներ Եկեղեցու դեմ արշավը կռիվ է գցել ՔՊ-ականների ընտանիքներում Աշխարհին ցուցադրելու եմ, թե ում խորհրդանիշն է Արարատը․ Նուռ Հոկտեմբերի 13. Օրվա խոսք Հոկտեմբեր ամսվա դաժան հարվածները դեռ առջևում են Գազամատակարարման պլանային ընդհատումներ

Մի կտոր Հայաստան...

Մշակութային

Միասին ճանաչենք, բացահայտենք, արժևորենք ու տարածենք մեր ազգային ժառանգության ամեն մի մասունք: Յուրահատուկ եւ քիչ կրկնվող հուշանվեր՝  գեղեցիկ եւ ազգային մանր զարդեր, որոնք եւս մեկ անգամ ճանաչելի կդարձնեն մեր մշակույթն ու  պատմությունը:

Հուշամեդալներ կարելի է ձեռք բերել ինքնաշխատ սարքերից,  որոնք տեղադրված են վանական համալիրների հարող տարածքներում՝ Կեչառիս, Հաղարծին, Գոշավանք, Գեղարդավանք, Խոր Վիրապ, Նորավանք, Տաթեւի վանք, Յոթվերք, Ամենափրկիչ եւ Հայաստանի տուրիստական վայրերում:

Հրաշալի տարբերակ է  տվյալ վայրի կամ կառույցի հանրայնացման համար, տուրիզմի զարգացման համար՝ պատմական կարծիք ձևավորելով Հայաստանից դուրս ապրող մարդկանց և զբոսաշրջիկների մոտ՝ ցանկություն առաջացնելով տեսնել Հայաստանը կամ ունենալ «մի կտոր Հայաստան» իրենց մոտ: 

Մետաղադրամները պատրաստված են արույրե համաձուլվածքից և յուրօրինակ նվեր են, բոլոր նրանց համար, ովքեր կարող են նպաստել հայ մշակույթի տարածվելուն:

Ընդհանուր առմամ ստեղծվել են ինքնատիպ հուշադրամների  25 անուն՝ վաղ քրիստոնեական սրբատեղիներ, թանգարան, տաճար, ամրոց եւ վանք:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ