Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին Մեդվեդեւ. Ծեր վհուկ Ուրսուլան թող վերադառնա իր հին բժշկական սարքավորումներով խաղալուն Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր»

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱԱԾ ՊԵՏԻՆ. Արմավիրի դատախազությունը և ՔԿ մարզային վարչությունը կոծկում են խոշոր չափի խարդախության գործը

Իրավական

Միլազ Ավդոյանը <<Իրավունք>> ֊ ի ֆեյսբուքյան էջին ուղարկել է բաց նանակ, որտեղ գրված է;

Արմավիրի դատախազությունը և ՔԿ մարզային վարչությունը կոծկում են խոշոր չափի խարդախության գործը

 Շահումյան գյուղի բնակիչ Միլազմ Ավդոյանը գրել է.

Արմավիրի դատախազ ԷԴԳԱՐ ԲԱԲԱՅԱՆ կոծկում են խոշոր չափի խարդախության գործըԱյս մասին ահազանգում է խաբեության զոհ դարձած Շահումյան գյուղի բնակիչ Միլազմ Ավդոյանը։

2021 թվականի հոկտեմբերին Ավդոյանը 200 գլուխ խոշոր եղջերավոր անասուն է տվել Իրանի քաղաքցի Ղասեմ Աբդուլահ Նեժադին, որը պարտավորվել է մի քանի օրից հորթերի դիմաց 30 միլիոն դրամ վճարել։ Իրանցին անընդհատ հետաձգել է գումարի փոխանցումը և, ըստ Ավդոյանի, կեղծելով առքուվաճառքի պայմանագիրը և կարանտինի թղթերը, արտահանել է կենդանիներին։

2022 թվականի ապրիլին եզդի ֆերմերը դիմել է Արմավիրի ոստիկանություն։ Իրանի քաղաքացուն բերման են ենթարկել, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Չնայած նրան, որ էքսպերտիզան ապացուցել է Ավդոյանի ստորագրության և կարանտինի թղթերի կեղծումը, գործ է հարուցվել միայն «խոշոր չափի խարդախություն» հոդվածով։

Ըստ տուժողի՝ մոտ մեկ ամիս առաջ, երբ գործը պետք է ուղարկվեր դատարան, քննիչը և դատախազը սկսեցին ձգձգել գործընթացը։

«Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ (վերջերս նշանակվել է Էջմիածնի քննչականի պետի տեղակալ) Արամ Ղուկասյանը ասում է, որ գործը Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ ԷԴԳԱՐ ԲԱԲԱՅԱՆԻ մոտ է։ Դատախազն ասում է, որ գործը Արամի մոտ է։ Փաստացի գործը կոծկում են։ Մի ամիս է ասում են, որ էս երկու օրը պիտի ուղարկեն դատարան», – ասել է Միլազմ Ավդոյանը։

Եզդի ֆերմերից 200 հատ հորթ են տարել․ «գործը կոծկում են»

Արմավիրի դատախազությունը և Քննչական կոմիտեի մարզային վարչությունը կոծկում են խոշոր չափի խարդախության գործը, ահազանգում է խաբեության զոհ դարձած Շահումյան գյուղի բնակիչ Միլազմ Ավդոյանը։

2021 թվականի հոկտեմբերին Ավդոյանը 200 գլուխ խոշոր եղջերավոր անասուն է տվել Իրանի քաղաքցի Ղասեմ Աբդուլահ Նեժադին, որը պարտավորվել է մի քանի օրից հորթերի դիմաց 30 միլիոն դրամ վճարել։ Իրանցին անընդհատ հետաձգել է գումարի փոխանցումը և, ըստ Ավդոյանի, կեղծելով առքուվաճառքի պայմանագիրը և կարանտինի թղթերը, արտահանել է կենդանիներին։

2022 թվականի ապրիլին եզդի ֆերմերը դիմել է Արմավիրի ոստիկանություն։ Իրանի քաղաքացուն բերման են ենթարկել, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Չնայած նրան, որ էքսպերտիզան ապացուցել է Ավդոյանի ստորագրության և կարանտինի թղթերի կեղծումը, գործ է հարուցվել միայն «խոշոր չափի խարդախություն» հոդվածով։

Ըստ տուժողի՝ մոտ մեկ ամիս առաջ, երբ գործը պետք է ուղարկվեր դատարան, քննիչը և դատախազը սկսեցին ձգձգել գործընթացը։

«Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ (վերջերս նշանակվել է Էջմիածնի քննչականի պետի տեղակալ) Արամ Ղուկասյանը ասում է, որ գործը Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ ԷԴԳԱՐ ԲԱԲԱՅԱՆ մոտ է։ Դատախազն ասում է, որ գործը Արամի մոտ է։ Փաստացի գործը կոծկում են։ Մի ամիս է ասում են, որ էս երկու օրը պիտի ուղարկեն դատարան»։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ